Jump to content

Իվի Հոուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվի Հոուն
Ծնվել էապրիլի 22, 1894(1894-04-22)[1][2][3]
ԾննդավայրԴուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էմարտի 13, 1955(1955-03-13)[1][4][2][…] (60 տարեկան)
Մահվան վայրRathfarnham, Հարավային Դուբլին, Լենստեր, Իռլանդիա
Քաղաքացիություն Իռլանդիա
ԿրթությունԱրուեստի և գծագրութեան կեդրոնական դպրոց
Մասնագիտություննկարչուհի, stained-glass artist և արվեստագետ
Ժանրդիմապատկեր
ՀայրՋոզեֆ Հոն[2]
ՄայրԵվա Էլինոր Ռոբինսոն[2]
 Evie Hone Վիքիպահեստում

Իվա Սիդնի Հոուն (անգլ.՝ Eva Sydney Hone, ապրիլի 22, 1894(1894-04-22)[1][2][3], Դուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 13, 1955(1955-03-13)[1][4][2][…], Rathfarnham, Հարավային Դուբլին, Լենստեր, Իռլանդիա), հայտնի է որպես Իվի, իռլանդացի նկարչուհի, վիտրաժներ ստեղծող արվեստագետ[5]։ Թեպետ հայտնի է վիտրաժային աշխատանքներով, համարվում է կուբիզմի վաղ շրջանի ռահվիրաներից։ Հոունի հայտնի գործերից են Իթըն քոլեջի մատուռի Արևելյան պատուհանը, որտեղ պատկերված է «Քրիստոսի խաչելությունը» և Դուբլինի Կառավարական շենքում գտնվող «Իմ չորս կանաչ դաշտեր» վիտրաժային պատուհանը։

Հոունը ծնվել է 1894 թվականի ապրիլի 22-ին Դուբլինի կոմսության Ռոբաք կալվածքում, Ջոզեֆ Հոունի և Էվա Էլեանորի (ծննդյան անունը՝ Ռոբինսոն, Սըր Հենրի Ռոբինսոնի դուստրը, Վալենտիայի 10-րդ դուքս Արթուրի թոռուհին) ընտանիքում։ Եղել է ընտանիքի կրտսեր դուստրը[5][6]։ Նկարիչներ Նաթանիել Հոունը և Նաթանիել Հոուն կրտսերը եղել են նրա ազգականները։ Մինչև 20 տարեկան դառնալը[7] տառապել է մանկական կաթվածից։ Կրթություն ստացել է տանը, այնուհետև՝ Շվեյցարիայում։ Նախքան 1913 թվականին Լոնդոն տեղափոխվելը, շրջագայել է Իսպանիայում և Իտալիայում[8]։ Հոունի երեք քույրերն ամուսնացել են բրիտանական բանակի սպաների հետ և այրիացել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ[9]։

Հոունը սովորել է Լոնդոնի Բայեմ Շոուի արվեստի դպրոցում, այնուհետև` Արվեստի և արհեստների կենտրոնական դպրոցում Բերնարդ Մենինսկիի մոտ։ Վեսթմինսթերի տեխնիկական ինստիտուտում Ուոլթեր Սիկերտի մոտ ուսանելիս հանդիպել է Մեյնի Ջելեթին[10]։ Նախքան Իռլանդիայում ժամանակակից շարժման մեջ ազդեցիկ տեղ զբաղեցնելը և Իռլանդիայի կենդանի արվեստի ցուցահանդեսի հիմնադիրներից մեկը դառնալը, Փարիզում աշխատել է Անդրե Լոտի և Ալբեր Գլեզի մոտ։ Հոունը համարվում է կուբիզմի վաղ ռահվիրա, բայց 1930-ականներին սկսել է ստեղծել վիտրաժներ[11], որոնք ուսումնասիրել է Վիլհելմինա Գեդդեսի հետ։

Հայտնի աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բլեքրոք արվարձանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու վիտրաժ, որը 1955 թվականին ստեղծել է Իվի Հոունը
Իթըն քոլեջի մատուռի Արևելյան պատուհանը

Հոունի ամենակարևոր ստեղծագործություններից են Իթըն քոլեջի մատուռի Արևելյան պատուհանը, որտեղ ներկայացված է «Քրիստոսի խաչելությունը», Վինձոր (1949-1952) և «Իմ չորս կանաչ դաշտեր» վիտրաժային պատուհանը, որը գտնվում է Դուբլինի Կառավարական շենքում։ Այս վերջին աշխատանքը պատվիրել է Իռլանդիայի կառավարությունը։ Այն 1939 թվականի Նյու Յորքի Համաշխարհային տոնավաճառում արժանացել է առաջին մրցանակին[12]։ Այն զարդարել է Իռլանդիայի տրանսպորտային համակարգերի գլխամասային գրասենյակը 1960-1983 թվականներին։ Իթըն քոլեջի մատուռի Արևելյան պատուհանի պատվերը ստացել է, երբ 1940 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ռումբն ընկել է դպրոցի վրա և ոչնչացրել շենքը[13]։ Նկարիչը Արևելյան պատուհանը նախագծելու պատվերը ստացել է 1949 թվականին։ Նոր պատուհանը տեղադրվել է 1952 թվականին։ Այս աշխատանքը ներկայացվել է նաև 1969 թվականին թողարկված իռլանդական փոստային բացիկի վրա[12]։ 2005 թվականի դեկտեմբերից մինչև 2006 թվականի հունիս Հոունի աշխատանքը ցուցադրվել է Իռլանդիայի ազգային պատկերասրահում։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ռոուզ պատուհան», Արդարա

Իվի Հոունին եղել է խիստ բարեպաշտ։ 1925 թվականին նա եղել է Անգլիկան վանական համալիրում[8] և 1937 թվականին դարձել է կաթոլիկ։ Սա կարող էր ազդել նրա՝ վիտրաժային աշխատանքներով զբաղվելու որոշման վրա։ Ի սկզբանե Հոունը եղել է «An Túr Gloine» վիտրաժային կոոպերացիայի անդամ, նախքան Ռաթֆարնհամում սեփական ստուդիան ստեղծելը։

Ստեղծագործություններ հավաքածուներում և հասարակական վայրերում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • All Hallows քոլեջի մատուռի հարավային վիտրաժային պատուհան
  • Քրուֆորդ պատկերասրահ, Քորք
  • Իթըն քոլեջի մատուռի Արևելյան պատուհան, Վինձոր[14]
  • «Իմ չորս կանաչ դաշտեր», Դուբլինի կառավարության շենք[15]
  • Օ՛Քոնել փողոցի Դուբլինի ավտոբուսային պարկի շենքի ճակատամաս[16]
  • Lanercost Priory, Կումբրիա[17]
  • Դուբլլինի Մանրեսա տուն[18]
  • Դուբլինի Թրինիթի քոլեջ
  • Սուրբ Մարի Դաուն, Բրոմլի, Քենթ, Արևելյան պատուհան
  • Հյու Լեյն համայնքային ցուցասրահ
  • Հայլեյնս ցուցասրահ, Դրողեդա, Լութ
  • Թաթոլիկ եկեղեցու հինգ պատուհանների շարք, Tullabeg, 1946
  • Church of the Immaculate Conception, Քինգսքորտ, Չորս պատուհաններ, 1947-8
  • Էթինգթոն զբոսայգու Շիռլի մատուռ[19]
  • Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու վիտրաժ, 1955
  • ՍիՍի Միշել և Ջոն կաթոլիկ եկեղեցի, Կլողջորդան, խորանի կողքի երկու փոքր պատուհանները[20]
  • Սուրբ ընտանեկան եկեղեցի, Արդարա, «Ռոուզ պատուհան»
  • Մաունթ Քարմել հիվանդանոց, Դուբլինի ընդունելության տարածք

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 225. — ISBN 978-1-85743-228-2
  4. 4,0 4,1 4,2 Evie HoneOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  5. 5,0 5,1 Nicola Gordon Bowe (May 2009). Hone, Eva Sydney (1894–1955). Oxford Dictionary of National Biography, online edition. Oxford: Oxford University Press. doi:10.1093/ref:odnb/33965 (subscription required)
  6. «General Registrar's Office». IrishGenealogy.ie. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
  7. «Surprising neglect of famous Irish stained glass artist». The Irish Times. 2000 թ․ հուլիսի 22. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  8. 8,0 8,1 Ferriter, Diarmuid. Dictionary of Irish Biography. Cambridge University Press.
  9. Bourke, Marie (1997). «Evie Hone in Her Studio: Hilda Van Stockum's Portrait». Studies: An Irish Quarterly Review. 86: 165–174.
  10. Deirdre McMahon (2002). Hone, Evie (1894–1955). in: Anne Commire, Deborah Klezmer (eds.) (2002). Women in World History: A Biographical Encyclopedia. Waterford, CT: Yorkin Publications. Online version: Gale.(subscription required)
  11. Hillstrom, Kevin (1999). «Evie Hone». In Hillstrom, Laurie Collier; Hillstrom, Kevin (eds.). Contemporary Women Artists. St. James Press. էջեր 301–02. ISBN 1558623728.
  12. 12,0 12,1 Snoddy, Theo (2002). Dictionary of Irish Artists. Merlin Publishing. էջեր 263. ISBN 1903582172.
  13. «The Chapel». Eton College website. 2018 թ․ մարտի 8.
  14. «The Eton College website». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
  15. UCC picture and explanation of Four Green Fields Արխիվացված 10 Փետրվար 2012 Wayback Machine
  16. The Dublin Bus building from Irish-architecture.com Արխիվացված 16 Մարտ 2005 Wayback Machine
  17. Photographed on Stainedglassphotography.com
  18. Evie Hone window in the Jesuit Manresa House in Dublin from University College Cork retrieved 22 June 2013
  19. Hadfield, John (1981). The New Shell guide to England. M. Joseph in association with Rainbird. էջ 540.
  20. «Saints Micheal and John Catholic Church». Cloughjordan. Cloughjordan Development. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 24-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Bruce Arnold (1977), Irish Art, a Concise History (2nd Ed.), London: Thames and Hudson, 0-500-20148-X
  • Nicola Gordon Bowe (2002), Hone, Evie in Brian Lalor (Ed.), The Encyclopedia of Ireland. Dublin: Gill & Macmillan. 0-7171-3000-2
  • Frost, Stella. Evie Hone. - 1st Ed. - Dublin: Browne & Nolan Ltd, 1958. - 63 p.
  • A tribute to Evie Hone and Mainie Jellett / Frost, Stella. - 1st Ed. - Dublin: Browne And Nolan, 1957. - xi, 77 p.
  • Bourke, Marie. Evie Hone in her Studio: Hilda Van Stockum's Portrait (англ.) // Studies. Irish Review : Quarterly. - Dublin: Irish Jesuits, 1997. - Vol. 86, no. 342. - P. 165-174.
  • Wynne, Michael. A life concerned with glass: Evie Hone, 1894–1955 (англ.) // Country Life. - London, 1984, June 14. - Vol. 175, no. 5430. - P. 1740-1742.
  • Finucane, Paul; Connolly, Maria. Journeys Through Line and Colour: Forty Irish Women Artists of the 20th Century. - 1st Ed. - Dublin: University of Limerick, 2010. - 164 p. - ISBN 1905952260.
  • Chamot, Mary; Farr; Dennis; Butlin, Martin. The Modern British Paintings, Drawings and Sculpture // Artists A-L. - London: The Oldbourne Press, 1964. - Vol. I. - 406 p.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվի Հոուն» հոդվածին։