Ժովենել Մոիզի սպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժովենել Մոիզի սպանություն
Տեսակքաղաքական սպանություն
Երկիր Հայիթի
ՏեղադրանքPétion-Ville?
Գրոհի նպատակԺովենել Մոիզ[1]
Տարեթիվհուլիսի 7, 2021[2]
Զենքինքնաձիգ[3] և Նռնակ[4]
Զոհվածներ1 մարդ[1]
Վիրավորներ1[1]
Ահաբեկիչների քանակ28[5]

Հայիթիի Հանրապետության նախագահ Ժովենել Մոիզի սպանությունը տեղի է ունեցել 2021 թվականի հուլիսի 7-ին ՝Պետոնվիլ քաղաքում (երկրի Արևմտյան դեպարտամենտ)[6]։ Քաղաքական գործիչն ու նրա կինը սպանվել են մի խումբ անհայտ գրոհայինների կողմից իրենց առանձնատան տարածքում ՝տեղական ժամանակով մոտավորապես գիշերվա ժամը մեկին[7][8]։

Միջադեպ[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի հուլիսի 7-ի գիշերը Հաիթիի ժամանակով մոտավորապես ժամը 1։00-ին (UTC-5), մի խումբ անհայտ զինված անձինք հարձակվել են Հաիթիի նախագահ Ժովենել Մոիզի մասնավոր նստավայրի վրա[9]։ Պետության ղեկավարին գնդակահարել են[10][11]։ Միջադեպի հետևանքով տուժել է նաև երկրի առաջին տիկին Մարտին Մոիզը[12]։ Ավելի ուշ նրան ծայրահեղ ծանր վիճակում տարհանել են Միացյալ Նահանգների հիվանդանոց[13]։

Ըստ իշխանությունների՝ նստավայրի տարածք մուտք գործելու համար հանցագործները ներկայացել են որպես ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության գործակալներ[14]։

Հուլիսի 11-ին Հայիթիի վարչապետը հայտարարել է, որ նախագահը մահից առաջ խոշտանգումների է ենթարկվել[15]։

Մարդասպաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրապետության վարչապետ Կլոդ Ժոզեֆի խոսքով՝ նախագահի մարդասպանները եղել են մի խումբ անհայտ անձինք, որոնցից ոմանք խոսում էին իսպաներեն[16]։

Հուլիսի 8-ին Հայիթիի ոստիկանության ղեկավար Լեոն Շառլը հայտարարել է կասկածյալների ձերբակալության մասին[17]։ «Նրանցից չորսը սպանվել են, ևս երկուսը գտնվում են մեր հսկողության տակ և հարցաքննվում են։ Պատանդ վերցված երեք ոստիկան ազատ են արձակվել»,- ասել է Շառլը[18]։

Ըստ Հայիթիի իշխանությունների՝ հարձակումն իրականացվել է լավ զինված և կազմակերպված խմբի կողմից, որի կազմում եղել են թոշակի անցած 26 կոլումբիացի զինվորականներ և երկու հայիթցի-ամերիկացիներ[19]։ Հարցաքննության ժամանակ ամերիկացիներն ասել են, որ իրենք միայն թարգմանիչներ են, և որ ակցիայի նպատակը հետաքննող դատավորի որոշակի հրամանի կատարման շրջանակում նախագահ Մոիզի ձերբակալումն էր, այլ ոչ թե սպանությունը[20]։ Թայվանի դեսպանատանը հուլիսի 9-ին բերման է ենթարկել 11 կասկածյալների։ Որոնողական աշխատանքները համակարգվել են թայվանցի դիվանագետների հետ։ Հայիթին այն երկրներից է, որը ճանաչում է Թայվանը որպես անկախ պետություն և դիվանագիտական հարաբերություններ է պահպանում նրա հետ[21]։

Հուլիսի 9-ի դրությամբ կալանավորվել էր 17 կասկածյալ, երեքը սպանվել են անվտանգության ուժերի հետ հրազենային բախումների ժամանակ, և առնվազն ութը շարունակում են թաքնվել[19]։

Ըստ Մարտին Մոիզի՝ իր ամուսնու սպանողներին չի գոհացրել Հայիթիի զարգացման վերաբերյալ նրա տեսակետները, մասնավորապես՝ երկրում ընտրություններ և հանրաքվե անցկացնելու նախագահի մտադրությունները[22]։

Հուլիսի 11-ին Լեոն Շառլը հայտարարել է հայիթիցի բժիշկ Քրիստիան Էմանուել Սանոնի ձերբակալության մասին, որը վերջին քսան տարին ապրում էր Ֆլորիդայում։ Շառլի խոսքով՝ 2021 տարվա հունիսից Սանոնը գտնվում էր Հայիթիում և վարձել էր կոլումբիացիների թիմ՝ քաղաքական դրդապատճառներով նախագահին սպանելու համար[23]։

Օգոստոսի 3-ին Հայիթիի իշխանությունները ՄԱԿ-ից օգնություն խնդրեցին նախագահի սպանության միջազգային հետաքննություն անցկացնելու համար[24]։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչապետ Կլոդ Ժոզեֆն իրեն հայտարարել է երկրի նախագահի պաշտոնակատար[25]։

Հայիթիի սահմանադրության համաձայն՝ նախագահի մահվան, անգործունակության կամ հրաժարականի դեպքում Գերագույն դատարանի նախագահը պետք է ժամանակավորապես ստանձնի այդ պարտականությունները, սակայն նա մահացել է COVID-19-ից[26]։ Հաջորդն այդ շարքում երկրի վարչապետն է։ Նախագահ Մոիզը 2018 թվականից ի վեր 6 անգամ փոխել է վարչապետներին, իսկ սպանությունից երկու օր առաջ նշանակել է յոթերորդին՝ Արիել Հենրիին։ Սակայն Հենրին չի հասցրել երդվել, իսկ նախորդ վարչապետ Կլոդ Ժոզեֆը չի ճանաչել նրա լիազորությունները[27]։

Մոիզի սպանությունից անմիջապես հետո Կլոդ Ջոզեֆը հայտարարել ռազմական դրություն մտցնելու մասին[28]։

Հուլիսի 9-ին Հայիթիի ընտրական հարցերի նախարար Մաթիաս Պիերը ԱՄՆ-ին խնդրել է ուղարկել մոտ 500 հոգուց բաղկացած ռազմական կոնտինգենտ՝ կարգուկանոն պահպանելու համար, մինչդեռ կառավարությունը նաև ՄԱԿ-ից է զորքեր խնդրել։ ԱՄՆ-ն մերժել է նախարարի խնդրանքը։ Նախագահական և խորհրդարանական ընտրությունները նշանակված էին 2021 թվականի սեպտեմբերի 26-ին՝ Հաիթիում[29]։

2021 թվականի հուլիսի 20-ին վարչապետ Արիել Հենրին դարձել է նախագահի պաշտոնակատար[30]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Հաիթիի ժողովրդին՝ պետության ղեկավարի մահվան կապակցությամբ[31]։ Միջադեպը դատապարտել է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը[32]։ Ի թիվս այլոց՝ Ֆրանցիսկոս պապը[33], Կիրիլ պատրիարքը[34], Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը[35][36][37]։ Իր հերթին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշը կատարվածն անվանել է «գարշելի արարք» և աջակցություն հայտնել Հայիթիի ժողովրդին[38]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.bbc.com/news/world-latin-america-57750358
  2. 2,0 2,1 https://english.elpais.com/usa/2021-07-08/assassination-of-president-jovenel-moise-plunges-haiti-further-into-uncertainty.html
  3. https://www.reuters.com/world/americas/haitian-president-shot-dead-home-overnight-pm-2021-07-07/
  4. https://www.miamiherald.com/news/nation-world/world/americas/haiti/article252616688.html
  5. https://www.theguardian.com/world/2021/jul/08/haiti-president-assassination-arrests-gunmen-latest
  6. «Президента Гаити убили при нападении на резиденцию». РИА Новости (ռուսերեն). 20210707T1310. Վերցված է 2021 թ․ հուլիսի 7-ին.
  7. «Умерла жена убитого президента Гаити». ВЗГЛЯД.РУ (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 7-ին.
  8. «В Сети появилось видео с места убийства президента Гаити». Sputnik Южная Осетия (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 7-ին.
  9. «Haiti President Shot Dead, Prime Minister Says | Voice of America - English». www.voanews.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 7-ին.
  10. «Неизвестные застрелили президента Гаити». lenta.ru. Վերցված է 2021 թ․ հուլիսի 7-ին.
  11. Никита Голяшкин (2021 թ․ հուլիսի 8). «В погибшего президента Гаити попало 12 пуль». Известия (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 8-ին.
  12. «Жена президента Гаити Жовенеля Моиза скончалась от ранений - Аргументы Недели». argumenti.ru. Վերցված է 2021 թ․ հուլիսի 7-ին.
  13. «ABC: Супругу убитого президента Гаити доставили в больницу Флориды». Российская газета (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 8-ին.
  14. «СМИ: Убийцы президента Гаити представились американскими агентами». Российская газета (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 8-ին.
  15. «Наемники пытали президента Гаити перед убийством». РЕН ТВ (ռուսերեն). 2021 թ․ հուլիսի 11. Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.
  16. «Президента Гаити застрелили в его доме испаноязычные убийцы: готовились давно». www.mk.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 7-ին.
  17. «Полиция задержала предполагаемых убийц президента Гаити». vesti.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 8-ին.
  18. «Полиция Гаити заявила о ликвидации четырех нападавших на президента». ИА REGNUM (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 8-ին.
  19. 19,0 19,1 «Гаити: в убийстве президента участвовали 26 колумбийцев и двое американцев» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  20. «Задержанные за убийство президента Гаити американцы заявили, что его не собирались убивать». ТАСС. Վերցված է 2021 թ․ հուլիսի 9-ին.
  21. «Подозреваемых в убийстве президента Гаити задержали в посольстве Тайваня». Интерфакс (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 7-ին.
  22. Абдулла ШАКИРОВ (2021 թ․ հուլիսի 10). «Вдова президента Гаити сообщила, что мужа убили из-за попытки организовать референдум и выборы». kp.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 10-ին.
  23. «Assassinat du président haïtien : un suspect avait «des objectifs politiques»». lefigaro.fr (ֆրանսերեն). 2021 թ․ հուլիսի 11. Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին.
  24. «Гаити попросило ООН помочь с расследованием убийства президента». Коммерсант (ռուսերեն). 2021 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 14-ին.
  25. Юлия Захарова (2021 թ․ հուլիսի 7). «И.о. премьера Гаити обратится к народу в связи с убийством президента». Известия (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 7-ին.
  26. «Убийство президента и его убийц. На Гаити разыгрывается политическая и гуманитарная драма». republic.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 9-ին.
  27. «Гаити: в убийстве президента участвовали 26 колумбийцев и двое американцев». ВВС (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  28. «На Гаити объявили военное положение после убийства президента». РИА Новости (ռուսերեն). 20210707T1717. Վերցված է 2021 թ․ հուլիսի 7-ին.
  29. «США отказались вводить войска в Гаити по запросу местного правительства». Радио Свобода (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 7-ին.
  30. «Новое правительство Гаити во главе с премьером Анри взяло на себя управление страной». ТАСС. 2021 թ․ հուլիսի 20. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.
  31. «Комментарий официального представителя МИД России М.В.Захаровой в связи с убийством Президента Гаити Ж.Моиза». www.mid.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 7-ին.
  32. «Байден заявил, что США шокированы убийством президента Гаити». ТАСС. Վերցված է 2021 թ․ հուլիսի 7-ին.
  33. «Папа Римский осудил убийство президента Гаити». ТАСС. Վերցված է 2021 թ․ հուլիսի 8-ին.
  34. «Соболезнование Святейшего Патриарха Кирилла в связи с убийством Президента Гаити Жовенеля Моиза». Патриархия.ru (ռուսերեն). 2021 թ․ հուլիսի 8.
  35. «Глава Евросовета осудил убийство президента Гаити». RT на русском (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 8-ին.
  36. «Глава МИД Франции выразил соболезнования семье убитого президента Гаити». ТАСС. Վերցված է 2021 թ․ հուլիսի 8-ին.
  37. «Джонсон прокомментировал сообщение о смерти президента Гаити». RT на русском (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 8-ին.
  38. «UN condemns 'abhorrent' assassination of Haiti President Jovenel Moïse». UN News (անգլերեն). 2021 թ․ հուլիսի 7. Վերցված է 2021 թ․ հուլիսի 8-ին.