Պետրոս Շանշյան
Պետրոս Շանշյան | |
---|---|
Ծնվել է | 1819[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | 1889[1] |
Մահվան վայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Լազարյան ճեմարան (1837)[1], Սանկտ Պետերբուրգի համալսարան (1843)[1] և Փարիզի համալսարան[1] |
Մասնագիտություն | հասարակական գործիչ և ուսուցիչ |
Աշխատատու | Ներսիսյան դպրոց[1] և Շուշիի թեմական հոգևոր դպրոց[1] |
Պետրոս Սամվելի Շանշյան (1819[1], Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն[1] - 1889[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն), հայ հասարակական գործիչ, մանկավարժ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է ազնվականի ընտանիքում։ Ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը (1837 թվական), Պետերբուրգի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը (1843 թվականին)։ 1843-1849 թվականներին ապրել է Եվրոպայում, դասախոսություններ լսել Սորբոնի համալսարանում։ 1849 թվականին և 1851-1857 թվականներին լինելով Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տեսուչ՝ բարելավել է դպրոցի ուսումնադաստիարակչական գործը, մտցրել նոր առարկաներ՝ բնական գիտություններ, ընդհանուր պատմություն, ֆրանսերեն։ Ներսես Ե Աշտարակեցու մահից (1857 թվական) հետո, Շանշյանը հալածվել է հետադեմ կղերական գործիչներից և հեռացել Ներսիսյան դպրոցից։ 1858-1862 թվականներին ապրելով Պետերբուրգում՝ Շանշյանը հանդիպումներ է ունեցել «Սովրեմեննիկ»-ի խմբագիրներ Պանանի, Նեկրասովի և ռուս առաջադեմ այլ գրական գործիչների հետ։ 1863 թվականին եղել է Ղարաբաղի Եղիշյան դպրոցի տեսուչը։ Վերադառնալով Թիֆլիս՝ հիմնել է մասնավոր դպրոց։ Կյանքի վերջին տարիներն անցկացրել է Վեձիս գյուղի իր կալվածքում, որի բնակիչներին դեռևս 1850-ական թվականներին ազատագրել էր ճորտական կախումից։ Հեղինակ է ազգային-պահպանողական ոգով գրված «Երկու խոսք համքարների մասին» (1857 թվական, ռուսերեն), «Համառոտություն քրիստոնեական ուսման Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցվո», 1866 թվական, «Ուսումն պարտուց» (1870 թվական) են աշխատությունների և բազմաթիվ հոդվածների[2]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համառօտութիւն քրիստոնէական ուսման Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ.- Երուսաղեմ, 1879[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մուրադյան Մ., Պետրոս Շանշեանց, Թ., 1898:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 450)։ ![]() |