Սյույ Բեյ Խուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սյույ Բեյ Խուն
徐悲鸿
Ի ծնեՍյույ Բեն Խուն
Ծնվել էհուլիսի 19, 1895(1895-07-19)[1][2][3][…]
Ծննդավայր Իսին, Ցզյանսու, Ցին կայսրություն
Վախճանվել էսեպտեմբերի 26, 1953(1953-09-26)[1][2][3][…] (58 տարեկան)
Մահվան վայրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Պեկին, ՉԺՀ
ԱզգությունՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն չինացի
Քաղաքացիություն Չինաստան[4],  Չինաստանի Հանրապետություն և  Ցին կայսրություն
ԿրթությունՊեկինի կենտրոնական Գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և ուսուցիչ
Ժանրդիմապատկեր
Թեմաներյուղաներկ
Ուշագրավ աշխատանքներԻջեցրու մտրակդ
ՈւսուցիչՊասկալ Դանիան-Բուվրե
ՀայրՍյույ Դա Չժան
ԱմուսինԼյաո Ցզին Վեն
Համատեղ ապրողՑզյան Բի Վեյ և Սուն Դոու Ցի
ԶավակներՍյու Ցզին Պին և Սյույ Ցզին Ֆեյ
 Xu Beihong Վիքիպահեստում

Սյույ Բեյ Խուն (չինարեն՝ 徐悲鸿, հուլիսի 19, 1895(1895-07-19)[1][2][3][…], Իսին, Չանչժոու, Ցզյանսու, Ցին կայսրություն - սեպտեմբերի 26, 1953(1953-09-26)[1][2][3][…], Պեկին, Չինաստան), հայնտի նաև Ժյու Պեոն անվամբ, չին նկարիչ։

Սովորել է Շանհայում, հոր՝ Սյույ Դա Չժանի մոտ և Փարիզում (1919 թ.) 1949- 1953 թվականներին եղել է Պեկինի կենտրոնական Գեղարվեստի ակադեմիայի և Գրականության ու արվեստի գործիչների համաչինական ասոցիացիայի նախագահը։ Ստեղծել է «ծաղիկներ-թռչուններ», «մարդիկ» ժանրերի աշխատանքներ (թուղթ, տուշ, ջրաներկՉինաստանում առաջիններից է, որ նկարել է յուղաներկով։

Սյույ Բեն Խունը ազգային գեղարվեստական ավանդույթները միահյուսելով եվրոպական ռեալիստական արվեստի նվաճումների հետ, դարձել է 20-րդ դարի չինական արվեստի նոր ուղղության ստեղծողներից։ Նրա գործերին հատուկ է մեղմ ձևերի և հստակ, ուժեղ գծերի զուգորդումը։ Եթե բնությանը նվիրված նկարչի աշխատանքները («Հանգստացող ձին», 1930 թ., թուղթ, տուշ) տոգորված են ջինջ բանաստեղծական ոգով, ապա ժանրային և պատմական կոմպոզիցիաները («Խոհ ռազմի դաշտի մասին», 1935 թ., երկուսն էլ՝ Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարան, Մոսկվա) ոչ սակավ հագեցված են հերոսական պաթոսով։ Նկարչի դիմանկարներին հատուկ են հոգեբանական և սոցիալական սուր բնութագրումները (Ազգային-ազատագրական բանակի հերոսների և աշխատանքի գերազանցիկների դիմանկարների շարք, 1950 թ., թուղթ, տուշ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 472
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյույ Բեյ Խուն» հոդվածին։