Մարիամ Թումանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարիամ Թումանյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 21 (օգոստոսի 2), 1870[1][2] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | 1947[1][2] |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | մշակութային գործիչ և բարեգործ |
Ամուսին | Գեորգի Թումանով |
Անդամություն | Հայաստանի օգնության կոմիտե[1][2] |
Մարիամ Մարկոսի Թումանյան (Մարիա Մարկովնա Թումանովա, օրիորդական ազգանունը՝ Դոլուխանյան, հուլիսի 21 (օգոստոսի 2), 1870[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - 1947[1][2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ մշակույթի գործիչ, բարերար։
Գեորգի Թումանովի կինը։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիամ Թումանյանը ծնվել է 1870 թվականի հուլիսի 21 (28)-ին, Թիֆլիսում, Արցախի հայտնի իրավաբան և հասարակական գործիչ Մարկոս Դոլուխանյանի ընտանիքում։ Սովորել է Թիֆլիսի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցուն կից գործող Գայանյան օրիորդաց դպրոցում, այնուհետև Թիֆլիսի առաջին իգական գիմնազիայում։ Մարիամ Թումանյանի անհատականության ձևավորման գործում մեծ դեր է խաղացել հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Միսակ Արամյանը՝ սերմանելով նրա մեջ սեր դեպի մայրենի լեզուն ու գրականությունը։ 17 տարեկան հասակում ամուսնացել է հրապարակախոս, հասարակական գործիչ, «Նովոյե օբոզրենիե» լրագրի խմբագիր Գեորգի Թումանովի հետ` ոտք դնելով իշխանական մի ընտանիք, որտեղ առհասարակ հայերեն խոսք չէր հնչում։ Մարիամ Թումանյանը հեղաշրջում է կատարում այս տանը՝ հայեցի դաստիարակություն տալով իր զավակներին[3]։
Աշխատակցել է Հովհաննես Թումանյանի երկերի թարգմանական հրատարակություններին՝ «Աղբյուր», «Մշակ», «Հասկեր» և այլ պարբերականների[4]։ 1902 թվականին Գաբրիել Սունդուկյանի հետ Թիֆլիսում հիմնել է Հայոց դրամատիկական ընկերությունը (1903-1907 թվականներին՝ նախագահ), մասնակցել Հավլաբարի ժողովրդական թատրոնի ստեղծմանը։ 1908 թվականին կազմակերպել է «Իշխանուհի Մ. Թումանյան և ընկերներ» հրատարակչությունը, լույս ընծայել գունավոր պատկերներով մանկական գրքեր։ Նյութապես օժանդակել է հայ գրողներին։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո եղել է Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) անդամ, թղթակցել «Կարմիր ծիլեր», «Պրոլետար» թերթերին[5]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիամ Թումանյանը մահացել է 1947 թվականին Թբիլիսիում։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իմ համառոտ կենսագրությունը և իմ հիշողությունները, Երևան, 2003։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի պետական թանգարանի՝ Մարիամ Թումանյանի ֆոնդում[Նշում 1] պահվում է «Իմ համառոտ կենսագրությունը և իմ հիշողությունները» հուշագրությունը, որը մանրամասն տեղեկություններ է տալիս ինչպես Մարիամ Թումանյանի գործունեության, այնպես էլ 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի կովկասահայ հասարակական-մշակութային կյանքի, Ռուսաստանում 1905-1920 թվականներին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ[6]։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ԳԱԹ, Մարիամ Թումանյանի ֆոնդ, թիվ 1։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 452։
- ↑ «Հովհաննես Թումանյանը և իշխանուհի Մարիամ Թումանյանը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Մարիամ Թումանյան». Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
- ↑ Իշխանուհի Մարիամ Թումանյանի հուշերը Բեգլար Ամիրջանյանի մասին. «Իշխանուհի Մարիամ Թումանյանի հուշերը Բեգլար Ամիրջանյանի մասին» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հունիսի 30-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 236)։ ![]() |
![]() | Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիամ Թումանյան» հոդվածին։ |
|