Իրենա Վեյսայտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրենա Վեյսայտե
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 9, 1928(1928-02-09)
ԾննդավայրԿաունաս, Լիտվա
Մահացել էդեկտեմբերի 11, 2020(2020-12-11)[1] (92 տարեկան)
Մահվան վայրՎիլնյուս, Լիտվա
Քաղաքացիություն Լիտվա
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան և Սանկտ Պետերբուրգի համալսարան
Մասնագիտությունհամալսարանի դասախոս, գրող, գրականագետ, թատերագետ, թատերական քննադատ և գրականագետ
ԱմուսինԳրիգորի Կրոմանով
Պարգևներ և
մրցանակներ
«Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի հրամանատարական խաչ[3] և Գյոթեի մեդալ[2]
 Irena Veisaitė Վիքիպահեստում

Իրենա Իզիդորովնա Վեյսայտե (լիտ.՝ Irena Veisaitė, փետրվարի 9, 1928(1928-02-09), Կաունաս, Լիտվա - դեկտեմբերի 11, 2020(2020-12-11)[1], Վիլնյուս, Լիտվա), խորհրդային լիտվացի գրականագետ, թատերագետ և թատերական քննադատ, հասարակական գործիչ։ Արևմտյան Եվրոպայի գրականության և թատրոնի պատմության վերաբերյալ աշխատությունների հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կաունասում՝ հրեական ընտանիքում։ 1934-1941 թվականներին սովորել է Կաունասի Շոլոմ Ալեյխեմի անվան գիմնազիայում՝ իդիշերենի ուսուցմամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա կորցրել է ծնողներին Կաունասի գետտոյում։ Մայրը կարողացել է նրան հանձնել լիտվացի մի ընտանիքի, որը նրան ապաստան է տվել մինչև Կարմիր բանակի կողմից քաղաքի գրավումը։

1947 թվականին ավարտել է Վիլնյուսի Սալոմեա Ներիսի անվան միջնակարգ դպրոցը, 1953 թվականին՝ Մոսկվայի պետական համալսարանը, որտեղ սովորել է գերմաներեն լեզու և գրականություն։ 1963 թվականին Լենինգրադի պետական համալսարանում պաշտպանել է ատենախոսություն բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի համար («Հայնեի ուշ քնարերգությունը՝ „ Ռոմանսերո“»)։

1953-1997 թվականներին դասավանդել է Վիլնյուսի մանկավարժական ինստիտուտում (1992 թվականին վերակազմավորվել է Վիլնյուսի մանկավարժական համալսարան) արևմտաեվրոպական գրականության, գերմանական գրականության և 20-րդ դարի թատրոնի պատմության դասընթացներ։ 1965 թվականից եղել է դոցենտ, 1999 թվականին նրան շնորհվել է Վիլնյուսի մանկավարժական համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում։ 1963-1964 թվականներին հայտնի է եղել որպես թատերական քննադատ։

Իրենա Վեյսայտեն մահացել է 93 տարեկանում 2020 թվականի դեկտեմբերի 11-ին Վիլնյուսում՝ կորոնավիրուսային վարակի հետևանքներից[4]։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ավելի քան 200 հոդված է հրապարակել Լիտվայի և այլ երկրների մամուլում։ Մի քանի գրքերի կազմող, դպրոցական դասագրքերի համահեղինակ է։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին պրոֆեսոր Չեսլովաս Կուդաբայի հետ համատեղ հիմնել են «Լիտվայի Բաց հիմնադրամը» (Atviros Lietuvos Fondas): Մինչև 1993 թվականը եղել է Լիտվայի Բաց հիմնադրամի խորհրդի փոխնախագահ, 1993-2000 թվականներին՝ խորհրդի նախագահ, եղել է Բաց հասարակության ինստիտուտի (Բուդապեշտ) և այլ միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների խորհրդի անդամ, Նիդի Թոմաս Ման մշակութային կենտրոնի կուրատորիումի անդամ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Լիտվայի ազգային կոմիտեի, Լիտվայի մշակույթի նախարարության գեղարվեստական խորհրդի անդամ։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ауримас Шведас, Ирена Вейсайте. Жизнь должна быть чистой. Перевод с литовского Анна Георгиевна Герасимовой. М.: Пробел-2000, 2019.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.vle.lt/straipsnis/irena-veisaite/
  2. https://www.goethe.de/resources/files/pdf290/liste_preistraegerinnen_goethe-medaille_1955-20222023.pdf
  3. https://www.bundespraesident.de/SharedDocs/Berichte/Bekanntgabe-Ordensverleihung/2008-Verleihungen.html
  4. «Mirė koronavirusu sirgusi teatrologė, literatūrologė Irena Veisaitė». DELFI. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 11-ին.
  5. «1K-1344 Dėl Lietuvos Respublikos ir užsienio valstybių piliečių apdovanojimo Lietuvos valstybės ordinais». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրենա Վեյսայտե» հոդվածին։