Թոմաս Չաթերթոն
Թոմաս Չաթերթոն Thomas Chatterton | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 20, 1752[1][2][3][…] |
| Ծննդավայր | City of Bristol, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4] |
| Վախճանվել է | օգոստոսի 24, 1770[3][5][1] (17 տարեկան) |
| Վախճանի վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[3][6] կամ Londres[7] |
| Գերեզման | St Mary the Virgin Churchyard[8] |
| Գրական անուն | Thomas Rowley և Decimus |
| Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
| Լեզու | անգլերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Համալսարանական դպրոց |
Թոմաս Չաթերթոն (նոյեմբերի 20, 1752[1][2][3][…], City of Bristol, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4] - օգոստոսի 24, 1770[3][5][1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[3][6] և Londres[7]), անգլիացի բանաստեղծ, որը չնայած որ ծնվել և ապրել է 18-րդ դարում, սակայն նախընտրել է գրել միջին անգլերենով։
Չնայած նրան, որ Չաթերթոնը մեծացել է առանց հոր և ապրել է աղքատության մեջ, եղել է չափազանց օժտված երեխա, և արդեն 11 տարեկանում տպագրել է բավականին հասուն մտքեր արտահայտող բանաստեղծություններ։ Նա իր գործերը տպագրում էր 15-րդ դարի մտացածին գրող Թոմաս Ռոուլեյի անվան տակ, սա նրան հաջողվում էր հատկապես այն պատճառով, որ տվյալ ժամանակահատվածում մարդիկ շատ քիչ էին տիրապետում միջնադարյան պոեզիային և հիմնականում անտեղյակ էին թե ինչ գրողներ կամ բանաստեղծներ են եղել այդ ժամանակաշրջանում։ Այնուամենայնիվ, հետագայում Չաթերթոնը բացահայտվեց և մատնվեց Հորաս Ուոլփոլի կողմից։ 17 տարեկանում նա միջոցներ էր փնտրում, որպեսզի տպագրեր իր քաղաքական բանաստեղծությունները, որոնք ապշեցրել և մեծ զարմանք էին պատճառել Ուիլյամ Բեքֆորդին և արմատական փոփոխությունների առաջատար և հետևորդ Ջոն Ուիլքսին։ Սակայն այդպես էլ չկարողանալով բավականաչափ գումար աշխատել, որպեսզի հոգա սեփական կարիքները նա հուսահատությունից դրդված ինքն իրեն թունավորեց։ Նրա արտասովոր կյանքը և մահը մեծ հետաքրքրության արժանացան ռոմանտիկ շրջանի պոետների կողմից, մասնավորապես նրան է նվիրված Ալֆրեդ Վիկտոր դը Վինյիի «Չաթերթոն» թատերգությունը, որը մինչև օրս էլ շարունակվում է բեմադրվել, իսկ անգլիացի նկարիչ Հենրի Ուոլիսը պատկերել է նրա մահը իր «Չաթերթոնի մահը» կտավում, որը նույնպես իր հերթին մինչև այսօր բավականին լայն տարածում ունի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Chatterton, Thomas // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911.
- 1 2 Kent W. C. M. Chatterton, Thomas (DNB00) // Dictionary of National Biography / L. Stephen, S. Lee — London: Smith, Elder & Co., 1885.
- 1 2 3 4 5 6 Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962.
- 1 2 http://www.baras.org.uk/chatterton-house-redcliffe-way-bristol
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 Чаттертон Томас // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Find A Grave — 1996.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Չաթերթոն» հոդվածին։ |
| ||||||||||||||||