Թոմ Կերնի
![]() Կերնին Ֆուլհեմի կազմում 2016 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Thomas Cairney | ||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 20, 1991[1][2][3] (32 տարեկան) | ||
Ծննդավայր | Նոթինգհեմ, Նոթթինգեմշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1] | ||
Հասակ | 186 սմ | ||
Քաշ | 83 կգ | ||
Դիրք | կենտրոնական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 10 | ||
Պատանեկան կարիերա | |||
1998-2007 |
![]() | ||
2007-2009 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2009-2014 |
![]() | 70 | (2) |
2013-2014 |
→ ![]() | 23 | (1) |
2014-2015 |
![]() | 53 | (7) |
2015-ներկա |
![]() | 172 | (32) |
Ազգային հավաքական‡ | |||
2009 |
![]() | 2 | (0) |
2010-2012 |
![]() | 6 | (1) |
2017-ներկա |
![]() | 2 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Թոմ Կերնի (անգլ.՝ Tom Cairney, հունվարի 20, 1991[1][2][3], Նոթինգհեմ, Նոթթինգեմշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), շոտլանդացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ֆուլհեմի և Շոտլանդիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[4]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հալ Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆուտբոլիստի կարիերան Կերնին սկսել է Լիդս Յունայթեդում։ 16 տարեկան հասակում նա հեռացվեց ակումբից ցածր հասակի համար[5], ինչից հետո՝ 2007 թվականին միացավ Հալ Սիթիի ակադեմիային։ 2008-09 մրցաշրջանում Կերնին ճանաչվեց Հալի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[6] և 2009 թվականի հունիսին 2 տարվա պայմանագիր կնքեց ակումբի հետ[7]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2009 թվականի օգոստոսի 25-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Սաութենդ Յունայթեդի դեմ խաղում[8]։ Այս խաղում նա բացեց հանդիպման հաշիվը՝ հեռահար հարվածով դառնալով գոլի հեղինակ[9]։

Իր առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում Կերնին անցկացրեց 2010 թվականի հունվարի 30-ին՝ Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի դեմ խաղում[10][11]։ Առաջին գոլը առաջնությունում խփեց մարտի 7-ին՝ Էվերտոնի դեմ խաղում[12][13]։ Մարտի 31-ին նա 3 տարով երկարաձգեց իր պայմանագիրը Հալ Սիթիի հետ[14]։ Իր առաջին մրցաշրջանում Կերնին անցկացրեց 14 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[15]։ 2011 թվականի հունվարին նա երկարաձգեց իր պայամագնիրը ակումբի հետ մինչև 2013 թվականը[16]։
2011 թվականի հոկտեմբերի 22-ին Կերնին 2 գոլային փոխանցում տվեց Ուոտֆորդի դեմ խաղում՝ օգնելով Հալ Սիթիին հաղթել 3-2 հաշվով[17][18]։ 2012 թվականի հունվարի 7-ին նա գոլի հեղինակ դարձավ Անգլիայի գավաթի Իպսվիչ Թաունի դեմ խաղում[19][20]։ Օգոստոսի 28-ին շոտլանդացին 2 գոլային փոխանցում տվեց Անգլիայի լիգայի գավաթի Դոնկաստեր Ռովերսի դեմ խաղում, սակայն Հալը պարտվեց 3-2 հաշվով[21][22]։ Հալ Սիթիի կազմում Կերնին անցկացրեց 80 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Բլեքբուրն Ռովերս[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի օգոստոսի 1-ին Կերնին մինչև 2014 թվականի հունվարը վարձավճարով միացավ Բլեքբուրն Ռովերսին[23][24]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 4-ին՝ փոխարինման մտնելով Դերբի Կաունտիի դեմ խաղում[25][26]։ Իր առաջին հանդիպումը Բլեքբուրնի մեկնարկային կազմում անցկացրեց օգոստոսի 7-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Կարլայլ Յունայթեդի դեմ խաղում[27]։ Այս խաղում Կերնին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, սակայն հեռացվեց խաղադաշտից՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման լրացուցիչ ժամանակի 100-րդ րոպեին[28]։ 2014 թվականի հունվարի 1-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Լիդս Յունայթեդի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[29][30]։ Հաջորդ օրը՝ հունվարի 2-ին Բլեքբուրնը գնեց Կերնիի ամբողջ տրանսֆերը[31][32][33]։ Ապրիլի 1-ին շոտլանդացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[34][35]։ Իր առաջին մրցաշրջանում Կերնին անցկացրեց 40 հանդիպում բոլոր մրցաշարերում[36]՝ դառնալով 6 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվելով Բլեքբուրնի տարվա լավագույն ֆուտբոլիստ[37]։

2014 թվականի օգոստոսի 8-ին՝ Կարդիֆ Սիթիի դեմ խաղում Կերնին դարձավ գոլի հեղինակ, սակայն հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[38][39]։ Օգոստոսի 19-ին նա գոլ խփեց Նորվիչ Սիթիի դեմ խաղում, սակայն Բլեքբուրնը պարտվեց 1-3 հաշվով[40][41]։ Նոյեմբերի 22-ին Կերնին հեռացվեց խաղադաշտից Լիդս Յունայթեդի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 82-րդ րոպեին[42][43]։ 2015 թվականի ապրիլի 4-ին նա գոլի հեղինակ դարձավ Լիդս Յունայթեդի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[44][45]։ 2014-15 մրցաշրջանում Կերնին անցկացրեց 45 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[46]։
Ֆուլհեմ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի հունիսի 26-ին Կերնին 3 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց Ֆուլհեմ[47][48][49]։ Նա ակումբի հետ կնքեց 4 տարվա պայմանագիր[50]՝ ստանալով 10 համարի մարզաշապիկը[51]։ Իր դեբյուտը Ֆուլհեմի կազմում Կերնին նշեց օգոստոսի 8-ին՝ Կարդիֆ Սիթիի դեմ խաղում[52][53]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 15-ին՝ Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի դեմ խաղում[54][55]։ Օգոստոսի 19-ին նա գոլի հեղինակ դարձավ Հալ Սիթիի դեմ խաղում[56]՝ ճանաչվելով այս հանդիպման լավագույն ֆուտբոլիստ[57]։ Սեպտեմբերի 29-ին Կերնին հեռացվեց խաղադաշտից Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի դեմ խաղում[58]՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 35-րդ րոպեին[59] և որակազրկվելով 3 խաղով։ 2016 թվականի փետրվարի 13-ին շոտլանդացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Քուինս Պարկ Ջեյնջերսի դեմ խաղում[60][61]՝ ճանաչվելով այս հանդիպման լավագույն ֆուտբոլիստ[62]։ Փետրվարի 20-ին նա դուբլ ձևակերպեց Չառլտոն Ատլետիկի դեմ խաղում՝ օգնելով Ֆուլհեմին հաղթել 3-0 հաշվով[63][64]։ 2016 թվականի փետրվարին շոտլանդացին ճանաչվեց Չեմպիոնշիպի ամսվա լավագույն ֆուտբոլիստ[65]։ Իր առաջին մրցաշրջանում Կերնին անցկացրեց 39 հանդիպում Չեմպիոնշիպում՝ դառնալով 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[66]։
2016 թվականի օգոստոսի 5-ին՝ Նյուքասլ Յունայթեդի դեմ խաղում Կերնին առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Ֆուլհեմի ավագի թևկապով[67][68]։ Սեպտեմբերի 27-ին նա գոլ խփեց Նոթինգհեմ Ֆորեստի դեմ խաղում՝ փրկելով իր թիմին պարտությունից[69][70]։ 2017 թվականի փետրվարի 22-ին՝ Բրիստոլ Սիթիի դեմ խաղում Կերնին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Ֆուլհեմին հաղթել 2-0 հաշվով[71][72]։ Փետրվարի 25-ին Կերնին 2 գոլային փոխանցում տվեց Կարդիֆ Սիթիի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[73]։ Մրցաշրջանի մեծ մասը Կերնին անցկացրեց որպես Ֆուլհեմի ավագ[74]՝ ճանաչվելով ակումբի տարվա լավագույն ֆուտբոլիստ[75] և ընդգրկվելով Չեմպիոնշիպի խորհրդանշական հավաքականում[76]։ Այս մրցաշրջանում նա մասնակցեց 51 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ[77]։
2017 թվականի հուլիսի 3-ին Կերնին երկարաձգեց իր պայմանագիրը Ֆուլհեմի հետ մինչև 2021 թվականը[78][79][80]։ 2017-18 մրցաշրջանում նա դարձավ ակումբի մշտական ավագը՝ փոխարինելով կարիերան ավարտած Սքոթ Պարկերին[81]։ 2017 թվականի հոկտեմբերի 28-ին Կերնին գոլի հեղինակ դարձավ Բոլտոնի դեմ խաղի ավելացված ժամանակում՝ փրկելով Ֆուլհեմին պարտությունից[82]։ 2018 թվականի մարտի 30-ին նա գոլի հեղինակ դարձավ Նորվիչ Սիթիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[83]։ 2018 թվականի մայիսի 26-ին՝ Չեմպիոնշիպի փլեյ-օֆֆի եզրափակչում՝ Աստոն Վիլայի դեմ խաղում Կերնին խփեց հանդիպման միակ գնդակը[84]՝ օգնելով Ֆուլհեմին հաղթել 1-0 հաշվով և նվաճել ուղեգիր Պրեմիեր Լիգա[85][86]։ 2017-18 մրցաշրջանում շոտլանդացին անցկացրեց 37 հանդիպում և դարձավ 6 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ[87]։ Կերնին ներառվեց Չեմպիոնշիպի խորհրդանշական հավաքականում[88], ինչպես նաև՝ ընդգրկվեց մրցաշարի տարվա լավագույն ֆուտբոլիստների եռյակում[89], սակայն զիջեց այս տիտղոսը Ռայան Սեսենյոնին[90][91]։
2018 թվականի հուլիսի 5-ին Կերնին 5 տարով երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ[92][93][94]։ Իր առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում Ֆուլհեմի կազմում անցկացրեց օգոստոսի 11-ին՝ Քրիսթալ Փելասի դեմ խաղում[95][96]։ Իր առաջին և միակ գոլը 2018-19 մրցաշրջանում Կերնին խփեց 2019 թվականի ապրիլի 13-ին՝ Էվերթոնի դեմ խաղում[97]։ Մայիսի 3-ին շոտլանդացին երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2024 թվականը[98][99][100][101]։ 2018-19 մրցաշրջանում Ֆուլհեմը դուրս մնաց Պրեմիեր Լիգայից[102][103][104]։ 2019 թվականի օգոստոսի 21-ին Կերնին 2 գոլային փոխանցում տվեց Միլուոլի դեմ խաղում[105]։ Հոկտեմբերի 1-ին նա դուբլ ձևակերպեց Ռեդինգի դեմ խաղում[106]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կերնին իրավասու էր ներկայացնել Անգլիան և Շոտլանդիան միջազգային ասպարեզում, սակայն նա հայտարարեց, որ ցանկանում է հանդես գալ Շոտլանդիայի կազմում՝ նույնիսկ եթե առաջարկ ստանա Անգլիայի հավաքականից[107]։ Շոտլանդիայի մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում իր դեբյուտը Կերնին նշեց 2010 թվականի օգոստոսի 11-ին՝ Շվեդիայի դեմ խաղում[108][109]։
Շոտլանդիայի ազգային հավաքական Կերնին առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի մարտին[110]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց մարտի 22-ին՝ Կանադայի դեմ ընկերական խաղում[111][112]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի հունվարի 3-ի դրությամբ[113]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Հալ Սիթի | 2009–10 | Պրեմիեր Լիգա | 11 | 1 | 1 | 0 | — | 2 | 1 | 14 | 2 | |
2010–11 | Չեմպիոնշիպ | 22 | 1 | 0 | 0 | 1 | 0 | 23 | 1 | |||
2011–12 | 27 | 0 | 2 | 1 | 0 | 0 | 29 | 1 | ||||
2012–13 | 10 | 0 | 2 | 1 | 2 | 0 | 14 | 1 | ||||
Ընդհանուր | 70 | 2 | 5 | 2 | 0 | 0 | 5 | 1 | 80 | 5 | ||
Բլեքբուրն Ռովերս | 2013–14 | Չեմպիոնշիպ | 37 | 5 | 2 | 0 | — | 1 | 1 | 40 | 6 | |
2014–15 | 39 | 3 | 5 | 0 | 1 | 0 | 45 | 3 | ||||
Ընդհանուր | 76 | 8 | 7 | 0 | 0 | 0 | 2 | 1 | 85 | 9 | ||
Ֆուլհեմ | 2015–16 | Չեմպիոնշիպ | 39 | 8 | 1 | 0 | — | 2 | 0 | 42 | 8 | |
2016–17 | 45 | 12 | 3 | 0 | 3 | 1 | 51 | 13 | ||||
2017–18 | 34 | 5 | 0 | 0 | 3 | 1 | 37 | 6 | ||||
2018–19 | Պրեմիեր Լիգա | 31 | 1 | 1 | 0 | 1 | 0 | 33 | 1 | |||
2019–20 | Չեմպիոնշիպ | 23 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 23 | 6 | |||
Ընդհանուր | 172 | 32 | 5 | 0 | 0 | 0 | 9 | 2 | 186 | 34 | ||
Կարիերայի ընդհանուր | 318 | 42 | 17 | 2 | 0 | 0 | 16 | 4 | 351 | 48 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի հունվարի 3-ի դրությամբ[113]
Շոտլանդիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2017 | 1 | 0 |
2018 | 1 | 0 |
Ընդհանուր | 2 | 0 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆուլհեմ
- Չեմպիոնշիպի փլեյ օֆֆ. 2017–18[85]
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հալ Սիթիի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ. 2008–09[6]
- Բլեքբուրն Ռովերսի տարվա լավագույն ֆուտբոլիստ. 2013–14[37]
- Ֆուլհեմի տարվա լավագույն ֆուտբոլիստ. 2016–17[75]
- Չեմպիոնշիպի խորհրդանշական հավաքական. 2016–17[76], 2017–18[88]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.transfermarkt.co.uk/tom-cairney/profil/spieler/123275
- ↑ 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Scotland - T. Cairney - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Leeds United release left me crushed but it also inspired me, says Blackburn Rovers star Tom Cairney»։ Lancashire Telegraph (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ 6,0 6,1 «Hull City | News | News | News | City Record Friendly Victory»։ 2012-03-01։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-01-ին։ Վերցված է 2018-08-11
- ↑ staff Telegraph (2009-06-02)։ «Dean Windass released as Hull make changes» (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Hull City - Southend United, Aug 25, 2009 - EFL Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Hull 3-1 Southend» (en-GB)։ 2009-08-25։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Hull City - Wolverhampton Wanderers, Jan 30, 2010 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Hull City 2-2 Wolves» (en-GB)։ 2010։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Everton FC - Hull City, Mar 7, 2010 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Everton 5-1 Hull» (en-GB)։ 2010-03-07։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Cairney signs Tigers deal»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Tom Cairney | Football Stats | Fulham | Season 2009/2010 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-11
- ↑ LTD Digital Sports Group։ «Dawson signs new Hull extension - Hull City Mad»։ www.hullcity-mad.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Hull City - Watford FC, Oct 22, 2011 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Hull 3-2 Watford»։ BBC Sport (en-GB)։ 2011-10-22։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Hull City - Ipswich Town, Jan 7, 2012 - FA Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Hull 3-1 Ipswich»։ BBC Sport (en-GB)։ 2012։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Doncaster Rovers - Hull City, Aug 28, 2012 - EFL Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Rovers hit back to edge thriller»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Rovers clinch Cairney deal»։ 2013-08-04։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-04-ին։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Blackburn Rovers sign Tommy Spurr and Tom Cairney»։ BBC Sport (en-GB)։ 2013-08-01։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Derby County - Blackburn Rovers, Aug 4, 2013 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Derby 1-1 Blackburn»։ BBC Sport (en-GB)։ 2013-08-04։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Carlisle United - Blackburn Rovers, Aug 7, 2013 - EFL Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Carlisle 3-3 Blackburn (4-3 on pens)»։ BBC Sport (en-GB)։ 2013-08-07։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Leeds United - Blackburn Rovers, Jan 1, 2014 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Sky Bet Championship: Gary Bowyer working on Tom Cairney deal after Blackburn beat Leeds 2-1»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Double deal done! - News - Blackburn Rovers» (en-gb)։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-07-ին։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Blackburn Rovers sign Tom Cairney and Rudy Gestede»։ BBC Sport (en-GB)։ 2014։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Blackburn Rovers sign Tom Cairney and Rudy Gestede on permanent transfers»։ Lancashire Telegraph (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Blackburn Rovers - Brighton & Hove Albion, Apr 1, 2014 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «FULL-TIME: Blackburn Rovers 3 Brighton & Hove Albion 3»։ Lancashire Telegraph (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Tom Cairney | Football Stats | Fulham | Season 2013/2014 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-11
- ↑ 37,0 37,1 «Tom Cairney named Blackburn Rovers' player of the year»։ Lancashire Telegraph (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Blackburn Rovers - Cardiff City, Aug 8, 2014 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Championship: Blackburn fight back to draw 1-1 with Cardiff»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Norwich City - Blackburn Rovers, Aug 19, 2014 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Sky Bet Championship: Norwich beat Blackburn 3-1 at Carrow Road»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Blackburn Rovers - Leeds United, Nov 22, 2014 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Championship: Jordan Rhodes' penalty earns Blackburn a 2-1 win over Leeds»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Leeds United - Blackburn Rovers, Apr 4, 2015 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Leeds 0 Blackburn 3: Tom Cairney, Jordan Rhodes and Jay Spearing goals seal win»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Tom Cairney | Football Stats | Fulham | Season 2014/2015 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Cairney Joins Fulham | Fulham Football Club»։ www.fulhamfc.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Fulham sign Blackburn Rovers' Tom Cairney in £3m deal»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Thomas Cairney joins Fulham from Blackburn Rovers»։ ITV News (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Tom Cairney: Fulham sign Blackburn midfielder»։ BBC Sport (en-GB)։ 2015-06-26։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Squad Numbers | Fulham Football Club»։ www.fulhamfc.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Cardiff City - Fulham FC, Aug 8, 2015 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Cardiff 1-1 Fulham: Noone strike earns Bluebirds point»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Fulham FC - Brighton & Hove Albion, Aug 15, 2015 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Fulham 1-2 Brighton & Hove Albion»։ BBC Sport (en-GB)։ 2015-08-15։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Hull City - Fulham FC, Aug 19, 2015 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Man Of The Match Result | Fulham Football Club»։ www.fulhamfc.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Fulham FC - Wolverhampton Wanderers, Sep 29, 2015 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Fulham 0-3 Wolves: Sheyi Ojo inspires win over 10-man Cottagers»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Queens Park Rangers - Fulham FC, Feb 13, 2016 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «QPR 1-3 Fulham: Fulham outclass lacklusture Hoops»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Man Of The Match Result | Fulham Football Club»։ www.fulhamfc.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Fulham FC - Charlton Athletic, Feb 20, 2016 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Fulham 3-0 Charlton: Addicks plunge further into relegation mire»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Burnley's Sean Dyche up for Championship manager of the month»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Tom Cairney | Football Stats | Fulham | Season 2015/2016 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Fulham FC - Newcastle United, Aug 5, 2016 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Fulham 1-0 Newcastle: Matt Smith brings Toon back down to earth»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Nottingham Forest - Fulham FC, Sep 27, 2016 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Fulham 3-2 Nottingham Forest: Jack Hobbs own goal costs visitors»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Bristol City - Fulham FC, Feb 22, 2017 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Bristol City 0-2 Fulham: Tom Cairney and Lucas Piazon secure win»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Cardiff City - Fulham FC, Feb 25, 2017 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ Moore Tom (2017-02-08)։ «Fulham midfielder reveals the secret behind his upturn in form»։ getwestlondon։ Վերցված է 2018-08-11
- ↑ 75,0 75,1 «Player of the Season Winner | Fulham Football Club»։ www.fulhamfc.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ 76,0 76,1 «PFA teams of the year: Chelsea and Tottenham dominate Premier League XI»։ BBC Sport (en-GB)։ 2017-04-20։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Tom Cairney | Football Stats | Fulham | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Cairney's New Contract | Fulham Football Club»։ www.fulhamfc.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Fulham's Tom Cairney signs one-year contract extension»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Tom Cairney: Fulham midfielder extends contract, Marcelo Djalo signs»։ BBC Sport (en-GB)։ 2017-07-03։ Վերցված է 2018-08-11
- ↑ Cannon Rhod (2017-09-05)։ «Fulham to reignite chase for Newcastle United forward Dwight Gayle in January»։ International Business Times UK (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Fulham FC - Bolton Wanderers, Oct 28, 2017 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Norwich City - Fulham FC, Mar 30, 2018 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Fulham FC - Aston Villa, May 26, 2018 - Championship Play-offs - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ 85,0 85,1 «Aston Villa 0-1 Fulham»։ BBC Sport (en-GB)։ 2018-05-26։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Captain Tom Cairney sends Fulham into Premier League»։ Eurosport։ 2018-05-26։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Tom Cairney | Football Stats | Fulham | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-11
- ↑ 88,0 88,1 «PFA Championship Team of the Year: Wolves & Fulham trios named in line-up»։ BBC Sport (en-GB)։ 2018-04-18։ Վերցված է 2018-08-11
- ↑ «EFL awards: Tom Cairney, Ruben Neves & Ryan Sessegnon on Championship shortlist»։ BBC Sport (en-GB)։ 2018-04-04։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Ryan Sessegnon: Fulham winger named Championship Player of the Season»։ BBC Sport (en-GB)։ 2018-04-15։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Ryan Sessegnon named Championship Player of the Season»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Tom Cairney: Fulham captain signs new five-year deal»։ BBC Sport (en-GB)։ 2018-07-05։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Cairney commits to Fulham with five-year deal»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Fulham captain Tom Cairney signs new five-year deal to end West Ham speculation»։ The Sun (en-GB)։ 2018-07-05։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Fulham FC - Crystal Palace, Aug 11, 2018 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ Fifield Dominic (2018-08-11)։ «Wilfried Zaha seals Crystal Palace win and teaches Fulham harsh lesson»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Fulham FC - Everton FC, Apr 13, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Cairney Signs New Contract»։ www.fulhamfc.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Tom Cairney: Fulham captain commits future to club until 2024»։ BBC Sport։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Tom Cairney signs new five-year contract with Fulham»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Cairney signs new five-year Fulham contract»։ Evening Standard (անգլերեն)։ 2019-05-03։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Premier League news: Fulham relegated from Premier League | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Fulham relegated from Premier League after resounding defeat at Watford»։ The Telegraph։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Fulham relegated from Premier League after Watford thrashing»։ Metro (անգլերեն)։ 2019-04-02։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Fulham FC - Millwall FC, Aug 21, 2019 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Reading FC - Fulham FC, Oct 1, 2019 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-03
- ↑ McDermott Scott (2010-08-10)։ «My miner dad would kill me if I turned out for England, admits Scotland starlet Tom Cairney»։ dailyrecord։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Scotland U21 - Sweden U21, Aug 11, 2010 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Scotland v Sweden»։ www.scottishfa.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Ryan Fraser and Tom Cairney earn Scotland squad call-ups»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Scotland - Canada, Mar 22, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-11
- ↑ «Scotland 1-1 Canada»։ BBC Sport (en-GB)։ 2017-03-22։ Վերցված է 2018-08-11
- ↑ 113,0 113,1 «Tom Cairney»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-08-11
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Թոմ Կերնի Վիքիպահեստում |
---|
- Կերնիի պաշտոնական Տվիտերի էջը
- Կերնիի պաշտոնական Ինստագրամի էջը
- Կերնին transfermarkt-ում
- Կերնին soccerbase.com-ում
- Կերնին WhoScored.com կայքում
- Կերնին Ֆուլհեմի պաշտոնական կայքում
- Կերնին Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Կերնին Շոտլանդիայի ֆուտբոլի ասոցիացիայի կայքում
|
|
- Հունվարի 20 ծնունդներ
- 1991 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Շոտլանդացի ֆուտբոլիստներ
- Անգլիացի ֆուտբոլիստներ
- Շոտլանդիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Լիդս Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Հալլ Սիթիի ֆուտբոլիստներ
- Բլաքբըրնի ֆուտբոլիստներ
- Ֆուլհեմի ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ