Իվան III

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Իվան III Վասիլևիչից)
Picto infobox prétendant à un trône.png
Իվան III
Ivan III of Russia.jpg
Ծնվել է՝ հունվարի 13, 1440
Ծննդավայր Մոսկվա[1]
Մահացել է՝ հոկտեմբերի 17, 1505 (65 տարեկանում)
Վախճանի վայր Մոսկվա[2]
Արխանգելսկի վանական համալիր
Քաղաքացիություն Ռուսաստան
Նախորդ Վասիլի II
Հաջորդող Վասիլի III
Տոհմ Ռյուրիկովիչներ
Հայր Վասիլի II
Մայր Մարիա Յարոսլավնա
Երեխաներ Իվան Իվանովիչ Երիտասարդ, Վասիլի III, Յուրի Իվանովիչ, Անդրեյ Իվանովիչ, Ելենա Իվանովնա, Դմիտրի Իվանովիչ Ժիլկա և Q4415736?
Եղբայր(ներ) Անդրեյ Վասիլիևիչ Մեծ
Քույր(եր) Աննա Վասիլիևնա
Կրոնական հավատքներ Ուղղափառություն
Իվան III Վասիլևիչը

Իվան III Վասիլևիչ (ռուս.՝ Иван III Васильевич), հունվարի 22, 1440, Մոսկվա - հոկտեմբերի 27, 1505, Մոսկվա - Ռուսիայի ականավոր պետական գործիչ, Մոսկվայի մեծ իշխան (1462 - 1505 թթ.)։

Ամրապնդեց իշխանութան հեղինակությունը և հիմքը դրեց կենտրոնացված պետականության, Մոսկվայի իշխանությունը գերիշխան առաջատար պետությունների շարքում հաստատելով և փաստորեն սկիզբ տալով համառուսական ամբողջական միապետությանը։ Իվան Վասիլևիչի օրոք սկսվեց Լեհաստանի և Լիտվայի իշխանության տակ գտնվող Ուկրաինայի զավթումը Ռուսիայի կողմից։

Մոսկվայի մեծ իշխան Վասիլի II-ի և սերպուխովյան իշխանուհի Մարիա Յարոսլավնայի որդին էր։ Ժառանգելով Մոսկվայի իշխանական գահը 1462 թվականին, Իվան III-ը ընդլայնեց իշխանության սահմանները, միացնելով Յարոսլավլի (1463) և Ռոստովի (1474) իշխանությունները, ինչպես նաև Նովգորոդի հանրապետությունը (1478), Տվերի իշխանությունը (1485) և հողատարածքներ Վյատկայից ու Ռյազանից։ 1480-ին վերջնականապես թոթափեց թաթար-մոնղոլական Ոսկե Հորդայի լուծը։ Իվան III-ի իշխանության օրոք սկսվեց ձևավորվել «Համայն Ռուսիայի մեծ իշխան» անվանումը, հիմք ստեղծելով ռուսական ցարի տիտղոսին։

Գահի ժառանգության շուրջ սկսված պայքարի արդյունքում (1502) Իվան III-ը վերջապես ժառանգորդ նշանակեց իր երկրորդ կնոջից՝ Բյուզանդիայի կայսերական գահաժառանգ Սոփիա Պալեոլոգոս իշխանուհուց ունեցած ավագ որդուն՝ Վասիլիին։

Իվան III-ը երկու անգամ հարձակվեց լեհ-լիտվական պետության վրա, բայց իրեն հաջողվեց միայն մասամբ գրավել Ուկրաինայի տարածքը։

Վախճանվեց 1505 թ. հոկտեմբերի 27-ին, Մոսկվայում։ Իվան III ռուսական կենտրոնացված պետության գործում մեծ դեր խաղաց։ Նրա օրոք տապալվեց մոնղոլական լուծը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Record #118711032 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 11-ին 2014:
  2. Иван III Васильевич, Иван III Васильевич // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015:
Նախորդող
Վասիլի II
Մոսկվայի մեծ իշխան
Իվան III

1462 - 1505
Հաջորդող
Վասիլի III