Նրա սցենարներով ստեղծվել են «Ծովը նվաճողները» (1958, լենինյան մրցանակ, 1961), «Պատմվածք Կասպիի նավթագործների մասին» (1959, երկուսն էլ Ռ. Կարմենի հեղինակակցությամբ), «Մեր փողոցը» (1963 թ.) և այլ կինոնկարներ։ ժամանակակից մարդու աշխատանքային սխրանքներին, նրա ներաշխարհի բացահայտմանն են նվիրված «Երազանք» (1938), «Ծովը սիրում է խիզախներին» (1954 թ.), «Ինչի համար ես ապրում» (1959, երկուսն էլ Հ. Սեիդբեյլիի հետ), «Հեքիաթի սկիզբը» (1972), «Մենք այնքան քիչ ենք ապրում» (1973) և այլ պիեսներ, որոնք բեմադրվել են Բաքվում, Մոսկվայում և այլուր։ ԵրևանիԳաբրիել Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնը 1976 թվականին բեմադրել է Կասումովի «Գլուխդ բարձր, զինվոր» դրաման։ Կասումովը հեղինակ է «Ֆրանսիական գոբելեն» (1970 թ.) և «Իտալական խճանկար» (1972) փաստագրական վիպակների։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 278)։