Սերգեյ Վարդանյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերգեյ Վարդանյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 9, 1952 (72 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1974) |
Մասնագիտություն | հրապարակախոս, բանասեր, արձակագիր, բանահավաք և խմբագիր |
Աշխատավայր | Պիոներ կանչ, Խորհրդային արվեստ, Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ և Հնագիտության և ազգագրության ինստիտուտ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ՀԳՄ և Հայաստանի ժուռնալիստների միություն |
Sergey Vardanyan Վիքիպահեստում |
Սերգեյ Գագիկի Վարդանյան (նոյեմբերի 9, 1952, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), արձակագիր, ազգագրագետ, բանահավաք, բանագետ, հրապարակախոս, ՀԳՄ անդամ 1991 թ.:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 9-ին Երևանում։ 1969 թվականին ավարտել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 դպրոցը, 1974 թվականին՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է նույն համալսարանի հոգեբանության ամբիոնում, այնուհետև՝ «Պիոներ կանչ» («Կանչ») թերթի, «Պիոներ» («Աղբյուր»), «Սովետական արվեստ», «Մշակույթ» ամսագրերի խմբագրություններում, Հայ ճարտարապետության թանգարան-ինստիտուտում, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում, 1991-2002 թվականներին եղել է ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի փոխնախագահը։ 1992 թ.-ից Հայաստանի «Համշեն» հայրենակցական-բարեգործական ՀԿ նախագահի տեղակալն է, 2004-2018 թթ. հասարակական հիմունքներով աշխատել է նույն ՀԿ «Ձայն համշենական» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր։ Ամսաթերթի 1000 օրինակ տպաքանակը անվճար բաժանվում էր հայրենիքում և սփյուռքում։
2009 թ.-ից գիտաշխատող է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում։ 1978 թ. մամուլի միջոցով նախաձեռնել է պատանեկան բանահավաքչական շարժում, որին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի, Նախիջևանի, Աբխազիայի և Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի հայկական դպրոցների աշակերտները։ Նրանց հավաքած բանահյուսական նյութերով լույս է ընծայել «Հրեղեն ձին» (1981) և «Թագավորի երազները» (2003) ժողովածուները, որոնցից ընտրված հեքիաթները «Փրկված հեքիաթներ» վերնագրով լույս են տեսել Երևանում անգլերեն («The salvaged tales», 2007) և գերմաներեն («Gerettete Marchen», 2009)։ Նրա «Հայոց մայրաքաղաքները» գիրքը (1985) նոր նյութերով հարստացված «Հայաստանի մայրաքաղաքները» վերնագրով վերահրատարակվել է 1995 թվականին և արժանացել «Թեքեյան» մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» մրցանակին։
Մանկական պատմվածքների «Արևածաղիկը» գիրքը 1989 թվականին տպագրվել է Երևանում, իսկ 1994 թվականին արևմտահայերենով՝ Ստամբուլում։ Նրա պատմվածքները ընդգրկված են «Մայրենիի» 4-րդ (2009-ից) և 5-րդ (2011-ից) դասարանների դասագրքերում, բեմադրվել են սփյուռքի հայկական թատրոններում։ Նրա հոդվածները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, ռուսերեն, սլովակերեն, թուրքերեն և գերմաներեն։
Դեռևս 1970-ական թթ.-ից զբաղվում է ԽՍՀՄ-ում սփռված հայության ազգապահպանության հարցերով։ Բազմիցս շրջագայել է Աբխազիայի, Ռուսաստանի Կրասնոդարի ու Ստավրոպոլի երկրամասերի, Ուկրաինայի, Ղրիմի հայաբնակ վայրերով։ ԽՍՀՄ-ի հայության, այդ թվում՝ համշենահայության, մասին նա բազմաթիվ հոդվածների հեղինակ է։
1984 և 1987 թթ. Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում և Ռուսաստանում հայտնաբերել է իսլամադավան համշենահայեր։ Քանիցս եղել է Թուրքիայի Արդվինի նահանգի Խոփայի և Բորչքայի գավառներում, գտել 20-ից ավելի հայախոս գյուղեր։ Ուսումնասիրություններ է կատարել նաև Ռիզեի և Էրզրումի նահանգների կրոնափոխ, թուրքախոս համշենցիների գյուղերում։
Թուրքիայի, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի կրոնափոխ համշենահայերի մասին նրա հետազոտությունները տպագրվել են հայրենի և արտերկրի մամուլում, 1989 թվականին իր կազմած «Ձայն համշենական» ժողովածուի երրորդ հատորում, 2009 թվականին ԵՊՀ հրատարակած «Կրոնափոխ համշենահայերի բարբառը, բանահյուսությունը և երգարվեստը (նյութեր և ուսումնասիրություններ)» և 2022թ. ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի լույս ընծայած «Բանահյուսական պատումի միջավայրը (Կրոնափոխ համշենահայերի մի զվարճապատումի տարբերակները)» մենագրություններում։
Նրա «Окровавленные семена» (2015) գիրքը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի և Աբխազիայի հայության մղած պայքարի առաջամարտիկների մասին, որոնցից 13-ը արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման։ Ողջ տպաքանակն անվճար բաժանվել է Կրասնոդարի երկրամասում և Աբխազիայում։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բանահյուսական պատումի միջավայրը (Կրոնափոխ համշենահայերի մի զվարճապատումի տարբերակները), Եր., 2022:
- Окровавленные семена, Ер., 2015.
- Կրոնափոխ համշենահայերի բարբառը, բանահյուսությունը և երգարվեստը (նյութեր և ուսումնասիրություններ), Եր., 2009:
- Gerettete Märchen, Jerewan, 2009 (գերմ.).
- The salvaged tales, Yerevan, 2007 (անգլ.).
- Թագավորի երազները, Եր., 2003:
- Հայաստանի մայրաքաղաքները, Եր., 1995:
- Արեւածաղիկը (արևմտահայերեն), Ստամբուլ, 1994։
- Ձայն համշենական, հ. 3, Եր., 1989:
- Արևածաղիկը (մանկական պատմվածքների ժողովածու), Եր., 1989:
- Հայոց մայրաքաղաքները, Եր., 1985:
- Հրեղեն ձին, Եր., 1981:
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2015 թ.՝ ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ։
- 2013 թ.՝ Հովհաննես Թումանյանի թանգարանի մրցանակ։
- 2012 թ.՝ Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալ։
- 2012 թ.՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալ։
- 2012 թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ։
- 2012 թ.՝ Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն միջազգային հիմնադրամի «Ֆրիտյոֆ Նանսեն» Ոսկե հուշամեդալ։
- 2010 թ.՝ Ռուսաստանի հայերի միության հիմնադրման 10-ամյակին նվիրված մեդալ։
- 2009 թ. որպես խմբագիր՝ Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի ժուռնալիստների միության բարձրագույն մրցանակ։
- 2001 թ.՝ Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի Հայաստան ուխտագնացության ժամանակ նրանից ստացել է այցի առթիվ պատրաստված հուշամեդալ։
- 1997 թ.՝ «Հայաստանի մայրաքաղաքները» (1995) գրքի համար՝ Թեքեյան մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» մրցանակ։
- 1992 թ.՝ Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդից Վատիկանում ստացել է պապի անվամբ Արծաթե հուշամեդալ։
- 1980 թ.՝ Հայաստանի ժուռնալիստների միության տարվա մրցանակ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սերգեյ Վարդանյան - Հնագիտության և ազգագրության ինստիտուտ Արխիվացված 2023-03-19 Wayback Machine
- «Հայկական համառոտ հանրագիտարան», հ. 4, Երևան, 2003, էջ 621։
- «Ով ով է, հայեր, կենսագրական հանրագիտարան», հ. 2, Երևան, 2007, էջ 544։
- «Հայ գրատպություն և գրքարվեստ, հանրագիտարան», Երևան, 2015, էջ 650, 1014։
- «Հանրագիտական բառարան», Երևան, 2018, էջ 923։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Վարդանյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Վարդանյան» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 9 ծնունդներ
- 1952 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- ՀՊՄՀ շրջանավարտներ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիրներ
- Հայաստանի գրողների միության անդամներ
- Հայաստանի ժուռնալիստների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ բանասերներ
- Հայ արձակագիրներ
- Հայ հրապարակախոսներ
- Հայ ազգագրագետներ
- Հայ բանահավաքներ
- Հայ խմբագիրներ