Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն
իսպ.՝ Centro Democrático y Social, CDyS o CDS
Centro Democrático y Social (logo).png
ՏեսակԻսպանիայի քաղաքական կուսակցություն
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա
ԱռաջնորդԱդոլֆ Սուարես
ՀիմնադիրԱդոլֆ Սուարես
Հիմնադրվածհուլիսի 20, 1982
Լուծարված2006
Գաղափարախոսություն
Քաղաքական հայացքցենտրիզմ
ՇտաբՄադրիդ
ՆախորդԺողովրդավարական կենտրոն միություն
Centro Democrático y Social Վիքիպահեստում

Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն (իսպ.՝ Centro Democrático y Social, CDyS o CDS), կենտրոնամետ սոցիալ-ազատական կուսակցություն Իսպանիայում, որը հիմնադրվել է 1982 թվականին նախկին վարչապետ Ադոլֆ Սուարեսի կողմից: 2006 թվականին ինքնալուծարվել է, ինչից հետո կուսակցության անդամների մեծ մասն անդամագրվել է Ժողովրդական կուսակցությանը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդական և սոցիալական կենտրոն կուսակցությունը ստեղծվել է 1982 թվականի հուլիսի 29-ին Ադոլֆ Սուարեսի կողմից, ով 1975 թվականի նոյեմբերի 20-ին Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահից հետո ստանձնել էր իսպանական կառավարության ղեկավարումն և դարձել Իսպանիայի ժողովրդավարության անցման գործընթացի գլխավոր «ճարտարապետը»: 1977 թվականի մայիսին երկար տարիների ընդմիջումից հետո տեղի ունեցած առաջին խորհրդարանական ընտրությունների նախօրեին Ադոլֆ Սուարեսը ստեղծեց Ժողովրդավարական կենտրոն միություն դաշինքը, որը ընտրություններում հաղթելուց հետո վերափոխվեց համանուն կուսակցության[11]: Հինգամյա ղեկավարումից հետո՝ 1981 թվականին հեղինակության անկման և իշխող կուսակցությունում աճող հակասությունների պատճառով Ադոլֆ Սուարեսը ստիպված էր հեռանալ երկրի վարչապետի և կուսակցության առաջնորդի պաշտոնից[12]:

Պաշտոնից հեռանալով՝ Ադոլֆ Սուարեսն այնուամենայնիվ մնաց քաղաքականության մեջ: Իր կողմից ստեղծված կուսակցության վերհսկողության պայքարում պարտվելուց հետո՝ 1982 թվականի հուլիսին Ագուստին Սահագունի (Սուարեսի կաբինետի նախարար) և այլ համախոհների հետ միասին լքեց կուսակցությունը: Ընդհանուր առմամբ Ժողովրդավարական կենտրոն միություն կուսակցությունից հեռացան 15 պատգամավոր: Նույն թվականի հոկտեմբերին նրանք ստեղծեցին սեփական կուսակցությունը՝ այն անվանելով «Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն»: Իրենց համար առաջինը համարվող 1982 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած Իսպանիայի խորհրդարանական ընտրություններում նորաստեղծ կենտրոնամետ կուսակցությունը իսպանական խորհրդարանի ստորին պալատում՝ Պատգամավորների կոնգրեսում կարողացավ նվաճել պատգամավորական միայն երկու մանդատ[13][14][15]: 1983 թվականին Ժողովրդավարական կենտրոն միության ինքնալուծարումից հետո կուսակցության մի շարք նախկին ղեկավարներ անդամագրվում են Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն կուսակցությանը: Նույն թվականին իրենց համար առաջինը համարվող մունիցիպալ ընտրություններում կուսակցությունը ստացավ 1,77 % ձայն: Մունիցիպալ ընտրություններին զուգահեռ անցկացվող տարածաշրջանային ընտրություններում այն հանդես եկավ հաջող՝ հավաքելով 3,19 % ձայն: 1985 թվականի հուլիսին Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն կուսակցությանն է միանում Ազատական գործողության կուսակցությունն իր առաջնորդ քաղաքական գործիչ և հրատարակիչ Իգնասիո Կամունյասի հետ, ով նաև հանդիսանում էր Ժողովրդավարական կենտրոն միություն կուսակցության հիմնադիրներից մեկը:

Ժողովրդավարական և սոցիալական կենտրոնի վերելք[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականի խորհրդարանական ընտրություններում հետո Ադոլֆ Սուարեսը իր համախոհների հետ նշում է ձեռք բերված հաջողությունը

1986 թվականի Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն կուսակցության դրությունը կտրուկ լավացավ: Նույն թվականին հունիսին տեղի ունեցած Իսպանիայի խորհրդարանի հերթական ընտրություններում կուսակցությունը կարողացավ իր ձայները ավելացնել ավելի քան երեք անգամ՝ 2,87 %-ից հասցնելով 9,22 %-ի և նվաճելով Կոնգրեսի պատգամավորական 19 մանդատ[16]: Այդպիսով կուսակցությունը դարձավ նոր ձևավորված խորհրդարանի երրորդ ուժը և Իսպանիայի կենտրոնամետ առաջատար կուսակցությունը: Ընդհանուր հաշվով Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն կուսակցության և Ադոլֆ Սուարեսի հաջողությունը կապված էր Ժողովրդավարական կենտրոն միություն կուսակցության վերջնական փլուզման հետ, որը 1982 թվականի խորհրդարանական ընտրություններում ունեցած անհաջողությունից հետո ինքնալուծարվեց: Բազմաթիվ ընտրողներ, ովքեր նակինում իրենց ձայյնը տալիս էին Ժողովրդավարական կենտրոն միություն կուսակցությանը, այժմ իրենց քվեն տվեցին Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն կուսակցության՝ չցանկանալով քվեարկել ո՛չ ավելի ձախակողմյան Սոցիալիստական աշխատավորական և ո՛չ էլ աջակողմյան Ժողովրդական դաշինք կուսակցությունների օգտին: Նախընտրական քարոզարշավի ընթացքում Ադոլֆ Սուարեսը հիմնվում էր իր՝ որպես կառավարության նախկին ղեկավարի սեփական փորձի վրա: Նա հանդես էր գալիս նախընտրական խոստումները չկատարած սոցիալիստների քննադատությամբ, առավել անկախ արտաքին քաղաքականություն վարելու խոստումով և աղքատ իսպանացիների դրության լավացմանն ուղղված դրույթներով: Այդ մարտավարությունը նրան հնարավորություն տվեց բացի Ժողովրդավարական կենտրոն միություն կուսակցության արդեն անդամագրված անդամներից, այլ նաև Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցությունից հիասթափվածներից:

Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն կուսակցությունն առավել մեծ հաջողություն ունեցավ 1987 թվականի հունիսին տեղի ունեցած ընտրություններում: Իսպանիայի պատմության մեջ առաջին անգամ Եվրոպական խորհրդարանի ընտրություններում Ադոլֆ Սուարեսի կուսակցության օգտին քվեարկել են ընտրողների 10,3 %-ը: մունիցիպալ ընտրություններում կուսակցությունը հավաքեց 9,8 % ձայն: Տարածաշրջանային ընտրույուններում Ժողովրդավարական և սոցիալական կենտրոնը էլ ավելի շատ ձայներ հավաքեց՝ 14,1 %: Կուսակցությունը հատկապես հաջող հանդես եկավ Կանարյան կղզիներում: Ընտրություններում հավաքելով 19,6 % ձայն՝ Ժողովրդավարական և սոցիալական կենտրոնը Կանարյան խորհրդարանում ստացավ պատգամավորական 13 մանդատ: Այդպիսով այն առաջ անցավ իր գլխավոր մրցակից Ժողովրդական կուսակցությանը: Ընտրություններից հետո կուսակցությունը Կանարյան ազատականների ու Ժողովրդական ալյանսի հետ ստեղծեց դաշինք, ինչի շնորհիվ տարածաշրջանային կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնեց Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն կուսակցության ներկայացուցիչ Ֆերնանդո Ֆերնանդես Մարտինը, ով հանդիսանում էր Տեներիֆեյում գտնվող Կանարյան համալսարանական հիվանդանոցի գլխավոր նյարդաբանը: Բացի այդ, կուսակցության անդամները դարձան այնպիսի խոշոր քաղաքների քաղաքապետներ, ինչպիսիք են Լաս Պալմաս, Ավիլա և Սեգովիան:

1987 թվականի վերջում անցկացված հարցման արդյունքները ցույց տվեցին, որ Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն կուսակցության էլ ավելի մեծ աջակցություն՝ Ադոլֆ Սուարեսին տալով այն ժամանակվա իշխող սոցիալիստական կուսակցության առաջնորդ Ֆելիպե Գոնսալեսին հավասար հեղինակություն:

1987 թվականին Եվրոպական խորհրդարանում ստանալով 7 ձայն՝ Ժողովրդավարական և սոցիալական կենտրոնը միացավ Եվրոպական ազատական-ժողովրդավարական և ռեֆորմիստական կուսակցությունխորհրդարանական խմբին: 1988 թվականից սկսած կՍուարեսի կուսակցությունը հանդիսացել է Ազատական ինտերնացիոնալի անդամ, ընդ որում, 1988-ից 1991 թվականները Սուարեսը եղել է ինտերնացիոնալի նախագահ[17]:

Ժողովրդավարական և սոցիալական կենտրոնի անկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն կուսակցությունը և Ադոլֆ Սուարեսը չկարողացան ամրապնդել իրենց հաջողությունները: 1989 թվականի Իսպանիայի խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը կարողացավ հավաքել միայն 7,9 % ձայն և ստանալ ընդամենը 14 մանդատ: Այդպիսով այն դարձավ հեղինակությամբ չորրորդ ուժը և միայն հինգերորդը քաղաքական մանդատների քանակով: 1989 թվականին տեղի ունեցած Եվրոպական խորհրդարանի ընտրություններում կուսակցությունը կարողացավ հավաքել 7,1 % ձայն և ընդամենը 5 տեղ:

1990 թվականին Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն կուսակցությունից հեռանում է Ժոզեպ Մելիան՝ հիմնադրելով Բալերյան կղզիների կենտրոնամետներ կուսակցություն:

1990-թվականներին կուսակցության հեղինակությունը սկսեցին արագորեն նվազել: 1991 թվականի մայիսին տեղի ունեցած Իսպանիայի մունիցիպալ ընտրություններում կուսակցությունը կարողացավ իր կողմը գրավել ընտրողների ընդամենը 3,9 %-ին: տարածաշրջանային ընտրություններում Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն կուսակցություն նույնպես ավելի վատ հանդես եկավ քան 1987 թվականին՝ հավաքելով 0,8 %-ից (Բասկերի Երկիր) մինչև 8,3 % (Կաստիլիա և Լեոն) ձայներ: Դրանից հետո Ադոլֆ Սուարեսը կուսակցության նախագահի պաշտոնից հեռանում է և հայտարարում իր քաղաքական գործունեության ավարտի մասին: Ամռանը Ժողովրդավարական և սոցիալական կենտրոնը լքում են նաև կուսակցության մի շարք ղեկավարներ (Ինիգո Կավերո, Էդուարդո Պունսետ և այլն): Կուսակցությունը լքած Ինիգո Կավերոն, ով Սուարեսի կաբինետում եղել է նախարար, միանում է Ժողովրդական կուսակցությանը: Հայտնի իրավաբան, տնտեսագետ և գիտության խթանող Էդուարդո Պունսետը ստեղծում է ազատական-կենտրոնամետ գաղափարներ կրող «Ֆորում» կուսակցությունը: 1992 թվականի հունիսին կուսակցությունից հեռանում է Կանարյան ստորաբաժանումը, որի հիմքի վրա ձևավորվում է Կանարյան անկախ կենտրոնը:

1993 թվականին Իսպանիայում տեղի ունեցած հերթական խորհրդարանական ընտրություններում Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն կուսակցությունը հավաքում է ընդամենը 1,8 % ձայն՝ չստանալով խորհրդարանական ներկայության ոչ մի մանդատ[18]: Մադրիդում Կենտրոնին չհրեիքեց 440 ձայն, որպեսզի հաղթահարի 3 տոկոսանոց ընտրական շեմը: Ժողովրդավարական և սոցիալական կենտրոնի ղեկավարները ինքնալուծարման հարց են բարձրացնում, սակայն մնում են փոքրամասնություն: Կուսակցության նախկին մամուլի քարտուղար և գլխավոր քարտուղար Անտոնի Ֆերնանդես Տեիխիդոն տեղափոխվում է Կատալոնիայի դեմոկրատական կոնվերգենցիա: 1994 թվականին տեղի ունեցած Եվրոպական խորհրդարանի ընտրություններին Ժողովրդավարական և սոցիալական կենտրոնը մասնակցում է Էդուարդո Պունսետի ղեկավարած «Ֆորում» կուսակցության հետ համատեղ: Սակայն ստեղծված դաշինքը կուսակցությանը չի օգնում խուսափել պարտությունից. այն չկարողացավ նույնիսկ հավաքել ձայների մեկ տոկոս՝ Եվրոպական խորհրդարանում կորցնելով իր բոլոր տեղերը:

Տեղական ու տարածաշրջանային ընտրությունների նախօրեին՝ 1995 թվականի փետրվարի 4-ին Ժողովրդավարական և սոցիալական կենտրոնը, Ազատական-սոցիալական միությունը (հետագայում լքել է դաշինքը) և «Կանաչների» կուսակցությունը որոշեցին ստեղծել Կենտրոնամետների դաշինք[19]: Մարտին դաշինքին միացան Խովելյանոսի ասոցիացիայի ազատականներն ու Ազատական ժողովրդական կուսակցությունը: 1995 թվականի մայիսին տեղի ունեցած մունիցիպալ ընտրություններումնորաստեղծ միավորումը հավաքեց ընտրողների ընդամենը 0,29 % ձայներ: Նույն թվականին Իսպանիայում տեղի ունեցած տարածաշրջանային ընտրություններում Ժողովրդավարական և սոցիալական կենտրոնն ու իր դաշնակիցները մասնակցեցին երկրի շրջանների կեսից էլ քիչ տեղամասերի ընտրություններին՝ հավաքելով 0,23 %-ից (Վալենսիա) մինչև 1,78 % (Աստուրիա) ձայն: 1995 թվականի նոյեմբերից կուսակցությունը փոխեց իր անվանումը՝ դառնալով Կենտրոնամետների դաշինք - Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն: 1996 թվականին Իսպանիայում տեղի ունեցած В խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը մասնակցեց Ֆերնանդո Գարսիա Ֆրուկտուոսի գլխավորությամբ՝ հավաքելով 0,18 % ձայն[20]:

1999 թվականի հունիսին Կենտրոնամետների դաշինք - Ժողովրդավարական և սոցիալական կենտրոնը մասնակցեց Եվրոպական խորհրդարանի ընտրություններին՝ ստանալով 0,18 % ձայն: Նույն թվականին Իսպանիայում տեղի ունեցած տարածաշրջանային ընտրություններում կուսակցությունը հավաքեց 0,04 %-ից (Կատալոնիա) մինչև 0,72 % (Կաստիլիա և Լեոն) ձայն: Մունիցիպալ ընտրություններում, որը անցկացվում է Եվրոպական խորհրդարանի ընտրություններին զուգահեռ, Կենտրոնամետների դաշինքը կարողացավ հավաքել ընդամենը 0,3 % ձայն: Չնայած տեղական և տարածաշրջանային ընտրություննեերում անհաջող հանդես գալուն՝ կուսակցությունը կարողացավ հաղթել Սեգովիայի քաղաքապետի ընտրություններում: Իր թեկնածու Խոսե Անտոնիո Լոպես Արանսը դարձավ քաղաքապետ: 2000 թվականի մարտին Իսպանիայում տեղի ունեցած հերթական խորհրդարանական ընտրություններումԿենտրոնամետների դաշինքը, որը ղեկավարում էր իրավաբան և ձեռնարկատեր Մարիո Կոնդեն, ստացավ ընդամենը 0,1 % ձայն[21]:

2002 թվականի հոկտեմբերին դաշինքը վերադառնում է իր սկզբնական անվանմանը՝ Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն: Նույն թվականի կուսակցության մի խումբ անդամներ լքում են այն և միանում Կաստիլիա և Լեոնի ազգայնական կուսակցությանը, որի հիման վրա ստեղծվեց Ազատական կենտրոնամետների միությունը: 2003 թվականի մայիսին տեղի ունեցած Իսպանիայի մունիցիպալ ընտրություններում Ժողովրդավարական և սոցիալական կենտրոնը ստանում է ընտրողների ձայների 0,1 %, իսկ միաժամանակ անցկացվող տարածաշրջանային ընտրություններում՝ 0,11 %-ից (Աստուրիա) մինչև 0,22 % (Մադրիդ) ձայներ: Վալենսիայի ինքնավար համայնքում կուսակցությունը ընտրություններին մասնակցեց Վալենսիական միության հետ դաշինքով՝ ստանալով 3,03 % ձայն, սակայն միևնույն է մնալով առանց մանդատի: 2004 թվականի մարտին տեղի ունեցած Իսպանիայի հերթական խորհրդարանական ընտրություններում Ժողովրդավարական և սոցիալական կենտրոնը Տերես Գոմես Լիմոնի ղեկավարությամբ կարողացավ իր կողմը գրավել ընտրողների 0,13 %-ը[22]:

2005 թվականին Տերես Գոմես Լիմոնի նախագահությամբ տեղի ունեցավ Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն կուսակցության վերջին համագումարը, որում որոշում կայացվեց ձուլվել պահպանողական Ժողովրդական կուսակցությանը: Այդ ժամանակ կուսակցությունն ուներ շուրջ 3000 անդամ, այդ թվում նաև՝ քաղաքային խորհուրդների 54 պատգամավոր: 2006 թվականի փետրվարի 18-ին Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն կուսակցությունը պաշտոնապես լուծարվեց, որի անդամների մեծ մասը միացան Ժողովրդական կուսակցությանը: Անդամների կազմված մի խումբ Ֆրանսիսկո Կաբրայի ղեկավարությամբ ստեղծում է իր կազմակերպությունը, որը անվանվում է Եվրոպական կենտրոնամետական կենտրոն: Մեկ այլ խումբ որոշում է պահպանել կուսակցությունը:

Էսպառագերա քաղաքում գործում է Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն ասոցիացիա[23][24], որը 2010 թվականին գրանցել է «Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն» անվանման օգտագործման նկատմամբ իրավունքներ[25]:

Կուսակցության վերածնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն կուսակցության անդամների մի մասը հրաժարվեցին միանալ Ժողովրդական կուսակցությանը, սակայն հայտնվեցին փոքրամասնության մեջ: Նրանց ղեկավարումը ստանձնեցն «սուարիստներ» Ֆաբիան Վիլյալաբեյտան և Կառլոս Ֆերնանդես Գարսիան: Նրանք անցկացրեցին կուսակցական համագումար՝ հետևելով բոլոր դրույթներին, որոնք առկա էին նախկին կուսակցության կանոնակարգում: Այդ համագումարում Ֆաբիան Վիլյալաբեյտան ընտրվեց համագումարի նոր ղեկավար: 2007 թվականին դատական գործընթացներից հետո նրանք իրավունք ստացան օգտագործել Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն անվանումը: Վիլյալաբեյտան-Գարսիա խմբին զուգահեռաբար գործում էր մեկ այլ խումբ Վիկտոր Սարտո Լորենի գլխավորությամբ, որը ստեղծեց Ազատական ժողովրդավարական կենտրոն:

2007 թվականին տեղի ունեցած տեղական ընտրություններում ներ վերածնված կուսակցությունը ստացավ 14000 ձայն և քաղաքային խորհրդներում 38 տեղ: 2008 թվականի մարտին Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն կուսակցության երկու ժառանգորդներն էլ մասնակցեցին Իսպանիայի հերթական խորհրդարանական ընտրություններին: Նորաստեղծ Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն կարողացավ ցուցակներ ներկայացնել միայն երկու, իսկ Ազատական ժողովրդավարական կենտրոնը՝ չորս նահանգներում: Ընտրությունների արդյունքներով երկու կուսակցությունները ստացան յուրաքանչյուրը 0,1 % ձայն:

2011 թվականին Ֆրանսիսկո Կաբրան միացավ Ժողովրդական կուսակցությանը՝ փորձելով վերջ դնել Ժողովրդավարական և սոցիալական կենտրոնի վերակենդանացման փորձերին ու Ադոլֆ Սուարեսի անվան օգտագործմանը[26]: Նույն թվականին կուսակցությանը թույլ չտվեցին մասնակցել ընտրություններին, քանի որ ղեկավարի համար պայքարում Ֆատիմա Արբելոյի ու Անտոնիո Ֆիդալգո Մարտինայի միջև հակասություններ էին առաջացել[27]Լ 2014 թվականի փետրվարին Ազատական ժողղովրդավարական կենտրոնը ձուլվեց «Քաղաքացիներ» կուսակցության հետ:

Ժողովրդավարական և սոցիալական կենտրոնի համագումարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1982 հոկտեմբերի 2-3 - I (Մադրիդ), Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն կուսակցությունը: Առաջին նախագահ ընտրվեց Ադոլֆ Սուարեսը:
  • 1986 թվականի սեպտեմբերի 13-14  - II (Մադրիդ), Կուսակցության նախագահ վերընտրվեց Ադոլֆ Սուարեսը (96,9 %):
  • 1990 թվականի փետրվարի 10-11  - III (Торремолинос), Կուսակցության նախագահ վերընտրվեց Ադոլֆ Սուարեսը (83,9 %).
  • 1991 թվականի սեպտեմբերի 28-30 - IV (Տոռեմոլինոս, Մադրիդ), Կուսակցության նոր նախագահ ընտրվեց Ռաֆայել Կալվոն (56,7 %), ով հաղթեց Սուարեսի հետնորդին: Նոր գլխավոր քարտուղար դարձավ Անտոնիո Ֆերնանդես Տեյխիդոն՝ առաջ անցնելով Սուարեսի և Օրտեգայի հետնորդին:
  • 1992 թվականի դեկտեմբերի 12-13  — V (Մադրիդ). Կուսակցության նախագահ վերընտրվեց Ռաֆայել Կալվոն (84 %):
  • 1993 թվականի հուլիսի 17  - VI (Մադրիդ). Գլխավոր քարտուղար Խոսե Լուիս Գոմես Կալսերադան առաջարկում է լուծարել կուսակցությունը՝ ստանալով ներկայացուցիչների ձայների 24 %-ը:
  • 1994 թվականի հուլիսի 17-18 - VII
  • 1995 թվականի հոկտեմբեր - VIII, Կուսակցությունը վերակազմավորվում է որպես Կենտրոնամետների դաշինք - Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն, որի մեջ նաև մտան Ազատական ժողովրդավարակն և «Կանաչների» կուսակցությունները:
  • 1999 թվականի նոյեմբերի 29  - IX (Մադրիդ)
  • 2001 թվականի հունիսի 4 - արտահերթ, Պատգամավորները հաստատեցին Ժողովրդական կուսակցության հետ ձուլվելու առաջարկը:
  • 2002 թվականի հոկտեմբեր - X, Վերադարձ հին անվանմանը:
  • 2005 թվականի նոյեմբեր - XI, Վերջնական որոշում է կայացվում միանալ Ժողովրդական կուսակցությանը:
  • 2007 թվական - XII, Որոշում է կայացվել վերակենդանացնել կուսակցությունը:
  • 2008 թվականի հունվար - XIII
  • 2009 թվական - արտահերթ:

Ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր քարտուղարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1982 թվականի դեկտեմբեր - 1986 թվականի սեպտեմբեր՝ Խոսե Ռամոն Կասո
  • 1986 թվականի սեպտեմբեր - 1987 թվականի փետրվար՝ Խեսուս Մարիա Վիանա
  • 1987 թվականի փետրվար - 1991 թվականի սեպտեմբեր՝ Խոսե Ռամոն Կասո
  • 1991 թվականի սեպտեմբեր - 1992 թվականի դեկտեմբեր՝ Անտոնիո Ֆերնանդես Տեխիդո
  • 1992 թվականի դեկտեմբեր - 1993 թվականի հուլիս՝ Խոսե Լուիս Գոմես Կալսերադա
  • 1993 թվականի հուլիս - 1994 թվականի հուլիս՝ չկա
  • 1994 թվականի հուլիս - 1995 թվականի հոկտեմբեր՝ Ֆերնանդես Գարսիա Ֆրուկտուսո
  • 1995 թվականի հոկտեմբեր - 1999 թվականի նոյեմբեր՝ Ֆերնանդես Գարսիա Ֆրուկտուսո (գլխավոր համակարգող)
  • 1999 թվականի նոյեմբեր - 2002 թվականի հոկտեմբեր՝ չկա
  • 2002 թվականի հոկտեմբեր - 2005 թվականի նոյեմբեր՝ Խոսե Ռեյրա
  • 2005 թվականի նոյեմբեր - 2008 թվականի հունվար՝ չկա
  • 2008 թվականի հունվար - 2009 թվական՝ Խեսուս Ռոմերո

Ազգային նախագահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1982 թվականի հոկտեմբեր - 1991 թվականի մայիս՝ Ադոլֆ Սուարես
  • 1991 թվականի մայիս - 1991 թվականի սեպտեմբեր՝ Խոսե Ռամոն Կասո (ժամանակավոր պաշտոնակատար)
  • 1991 թվականի սեպտեմբեր - 1999 թվականի նոյեմբեր՝ Ռաֆաել Կալվո Օրտեգա
  • 1999 թվականի նոյեմբեր - 2002 թվականի հոկտեմբեր՝ Տերեսա Գոմես Լիմոն (Կենտրոնամետների դաշինք) և Խոսե Մորեիրա (Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն )
  • 2002 թվականի հոկտեմբեր - 2005 թվականի նոյեմբեր՝ Տերեսա Գոմես Լիմոն
  • 2005 թվականի նոյեմբեր - ժամանակավոր պաշտոնակատարներ Ֆրանսիսկո Կաբրա, Խոսե Մորեաս և Տերեսա Գոմես Լիմոն
  • 2007 թվական - Ֆաբիան Վիլյալբեիտա Կոպենա (ժամանակավոր)
  • 2008 թվականի հունվար - 2009 թվական՝ Կառլոս Ֆերնանդես Գարսիա
  • 2009 թվական - ?՝ Ֆրանսիսկո Կաբա

Ընտրությունների արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի գլխավոր կորտեսի ընտրությունների արդյունքներ
Տարի Արդյունք Տեղ Ղեկավար Հաղթող
Ձայն % # Կոնգրես Սենատ
1982 604 309 2,9 #6 2/350 0/208 Ադոլֆ Սուարես ԻՍԱԿ
1986 1 861 912 9,2 #3 19/350 3/208 ԻՍԱԿ
1989 1 617 716 7,9 #4 14/350 1/208 ԻՍԱԿ
1993 414 740 1,8 #5 0/350 0/208 Ռաֆայե Կալվո Օրտեգա ԻՍԱԿ
1996 44 771 0,2 #15 0/350 0/208 Ֆերնանդո Գարսիա Ֆրուկտուոսո ԺԿ
2000 23 576 0,1 #19 0/350 0/208 Մարիո Կոնդե ԺԿ
2004 34 101 0,1 #19 0/350 0/208 Տերեսա Գոմես Լիմոն ԻՍԱԿ
2008 1 362 0,005 #60 0/350 0/208 Կառլոս Ֆերննդես Գարսիա ԻՍԱԿ
Եվրոպական խորհրդարանի ընտրությունների արդյունքներ
Տարի Արդյունք Տեղ Թեկնածու
Ձայն % #
1987 1 976 093 10,3 #3 7/60 Էդուարդո Պունսենտ
1989 1 133 429 7,1 #3 5/60 Խոսե Ռամոն Կասո
1994 183 418 1,0 #7 0/64 Էդուարդո Պունսենտ
1999 38 911 0,2 #11 0/64 Խոսե Մանուել Նովո
2004 11 820 0,1 #11 0/54 Տերեսա Գոմես Լիմոն
2009 10 144 0,1 #18 0/54 Անտոնիո Ֆիդալգո Մարտին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Steed, Michael; Humphreys, Peter (1988), «Identifying liberal parties», Liberal Parties in Western Europe (Cambridge University Press): p. 426 
  2. Montero, José Ramón (1999), «Stabilising the Democratic Order: Electoral Behaviour in Spain», Politics and Policy in Democratic Spain (Frank Cass): pp. 63 
  3. Pallarés, Francesc; Keating, Michael (2006), «Multi-level electoral competition: sub-state elections and party systems in Spain», Devolution and electoral politics (Manchester University Press): p. 99 
  4. Romero Salvado, Francisco J. (1999), Twentieth-Century Spain: Politics and Society in Spain, 1898-1998, Palgrave, p. xii 
  5. Maravall, José María; Santamaría, Julián (1986), «Political Change in Spain and the Prospects for Democracy», Transitions from Authoritarian Rule: Southern Europe (Johns Hopkins University Press): p. 95 
  6. Gunther, Richard; Sani, Giacomo; Shabad, Goldie (1988), Spain After Franco: The Making of a Competitive Party System, University of California Press, p. 423 
  7. Haas, Melanie (2006), «Das Parteiensystem Spaniens», Die Parteiensysteme Westeuropas (VS Verlag): p. 437 
  8. Colomer, Josep M. (2002), Political Institutions in Europe (Second տպ.), Routledge, p. 176 
  9. Thomas Banchoff, Mitchell Smith (12 November 2012)։ Legitimacy and the European Union: The Contested Polity։ Taylor & Francis։ էջեր 123–։ ISBN 978-0-415-18188-4։ Վերցված է 1 February 2013 
  10. 10,0 10,1 Matuschek, Peter (2004), «Who Learns from Whom?: The Failure of Spanish Christian Democracy and the Success of the Partido Popular», Christian Democratic Parties in Europe since the End of the Cold War (Leuven University Press): p. 255 
  11. Jonathan Hopkin Party Formation and Democratic Transition in Spain: The Creation and Collapse of the Union of the Democratic Centre. — London: Palgrave Macmillan UK, 1999. — 289 p. — ISBN 978-0-333-71709-7 — doi:10.1057/9780333983362(անգլ.)
  12. Peter Matuschek Who Learns from Whom?: The Failure of Spanish Christian Democracy and the Success of the Partido Popular // Christian Democratic Parties in Europe since the End of the Cold War / Steven Van Hecke, Emmanuel Gerard. — Leuven: Leuven University Press, 2004. — 344 с. — (KADOC-Studies on Religion, Culture and Society). — ISBN 9789058673770(անգլ.)
  13. Jesús Martínez et al Historia de España. Siglo XX (1939-1996). — Madrid: Cátedra, 1998. — 520 с. — ISBN 9788437617039(իսպ.)
  14. David Ruiz La España democrática (1975-2000). Política y sociedad. — Madrid: Síntesis, 2002. — 256 с. — ISBN 84-9756-015-9(իսպ.)
  15. José Luis Rodríguez Jiménez Reaccionarios y golpistas. La extrema derecha en España: del tardofranquismo a la consolidación de la democracia (1967-1982). — Madrid: Editorial CSIC - CSIC Press, 1994. — 333 p. — (Biblioteca de historia (volume 26)). — ISBN 9788400074425(իսպ.)
  16. «Elecciones Generales 22 de junio de 1986» (իսպաներեն)։ Historia electoral.com։ Վերցված է 2017-01-30 
  17. Roberts, Geoffrey K.; Hogwood, Patricia (2003), The Politics Today companion to West European politics, Manchester University Press, p. 137 
  18. Ministerio del Interior (իսպ.)
  19. «El CDS se integra en la nueva coalición Unión Centrista por la que se presentará a las elecciones municipales y autonómicas» (իսպաներեն)։ La hemeroteca del Buitre։ 1995-02-21։ Վերցված է 2017-03-11 
  20. Ministerio del Interior (իսպ.)
  21. [1] (իսպ.)
  22. http://www.infoelectoral.mir.es/min/busquedaAvanzadaAction.html?vuelta=1&codTipoEleccion=2&codPeriodo=200403&codEstado=99&codComunidad=0&codProvincia=0&codMunicipio=0&codDistrito=0&codSeccion=0&codMesa=0 Ministerio del Interior] (իսպ.)
  23. Centro Democrático y Social (իսպ.) Ֆեյսբուքում
  24. «Asociaciones de Ámbito Nacional» (իսպաներեն)։ Sede Electrónica del Ministerio del Interior։ Վերցված է 2017-03-11 
  25. «Consulta de expedientes» (իսպաներեն)։ Oficina Española de Patentes y Marcas (OEPM)։ Վերցված է 2017-03-11 
  26. «Francisco Cabra, polémico y absurdo hasta el final, entrega el CDS al Partido Popular»։ Alerta Digital (իսպաներեն)։ 2011-10-06։ Վերցված է 2017-03-12 
  27. «20N.- El CDS que fundó Suárez se queda sin representante general por sus disputas internas»։ Agencia Europa Press (իսպաներեն)։ 2011-10-13։ Վերցված է 2017-03-12 


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]