Թոլքին (ֆիլմ)
«Թոլքին» (անգլ.՝ Tolkien), ամերիկյան կենսագրական դրամա, որի ռեժիսորն է Դոմե Կարուկոսկին։ Ֆիլմը նկարահանվել է 2019 թվականին։ Սցենարի հեղինակներն են Դևիդ Գլիսոնը և Սթիվեն Բերեսֆորդը։ Կինոնկարը պատմում է պրոֆեսոր, լեզվաբան և գրող Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի՝ «Հոբիթ կամ գնալն ու գալը», «Մատանիների տիրակալը», «Սիլմարիլիոն» գրքերի հեղինակի կյանքի մասին։
2019 թվականի մայիսի 3-ին Ֆինլանդիայում, Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում տեղի ունեցավ ֆիլմի համաշխարհային պրեմիերան[4]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմում ներկայացվում է գրողի կենսագրությունը. նրա որբացման տարիները, այն, թե ինչպես է նա ձեռք բերում բարեկամներ, սեր և ընկերների շրջանում ձեռք բերած գեղարվեստական ոգեշնչում։ Հետագա իրադարձությունները կառուցվում են Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին, որը սպառնում է մասնատել նրա «եղբայրությունը»։ Այս բոլոր փորձությունները ոգեշնչում են Թոլքինին գրել հայտնի պատմություններ Միջերկրի մասին։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերասան | Դեր |
|---|---|
| Նիկոլաս Հոլտ | Ջոն Թոլքին |
| Հարրի Գիլբի | երիտասարդ Ջոն Թոլքին |
| Լիլի Քոլինզ | Էդիթ Թոլքին |
| Միմի Կինի | երիտասարդ Էդիթ Թոլքին |
| Թոմ Գլին-Քարնի | Քրիստոֆեր Ուայզմեն |
| Թայ Թեննանթ | երիտասարդ Քրիստոֆեր Ուայզմեն |
| Էնթոնի Բոյլ | Ջեֆրի Բաշ Սմիթ |
| Պատրիկ Գիբսոն | Ռոբերտ Գիլսոն |
| Էլբի Մարբեր | երիտասարդ Ռոբերտ Գիլսոն |
| Քոլմ Մինի | Գրեսիս Մորգանի հայրը |
| Ժենեվև Օ՛Ռայլի | անհայտ |
| Քրեյգ Ռոբերթս | Սեմ |
| Դերեք Ջեքոբի | պրոֆեսոր Ժոզեֆ Ռայթ |
| Ջեյմս Մաք-Քալում | Հիլարի Թոլքին |
| Գիլերմո Բեդուորդ | երիտասարդ Հիլարի Թոլքին |
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի նոյեմբերի 21-ին հայտարարվեց այն մասին, որ Fox Searchlight Pictures-ը և Chernin Entertainment-ը աշխատում են «Հոբիթի» և «Մատանիների տիրակալի» ամերիկացի հեղինակ և գրող Ջոն Թոլքինի մասին պատմող կենսագրական ֆիլմի վրա, որը հիմնված է Դևիդ Գլիսոնի սցենարի վրա[5]։
2017 թվականի հուլիսի 24-ին որպես ռեժիսոր են ընտրել Դոմե Կարուկոսկուն Գլիսոնի և Սթիվեն Բերեսֆորդի սցենարի համար, որը Չերնինը արտադրեց Fox Searchlight-ի համար[6]։ Ինչպես հաղորդել են, հաջորդ օրը Նիկոլաս Հոլտը համաձայնվում է ստուդիայի հետ գլխավոր դեր խաղալու համար[7]։ 2017 թվականի օգոստոսի 30-ին Լիլի Քոլինզը ընտրվել է Հոլտի գործընկեր Էդիթ Թոլքինի դերում՝ սիրեցյալի, իսկ հետո Ջոն Թոլքինի կնոջ դերը խաղալու, որը նաև եղել է «Մատանիների տիրակալում» աչքայադստեր կերպարի համար ոգեշնչման աղբյուր[8]։ Քոլմ Մինին, Թոմ Գլին-Կարնին և Ժենեվև Օ՛Ռայլին միացել են դերասանական կազմին 2017 թվականի հոկտեմբերին[9][10][11]։ Քրեյգ Ռոբերթսը միացել է դերասաններին հաջորդ ամսվա ընթացքում[12]։
Նկարահանումները սկսվել են 2017 թվականի հոկտեմբերին և ավարտվել 2017 թվականի դեկտեմբերին[11][13]։
2019 թվականի մարտի 6-ին Fox Searchlight կինոընկերությունը հրապարակեց «Թոլքինի» առաջին ամբողջական թրեյլերը[14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Կինեմատոգրաֆիայի և անիմացիայի ազգային կենտրոն — 1946.
- 1 2 3 Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 Internet Movie Database — 1990.
- ↑ В Финляндии и Великобритании проходит мировая премьера фильма финского режиссера Доме Карукоски «Толкин» // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 3 мая 2019.(Ստուգված է 3 մայիսի 2019)
- ↑ Kroll, Justin (2013 թ․ նոյեմբերի 21). «Fox Searchlight and Chernin Developing J.R.R. Tolkien Biopic». Variety. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Jr, Mike Fleming (2017 թ․ հուլիսի 24). «Dome Karukoski To Helm J.R.R. Tolkien Biopic». Deadline. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Jr, Mike Fleming (2017 թ․ հուլիսի 25). «Nicholas Hoult Frontrunner To Play Young J.R.R. Tolkien». Deadline. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ Kroll, Justin (2017 թ․ օգոստոսի 30). «Lily Collins to Co-Star Opposite Nicholas Hoult in Biopic 'Tolkien'». Variety. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Colm Meaney Cast In Fox Searchlight’s ‘Tolkien’ | Deadline
- ↑ Tom Glynn-Carney Signs On for Upcoming ‘Tolkien’ Biopic – Variety
- 1 2 Nicholas Hoult covered in mud on set of Tolkien biopic | Daily Mail Online
- ↑ ‘Red Oaks’ Star Craig Roberts Joins Tolkien Biopic – Variety
- ↑ «The Tolkien Movie, Starring Moult and Collins, Wraps Filming». ComingSoon.net. 2017 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Новый трейлер байопика «Толкин»».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Թոլքին (ֆիլմ)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Tolkien on Fox Searchlight's official website
- «Թոլքին (ֆիլմ)»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- Tolkien(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Tolkien»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոլքին (ֆիլմ)» հոդվածին։ |
| ||||||
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների բրիտանական ֆիլմեր
- 2019 դրամա ֆիլմեր
- 2019 ֆիլմեր
- 20th Century Fox ֆիլմեր
- Fox Searchlight Pictures ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական ֆիլմեր
- Ամերիկյան ռազմական ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր հասունացման տարիքի մասին
- Անգլիայում նկարահանված ֆիլմեր
- Դիսնեյյան ֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Ջոն Թոլքին
- Ֆիլմեր Առաջին համաշխարհային պատերազմի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Անգլիայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ֆրանսիայում