Իվան Տրավերսե
| Իվան Տրավերսե | |
|---|---|
| ֆրանսերեն՝ Jean-Baptiste Prévost de Sansac, marquis de Traversay | |
| հուլիսի 24, 1754[1] - մայիսի 19, 1831[1][2][3] (76 տարեկան) | |
| Ծննդավայր | Մարտինիկա, Ֆրանսիա |
| Մահվան վայր | Luzhsky Uyezd, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն |
| Քաղաքացիություն | |
| Զորատեսակ | Ռուսական կայսրության նավատորմ |
| Կոչում | ծովակալ |
| Մարտեր/ պատերազմներ | նապոլեոնյան պատերազմներ |
| Պարգևներ | |
Ժան Բատիստ Պրևո դը Սանսակ, մարկիզ դը Տրավերսե (ռուս.՝ Иван Иванович де Траверсе. հուլիսի 24, 1754[1], Մարտինիկա, Ֆրանսիա - մայիսի 19, 1831[1][2][3], Luzhsky Uyezd, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն [4]), ռուսական ծովակալ, 1811–1828 թվականներին Ռուսաստանի նավատորմի նախարար, ֆրանսիացի էմիգրանտ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազնվական ընտանիքից էր։ Ծնվել է ֆրանսիական Կարիբյան Մարտինիկա մարզում, որտեղ ծառայում էր նրա հայրը, ով նավատորմի սպա էր: Մայրը սերում էր տեղի շաքարեղեգագործների ընտանիքից[5]։
Ծառայություն Ֆրանսիայում և Ամերիկայում
[խմբագրել | խմբագրել կոդը]1765 թվականին սովորել է Ռոշֆորի, ապա Բրեստի ծովային դպրոցում [6] ։ Առևտրային նավերի վրա մի քանի տարի անցկացնելուց հետո 1777 թվականին նա ծառայության է անցել ֆրանսիական նավատորմում։ Այն բանից հետո, երբ Ֆրանսիան պաշտոնապես մտավ Ամերիկյան հեղափոխական պատերազմի մեջ, նա, ի թիվս այլոց, մասնակցեց կռիվներին ծովակալ Շառլ դ՛Էստենի հրամանատարությամբ։ 1781 թվականին աչքի ընկավ Չեզափիքի վճռորոշ ճակատամարտում, որտեղ ֆրանսիական նավատորմի հրամանատար ծովակալ դը Գրասին զգուշացրեց մոտեցող անգլիական նավերի մասին[7]։ Ֆրանսիա վերադառնալուց հետո ստացավ առաջին դասի կապիտանի կոչում։
Ծառայություն և կարիերա Ռուսաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ Ֆրանսիայում բռնկվեց հեղափոխությունը (1789), նավատորմի՝ ազնվական ծագում ունեցող սպաների մեծ մասը հայտնվեց հանրապետական նոր կառավարության իրական կամ ենթադրյալ հակառակորդների շարքում և ստիպված եղավ արտագաղթել [7]։ Հեղափոխական թոհուբոհի ժամանակ դը Տրավերսեն, կայսրուհի Եկատերինա II- ի խնդրանքով, 1791 թվականին եկավ Ռուսաստան և սկսեց ծառայել ռուսական նավատորմում՝ ստանալով գեներալ-մայորի և ծովային կապիտանի կոչում[5]։ Սկզբում ծառայել է Բալթիկ ծովում, իսկ 1802 թվականին դարձել է Սևծովյան նավատորմի և Սևաստոպոլի կայազորի հրամանատարը [6] [7]։ Ալեքսանդր I ցարից ստացել է ծովակալի կոչում [6]։ Թուրքիայի դեմ պատերազմի ընթացքում՝ 1807 թվականի արշավանքի ժամանակ, նրա հրամանատարությամբ հաջողվեց գրավել Անապան [7]. դա նրա կարիերայի վերջին ակտիվ մարտն էր [5]։ 1809 թվականին ծառայելու կանչվեց նավատորմի նախարարությունում։ Երկու տարի անց նա փոխարինեց ծովակալ Պավել Չիչագովին նույն նախարարության ղեկավարի պաշտոնում[7]։ Ռուսական նավատորմը ղեկավարելիս դը Տրավերսեն վերակազմավորեց Բալթյան նավատորմի կառուցվածքը՝ նավահանգստային կայազորներում պարտադիր կարգով տեղակայելով մշտապես ծառայություն կատարող ռազմանավեր[5], ինչպես նաև սատարեց նավաշինական արդյունաբերության զարգացմանը[6]։ Այդուհանդերձ՝ երբ նա գլխավորեց նախարարությունը, ամբողջությամբ ցանաքում ընթացող Նապոլեոնյան պատերազմների և նավատորմի բյուջեի կրճատման պատճառով Բալթյան նավատորմի ռուսական նավերի անձնակազմերը այնքան հազվադեպ էին ծով դուրս գալիս, որ Ֆինլանդական ծոցի արևելյան հատվածը, Նևա գետը և Կոտլին կղզին, որտեղ տեղի էին ունենում ռազմածովային սակավադեպ զորավարժությունները, սկսեցին կոչել «Մարկիզի ջրափոս» (ռուս.՝ Маркизова лужа. նկատի է առնվել դը Տրավերսեի ազնվականական տիտղոսը), արտահայտություն, որն օգտագործվում է մինչև օրս [5] ։
Տրավերսեի՝ իբրև նախարար պաշտոնավարելու ժամանակաշրջանում կազմակերպվել են խոր ծովային հետազոտական արշավախմբեր, որոնց ընթացքում ռուսները, ի թիվս այլոց, ուսումնասիրել են. Արկտիկայի ( Օտտո Կոտզեբուեի և Ֆերդինանդ Վրանգելի արշավախմբեր) և Անտարկտիդայի ջրերը։ Ալեքսանդր Առաջին ցարի հետ Տրավերսեն նախաձեռնեց ու հովանավորեց Ֆաբիան ֆոն Բելինգսհաուզենի շուրջերկրյա նավարկությունը (1819–1821) [6] [8], որի ժամանակ առաջին անգամ հասան Անտարկտիդա մայրցամաք։ Բելինգսհաուզենը ի պատիվ նախարարի՝ անվանել է մի կղզեխումբ, որը գտնվում է Հարավային Սենդվիչյան կղզիների արշիպելագում [8] ։
Ալեքսանդր I-ի մահից հետո (1825 թ.) Տրավերսեն շարունակել է պաշտոնավարել որպես նավատորմի նախարար՝ ծառայելով նրա իրավահաջորդ Նիկոլայ I ցարին։ 1828 թվականին ծովակալը հրաժարական է տվել [6] ։ Մահացել է 1831 թվականի մայիսի 19-ին Սանկտ Պետերբուրգի նահանգի Լուգա գավառում գտնվող իր կալվածքում՝ Ռոմանշչինայում ( ռուս.՝ Романщина )։
Նա ամուսնացած է եղել երկու անգամ։ Ավագ որդին՝ Ալեքսանդրը (1791–1850) դարձել է ռուսական նավատորմի փոխծովակալ, կրտսերը, ում անունը նույնպես Ալեքսանդր էր (1796–1878), դարձել է ռուսական բանակի գեներալ-մայոր։ Թոռը՝ Լեոնիդ դը Տրավերսեն (1836–1891, Ալեքսանդր Ավագի որդին), նույնպես գեներալ-մայոր էր, ռուս-թուրքական պատերազմի մասնակից [9] [10] ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրբ Աննայի 1-ին աստիճանի շքանշան (10 հուլիսի 1797)
- Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան (27 մայիսի 1804)
- Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան (20 հուլիսի 1807)
- Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշանին կցվող ադամանդե նշաններ (22 մայիսի 1811)[11]
- Ադամանդե մատանի՝ ռուսաց կայսր Ալեքսանդր 1-ինի դիմապատկերով (1814)
- Սուրբ Անդրեաս առաքյալի շքանշան (30 օգոստոսի 1821)
- XXX տարվա անթերի ծառայության տարբերանշան (22 օգոստոսի 1828)
- Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշան (25 դեկտեմբերի 1828)
Արտասահմանյան երկրների
- Սուրբ Լյուդովիկոսի ֆրանսիական շքանշան (1782)
- Ֆրանսիայում Ցինցինատիի ուխտի անդամի շքանշան (ԱՄՆ) (1785)
- Սուրբ Լյուդովիկոսի շվեդական շքանշան (1816)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Траверсе». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - Сычев, Виталий. «Маркизова лужа». Легенды и правда о российском морском министре маркизе де Траверсе. — Премиум-Пресс. 2014. — 292 с.
- Шатне, Мадлен дю. Жан Батист Траверсе, министр флота российского. — М., 2003.
- Шилов Д. Н. Государственные деятели Российской империи. Главы высших и центральных учреждений. 1802—1917. Биоблиографический справочник. — СПб., 2001. — С. 674—676.
- Макареев М. В., Рыжонок Г. Н. Черноморский флот в биографиях его командующих. Т. 1. — Севастополь, 2004. — С. 50—52.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 GeneaStar
- 1 2 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ «Список генеральских чинов российской императорской армии и флота». rusgeneral.ru. Վերցված է 2016-12-28-ին.
{{cite web}}: Unknown parameter|język=ignored (օգնություն) - 1 2 3 4 5 «Jean-Baptiste, Marquis de Traversay». saint-petersburg.com. Վերցված է 2017-06-26-ին.
{{cite web}}: Unknown parameter|język=ignored (օգնություն) - 1 2 3 4 5 6 S. Grinevetsky, I. Zonn, S. Zhiltsov, A. Kosarev, A. Kostianoy (2014). The Black Sea Encyclopedia. ISBN 978-3-642-55226-7.
{{cite book}}: Unknown parameter|seria=ignored (|series=suggested) (օգնություն); Unknown parameter|strony=ignored (|pages=suggested) (օգնություն); Unknown parameter|wydawca=ignored (|publisher=suggested) (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - 1 2 3 4 5 Historia wojen morskich. Wiek żagla. 2015. ISBN 978-83-778-5155-5.
{{cite book}}: Unknown parameter|imię=ignored (|first=suggested) (օգնություն); Unknown parameter|miejsce=ignored (|location=suggested) (օգնություն); Unknown parameter|nazwisko=ignored (|last=suggested) (օգնություն); Unknown parameter|strony=ignored (|pages=suggested) (օգնություն); Unknown parameter|wydawca=ignored (|publisher=suggested) (օգնություն) - 1 2 Bellingshausen and the Russian Antarctic Expedition, 1819-21. 2014. ISBN 978-0-230-36326-7.
{{cite book}}: Unknown parameter|imię=ignored (|first=suggested) (օգնություն); Unknown parameter|nazwisko=ignored (|last=suggested) (օգնություն); Unknown parameter|wydawca=ignored (|publisher=suggested) (օգնություն) - ↑ Zabytkowe cmentarze przy Rogatce w Kaliszu. ISBN 9788362689095.
{{cite book}}: Unknown parameter|imię=ignored (|first=suggested) (օգնություն); Unknown parameter|miejsce=ignored (|location=suggested) (օգնություն); Unknown parameter|nazwisko=ignored (|last=suggested) (օգնություն); Unknown parameter|rok=ignored (|date=suggested) (օգնություն); Unknown parameter|strony=ignored (|pages=suggested) (օգնություն); Unknown parameter|wydawca=ignored (|publisher=suggested) (օգնություն) - ↑ «Galeria: Cmentarz prawosławny na Rogatce». wkaliszu.pl. Վերցված է 2017-06-26-ին.
{{cite web}}: Unknown parameter|język=ignored (օգնություն)(չաշխատող հղում) - ↑ Кавалеры императорского ордена Святого Александра Невского, 1725—1917. Биобиблиографический словарь в трёх томах. Т.1. — М., 2009. — С.892.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Տրավերսե» հոդվածին։ |
| ||||||||||||