Փուսի Ռայըթ
| Փուսի Ռայըթ | |
|---|---|
| Ժանրեր | փանկ-ռոք, կատարողական արվեստ, Riot grrrl, Հարդքոր փանկ, oi!? և փոփ |
| Գործունեություն | հոկտեմբեր 2011[1] |
| Պարգևներ | |
| Կայք | pussyriot.love |
«Փուսի Ռայըթ» (անգլ.՝ Pussy Riot, թարգմ. «Փիսոյի ապստամբություն» կամ «Պուցի ապստամբություն»), ռուսական ֆեմինիստական փանք ռոք խումբ, որը կազմակերպում է իր ելույթները չարտոնված ակցիաների ձևաչափով և դրա համար չնախատեսված վայրերում։ Նման վայրեր են դարձել Մոսկվայի մետրոպոլիտենի կայարանները, տրոլեյբուսների տանիքները, ոստիկանության քննչական բաժինը, Կարմիր հրապարակը և Մոսկայի Սուրբ Քրիստոս Ամենափրկչի տաճարը։ Ամենահիշարժանը, թերևս, 2012 թվականի փետրվարի 21-ին Մոսկայի Սուրբ Քրիստոս Ամենափրկչի տաճարում «Աստվածամայր, քշիր Պուտինին» խորագրով անցկացված «աղոթք»-ակցիան էր, որը ռուս ուղղափառ եկեղեցին որակեց որպես սրբապղծություն, իսկ իրավապահ համակարգը՝ հավատի ոտնահարմամբ զուգորդված խուլիգանություն:
Երաժշտախումբը հիմնադրվել է 2011 թվականին, Նադյա (Նադեժդա) Տոլոկոննիկովայի կողմից, ով այդ ժամանակ 22 տարեկան էր: Գործում է անանունության սկզբունքով (на принципах анонимности)[3] և չունենալով մշտական կազմ. տարբեր ժամանակներում նրա կազմում ընդգրկված են եղել 10-ից ավելի երաժիշտ աղջիկներ[4][5]: Երաժշտախմբի երգերի առավել սուր թեմաներն առնչվում են կանանց իրավունքներին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, նրա վարած քաղաքականության[6], ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավարության հետ նրա կապերի քննադատությանը[7]: Փուսի ռայըթի աղջիկները հարկ եղած դեպքերում իրենց ակցիաներն անում են կրծքերը մերկացրած: Նրանց ելույթները հաճախ տեսաձայնագրվում են և որպես երաժշտական հոլովակներ՝ տարածվում համացանցում: Երաժշտախմբի որոշ անդամներ դատվել են խուլիգանությանը վերաբերող հոդվածով և բանտ են նետվել: Նրանց ազատ արձակելու պահանջով միջազգային լայն շարժում է ծավալվել:



Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
- Wont Get Fooled Again/Riot Across the World! (2014)
- In Riot We Trust (2017)
Mixtapes
- Matriarchy Now (2022)
Մրցանակներ և առաջադրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Մրցանակը | Տարին | Առաջադրված աշխատանք(ներ)ը | Անվանակարգը | Արդյունքը | Ref. |
|---|---|---|---|---|---|
| «Սոռատնիկ» («Տարեկից») մրցանակ | 2012 | Հաղթանակ | [8] | ||
| Կանդինսկի մրցանակ | 2012 | Առաջադրված | [9][10] | ||
| Երաժշտական վիդեոյի բեռլինյան մրցանակ / Berlin Music Video Awards | 2019 | "My Sex" | Լավագույն անիմացիա | Առաջադրված | [11] |
| 2021 | "Panic Attack" | Լավագույն փորձարարություն / Best Experimental | Առաջադրված | [12] | |
| Երաժշտական վիդեո փառատոն | 2021 | Նորարարություն | Առաջադրված | [13] | |
| Woody Guthrie Prize | 2023 | Հաղթանակ | [14] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Tolokonnikova N. Read & Riot: A Pussy Riot Guide to Activism — San Francisco: 2018.
- ↑ https://oslofreedomforum.com/speakers/pussy-riot
- ↑ Зоя Светова, Натали Доливо. (2014-01-09). «Мария Алёхина и Надежда Толоконникова: интервью с участницами Pussy Riot». Инопресса.ру. Արխիվացված օրիգինալից 2014-01-09-ին. Վերցված է 2014-01-10-ին. «„Pussy Riot — анонимная группа. Её участники не показывают своих лиц. Если мы и будем участвовать в её акциях, то при соблюдении абсолютной анонимности", — ответила одна из участниц „панк-молебна"»
- ↑ «What You Don't Know About Pussy Riot, and Life in Russia's Gulag-Like Prison Colonies». Vanity Fair. 2014 թ․ հունվարի 9.
- ↑ Charles Clover (2012 թ․ մարտի 16). «Pussy Riot dig claws into Putin». Financial Times. London. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ Carole Cadwalladr (2012 թ․ հուլիսի 29). «Pussy Riot: will Vladimir Putin regret taking on Russia's cool women punks?». The Observer. London. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Oleg Kashin (2012 թ․ օգոստոսի 17). «Putin's message: if you're pro Pussy Riot you're against the Orthodox church». The Guardian. London. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ «Awarding the Companion Award. Pussy Riot received an award from the professional community». Art Guide. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Grisha Bruskin and AES+F Collective Awarded 2012 Kandinsky Prize». Art Forum. 2012 թ․ դեկտեմբերի 14.
- ↑ «Anti-Putin Punk Group Nominated For Prestigious Russian Art Award». Radio Free Europe. 2012 թ․ օգոստոսի 10.
- ↑ «Berlin Music Video Awards 2019 Nominees». 2019 թ․ ապրիլ. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «2021 Nominees». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ Awards 2021 Music Video Festival
- ↑ «Russian protest art group Pussy Riot wins Woody Guthrie Prize». TPR. 2023 թ․ մայիսի 6.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Free Pussy Riot!» - խմբի ձեռբակալված մասնակիցների պաշտպանության բազմալեզու կայք
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փուսի Ռայըթ» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
- Երաժշտական խմբեր այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ
- 2011 հիմնադրումներ Ռուսաստանում
- 2011 հիմնադրված երաժշտական խմբեր
- Ընդդիմություն Վլադիմիր Պուտինին
- Կին երաժիշտներ
- Հարդքորի խմբեր
- Ռուս արվեստագետներ
- Ռուս երաժիշտներ
- Ռուս երգչուհիներ
- Ռուս ժամանակակից արվեստագետներ
- Ռուս ֆեմինիստներ
- Ռուսական երաժշտական խմբեր
- Ռուսական ռոք խմբեր
- Փանկ-ռոք խմբեր
- Փուսի Ռայըթ
- Քաղաքական երաժշտություն
- Ֆեմինիստ արվեստագետներ
- Ֆեմինիստ երաժիշտներ
- Ֆեմինիստական կազմակերպություններ