Թրեյսի Էլիս Ռոսը ծնվել է ԿալիֆոռնիայիԼոս Անջելես քաղաքում, լեգենդար երգչուհի Դիանա Ռոսի և երաժշտական մենեջեր Ռոբերտ Էլիս Սիլբերստինի ընտանիքում[4]։ Աշխատել է որպես մոդել, ինչպես նաև գրքեր է գրել այնպիսի հրատարակչությունների համար, ինչպիսիք են Mirabella-ն և New York-ը: Կինոյում իր դեբյուտը կատարել է 1996 թվականին «Ճակատագրական զբոսանավը» ֆիլմում[4]
Նրան լայն ճանաչում ու համբավ է բերել հատկապես հաջողակ փաստաբան Ջոան Քերոլ Քլեյտոնի դերի կատարումը «Ընկերուհիներ» կատակերգական հեռուստասերիալում, որտեղ նա նկարահանվել է 2000-ից 2008 թվականներին՝ շոուի ողջ հեռարձակման ընթացքում[4] : Սերիալի նկարահանումների միջև ընկած ժամանակահատվածում դերակատարումներով հանդես է եկել « Լույսերը մարված », «Նայեք բոլորին», « Հայրիկի դուստրը » և « Ժամանակավոր հղի » ֆիլմերում։ Ռոսը Քուին Լատիֆայի հետ նկարահանվել է նաև HBO- հեռուստաընկերության «Սատարի՛ր կյանքին» ֆիլմում, որը մի շարք մրցանակների է արժանացել։
Girlfriends-ի ավարտից հետո Ռոսը հայտնվել է Շոնդա ՌայմսիՄասնավոր պրակտիկա սերիալում, իսկ 2011-ին երկրորդ պլանի դեր է խաղացել CSI: Crime Scene Investigation- ում։ 2011 թվականին նա նկարահանվել է BET Read Between the Lines կատակերգական սերիալում։ Ու թեև այստեղ գլխավոր դերակատարն էր, մեկ եթերաշրջան հետո հեռացավ նախագծից՝ ելնելով անձնական դրդապատճառներից[5]։ Դրանից կարճ ժամանակ անց Ռոսը նկարահանվեց NBC հեռուստաընկերության «Վատ աղջիկներ» դրամա-ֆիլմում, որը պատմում էր կանանց բանտի մասին, բայց այն տևական ժամանակ չցուցադրվեց[6]։
2014 թվականին Ռոսին գլխավոր դեր առաջարկվեց ABC հեռուստաընկերության Սևավունը / «Black-ish» կատակերգական սերիալում[7][8], որտեղ նա նկարահանվեց մինչև դրա ավարտը՝ 2022 թվականը։ Սերիալը դարձավ ազգային հեռուստատեսության առաջին աֆրո սիթքոմը և արժանացավ քննադատների բարձր գնահատականին[9]։ «Black-ish»-ում դերակատարումը Ռոսին բերեց «Ոսկե գլոբուս» մրցանակ՝ կատակերգական սերիալի լավագույն դերասանուհի անվանակարգում, ինչպես նաև հինգ «Էմմի» անվանակարգ՝ որպես կատակերգական սերիալի լավագույն դերասանուհու[10][11]։