Ինգե Լեհման
Ինգե Լեհման Inge Lehmann | |
---|---|
Ծնվել է | մայիսի 13, 1888[1][2][3][…] Կոպենհագեն, Դանիա[4] կամ Østerbro, Կոպենհագեն, Կոպենհագենի կոմսություն, Դանիա[5] |
Մահացել է | փետրվարի 21, 1993[1][2][3][…] (104 տարեկան) Կոպենհագեն, Դանիա[5] |
Գերեզման | Հյորսհոլմի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Դանիա |
Մասնագիտություն | երկրաշարժագետ, երկրաբան, գեոդեզիստ, բնագետ և երկրաֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Դանիայի գեոդեզիական ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | Երկրաշարժագիտություն[4] և համալսարանի դասախոս |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն[6] |
Ալմա մատեր | Կոպենհագենի համալսարան (1968) և Նյունհեմի քոլեջ (1911)[4] |
Տիրապետում է լեզուներին | դանիերեն |
Պարգևներ | |
Հայր | Ալֆրեդ Լեհման[4] |
Inge Lehmann Վիքիպահեստում |
Ինգե Լեհման (մայիսի 13, 1888[1][2][3][…], Կոպենհագեն, Դանիա[4] և Østerbro, Կոպենհագեն, Կոպենհագենի կոմսություն, Դանիա[5] - փետրվարի 21, 1993[1][2][3][…], Կոպենհագեն, Դանիա[5]), դանիացի սեյսմագետ և երկրաֆիզիկոս, Երկրի ներքին միջուկը հայտնաբերողը[9][10]։ 1936 թ., ելնելով առկա սեյսմիկ տվյալներից, տեսականորեն հայտնաբերել է, որ Երկրի միջուկը միասնական, հալված գնդոլորտ չէ, և որ գոյություն ունի Երկրի արտաքին միջուկից տարբեր ֆիզիկական հատկություններ ունեցող ներքին միջուկ։ Սեյսմագետները, որոնք չէին կարողանում աշխատող հիպոթեզ կառուցել երկրաշարժներից առաջացող և Երկրի ներսի որոշակի տիրույթում դանդաղող P-ալիքների դիտումների հիման վրա, արագ ընդունեցին Լեհմանի ենթադրությունը։
Կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինգե Լեհմանը ծնվել և մեծացել է Կոպենհագենում։ Հայրը՝ Ալֆրեդ Ջորջ Լյուդվիգ Լեհմանը (1858-1921) փորձարար ֆիզիկոս էր։ Միջնակարգ կրթությունը ստացել է մանկավարժության մեջ առաջատար ավագ դպրոցում, որի տնօրենը Հաննա Ադլերն էր՝ Նիլս Բորի մորաքույրը[11][12]։ Ըստ Լեհմանի, հայրն ու Ադլերը ամենակարևոր ազդեցությունն են ունեցել իր մտավոր զարգացման մեջ։
Մաթեմատիկա սովորել է Կոպենհագենի համալսարանում և Քեմբրիջի համալսարանում, ինչն ընդհատվել է վատառողջության պատճառով[13]։ 1910-1911 թթ. մաթեմատիկայի ուսումնառությունը շարունակել է Նյունհամի քոլեջում։ 1911 թ., աշխատանքից ուժասպառ, վերադարձել է Քեմբրիջից, և մի որոշ ժամանակ հետաձգել աշխատանքը։ Լավ հաշվողական հմտություններ է զարգացրել ակտուար գրասենյակում, որտեղ աշխատում էր, և 1918 թ. վերադարձել է Կոպենհագենի համալսարան՝ կրթությունը շարունակելու։ Երկու տարի անց ստացել է ֆիզիկական գիտությունների և մաթեմատիկայի ակադեմիական գիտական աստիճան (Candidatus magisterii)։ 1923 թ. վերադառնալով Դանիա, Կոպենհագենի համալսարանում ստանձնել է վիճակագրության պրոֆեսոր Ջ. Ֆ. Ստեֆենսոնի օգնականի պաշտոնը[14]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1925 թ. Լեհմանը դառնում է գեոդեզիստ Նիլս Էրիկ Նոռլունդի օգնականը։ 1928 թ. քննություն է հանձնում գեոդեզիայից (երկրաբաշխություն) և դառնում Դանիայի գեոդեզիական ինստիտուտի երկրաշարժագիտության բաժնի վարիչ։ Ինստիտուտի ղեկավարը Նոռլունդն էր։
Արտառոց «P» վերնագիրը կրող հոդվածում Լեհմանն առաջին անգամ ներկայացնում է P տիպի սեյսմիկ ալիքների սեփական մեկնաբանությունը և ցույց տալիս, որ Երկիրն ունի ներքին միջուկ[15]։ Երկու-երեք տարվա ընթացքում այս մեկնաբանությունը ընդունում են այլ սեյսմոլոգներ (Բենո Գուտենբերգը, Չարլզ Ֆրենսիս Ռիխտերը, Հարոլդ Ջեֆրիսը)։ Երկրորդ համաշխարհային պատերազմը և Դանիայի բռնազավթումը գերմանական զորքերի կողմից Լեհմանին թույլ չեն տալիս շարունակել հետագա գիտահետազոտական աշխատանքները։
Մինչև թոշակի անցնելը վատանում են հարաբերություններն իր և գեոդեզիական ինստիտուտի անդամների միջև, ինչը հավանաբար պայմանավորված էր Լեհմանի անհանդուրժող բնավորությամբ[16]։ 1953 թվականին թոշակի է անցնում։ Մի քանի տարի անց տեղափոխվում է ԱՄՆ և համագործակցում ամերիկացի երկրագետներ Մորիս Յուինգի և Ֆրանկ Պրեսի հետ՝ հետազոտելով երկրակեղևը և վերին մանթիան։ Այս աշխատանքների ընթացքում հայտնաբերում է 190-ից մինչև 250 կմ խորություններում ընկած մի այլ սեյսմիկ խզում (սեյսմիկ սահման), որը հիմա կրում է իր անունը (Լեհմանի խզում, Լեհմանի սահման)[17]։
Մահացել է 104 տարեկանում։ Թաղված է Հյորսհոլմի գերեզմանոցում՝ Մայրքաղաքային տարածաշրջանում։
Կոչումներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշանակալի գիտական հայտնագործությունների համար Լեհմանը բազմաթիվ պարգևների է արժանացել, այդ թվում՝ Գորդոն Վուդի մրցանակ (1960), Էմիլ Վիխերտի մեդալ (1964), Գիտության և նամակների Դանիայի թագավորական ընկերության Ոսկի մեդալ (1965), գիտության, արվեստի կամ գրականության մեջ Դանիայում կանանց շնորհվող մրցանակ (Tagea Brandt Rejselegat, 1938-ին և 1967-ին)։ 1969 թ. ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ[18], 1971 թ. ստացել է Ուիլյամ Բոուիի մեդալ (առաջին կինն է, որ ստացել է), 1977 թ.՝ Ամերիկայի սեյսմոլոգիական ընկերության մեդալ։ Դրանցից բացի, 1964 թ. Նյու-Յորքում նրան շնորհվել է Կոլումբիայի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում, իսկ 1968 թ. նույն կոչումը ստացել է Կոպենհագենի համալսարանից։ Բազմաթիվ գիտական ընկերությունների անդամ է։
1997 թ. Ամերիկայի երկրաֆիզիկոսների միությունը Ինգե Լեհմանի պատվին սահմանել է շքանշան՝ «Երկրի մանթիայի և միջուկի կազմության, բաղադրության և դինամիկայի ընկալման մեջ էական վաստակի համար»։
Լեհմանի անունով է կոչվել 5632 Ինգելեհման աստերոիդը։
Լեհմանի ծննդյան 127-ամյակի առթիվ Գուգլը դուդլ է նվիրել նրան[19][20]։
Գլխավոր հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lehmann, Inge (1936)։ P'. Publications du Bureau Central Séismologique International A14(3), S. 87–115
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.physics.ucla.edu/~cwp/articles/bolt.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Rafferty J. P. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Ogilvie M. B. The Biographical Dictionary of Women in Science: Pioneering Lives From Ancient Times to the Mid-20th Century — Routledge, 2003. — Vol. 2. — P. 766. — 798 p. — ISBN 978-1-135-96342-2
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Bolt B. A. Inge Lehmann // Physics Today — Melville, USA: AIP Publishing, 1994. — Vol. 47, Iss. 1. — P. 61—61. — ISSN 0031-9228; 1945-0699 — doi:10.1063/1.2808386
- ↑ https://collections.royalsociety.org/DServe.exe?dsqIni=Dserve.ini&dsqApp=Archive&dsqDb=Persons&dsqSearch=Code==%27NA5258%27&dsqCmd=Show.tcl
- ↑ Ogilvie M. B. The Biographical Dictionary of Women in Science: Pioneering Lives From Ancient Times to the Mid-20th Century — Routledge, 2003. — Vol. 2. — P. 766—767. — 798 p. — ISBN 978-1-135-96342-2
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 215.
- ↑ «Lehmann; Inge (1888–1993)». The Royal Society. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ Bolt, Bruce A. (January 1994). «Obituary: Inge Lehmann». Physics Today. 47 (1): 61. Bibcode:1994PhT....47a..61B. doi:10.1063/1.2808386.
- ↑ «WiP: Herstory: Spotlight Scientist: Inge Lehmann». Purdue University. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ Knopoff, Leon. «Lehmann, Inge». UCLA. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ Bolt, Bruce. «Inge Lehmann». UCLA. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ Gillispie, Charles. Complete dictionary of scientific biography. Detroit, Mich.: Charles Scribner's Sons. էջ 234.
- ↑ Edmond A. Mathez. Inge Lehmann: Discoverer of the Earth's Inner Core. American Museum of Natural History. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ Ольга Кузьмина (2015 թ․ մայիսի 13). «Инге Леманн. «Дошедшая до ядра»». Вечерняя Москва. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.
- ↑ The thickness is 220 km. William Lowrie (1997). Fundamentals of geophysics. Cambridge University Press. էջ 158. ISBN 0-521-46728-4.
- ↑ «Fellowship of the Royal Society». Royal Society. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.
- ↑ Gander, Kashmira (2015 թ․ մայիսի 12). «Inge Lehmann's 127th Birthday: Pioneering seismologist celebrated by Google Doodle». The Independent. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
- ↑ Kevin McSpadden (2015 թ․ մայիսի 13). «New Google Doodle Honors Pioneering Seismologist Inge Lehmann». Time.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինգե Լեհման» հոդվածին։ |
|
- Մայիսի 13 ծնունդներ
- 1888 ծնունդներ
- Կոպենհագեն քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 21 մահեր
- 1993 մահեր
- Կոպենհագեն քաղաքում մահացածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Կոպենհագենի համալսարանի շրջանավարտներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Դանիացի գիտնականներ
- Սեյսմոլոգներ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Կին երկրաֆիզիկոսներ
- Դանիացի բնագետներ
- Դանիացի ֆիզիկոսներ
- Երկարակյացներ