Ժակ Պրիմո Նաթան
Ուշադրություն, այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ժակ Պրիմո Նաթան Жак Примо Натан | |
---|---|
Ծնվել է |
հոկտեմբերի 28, 1902 Սոֆիա, Բուլղարիա |
Մահացել է |
մարտի 3, 1974 (71 տարեկանում) Սոֆիա, Բուլղարիա |
Քաղաքացիություն |
![]() |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Հաստատություն(ներ) | Սոֆիայի համալսարան |
Ժակ Պրիմո Նաթան, (1902-1974), բուլղարացի պատմաբան և տնտեսագետ, Բուլղարիայի Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս (1961), գիտության ժողովրդական գործիչ (1965), ԲԺՀ սոցիալիստական աշխատանքի հերոս (1964)։ Բուլղարական կոմկուսի անդամ 1920 թվականից։
Տնտեսագիտական կրթությունն ստացել է Մոսկվայում (1926-1930), որտեղ գտնվում էր տարագրության մեջ։ 1945-1947 թվականներին եղել է Հայրենական ճակատի Ազգային կոմիտեի անդամ, 1949-1952 թվականներին՝ ԲԺՀ Մինիստրների խորհրդի գիտության և արվեստի գործերի կոմիտեի նախագահի տեղակալ։ 1945 թվականից՝ պրոֆեսոր, քաղաքատնտեսության ամբիոնի վարիչ, 1952-1962 թվականներին՝ Բարձրագույն տնտեսագիտական ինստիտուտի (Սոֆիա) ռեկտոր։ 1949 թվականից «Իստորիչեսկի պրեգլեդ» ամսագրի գլխավոր խմբագիրն էր։ Հեղինակ է Բուլղարիայի ժողովրդական տնտեսության պատմության, քաղաքատնտեսության, Բուլղարիայի XIX դարի ազգայի նազատագրական շարժման և Բուլղարիայի կոմկուսի պատմության վերաբերյալ աշխատությունների։ Դիմիտրովյան մրցանակ (1950, 1966)։ Պարգևատրվել է Գ․ Դիմիտրովի 2 շքանշանով։