Թխակապույտ որոր
Թխակապույտ որոր | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Larus canus | ||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||
Արեալ | ||||||||||
|
Թխակապույտ որոր[1] (լատ.՝ Larus canus) որորների Laridae)[2] ընտանիքի թռչուն[3]։
Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծահասակ թխակապույտ որորը շատ նման է ծովային որորին և ունի մինչև 43 սմ չափ, թևերի բացվածքը՝ մոտ 120 սմ[4]։ Այն ունի 300-ից 550 գրամ քաշ։ Թխակապույտ որորի փետուրները սպիտակ են, իսկ թևերի վերջնամասը ունի մոխրագույն գունավորում։ Թևերի վերջավորությունը սև-սպիտակ է, կտուցը և թաթերը դեղնականաչավուն գունավորում ունի։ Երիտասարդ թռչունը այս գույնը ձեռք է բերում միայն երեք տարեկանում։ Էգ և որձ թռչունները արտաքինից չեն տարբերվում[5]։ Թխակապույտ որորի կյանքի տևողությունը կարող է հասնել մինչև 25 տարի։ Նրա ձայնը հնչում է «օհ» կամ «կիա»[6]։
Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին հերթին թխակապույտ որորի սննդի մի մասը ձուկն է կազմում[7]։ Բացի այդ, այն սնվում է որդերով, միջատներով, բույսերի մասերով և մնացորդներով։ Ծովային որորի նման, թխակապույտ որորը աղբավայրերի և դաշտերի մնացորդները օգտագործում է որպես ուտելի սնունդ։ Հաճախակի է գնում ծովերի կեղտոտ ափերը, որտեղ նա փնտրում է խեցգետիններ, ճիճուներ և այլ սնունդ՝ առանց հրաժարվելու մակընթացության տակ ընկած մեռած ձկներից։
Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Թխակապույտ որորների մոտ սեռական հասունությունը տեղի է ունենում երեք տարեկանում։ Զուգավորման սեզոնը տևում է մայիս-հուլիս ամիսները։ Թխակապույտ որորները բնադրում են գաղութներով ջրամերձ տարածքներում[8]։ Բույնը կառուցված է չոր, մերկ գետնի վրա, որպեսզի ծնողները կարողանան դա լավ վերահսկել։ Բների միջև հեռավորությունը կարող է լինել 5-ից 20 մ։ Էգը սովորաբար երեք ձու է դնում բույսի մասերից կառուցված բնի մեջ[9]։ Երկու ծնողներն էլ թուխս են նստում ձվերի վրա 23-28 օր, մինչև ճուտերի դուրս գալը։ Չորս-հինգ շաբաթ անց ճուտերը սկսում են թռչել[10]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թխակապույտ որորը բնակվում է հիմնականում ծովերի ափերին և միայն հազվադեպ է հանդիպում ներքին ջրային տարածքներում[11]։ Այս տեսակը հանդիպում է Եվրասիայում և Հյուսիսային Ամերիկայում, որի խտությունը բավականին մեծ է Հյուսիսային և Կենտրոնական Եվրոպայում[12]։ Թխակապույտ որորներից ոմանք ձմռանը գաղթում են Միջերկրական ծովի ափերը կամ Հյուսիսային Աֆրիկա[13]։
Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի փետրվարին առանձնացվել է 4 ենթատեսակ[2]՝
- Սովորական որոր- Լ. Գ. canus - Linnaeus, 1758 թվական, հայտնաբերվել է Եվրոպայում և Արևմտյան Ասիայում։
- Ռուսական ընդհանուր որորheinei - Homeyer, 1853 թվական, հայտնաբերվել է Հյուսիսային Ասիայի կենտրոնում։
- Կամչատկական որոր- kamtschatschensis - Բոնապարտ, 1857 թվական, հայտնաբերվել է Հյուսիսարևելյան Ասիայում։
- Կարճապոչ որոր-Larus canus brachyrhynchus Richardson, 1831 թվական, հայտնաբերվել է Ալյասկայի և Կանադայի արևմտյան շրջաններում[14]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Beme, R. L. (Ri︠u︡rik Lʹvovich) (1994)։ Pi︠a︡tii︠a︡zychnyĭ slovarʹ nazvaniĭ zhivotnykh. Ptit︠s︡y : latinskiĭ, russkiĭ, angliĭskiĭ, nemet︠s︡kiĭ, frant︠s︡uzskiĭ : 11060 nazvaniĭ։ Sokolov, Vladimir Evgenʹevich., Flint, Vladimir Evgenʹevich.։ Moskva: "RUSSO"։ ISBN 5-200-00643-0։ OCLC 32830504
- ↑ 2,0 2,1 Coursers, noddies, gulls, terns, auks, sandgrouse : [անգլ.] / F. Gill & D. Donsker (Eds). // IOC World Bird List (v 8.1). — 2018. — DOI:10.14344/IOC.ML.8.1.(Ստուգված է 21 Մարտի 2018).
- ↑ «Larus canus: BirdLife International»։ IUCN Red List of Threatened Species։ 2012-05-01։ Վերցված է 2020-02-23
- ↑ «IOC World Bird List 6.2» (անգլերեն)։ doi:10.14344/ioc.ml.6.2.
- ↑ Handbook of the birds of the world։ Hoyo, Josep del., Elliott, Andrew., Sargatal, Jordi., Cabot, José.։ Barcelona: Lynx Edicions։ ©1992-©2013։ ISBN 84-87334-10-5։ OCLC 861071869
- ↑ Snow, David (David William) (1998)։ The birds of the western Palearctic։ Perrins, Christopher M., Gillmor, Robert. (Concise ed ed.)։ Oxford: Oxford University Press։ ISBN 0-19-854099-X։ OCLC 37180316
- ↑ Olsen, Klaus Malling, 1955- ((2004 [printing]))։ Gulls of Europe, Asia and North America։ Larsson, Hans, 1976-։ London: Christopher Helm։ ISBN 0-7136-7087-8։ OCLC 57006518
- ↑ Sibley, David, 1961- (2000)։ The Sibley guide to birds (1st ed ed.)։ New York: Alfred A. Knopf։ ISBN 0-679-45122-6։ OCLC 44090592
- ↑ Jobling, James A. (2010)։ The Helm dictionary of scientific bird names : from aalge to zusii։ London: Christopher Helm։ ISBN 978-1-4081-3326-2։ OCLC 659731768
- ↑ The EBCC atlas of European breeding birds : their distribution and abundance։ Hagemeijer, Ward J. M., Blair, Michael J., European Bird Census Council.։ London: T & A D Poyser։ 1997։ ISBN 0-85661-091-7։ OCLC 37790240
- ↑ The Birds of Africa։ Academic Press Limited։ ISBN 978-1-4729-2699-9
- ↑ Jackson, Christine E. (Christine Elisabeth), 1936- (1968)։ British names of birds։ London,: H.F. & G. Witherby։ ISBN 0-85493-004-3։ OCLC 6888
- ↑ Lockwood, W. B. (William Burley) (1993)։ The Oxford dictionary of British bird names։ Lockwood, W. B. (William Burley).։ Oxford: Oxford University Press։ ISBN 0-19-866196-7։ OCLC 28291415
- ↑ DNN, Ltd. British Birds (1998)։ «List of Birds of the Western Palearctic»։ Colonial Waterbirds 21 (1): 113։ ISSN 0738-6028։ doi:10.2307/1521748
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռուսաստանի ողնաշարավոր կենդանիներ։ Թխակապույտ որոր Archived 2018-03-22 at the Wayback Machine..
- Сизая чайка на сайте Ecosystema.ru.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թխակապույտ որոր կատեգորիայում։ |