Ալֆի Մոուսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ալֆի Մոուսոն
Alfie Mawson
Alfie Mawson 2017-02-25 1.jpg
Մոուսոնը Սուոնսիի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Alfie Robert John Mawson
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 19, 1994(1994-01-19)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Hillingdon, Հիլինգդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 188 սմ
Քաշ 81 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Ֆուլհեմ
Համար 26
Պատանեկան կարիերա
2003-2009 Անգլիա Ռեդինգ
2010-2012 Անգլիա Բրենտֆորդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2015 Անգլիա Բրենտֆորդ 0 (0)
2012-2013   Անգլիա Մեյդենհեդ Յունայթեդ 6 (0)
2013   Անգլիա Մեյդենհեդ Յունայթեդ 3 (0)
2013   Անգլիա Մեյդենհեդ Յունայթեդ 3 (0)
2013-2014   Անգլիա Լուտոն Թաուն 1 (0)
2014   Անգլիա Ուելինգ Յունայթեդ 9 (1)
2014-2015   Անգլիա Ուիկոմ Ուոնդերերս 45 (6)
2015-2016 Անգլիա Բարնսլի 49 (8)
2016-2018 Անգլիա Սուոնսի Սիթի 65 (6)
2018-ներկա Անգլիա Ֆուլհեմ 0 (0)
Ազգային հավաքական
2016-2017 Անգլիա Անգլիա Մ21 6 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 13-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 13-ի, 2018

Ալֆի Մոուսոն (անգլ.՝ Alfie Mawson, հունվարի 19, 1994(1994-01-19)[1], Hillingdon, Հիլինգդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ֆուլհեմի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրենտֆորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի կարիերան Մոուսոնը սկսել է Ռեդինգի ակադեմիայում։ 15 տարեկանում նա հեռացվեց ակումբից, ինչից հետո անհաջող փորձաշրջաններ անցկացրեց Բորնմուտում և Միլուոլում։ 2010 թվականի ամռանը Մոուսոնը 2 տարվա երիտասարդական պայմանագիր կնքեց Բրենտֆորդի հետ[3]։ 2012 թվականի ապրիլին նա կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը՝ նախատեսված 2 տարվա համար։ Հուլիսին Մոուսոնը Բրենտֆորդի առաջին թիմի կազմում մասնակցեց գերմանական Մոյզելվիցի դեմ ընկերական խաղին[4]։ 2012 թվականի դեկտեմբերի 13-ին անգլիացին 1 ամսվա վարձավճարով միացավ Անգլիայի 6-րդ դիվիզիոնում հանդես եկող Մեյդենհեդ Յունայթեդին[5]։ Նա Բրենտֆորդ վերադարձավ 2013 թվականի հունվարի 13-ին[6], սակայն փետրվարի 21-ին մինչև մրցաշրջանի ավարտը նորից տեղափոխվեց Մեյդենհեդ Յունայթեդ[3]։ 2012-13 մրցաշրջանում Մոուսոնը անցակցրեց 9 հանդիպում, իսկ Մեյդենհեդը խուսափեց ավելի ցածր դիվիզիոն դուրս մնալուց։

Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Բրենտֆորդի կազմում Մոուսոնը նշեց 2013 թվականի օգոստոսի 27-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Դերբի Կաունտիի դեմ խաղում[7][8]։ Հոկտեմբերի 4-ին նա վարձավճարով վերադարձավ Մեյդենհեդ Յունայթեդ մինչև հոկտեմբերի 29-ը[9], որը երկարաձգվեց մինչև 2014 թվականի հունվարի 4-ը[10]։ Մոուսոնը անցկացրեց 4 հանդիպում, իսկ վարձավճարը հետ կանչվեց նոյեմբերի 28-ին[11]։ Նոյեմբերի 28-ին անգլիացին մինչև 2014 թվականի հունվարի 4-ը վարձավճարով միացավ Լուտոն Թաունին[11][12]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց դեկտեմբերի 7-ին՝ Օլֆրետոն Թաունի դեմ խաղում[13][14]։ Նա Բրենտֆորդ վերադարձավ 2014 թվականի հունվարի 10-ին[15]՝ միայն 1 հանդիպում անցկացնելուց հետո[16]։ Հունվարի 31-ին Մոուսոնը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվեց Ուելինգ Յունայթեդ[17]։ Իր դեբյուտը նշեց փետրվարի 22-ին՝ Տամուորտի դեմ խաղում[18]։ Իր առաջին գոլը խփեց փետրվարի 25-ին՝ Գեյթսհեդի դեմ խաղում[19][20]։ Ուելինգ Յունայթեդի կազմում Մոուսոնը անցկացրեց 9 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[16][21]։

2014 թվականի հունիսի 5-ին Մոուսոնը 1 տարով երկարաձգեց իր պայմանագիրը Բրենտֆորդի հետ[22]։ Օգոստոսի 9-ին նա 1 ամսվա վարձավճարով միացավ Ուիկոմ Ուոնդերերսին[23]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 9-ին՝ Նյուպորտ Կաունտիի դեմ խաղում[24][25]։ 6 հանդիպում անցկացնելուց հետո Մոուսոնի վարձավճարը երկարաձգվեց մինչև 2015 թվականի հունվարի 1-ը[26]։ Իր առաջին գոլը խփեց 2014 թվականի նոյեմբերի 29-ին՝ Հարտլփուլ Յունայթեդի դեմ խաղում[27][28]՝ ներառվելով Ֆուտբոլային Լիգայի այս շաբաթվա խորհրդանշական հավաքականում[29]։ 2015 թվականի հունվարի 3-ին Մոուսոնի վարձավճարը երկարաձգվեց մինչև մրցաշրջանի ավարտը[30]։ Ապրիլի 11-ին անգլիացին գոլ խփեց Չելտենհեմ Թաունի դեմ խաղում[31][32]՝ երկրորդ անգամ ընդգրկվելով Ֆուտբոլային Լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականում[33]։ Մայիսի 2-ին նա գոլի հեղինակ դարձավ Նորթհեմպտոն Թաունի դեմ խաղի 97-րդ րոպեին՝ 3-2 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[34][35]։ 2014-15 մրցաշրջանում Մոուսոնը անցկացրեց 50 հանդիպում[36]՝ դառնալով 7 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվելով Ուիկոմ Ուոնդերերսի տարվա լավագույն ֆուտբոլիստ[37][38] և Լիգա Երկուի տարվա երրորդ լավագույն ֆուտբոլիստ[39]։

Բարնսլի[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունիսի 30-ին Մոուսոնը 3 տարվա պայմանագիր կնքեց Բարնսլիի հետ[40]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 5-ին՝ Չեստերֆիլդի դեմ խաղում՝ այս խաղում խաղադաշտ դուրս գալով Բարնսլիի ավագի թևկապով[41]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 18-ին՝ Միլուոլի դեմ խաղում[42][43]։ Նոյեմբերի 3-ին՝ Կովենտրի Սիթիի դեմ խաղում Մոուսոնը դարձավ գոլի հեղինակ, սակայն Բարնսլին պարտվեց 4-3 հաշվով[44]։ 2016 թվականի փետրվարի 27-ին նա գոլ խփեց Կրու Ալեքսանդրայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[45]։ 2015-16 մրցաշրջանում Մոուսոնը անցկացրեց 58 հանդիպում բոլոր մրցաշարերում[46]՝ դառնալով 7 գոլի հեղինակ և օգնելով Բարնսլիին տեղափոխվել Չեմպիոնշիպ[47] ու հաղթել Ֆուտբոլային Լիգայի մրցանակը[48]։

Մոուսոնը Սուոնսի Սիթիի կազմում 2017 թվականին

Սուոնսի Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի օգոստոսի 30-ին Մոուսոնը 4 տարվա պայմանագիր կնքեց Սուոնսի Սիթիի հետ[49][50]։ Իր դեբյուտը նշեց հոկտեմբերի 22-ին՝ Ուոտֆորդի դեմ խաղում[51][52]՝ այս խաղում ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ[53]։ Իր առաջին գոլը խփեց 2017 թվականի հունվարի 3-ին՝ Քրիսթալ Փելասի դեմ խաղում[54][55]։ 2017 թվականի մարտի 11-ին նա գոլի հեղինակ դարձավ Հալ Սիթիի դեմ խաղում, սակայն Սուոնսին պարտվեց 2-1 հաշվով[56]։ 2018 թվականի հունվարի 22-ին անգլիացին խփեց Լիվերպուլի դեմ հանդիպման միակ գնդակը՝ օգնելով իր թիմին հաղթել 1-0 հաշվով[57][58]։ Սուոնսի Սիթիի կազմում Մոուսոնը անցկացրեց 71 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ, սակայն 2017-18 մրցաշրջանում Սուոնսին դուրս մնաց Պրեմիեր Լիգայից[59]՝ զբաղեցնելով 18-րդ հորիզոնականը։

Ֆուլհեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 2-ին Մոուսոնը 4 տարվա պայմանագիր կնքեց Ֆուլհեմի հետ[60][61]։ Ակումբը նրա համար վճարեց 20 միլիոն ֆունտ ստերլինգ[62][63]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր դեբյուտը Անգլիայի մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում Մոուսոնը նշեց 2016 թվականի նոյեմբերի 14-ին՝ Ֆրանսիայի դեմ խաղում[64]։ 2017 թվականին նա Մ21 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[65][66]։ Այստեղ նա անցկացրեց 4 հանդիպում[67]՝ գոլի հեղինակ դառնալով խմբային փուլի Սլովակիայի դեմ խաղում[68][69], սակայն Անգլիան դուրս մնաց կիսաեզրափակչից՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Գերմանիային[70][71]։

Անգլիայի ազգային հավաքական Մոուսոնը առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի մարտի 15-ին՝ Նիդերլանդների և Իտալիայի դեմ ընկերական խաղերի համար[72][73], սակայն այս խաղերում խաղադաշտ դուրս չեկավ[74][75]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 13-ի դրությամբ[76]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Լիգայի գավաթ Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բրենտֆորդ 2012–13 Լիգա Մեկ 0 0 0 0 0 0 0 0 0 0
2013–14 0 0 1 0 0 0 1 0
Ընդհանուր 0 0 0 0 1 0 0 0 1 0
Մեյդենհեդ (վարձավճար) 2012–13 Կոնֆերենս Հարավ 9 0 9 0
2013–14 3 0 1 0 4 0
Ընդհանուր 12 0 0 0 0 0 1 0 13 0
Լուտոն Թաուն (վարձավճար) 2013–14 Կոնֆերենս Պրեմիեր 1 0 1 0
Ուելինգ Յունայթեդ (վարձավճար) 2013–14 9 1 9 1
Ուիկոմ Ուոնդերերս (վարձավճար) 2014–15 Լիգա Երկու 45 6 0 0 1 0 4 1 50 7
Բարնսլի 2015–16 Լիգա Մեկ 45 6 1 0 2 0 10 1 58 7
2016–17 Չեմպիոնշիպ 4 2 1 0 5 2
Ընդհանուր 49 8 1 0 3 0 10 1 63 9
Սուոնսի Սիթի 2016–17 Պրեմիեր Լիգա 27 4 0 0 27 4
2017–18 38 2 3 0 3 1 44 3
Ընդհանուր 65 6 3 0 3 1 0 0 71 7
Ֆուլհեմ 2018–19 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 181 21 4 0 8 1 15 2 208 24

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարնսլի

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «England - A. Mawson - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-12 
  3. 3,0 3,1 «Mawson Returns to Maidenhead»։ 2013-10-07։ Վերցված է 2018-08-12 
  4. «ZFC MEUSELWITZ 1 BRENTFORD 1» (en-gb)։ Վերցված է 2018-08-12 
  5. «MAWSON JOINS MAIDENHEAD ON LOAN - News - Brentford FC» (en-gb)։ Վերցված է 2018-08-12 
  6. «Mawson returns to Brentford after Maidenhead United loan spell | Maidenhead United FC | All the latest football news and results»։ 2016-03-05։ Վերցված է 2018-08-12 
  7. «Derby County - Brentford FC, Aug 27, 2013 - EFL Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-12 
  8. «Derby 5-0 Brentford»։ BBC Sport (en-GB)։ 2013-08-27։ Վերցված է 2018-08-12 
  9. «MAWSON RETURNS TO MAIDENHEAD - News - Brentford FC» (en-gb)։ Վերցված է 2018-08-12 
  10. «MAWSON TO STAY AT MAIDENHEAD - News - Brentford FC» (en-gb)։ Վերցված է 2018-08-12 
  11. 11,0 11,1 «MAWSON MOVES TO LUTON ON LOAN» (en-gb)։ Վերցված է 2018-08-12 
  12. «HATTERS LOAN DEFENSIVE TRIO» (en-gb)։ Վերցված է 2018-08-12 
  13. «Alfreton Town - Luton Town, Dec 7, 2013 - National League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-12 
  14. «Alfreton Town 0-5 Luton Town»։ BBC Sport (en-GB)։ 2013-12-07։ Վերցված է 2018-08-12 
  15. «ALFIE MAWSON'S LUTON LOAN ENDS - News - Brentford FC» (en-gb)։ Վերցված է 2018-08-12 
  16. 16,0 16,1 «Alfie Mawson | Football Stats | Fulham | Season 2013/2014 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-12 
  17. «ALFIE MAWSON JOINS WELLING UNITED - News - Brentford FC» (en-gb)։ Վերցված է 2018-08-12 
  18. «Tamworth FC - Welling United, Feb 22, 2014 - National League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-12 
  19. «Welling United - Gateshead FC, Feb 25, 2014 - National League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-12 
  20. «Welling United 2-0 Gateshead»։ BBC Sport (en-GB)։ 2014-02-25։ Վերցված է 2018-08-12 
  21. «ACADEMY PLAYERS RETURN AFTER LOANS END - News - Brentford FC» (en-gb)։ Վերցված է 2018-08-12 
  22. «ALFIE MAWSON SIGNS NEW CONTRACT - News - Brentford FC» (en-gb)։ Վերցված է 2018-08-12 
  23. «ALFIE MAWSON JOINS WYCOMBE ON LOAN - News - Brentford FC» (en-gb)։ Վերցված է 2018-08-12 
  24. «Newport County - Wycombe Wanderers, Aug 9, 2014 - League Two - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-12 
  25. «Newport County 0-2 Wycombe Wanderers»։ BBC Sport (en-GB)։ 2014-08-09։ Վերցված է 2018-08-12 
  26. «ALFIE MAWSON EXTENDS WYCOME LOAN - News - Brentford FC» (en-gb)։ Վերցված է 2018-08-12 
  27. «Hartlepool United - Wycombe Wanderers, Nov 29, 2014 - League Two - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-12 
  28. «Hartlepool United 1-3 Wycombe Wanderers»։ BBC Sport (en-GB)։ 2014-11-29։ Վերցված է 2018-08-12 
  29. «Sky Bet Football League Team of the Week» (en-gb)։ Վերցված է 2018-08-12 
  30. «Alfie Mawson to stay for the season - News - Wycombe Wanderers» (en-gb)։ Վերցված է 2018-08-12 
  31. «Wycombe Wanderers - Cheltenham Town, Apr 11, 2015 - League Two - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-12 
  32. «Wycombe Wanderers 2-1 Cheltenham Town»։ BBC Sport (en-GB)։ 2015-04-11։ Վերցված է 2018-08-12 
  33. «Sky Bet Football League Team of the Week» (en-gb)։ Վերցված է 2018-08-12 
  34. «Northampton Town - Wycombe Wanderers, May 2, 2015 - League Two - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-12 
  35. «Northampton Town 2-3 Wycombe Wanderers»։ BBC Sport (en-GB)։ 2015-05-02։ Վերցված է 2018-08-12 
  36. «Alfie Mawson | Football Stats | Fulham | Season 2014/2015 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-12 
  37. 37,0 37,1 «Mawson cleans up at Wanderers' end of season awards night»։ Bucks Free Press (անգլերեն)։ Վերցված է 2018-08-12 
  38. «Wycombe supporters' award for Alfie Mawson - News - Brentford FC» (en-gb)։ Վերցված է 2018-08-12 
  39. «Patrick Bamford named Sky Bet Championship Player of the Year»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-12 
  40. «Alfie Mawson: Barnsley sign former Brentford defender»։ BBC Sport (en-GB)։ 2015-06-30։ Վերցված է 2018-08-12 
  41. «Chesterfield FC - Barnsley FC, Aug 8, 2015 - League One - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-12 
  42. «Millwall FC - Barnsley FC, Aug 18, 2015 - League One - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-12 
  43. «Millwall 2-3 Barnsley»։ BBC Sport (en-GB)։ 2015-08-18։ Վերցված է 2018-08-12 
  44. «Coventry City - Barnsley FC, Nov 3, 2015 - League One - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-12 
  45. «Crewe Alexandra - Barnsley FC, Feb 27, 2016 - League One - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-12 
  46. «Alfie Mawson | Football Stats | Fulham | Season 2015/2016 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-12 
  47. 47,0 47,1 «Barnsley 3-1 Millwall»։ BBC Sport (en-GB)։ 2016-05-29։ Վերցված է 2018-08-12 
  48. 48,0 48,1 «Johnstone's Paint Trophy final: Barnsley 3-2 Oxford United»։ BBC Sport (en-GB)։ 2016-04-03։ Վերցված է 2018-08-12 
  49. «Alfie Mawson: Swansea City sign Barnsley defender»։ BBC Sport (en-GB)։ 2016-08-30։ Վերցված է 2018-08-12 
  50. «Swansea sign Barnsley defender Mawson» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-12 
  51. «Swansea City - Watford FC, Oct 22, 2016 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-12 
  52. «Swansea City 0-0 Watford»։ BBC Sport (en-GB)։ 2016-10-22։ Վերցված է 2018-08-12 
  53. «Mawson Wins Man of the Match on Debut vs Watford | Vital Swansea City»։ Vital Swansea City (անգլերեն)։ 2016-10-26։ Վերցված է 2018-08-12 
  54. «Crystal Palace - Swansea City, Jan 3, 2017 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-12 
  55. «Crystal Palace 1-2 Swansea City»։ BBC Sport (en-GB)։ 2017։ Վերցված է 2018-08-12 
  56. «Hull City - Swansea City, Mar 11, 2017 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-12 
  57. «Swansea City - Liverpool FC, Jan 22, 2018 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-12 
  58. «Swansea City 1-0 Liverpool»։ BBC Sport (en-GB)։ 2018։ Վերցված է 2018-08-12 
  59. «Swansea City 1-2 Stoke City»։ BBC Sport (en-GB)։ 2018-05-13։ Վերցված է 2018-08-12 
  60. «Mawson Signs | Fulham Football Club»։ www.fulhamfc.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-12 
  61. Association Press (2018-08-02)։ «Fulham sign Alfie Mawson from Swansea on four-year contract»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-08-12 
  62. «Alfie Mawson: Fulham sign defender from Swansea City»։ BBC Sport (en-GB)։ 2018-08-02։ Վերցված է 2018-08-12 
  63. «Mawson signs for Fulham in £20m switch»։ Evening Standard (en-GB)։ Վերցված է 2018-08-12 
  64. «France U21 - England U21, Nov 14, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-12 
  65. Association The Football։ «U21s' Euro squad selected»։ www.thefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-12 
  66. Stead Matthew (2017-06-05)։ «England name 23-man squad for Euro U21 Championship - Football365»։ Football365 (en-US)։ Վերցված է 2018-08-12 
  67. uefa.com։ «Under-21 2017 - History - England – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-12 
  68. «Slovakia U21 - England U21, Jun 19, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-12 
  69. uefa.com։ «Under-21 2017 - History - Slovakia-England – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-12 
  70. «England U21 - Germany U21, Jun 27, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-12 
  71. uefa.com։ «Under-21 2017 - History - England-Germany – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-12 
  72. «England call-ups for uncapped quartet as Jack Wilshere earns recall»։ BBC Sport (en-GB)։ 2018-03-15։ Վերցված է 2018-08-12 
  73. Association The Football։ «Three Lions squad named»։ www.thefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-12 
  74. «Netherlands - England, Mar 23, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-12 
  75. «England - Italy, Mar 27, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-12 
  76. «Alfie Mawson»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-08-12 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]