Ժողովրդական արվեստի թանգարան (Դիլիջան)
Ժողովրդական արվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան և մշակութային արժեք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Դիլիջան[1] |
Հասցե | Կալինինի փող. 5[1] |
Հիմնադրվել է | 1979 |
Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարան, Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանի Դիլիջանի մասնաճյուղ։ Ստեղծվել է 1979 թվականին` բանահավաք և գեղանկարիչ Հովհաննես Շարամբեյանի անմիջական նախաձեռնությամբ ու մասնակցությամբ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանը գտնվում է Դիլիջան քաղաքի կենտրոնում, Աղստև գետի հարևանությամբ։ Տան վերջին բնակիչը եղել է Հովհաննես Շարամբեյանը, ում նախաձեռնությամբ էլ շենքը վերածվել է ժողովրդական արվեստի թանգարանի։ 1979 թվականին Հովհաննես Շարամբեյանը իր հավաքածուն նվիրել է Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանին՝ համալրելով թանգարանի ֆոնդը։ Շրջելով Հայաստանի տարբեր վայրերում՝ Շարամբեյանն ստեղծել է պղնձյա կենցաղային իրերի մեծ հավաքածու[2]։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանում ներկայացված են հայ ժամանակակից ժողովրդական վարպետների և ինքնուս ստեղծագործողների աշխատանքներ, ազգագրական արժեք ներկայացնող ցուցանմուշներ, կենցաղային իրեր` գորգեր, կարպետներ։ Թանգարանը ունի 9 սրահ, պատշգամբ, որը նույնպես ծառայում է ցուցադրության համար։ Թանգարանի ֆոնդը կազմում է 847 ցուցանմուշ, որից ցուցադրության է ներկայացված 547-ը։ Թանգարանի ֆոնդը ձևավորվել է նաև նվիրատվություններից ձեռք բերված բազմազան կիրառական արվեստի ցուցանմուշներով[3][4]։
Թանգարանի շենքը[խմբագրել | խմբագրել կոդը]
19-րդ դարի վերջում (1896) կառուցված թանգարանի շենքը Դիլիջանի ամենահին շինություններից է։ Տունը կառուցել է Սամսոն Բեկ-Հարությունյանը։ Այն եղել է իշխանուհի Մարիամ Թումանյանի ամառանոցը, ով բնակվել է Թիֆլիսում, իսկ ամռան ամիսներն անց է կացրել այս շենքում։ Մարիամ Թումանյանը 1913-1915 թվականներին Դիլիջանում ստեղծել է մանկական ակումբ, 1919-1920 թվականներին՝ հիմնել է գորգագործարան, որբանոց։ Սամսոն Հարությունյանը և Մարիամ Թումանյանը խորհրդային իշխանության տարիներին Դիլիջանում գտնվող ամառանոցը նվերել են Հայաստանին։
Երկհարկանի, փայտե նախշազարդ պատշգամբով այս տանն են հյուընկալվել հայ մշակույթի և գրականության բազմաթիվ հայտնի գործիչներ՝ Հովհաննես Թումանյան, դերասանուհի Ազնիվ Հրաչյա, Սիրանույշ, Եղիշե Չարենց, Ֆրիտյոֆ Նանսեն, բանասեր Սերգեյ Վարդանյան։
Ընդգրկված է Դիլիջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում (հուշարձան՝ 10.3/5)[5]:
Համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանը համագործակցում է Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոցի հետ, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղի դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների հետ։ Կազմակերպվում են ինքնուս և ժողովրդական վարպետների, պրոֆեսիոնալ գեղանկարիչների ցուցահանդեսներ, որոնք ներկայացնում են տարբեր ժանրեր։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ «Մշակութային Դիլիջան - Երևանի ժողովրդական արվեստի պետական թանգարան Դիլիջանի մասնաճյուղ»։ www.culturaldilijan.am։ Վերցված է 2016-08-19(չաշխատող հղում)
- ↑ Manukyan Arsen։ «Ժողովրդական արվեստի թանգարան - Dilijan»։ www.dilijan-travel.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-05-ին։ Վերցված է 2016-08-19
- ↑ LLC Red Media։ «Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանի 100-ամյա շենքի հիմնանորոգման խնդիրը լուծում կստանա (ֆոտոշարք)»։ Վերցված է 2016-08-19
- ↑ «Մշակույթի նախարարությունը կաշխատի լուծել Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանի հատակագծման խնդիրը»։ Վերցված է 2016-08-19
![]() |
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 10.3/5 |