Իննա Շևչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իննա Շևչենկո
ուկրաիներեն՝ Інна Степанівна Шевченко
Դիմանկար
Ծնվել էհունիսի 23, 1990(1990-06-23)[1][2] (33 տարեկան)
ԾննդավայրԽերսոն, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ուկրաինա
ԿրթությունԿիևի համալսարանի ժուռնալիստիկայի ինստիտուտ (2012)
Մասնագիտությունկանանց իրավունքների պաշտպան, քաղաքական գործիչ և գրող
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՖեմեն[4]
 Inna Shevchenko Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շևչենկո

Իննա Շևչենկո (ուկրաիներեն՝ Інна Шевченко, հունիսի 23, 1990(1990-06-23)[1][2], Խերսոն, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ֆեմինիստուհի, ակտիվիստուհի։ Կանանց միջազգային FEMEN շարժման առաջնորդներից մեկն է, որ հաճախ մերկ է հայտնվում հայրիշխանության, բռնապետության, կրոնի և սեքս ինդուստրիայի արտահայտման դեմ իրենց բողոքի ցույցերին[5][6]։ FEMEN-ի երեք ակտիվիստներից բաղկացած խմբի ղեկավարն էր, որոնց, ըստ ԶԼՄ-ների հայտարարությունների, 2011 թվականին առևանգել և սպառնացել էր բելառուսական ՊԱԿ-ը[7], նա ուշադրության կենտրոնում էր Ուկրաինայում, երբ 2012 թվականին Կիևի կենտրոնում շղթայական սղոցով կտրել է չորս մետրանոց խաչը[8]։

2013 թվականին Շևչենկոն ապաստան է ստացել Ֆրանսիայում[9] և ներկայումս շարունակում է իր բողոքի գործունեությունը՝ ղեկավարելով FEMEN France-ը, որը ստեղծել է Փարիզում։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իննա Շևչենկոն ծնվել է 1990 թվականի հունիսի 23-ին Խերսոնում։ Ըստ նրա հուշերի՝ «ինձ դաստիարակել են որպես տիպիկ ուկրաինացի, սլավոնական աղջիկ և սովորեցրել են չգոռալ և չվիճել»։ Հատկապես մտերիմ է եղել հոր հետ, որը զինվորական սպա էր։ Ունի ավագ քույր[10]։ 2004 թվականի Նարնջագույն հեղափոխությունը նրա ուշադրությունն է հրավիրել քաղաքականության վրա. նա ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ հեռուստատեսային շոուներում, որտեղ լրագրողները առերեսվում էին քաղաքական գործիչների հետ, լրագրողներն «ավելի խելացի էին թվում, ուստի ես ուզում էի նրանցից մեկը լինել»։ 2008 թվականին ընդունվել է Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարան, սովորել է լրագրություն և գերազանցությամբ ավարտել 2012 թվականին։ Ուսանողական կառավարության ղեկավարի պաշտոնում վերջինիս գործունեության արդյունքում ձեռք է բերել կապեր, որոնք հետագայում՝ 2009 թվականին օգնել են նրան աշխատանքի տեղավորվել Կիևի քաղաքապետի մամուլի գրասենյակում։ Ակտիվիստուհու առաջին լեզուն ռուսերենն է[11], թեև նա ազատ տիրապետում է նաև ուկրաիներենին և անգլերենին[12]։

Շևչենկոն ՎԿ սոցիալական կայքի միջոցով կապ է հաստատել FEMEN-ի երկու առաջատար ակտիվիստներ Աննա Գուցոլի և Ալեքսանդրա Շևչենկոյի հետ և միացել FEMEN-ին 2009 թվականի սկզբին։ Աննա Գուցոլը 2008 թվականի ապրիլի 10-ին Կիևում հիմնադրել է FEMEN-ը երկու ընկերների՝ Ալեքսանդրա Շևչենկոյի և Օքսանա Շաչկոյի հետ՝ իր հայրենի Խմելնիցկի քաղաքից[13], նրանք ի սկզբանե բողոքի ակցիաներ էին կազմակերպել իգական սեռի ուսանողների հետ կապված խնդիրների շուրջ, սակայն արագ անցել են ցույցերի՝ ընդդեմ ուկրաինացի կանանց սեռական շահագործման[14]։ Իննա Շևչենկոն առաջին անգամ FEMEN շարժման հետ ցույցի է դուրս եկել 2009 թվականի մայիսի 23-ին Կիևում՝ մարմնավաճառության դեմ ակցիայի համար՝ «Ուկրաինան հասարակաց տուն չէ» դրոշի ներքո[15][16]։ 2009 թվականի օգոստոսի վերջին Օքսանա Շաչկոն դարձել է խմբի առաջին անդամը, որը ցուցադրել է կիսամերկ կրծքեր[17]։ FEMEN-ի շրջանակներում բողոքի էթիկայի վերաբերյալ քննարկումների ժամանակ Իննա Շևչենկոն սկզբում դեմ է արտահայտվել նման մարտավարությանը, բայց հետո համոզվել է դրա արդյունավետության մեջ։ 2010 թվականի փետրվարին Նիկոլա Ազարովի կաբինետում կանանց բացակայության դեմ բողոքի ցույցից հետո նա հեռացվել է Կիևի մամուլի գրասենյակում իր պաշտոնից։

Շևչենկոն (կենտրոնում) Փարիզում (2012)

2012 թվականի սեպտեմբերի 8-ին Շևչենկոն փայտե խաչեր է կտրել Նիդեռլանդների Էնսխեդե քաղաքում GOGBOT փառատոնի ժամանակ՝ որպես բողոք Փուսի Ռայըթի ձերբակալության դեմ[18], 2012 թվականի սեպտեմբերի 18-ին Շևչենկոն Փարիզում հիմնել է FEMEN France-ի ուսումնական կենտրոնը։ 2012 թվականի հոկտեմբերի 26-ին, երբ Շևչենկոն ուղիղ եթերում հարցազրույց էր տվել արաբական «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին, նրան հարցրել են. «Ի՞նչն է ավելի լավ կանանց համար՝ մերկությո՞ւնը, թե՞ փարանջան»։ Նա պատասխանել է՝ հանելով իր շապիկը` ի նշան «միջնադարյան նախապաշարմունքների» դեմ բողոքի։ Կենդանի նկարը կտրել են եթերից[19][20]։ 2013 թվականի հուլիսին Շևչենկոն ապաստան է ստացել Ֆրանսիայում[9]։

Չնայած այն հանգամանքին, որ Շևչենկոյի համար կիսամերկ լինելը գրեթե նման է աշխատանքային համազգեստի, նա պետք է հաղթահարի կուրծքը մերկացնելու իր դժկամությունը յուրաքանչյուր ցույցից առաջ[21]։

2012 թվականի դեկտեմբերին ֆրանսիական Madame Figaro ամսագիրը Շևչենկոյին ներառել է 2012 թվականի աշխարհի 20 պաշտամունքային կանանց ցուցակում[22]։

Հանրային ելույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շևչենկոն կոնֆերանսների բանախոս է և միջազգային մամուլի սյունակագիր։ 2015 թվականի փետրվարի 14-ին ելույթ է ունեցել Կոպենհագենում ազատ խոսքի քննարկմանը ծաղրանկարիչ Լարս Վիլքսի հետ։ Նա խոսել է այն պատրանքի մասին, որ Արևմտյան Եվրոպայում մարդիկ կարող են լիարժեք վայելել խոսքի ազատությունը, երբ ահաբեկիչը կրակ է բացել մշակութային կենտրոնի ճեմասրահում, որտեղ տեղի է ունեցել բանավեճը։ Հարձակումից հետո Շևչենկոն ավելի ուշ ասել է. «Լիբերալ ձայները պետք է ավելի բարձր լինեն, քան Կալաշնիկովը»[23]։

Իննա Շևչենկոն գրում է միջազգային մամուլի համար։ Նա «International Business Times» ամսագրի սյունակագիր է[24]։ Նրա հոդվածները տպագրվել են նաև The Guardian-ում, The Huffington Post-ում և CNN-ում։ FEMEN-ի այլ ակտիվիստների հետ միասին Շևչենկոն գրել է FEMEN: Manifeste[25] և Rebellion գրքերը։ Գիրքն անդրադառնում է կանանց ճնշման մեջ կրոնական հաստատությունների և դոգմաների պատասխանատվությանը։ «Ամենուր Վատիկանում, Մեքքայում, Երուսաղեմում, սինագոգներում, մզկիթներում ու եկեղեցիներում ամբողջ աշխարհում նոր խոսքեր ու միջոցներ են հնչում կանանց դեմ։ Ամեն օր կանայք արհամարհվում են, պղծվում, վիրավորվում կամ սպանվում։ Ամեն օր մեզ ուղեկցում են հասարակական վայրերում թաքնված, տանը փակված, կրթությունից ու ապագայի հեռանկարից զրկված, ստիպված լուռ մնացած, նվաստացած, ծեծված, խեղաթյուրված, քարկոծված ու այրված կանայք։ Մենք այլևս չենք կարող լռել։ Աշխարհի դժբախտությունների մեջ կրոնների պատասխանատվությունը հարվածում է մեր էկրաններին և մեր աչքերին, բայց շատերը դեռ հրաժարվում են տեսնել իրենց դերը կանանց դժբախտությունների մեջ։ Այս գիրքը գրվել է, քանի որ մենք այլևս չէինք ուզում, որ նրանք հավատան, այլ ընդհակառակը՝ իմանային», - ասել է հեղինակը[26]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Tyler, Jeffrey, Topless Jihadis, The Atlantic Books (2013), 94 p.(անգլ.)
  • Ackerman, Galia, with Anna Hutsol, Oksana Shachko, Alexandra Shevchenko, & Inna Shevchenko, FEMEN, Calmann-Lévy (Paris 2013), 280 p. ISBN 978-2-7021-4458-9 .(ֆր.)[27]
  • Caroline Fourest «INNA», Grasset (Paris 2014)
  • Massimo Ceresa, «FEMEN, Inna e le streghe senza Dio», Tra le righe libri (Lucca 2016)(ֆր.)
  • FEMEN Inna Shevchenko, Marguerite Stern, Pauline Hillier, Sarah Constantin, Lara Alcazar, Anna Hutsol and others FEMEN Manifest, Utopia (2015),(ֆր.) /(իսպ.)
  • FEMEN Rebellion, Edition des femmes (2017),(ֆր.)
  • Inna Shevchenko, Pauline Hillier Anatomie de l’oppression, Edition du Seuil (2017),(ֆր.)
  • Catherine Valenti, Les Femmes qui s’engagent sont dangereuses, (2017),(ֆր.)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Nos seins, nos armes» (Մե՛ր կուրծքը, մե՛ր զենքերը։), Վավերագրական ֆիլմ (1 ժամ 10 րոպե), սցենարի հեղինակ և ռեժիսոր Քարոլայն Ֆորեսթ և Նադիա Էլ Ֆանին, Nilaya Productions-ի արտադրություն, հեռարձակվել է France 2-ով 2013 թվականի մարտի 5-ին[28],
  • «Ամենօրյա ընդվզումներ», վավերագրական ֆիլմ (1 ժամ 58 րոպե), հեղինակներ և ռեժիսոր՝ Ռիահի եղբայրներ (Արաշ Թ. Ռիահի և Արմանդ Ռիահի), Ավստրիա/Շվեյցարիա/Գերմանիա, 2013, համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի նոյեմբերի 13-ին Կոպենհագենի միջազգային վավերագրական ֆիլմերի փառատոնում։

Լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. http://www.laicite-republique.org/les-laureats-du-prix-de-la-laicite-et-les-presidents-du-jury-depuis-2003.html
  4. https://www.theguardian.com/world/2013/nov/08/femen-leader-inna-shevchenko-interview
  5. Jeffrey Tayler (2013 թ․ մարտի 13). «The Woman Behind Femen's Topless Protest Movement - Jeffrey Tayler». The Atlantic. Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.
  6. «FEMEN». FEMEN. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 29-ին.
  7. Rfe/Rl (2011 թ․ դեկտեմբերի 21). «Ukrainian Activist Group Accuses Belarusian KGB Of Kidnapping, Abuse». Rferl.org. Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.
  8. Kira Cochrane (2013 թ․ մարտի 20). «Rise of the naked female warriors». London: The Guardian. Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.
  9. 9,0 9,1 «Femen topless protester wins French asylum». BBC. 2013 թ․ հուլիսի 8.
  10. Kim Willsher (2013 թ․ օգոստոսի 2). «FEMEN is coming: the bare-breasted feminist group who want London women to go topless in the name of political protest - London Life - Life & Style - London Evening Standard». Standard.co.uk. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 29-ին.
  11. Page 31 FEMEN Ackerman, Galia et al. 2013. calmann-levy. 978-2-7021-4458-9
  12. «FEMEN». FEMEN. 2012 թ․ ապրիլի 11. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 29-ին.
  13. Garanich, Gleb. «The femen phenomenon | Photographers Blog». Blogs.reuters.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.
  14. Piotr Pogorzelski. «New Eastern Europe - Ukraine is not a Brothel». Neweasterneurope.eu. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.
  15. Page 96 FEMEN Ackerman, Galia et al. 2013. calmann-levy. 978-2-7021-4458-9
  16. «How they protest prostitution in Ukraine | The Observers». Observers.france24.com. 2009 թ․ օգոստոսի 28. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.
  17. (ֆր.) Femen Les féministes venues du froid Արխիվացված 2017-11-12 Wayback Machine, Paris Match (18 February 2012)
  18. Voice of Russia. «1000s articles on Pussy Riot Protest in Enschede» (PDF).(չաշխատող հղում)
  19. «FEMEN activist takes tops off on live Al Jazeera program». Kievpost.com. Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.
  20. «Femen Member Is Taking Off Clothes On Live Al Jazeera Program». YouTube. 2012 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.
  21. «FEMEN». web.archive.org. 2013 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  22. «FEMEN». FEMEN. 2012 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 29-ին.
  23. Inna Shevchenko (2015 թ․ հուլիսի 29). «I will not stop speaking out loud». YouTube. TEDxKalamata. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.
  24. «Articles by Inna Shevchenko». International Business Times. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.
  25. FEMEN: Manifeste. Paris: Les éditions Utopia. 2015. с. 64. ISBN 978-2-919160-17-4.FEMEN: Manifeste. — Paris: Les éditions Utopia, 2015. — С. 64. — ISBN 978-2919160174
  26. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  27. «Femen Book (2013) | FEMEN / ФЕМЕН». Femen.info. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.
  28. «Nos seins, nos armes (2012) - Documentaire - L'essentiel - Télérama.fr». Television.telerama.fr. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իննա Շևչենկո» հոդվածին։