Ծնվել է օգոստոսի 28-ին, Ելիզավետպոլ (այժմ՝ Կիրովաբադ) քաղաքում, քահանայի ընտանիքում։ 1955 թվականին ավարտել է ԽՄԿԿ Կենտկոմին կից Բարձրագույն կուսակցական դպրոցը։ 1930 թվականիից աշխատել է ԽՍՀՄ անվտանգության մարմիններում, ղեկավար պաշտոններ է վարել ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր Պետական անվտանգության կոմիտեում։ Աղայանցը 1930-ական թվականներին զգալի աշխատանք է կատարել գերմանական ֆաշիզմի հակասովետական պլանների բացահայտման գործում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գլխավորել է գերմանական հետախուզության դեմ ուղղված մի շարք գործողություններ։ Ետպատերազմյան տարիներին կազմակերպել ու ղեկավարել է Խորհրդային Միության ու սոցիալիստական մյուս երկրների դեմ արևմտյան պետությունների հետախուզությունների գործունեությունը մերկացնող միջոցառումներ։ Գործնական աշխատանքին զուգընթաց մշակել է հակահետախուզության հատուկ տեսական պրոբլեմներ։ ԽՄԿԿ անդամ՝ 1936 թվականից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 244)։