Իվան Օրախելաշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իվան Օրախելաշվիլի
վրաց.՝ მამია დიმიტრის ძე ორახელაშვილი
Mamia Orakhelashvili.jpg
Ծնվել է հունիսի 10, 1881(1881-06-10)
Ծննդավայր Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է դեկտեմբերի 11, 1937(1937-12-11)[1] (56 տարեկանում)
Քաղաքացիություն Flag of the Soviet Union (1936–1955).svg ԽՍՀՄ
Կրթություն Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Աշխատավայր Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտ
Քաղաքական կուսակցություն ԽՄԿԿ
Անդամություն ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե և Կենտրոնական գործադիր կոմիտե
Mamia Orakhelashvili Վիքիպահեստում

Իվան Օրախելաշվիլի (Մամիա) Դմիտրիևիչ (1881–1937), խորհրդային պետական և կուսակցական գործիչ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1903-ից։ 1899-ից սովորել է Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետում, 1902-ից՝ Պետերբուրգի ռազմաբժշական ակադեմիայում։ Պետերբուրգում մասնակցել է 1905–1907-ի հեղափոխությանը։ 1906-ին ձերբակալվել է Հավլաբարի տպարանի գործով։ 1908-ից, ռազմաբժշկական ակադեմիան ավարտելուց հետո, որպես բժիշկ աշխատել է Անդրկասպյան մարզում։ 1914–1917-ին Օրախելաշվիլին եղել է զինվորական բժիշկ գործող բանակում։ 1917–1918-ին՝ ՌՍԴԲ(բ) կ Վլադիկավկազի կոմիտեի և Խորհրդային նախագահ, ՌՍԴԲ(բ) կ Կովկասյան երկրային կոմիտեի անդամ։ 1918-ին Վրաստանի մենշևիկների կառավարության կողմից ձերբակալվել է։ 19201921-ին՝ Վրաստանի Կ(բ) կ ԿԿ–ի նախագահ և ՌԿ(բ) կ ԿԿ–ի Կովկասյան բյուրոյի անդամ։

1921–1925-ին՝ Վրաստանի հեղկոմի նախագահ, Վրաստանի Կ(բ) կ ԿԿ–ի քարտուղար, Վրաստանի ԺԿԻ-ի նախագահի տեղակալ, Անդրֆեդերացիայի ԺԿխ–ի նախագահ, 1923–1925-ին՝ ԽՍՀՄ ԺԿԽ նախագահի տեղակալ։ 1926–1929-ին՝ ՀամԿ(բ) կ Անդրերկրկոմի առաջին քարտուղար, միաժամանակ՝ «Զարյա Վոստոկա» թերթի պատասխանատու խմբագիր։ 1930-ին՝ «Պրավդա» թերթի խմբկոլի անդամ Մոսկվայում, 1931-ին՝ կրկին Անդրֆեդերացիայի ԺԿԽ նախագահ, ապա՝ ՀամԿ(բ) կ Անդրերկրկոմի առաջին քարտուղար։

1932–1937-ին եղել է ՀամԿ(բ) կ ԿԿ–ին կից ՄԷԼԻ–ի տնօրենի տեղակալ, 1927–1930-ին՝ Խորհրդական մեծ հանրագիտարանի գփ․ խմբագրության անդամ։ Կուսակցության 12, 15–17 համագումարների պատգամավոր, 12 և 14 համագումարներում ընտրվել է կուսակցության ԿԿ–ի անդամության թեկնածու, 15–16-ում՝ Համ Կ(բ) կ ԿԿ–ի, 16-ում՝ ԿՎՀ–ի անդամ։ Վրաստանում և Անդրկովկասում բոլշևիկյան կազմակերպությունների պատմությանը և սոցիալիստ, շինարարությանը նվիրված աշխատությունների հեղինակ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Орахелашвили Иван Дмитриевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.