Ժամանակակից պինակոտեկ
Ժամանակակից պինակոտեկ | |
---|---|
Տեսակ | ազգային թանգարան և պինակոտեկ |
Երկիր | Գերմանիա[1] |
Տեղագրություն | Մաքսֆորշտադտ[1] |
Վայր | Kunstareal? |
Մասն է | Բավարիայի պետական գեղանկարչական հավաքածու |
Հասցե | Barer Straße 40, 80333 München, Germany[2]80333Barer Straße? (40) |
Հիմնադրվել է | 2002[3] |
Այցելուներ | 296 151 մարդ (2016)[4] |
Կայք | pinakothek-der-moderne.de(գերմ.) և pinakothek-der-moderne.de/en/(անգլ.) |
«Ժամանակակից պինակոտեկ» (գերմ.՝ Pinakothek der Moderne), գեղարվեստական թանգարան Մյունխենում, այստեղ իրարից անկախ գործում են չորս տարբեր թանգարաններ[5].
- Ժամանակակից արվեստի հավաքածու (մտնում է Բավարիայի պետական գեղարվեստական հավաքածուի կազմի մեջ),
- Նոր հավաքածու (Կիրառական արվեստի պետական թանգարան),
- Մյունխենի տեխնիկական համալսարանի ճարտարապետական թանգարան,
- Մյունխենի պետական գրաֆիկական հավաքածու։
«Հին» և «Նոր» պինակոտեկների, Բրանդպորթի, պետական անտիկ հավաքածուների, Գլիպտոտեկայի և Գեղարվեստական պատկերասրահների հետ համատեղ «Ժամանակակից պինակոտեկը» ձևավորում է Արվեստի տարածք Մյունխենում։
Թանգարանի շենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից ընդարձակ շենքը, որը քննադատների կողմից միանշանակ ճանաչվել է որպես ճարտարապետ Շտեֆան Բրաունֆելսի մեծագուն ստեղծագործական հաղթանակ, կառուցվել է մասնավոր նվիրատվությունների շնորհիվ (նախնական ֆինանսավորումը կազմել է 10 միլիոն եվրո)։ Միայն դրանց հիման վրա Բավարիայի ազատ պետությունն իր վրա վերցրեց ֆինանսական ծախսերն ու թանգարանի կառուցման համար տարածք տրամադրեց։ Ժամանակակից պինակոտեկը բացվել է 2002 թվականի սեպտեմբերի 16-ին։ Կես տարվա ընթացքում դրա այցելուների թիվն անցել է 2 միլիոնը։ Երեսպատված սպիտակ բետոնե շենքի կենտրոնի երկշերտ ռոտոնդայից դեպի ցուցանմուշներն են տանում երկու մեծ աստիճան։ Ռոտոնդայի դիամետրը 30 մետր է։ Առաջին հարկում են գտնվում Ճարտարապետական հավաքածուն, Գրաֆիկական հավաքածուն և ժամանակավոր ցուցադրությունները։ Առաջին հարկի արևմտյան թևում է գտնվում Դասական մոդեռնի հավաքածուն, իսկ արևելյանում` Ժամանակակից արվեստի հավաքածուն։ Շինարարության երկրորդ փուլը, որը ենթադրում էր նոր մասնաշենքերի ավելացում հարավից և արևելքից, ինչպես նաև` հավելյալ սրահներ Պետական գրաֆիկական հավաքածուի համար, հետաձգվեց Բրանդխորսթի թանգարանի շինարարության հետ կապված ֆինանսական խնդիրների պատճառով։
Հավաքածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից արվեստի հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից արվեստի հավաքածուում ներկայացված են դասական մոդեռնի ժամանակաշրջանի և ժամանակակից արվեստի բոլոր հիմնական ուղղությունների` էքսպրեսիոնիզմի, ֆովիզմի, կուբիզմի, սյուրռեալիզմի, աբստրակ էքսպրեսիոնիզմի, պոպ-արտի և մինիմալիզմի տարբեր աշխատանաքներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենամեծ հավաքածուներից մեկն ստեղծվել է 1945 թվականից հետո` նվիրատվությունների շնորհիվ։ Վերականգնված Նոր Պինակոտեկի բացումից հետո 1981 թվականին պատկերասրահի հավաքածուների բաժանման ժամանակ կարևոր գործոն դարձան ստեղծագործություններում առկա նորարարական գծերը, որոնք հատուկ են Անրի Մատիսսի և էքսպրեսիոնիզմին պատկանող ստեղծագործություններին։ Ֆովիստական ստեղծագործությունները կուբիստների և էքսպրեսիոնիստների հետ հանձնվեցին Ժամանակակից Պինակոտեկին։ Ի տարբերություն գերմանական այլ քաղաքների` Մյունխենի գեղանկարները չեն տուժել ազգային-սոցիալիստների` «դեգեներատ արվեստի» վրա հարձակումներից։ 1950 թվականին Ժամանակակից արվեստի պետական պատկերասրահի հիմքը կազմում էին ընդամենը 7 աշխատանք։ Ժամանակակից արվեստի հավաքածուն սկսեց արագորեն ընդլայնվել Երկրորդ աշխարհամարտից հետո` ձեռքբերումների և նվիրատվությունների շնորհիվ։
Ֆոնդերը հարստանում էին կոլեկցիոներների նպատակաուղղված քաղաքականության շնորհիվ, ինչպես նաև Թեո Վորմալդի (սյուրռեալիզմ), Սոֆյա և Էմանուել Ֆոների, Վոթի և Թեոդոր Վերներների, Մարթա և Մարկուս Կրուսսների, Գյունտեր Ֆրանկեի, Քլաուս Հեգխարդի և հերցոգ Ֆրանց Բավարացու նվիրատվությունների շնորհիվ։ Վերջին ձեռքբերումները թվագրվում են 2006 թվականին. 1960-1990-ականների գերմանական և հյուսիսամերիկյան արվեստի հավաքածուն պատկերասրահին են նվիրել Էլեոնորա և Միխայիլ Շտոֆֆելների կողմից։
Դասական մոդեռնի հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավաքածուի մեջ ներառված է նկարիչների մեծ խումբ` սկսած Անրի Մատիսսից, Ռոբեր Դելոնեից, Ֆեռնան Լեժեից, Խուան Գրիսից, Ումբերտո Բոչչոնիից և Ժորժ Բրակից, Օտտո Դիկսից, Լեոնել Ֆեյնինգերից, ավարտած Խոան Միրոյով, Ռենե Մագրիտտով և Մաքս Էրնստով։
Ցուցադրության մեջ հատուկ տեղ են գրավում երկու սրահ, որտեղ ներկայացված են Մաքս Բեքմանի («Երիտասարդ արգենտինացին», 1929, «Դեղին ու կարմիրով կինը` մանդոլինի հետ» 1950) և Պաբլո Պիկասոյի («Մադամ Սոլեր», 1903, «Մայրն ու մանուկը», 1921, «Նստած կինը», 1941) աշխատանքները։
Հավաքածուի մեջ ըստ արժանվույնս ներկայացված են «Կամուրջ» և «Կապույտ հեծյալը» խմբերի բոլոր անդամները. Էռնստ Լյուդվիգ Կիրհները, Էրիխ Հեկկելը, Ալեքսեյ ֆոն Յավլենսկին, Ֆրանց Մարկը, Ավգուստ Մակեն և Վասիլի Կանդինսկին։
-
Ավգուստ Մակե
Աղջիկները ծառի տակ 1914 -
Վիլհելմ Լեմբուրգ
Ընկածը, 1915-16 -
Պաուլա Մոդերզոն-Բեքքեր
Մանկական նյու ակվարիումի հետ, 1906-07
Ժամանակակից արվեստի հավաքածուն (50-ական թվականների վերջ)
[խմբագրել | խմբագրել կոդը]Այստեղ ներկայացված են Էնդի Ուորհոլի, Ջասպեր Ջոնսի, Ռոբերտ Ռաուշենբերգի, Վիլլեմ դե Կունինգի, Ռոբերտ Մազերվելլի, Ֆրանց Կլայնի, Լյուչիո Ֆոնտանի, Էնթոնի Թափիեսի, Ֆրենսիս Բէկոնի, Հենրի Մուրի, Մարիոն Մարինիի, Ժոզեֆ Բոյսի, Բլինկա Պալերմոյի, Գեորգ Բազելիցի, Գերհարդ Ռիխտերի, Զիգմար Պոլկայի և Անսելմ Կիֆերի աշխատանքները։ Մինիմալիզմը ներկայացված է Դոնալդ Ջադդի, Դէն Ֆլավինի և Ֆրեդ Զանդբակի աշխատանքներում։
Նոր մեդիա, լուսանկարներ և վիդեոարթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պինակոտեկայում կարելի է տեսնել Ջոն Բալդեսսարի («Man running/Men carrying box», 1988—1990), Տեդուշ Քանթորի, Բրյուս Նաումանի («World Peace (projected)», 1996), Պիպիլոտտի Ռիստի («Himalaya Goldsteins Stube», 1998—1999), Հիրոսի Սուգիմոտոյի («World Trade Center, Minoru Yamazaki», 1997), Բիլլ Վիոլայի(«Tiny Death», 1993), Սէմ Թեյլոր-Վուդի («Soliloquy III», 1998) աշխատանքները։
Պետական գրաֆիկական հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Մյունխենի պետական գրաֆիկական հավաքածուն ներառում է մոտ 400.000 թերթ, որոնք ներկայացնում են նկարի և տպագիր գրաֆիկայի ողջ դարաշրջանը` սկսած 15-րդ դարից, ավարտած մոդեռնով։ Երկրորդ աշխարհամարտի ընթացքում հավաքածուն նշանակալի կորուստներ է կրել, սակայն դեռևս համարվում է Գերմանիայի մեծագույն գրաֆիկական հավաքածուներից մեկը` բեռլինյան և դրեզդենյան հավաքածուների հետ։ Մեծ արժեք են ներկայացնում գերմանացի և նիդերլանդցի հին վարպետների (հիմնականում` Ալբրեխտ Դյուրերի և Ռեմբրանդտի), իտալացի նկարիչների (հիմնականում Միքելանջելոյի և Լեոնարդո դա Վինչիի), 19-րդ դարի գերմանացի նկարիչների աշխատանքները։ Լուսային զգայունության պատճառով արվեստի այս գործերը ցուցադրվում են միայն ժամանակավոր ցուցադրությունների ժամանակ։
Նոր հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր հավաքածուն պատկանում է դիզայնի աշխարհի առաջատար թանգարանների թվին։ Թանգարանում առաջին անգամ մշտական ցուցադրություններում ներկայացվել են դիզայնի ու կիրառական արվեստի զարգացման պատմությունը` սկսած 1900 թվականից մինչև մեր օրերը։ Սա աշխարհում արտադրական դիզայնին նվիրված ամենամեծ հավաքածուն է։ Նոր հավաքածուի մեջ ամենամեծ տեղը գրավում է ավտոմոբիլային դիզայնը, համակարգչային դիզայնը, զարդարելու դիզայնը, կահույքի ու կենցաղի առարկաները։
Ճարտարապետական թանգարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Մյունխենի տեխնիկական համալսարանի Ճարտարապետական թանգարանի հավաքածուն համարվում է Գերմանիայում այդ տեսակի մեծագույն հավաքածուն, որի հարուստ ֆոնդերը ցուցադրվում են փոփոխվող ցուցադրություններում։ Դրանք հայտնի ճարտարապետների` Յոհան Բալտազար Նեյմանի, Հոթֆրիդ Զեմփերի, Լե Կորբյուզեի և Գյունթեր Բենիշի նկարներն են, էտյուդները, մոդելները։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ https://www.pinakothek.de/en
- ↑ https://www.pinakothek.de/en/visit/sammlung-moderne-kunst-der-pinakothek-der-moderne
- ↑ https://www.pinakothek.de/sites/default/files/downloadable/2017-04/BStGS_2016_Jahresbericht-DS.pdf
- ↑ «Թանգարանի պաշտոնական կայքը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժամանակակից պինակոտեկ» հոդվածին։ |