Արցախի Հանրապետության կրթություն և գիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կրթություն և գիտություն

Արցախի դպրոցները[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախում հայալեզու առաջին դպրոցը (5-րդ դ.) Ամարասի վանքում հիմնել է Մեսրոպ Մաշտոցը։ Հետագայում դպրոցներ են բացվել Հոռեկա (13-րդ դ.), Երից մանկանց (17-րդ դ.) և այլ վանքերին կից։ Միջնադարում երկրամաս ներխուժած սելջուկ թուրքերի և այլ զավթիչների ասպատակությունների հետևանքով խաթարվել է մշակութային կյանքը, ավերվել դպրոցների մեծ մասը։ Այդուհանդերձ, արցախահայությունը կարողացել է դիմակայել ու պահպանել ազգային մշակույթը և ինքնությունը։

Կրթությունը միանալուց հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

1805 թ.-ին Ռուսաստանին միանալուց հետո երկրամասում նպաստավոր պայմաններ են ստեղծվել տնտեսության, մշակույթի և կրթության զարգացման համար։ Վանքերին կից և առանձին բնակավայրերում բացվել են տարբեր տիպի դպրոցներ։ 1827 թ.-ին Շուշիում հիմնվել են Բազել քաղաքի Ավետարան, ընկերության միսիոներական (130 աշակերտ), 1830 թ.-ին՝ գավառ, պետական (127 աշակերտ), 1832 թ.-ին՝ թեմական (գործել է մինչև 1920 թ.-ը) դպրոցները։

1830-ական թթ-ի վերջին Լեռնային Ղարաբաղի տարածքում գործել են 25 հայկական ծխական և մասնավոր դպրոցներ։ 1857-1858 թթ.-ին ծխական կրթական հաստատություններ են հիմնվել Ամարասի և Գանձասարի, 1861 թ.-ին՝ Գտիչ և Երից մանկանց վանքերում։ 1860-1870-ական թթ-ին Արցախի թեմում գործել են 30 ծխական դպրոցներ։ Այդ տարիներին Շուշիում բացվել են միջնակարգ և ռուսական 7-ամյա արական դպրոցները, ռուսական 7-ամյա օրիորդաց պրոգիմնազիան, Մարիամ-Ղուկասյան հայոց օրիորդաց միջնակարգ դպրոցը (1864-1920 թթ., մինչև 1913 թ.-ը՝ Մարիամյան), ռուսական ռեալիսատկան ուսումնարանը (1881-1920 թթ.

Շուշի Ոմցևի պալատ 1872 թ.

Մանկավարժները[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի դպրոցներում աշխատել և դպրոցի կայացմանը նպաստել են հայտնի մանկավարժներ Մեսրոպ Թաղիադյանը, Պետրոս Շանշյանը, Պողոս վրդ. Ղարաբաղցին, Հովսեփ վրդ. Արցախեցին, Պերճ Պռոշյանը, Ղազարոս Աղայանը, Խորեն Ստեփանեն, Մանուկ Աբեղյանը, Լեոն, Հրաչյա Աճառյանը և ուրիշներ։

1914-1915 ուսումնական տարում ԼՂ-ում գործել է 49 դպրոց (4010 աշակերտ, 79 ուսուցիչ)։

Կրթությունը խորհրդային իշխանության օրոք

ԼՂ-ում կրթական գործն արմատապես փոխվել է խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո, 1923-1924 ուսումնական տարում գործել է 72 դպրոց (4375 աշակերտ, 140 ուսուցիչ)։ Նույն ուսումնական տարում Շուշիում բացվել են նաև մանկավարժական ուսումնարան ու բանֆակ, Ստեփանակերտում՝ գյուղատնտեսական, Հադրութում՝ մանկավարժ, տեխնիկում։ Սակայն դրանք գործել են ընդամենը մի քանի տարի։ 1939-1953 թթ.-ին նախ՝ Շուշիում, ապա՝ Ստեփանակերտում գործել են երկամյա ուսուցչական ինստիտուտներ, որոնք ապահովել են մարզի ուսուցչական կադրերի պատրաստումը։

ԼՂԻՄ-ում 1923-1924 ուսումնական տարում գործել են 104 (7684 աշակերտ, 222 ուսուցիչ), 1940-1941 թթ.-ին՝ 196, 1970-1971 թթ.-ին՝ 216 (40,3 հազար աշակերտ, 4364 ուսուցիչ) դպրոց։ ԼՂԻՄԱսկերանի շրջանի Ավետարանոց գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն, ֆիզիկայի ուսուցիչ Իվան Աթայանն արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական ուսուցչի կոչման. ԼՂՀ կրթության նախարարությունը սահմանել է «Իվան Աթայան» հուշամեդալը։

1970 թ.-ից ԼՂԻՄ-ում իրավիճակը կտրուկ փոխվել է. դպրոցական ծրագրերից հանվել է «Հայ ժողովրդի պատմություն» առարկան, փոխարենը մտցվել է «Ադրբեջանի պատմությունը», մինչև 1987 թ.-ն ընկած ժամանակահատվածում փակվել են 21 հայկական դպրոցներ, իսկ աշակերտների թիվը նվազել է 8 հազարով։

Անկախության հռչակման տարում հանրապետությունում եղել են 214 դպրոց (36 հազար աշակերտ)՝ ներառյալ Շահումյանի շրջանի 19 դպրոցը, և 1 բուհ՝ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը, գործել են բժշկական, երաժշտական, մշակույթի, մանկավարժական ուսումնարաններ և գյուղատնտեսական տեխնիկում, սովորողների ընդհանուր թիվը՝ 2,4 հազար (1987

Կրթական համակարգը լուրջ վնաս է կրել պատերազմի տարիներին, ամբողջությամբ այրվել կամ ավերվել են 49 դպրոց, 29 նախադպրոց, հիմնարկ և 50 գրադարան։ Պատերազմում զոհվել է 59 ուսուցիչ։

Կրթությունը անկախացումից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախում կրթությունը նոր վերելք է ապրել անկախացումից հետո։ Հետպատերազմյան տարիներին պետբյուջեի (կրթության ոլորտին հատկացվող գումարները 2004 թ.-ին կազմել են Մարտունիի շրջանի Գիշի գյուղի նորակառույց դպրոցը ՀՆԱ-ի 5,25 %-ը, 2006 թ.-ին՝ 7,4 %-ը), Հայ կրթական հիմնարկություն, «Առաքելություն մանկություն» սփյուռքահայ կազմակերպությունների, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և առանձին բարերարների միջոցներով վերականգնվել կամ կառուցվել են 150-ից ավելի դպրոց, շենքեր (6-ը՝ Ստեփանակերտում, 18-ը՝ Ասկերանի, 18-ը՝ Մարտակերտի, 19-ը՝ Մարտունիի, 16-ը՝ Հադրութի, 4-ը՝ Շուշիի, 13-ը՝ Շահումյանի, 50-ը՝ Քաշաթադի շրջանում)։

Կրթական իրավիճակը 2006 թ-ից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

2006-2007 ուսումնական տարվանից Արցախի դպրոցներն անցել են 12-ամյա եռաստիճան միջնակարգ կրթության։ 2010-2011 ուսումնական տարում Արցախում գործել են 236 հանրակրթական (20,8 հազար աշակերտ, 4525 ուսուցիչ), 7 արվեստի, 6 երաժշտական, 6 մարզական, 5 գեղարվեստի դպրոցներ, 4 միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, 2 վարժարան, ինչպես նաև ոչ պետական «Էրուդիտ» ռուսական դպրոցը, Շուշիի Դանիել Ղազարյանի անվան Երաժշտական մասնագիտացված հանրակրթական գիշերօթիկ դպրոցը, Երևանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղը, Արցախի պետական համալսարանի վարժարանը և Արցախի Հանրապետության ՊՆ ռազմամարզական վարժարանը։ Արցախում գործում են 1 պետական, 2 ոչ պետական, Ամերիկայի հայ ավետարան, ընկերակցության՝ 7, ՀՕՄ-ի՝ 10 նախադպրոցական հաստատություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։