Եվգենի Միքելաձե
| Եվգենի Միքելաձե
վրաց.՝ ევგენი მიქელაძე
| |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 27, 1903[1] |
| Ծննդավայր | Բաքու, Ռուսական կայսրություն |
| Մահացել է | 1937[2][1] |
| Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | Վրաստան և |
| Մասնագիտություն | դիրիժոր |
| Ծնողներ | հայր՝ Simone Mikeladze? |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Երեխաներ | Վախթանգ Միքելաձե |
Եվգենի Սեմյոնի Միքելաձե (վրաց.՝ [ევგენი სვიმონის ძე მიქელაძე] error: {{lang}}: text has italic markup (help) , հունիսի 27, 1903[1], Բաքու, Ռուսական կայսրություն - 1937[2][1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային դիրիժոր, Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1936)։
Ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիան (աշակերտել է Նիկոլայ Մալկոյին և Ալեքսանդր Գաուկին)։ 1931-1937 թթ.-ին եղել է Վրացական օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր (1933 թ.-ից՝ գլխավոր դիրիժոր)։ Միքելաձեի ղեկավարությամբ կատարվել են ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների, Զաքարիա Փալիաշվիլու «Աբեսալոմ և Էթերի», «Դաիսի», Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերաները, Անդրեյ Բալանչիվաձեի «Լեռների սիրտը» բալետը և այլն։ Միքելաձեի կատարողական ոճը բնորոշվել է մեկնաբանության թարմությամբ, գեղեցիկ, արտահայտիչ ժեստով։ Հանդես է եկել նաև որպես սիմֆոնիկ դիրիժոր։ Դասավանդել է Թբիլիսիի կոնսերվատորիայում։ Աշակերտներից են եղել՝ Դ․ Միրցխուլավան, Ա․ Նասիձեն, Դ․ Շիկանյանը և ուրիշներ։
Ամուսնացած լինելով հին բոլշևիկ և 1937 թվականի ստալինյան բռնաճնշումների զոհ Իվան Օրախելաշվիլու դստեր, ձերբակալվել է ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի (ՆԿՎԴ) կողմից նույն թվականի նոյեմբերին և 48 օր ենթարկվել խոշտանգումների։ Ըստ որոշ վկայությունների, Միքելաձեի հարցաքննություններին մասնակցել և վերջինիս դաժան ծեծի է ենթարկել Լավրենտի Բերիան։ Ի վերջո գնդակահարվել է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- 1 2 Faceted Application of Subject Terminology
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 626)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Միքելաձե» հոդվածին։ |
| ||||||
- Հունիսի 27 ծնունդներ
- 1903 ծնունդներ
- Բաքու քաղաքում ծնվածներ
- 1937 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Վրացի դիրիժորներ
- Վրացի երաժիշտներ
- Ստալինյան բռնաճնշումների զոհեր Վրաստանում
- Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին