Դենիս Օդոի
![]() | ||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ամբողջական անուն | Դենիս Օդոի | |||||||||||||||||
Քաղաքացիությունը | ||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 27, 1988[1][2][3] (32 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Լյուվեն, Լյովեն, Բրաբանտ նահանգ, Բելգիա | |||||||||||||||||
Հասակ | 178 սմ | |||||||||||||||||
Քաշ | 67 կգ | |||||||||||||||||
Դիրք | պաշտպան | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||||||||
Համար | 4 | |||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Դենիս Օդոի (հոլ.՝ Denis Odoi, մայիսի 27, 1988[1][2][3], Լյուվեն, Լյովեն, Բրաբանտ նահանգ, Բելգիա), բելգիացի ֆուտբոլիստ, անգլիական «Ֆուլհեմ» ակումբի և Բելգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան
Դենիսի հայրը բելգիացի է, իսկ մայրը գանացի։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Դենիս Օդոին կարիերան սկսել է իր հայրենի քաղաքի «Ադու-Հեվերալ Լեյվեն» ակումբում։ Ակումբում նա անցկացրել է երեք մրցաշրջան, ինչից հետո տեղափոխվել է «Սենտ-Տրյուեդեն» ակումբ։ Հուլիսի 31-ին Լիեժական «Սատանդարտ» ակումբի դեմ խաղում Դենիս նշեց իր նորամուտը Բելգիական լիգայում[4]։ Հոկտեմբերի 17-ին «Մուսկրոնա» ակումբի դեմ խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը «Սենտ-Տրյուեդեն» ակումբի կազմում[5]։
2011 թվականին Օդոին տեղափոխվել է բելգիական «Անդերլեխտ»։ Նրա տրանսֆերի արժեքը կազմել է 1.5 մլն եվրո։ Հուլիսի 29-ին իր հարազատ «Ադու-Հեվերալ Լեյվեն» ակումբի դեմ խաղում նա նշեց նորամուտը նոր թիմի կազմում[6]։ «Անդերլեխտի» կազմում Դենիսը երկու անգամ դարձել է Բելգիայի չեմպիոն, ինչպես նաև նվաճել է Բելիգիայի Սուպերգավաթը։
2013 թվականի ամռանը Օդոին դժգոհ լինելով ռոտացիայի խաղացողի կարգավիճակից, լքել է «Անդերլեխտը» և պայմանագիր է ստորագրել «Լոկերեն» ակումբի հետ։ Հուլիսի 28-ին իր նախկին՝ «Անդերլեխտ» ակումբի դեմ խաղում նա նշեց նորամուտը նոր թիմի կազմում[7]։ 2014 թվականի մարտի 28-ին «Բրյուգե» ակումբի դեմ խաղում Դենիս խփել է իր առաջին գոլը «Լոկերենի» կազմում[8]։ Նույն թվականին Օդոին օգնել է ակումբին նվաճել Բելգիայի գավաթը։
2016 թվականի ամռանը Դենիս տեղափոխվել է անգլիական «Ֆուլհեմ»՝ ակումբի հետ ստորագրելով երեք տարվա պայմանագիր։ Օգոստոսի 5-ին «Նյուքասլ Յունայթեդի» դեմ խաղում Օդոին նշեց նորամուտը Չեմպիոնշիպում[9]
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի մայիսի 25-ին Չեռնոգորիայի հավաքականի դեմ ընկերական խաղում Օդոին իր նորամուտը նշեց Բելգիայի հավաքականում[10]։
Ձեռքբերումններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային
Բելգիայի ֆուտբոլի առաջնություն – 2011/2012
Բելգիայի ֆուտբոլի առաջնություն – 2012/2013
- Բելգիայի սուպերգավաթի դափնեկիր – 2012
- Բելգիայի գավաթի դափնեկիր – 2013/2014
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967.
- ↑ «Стандард Льеж VS. Сент-Трюйден 2:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2009-07-31
- ↑ «Мускрон VS. Сент-Трюйден 2:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2009-10-17
- ↑ «Ауд-Хеверле Лёвен VS. Андерлехт 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-07-29
- ↑ «Андерлехт VS. Локерен 2:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-07-28
- ↑ «Брюгге VS. Локерен 5:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2014-03-28
- ↑ «Фулхэм VS. Ньюкасл Юнайтед 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-08-05
- ↑ «Бельгия VS. Черногория 2:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2012-05-25
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|