Ծովային որոր
Ծովային որոր | |
![]() Ծովային որոր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Քարադրանմաններ (Charadriiformes) |
Ընտանիք | Որորներ (Laridae) |
Ցեղ | Որորներ (Larus) |
Տեսակ | Ծովային որոր (L. marinus) |
Միջազգային անվանում | |
Larus marinus | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ ![]() Տաքսոնի տարածվածությունը |
Ծովային որոր[1] (լատ.՝ Larus marinus) որորների ընտանիքի (Laridae) թռչուն[2]։
Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծովային որորը կարող է հասնել 75 սմ երկարության և հանդիսանում է որորների ամենամեծ տեսակը[3]։ Այն կշռում է մինչև 2 կգ, իսկ թևերի բացվածքը հասնում է մոտ 170 սմ-ի։ Նրա փետուրները ներկված է սպիտակ, բացառությամբ թևերի վերին կողմի, որը սև գույնի է[4]։ Հզոր դեղին կտուցը ներքևում ավարտվում է կարմիր գունավորմամբ։ Թաթերը գունատ վարդագույն է։ Ծովային որորի ճուտի փետուրները շագանակագույն է և սպիտակ է դառնում, ինչպես մեծահասակների մոտ, միայն չորս տարի անց[5]։ Թռիչքի ժամանակ ծովային որորի թռիչքի արագությունը կարող է հասնել մինչև 110 կմ/ժամի[6]։ Նա բնական թշնամիներ չունի։ Կյանքի տևողությունը մինչև 23 տարի է[7]։
Ծովային որորի ձայնը խորը «ծիծաղող» աղաղակ է, kaa-ga-gha, երբեմն շատ սուր առաջին նոտայի ձայնով[8]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծովային որորը ապրում է Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային ափերին և Կենտրոնական Եվրոպայում[9]։ Ձմռանը նրանցից որոշները Սկանդինավիայից թռչում են դեպի ավելի հարավային շրջաններ, ոմանք էլ սպասում են ձմռանը՝ սնվելով աղբավայրերում[10]։
Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծովային որորները հիմնականում որպես սնունդ հայթայթում են ձկներ։ Դրանից բացի, ծովային որորը սնվում է միջատներով, խեցգետիններով, փոքր թռչուններով և նրանց ձվերով, փոքր կաթնասուններով և նրանց մնացորդներով[11]։ Թռչունների այլ տեսակների նման, ծովային որորները փնտրում են ամեն ինչ աղբավայրերում, սիզամարգերում և դաշտերում, որով կարող են բավարարել իրենց քաղցը[12]։ Մեծահասակ ծովային որորներին ամեն օր անհրաժեշտ է 400 գ սնունդ[10]։
Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծովային որորների սեռական հասունացումը լինում է չորսից հինգ տարեկան հասակում, որից հետո նրանք արդեն ձվադրում են ափամերձ շրջանների, սարալանջերի գաղութներում[13]։ Ծովային որորները բնադրում են փոքր խմբերում՝ ապրիլից հուլիս։ Էգ թռչունը, որպես կանոն, երկու կամ երեք ձու է դնում մոտ 80 մմ չափսերով նախապես բույսերից պատրաստված բնի մեջ[14]։ Բնի տրամագիծը 70 սմ է, և այն միշտ գտնվում է այլ օտար բներից հեռու[15]։ Երկու ծնողներն էլ ձվերը տաքացնում են 27-ից 29 օրվա ընթացքում, մինչև ճուտերի դուրս գալը։ Յոթից ութ շաբաթ անց ծովային որորի ճուտերը սկսում են թռչել[16]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Beme, R. L. (Ri︠u︡rik Lʹvovich) (1994)։ Pi︠a︡tii︠a︡zychnyĭ slovarʹ nazvaniĭ zhivotnykh. Ptit︠s︡y : latinskiĭ, russkiĭ, angliĭskiĭ, nemet︠s︡kiĭ, frant︠s︡uzskiĭ : 11060 nazvaniĭ։ Sokolov, Vladimir Evgenʹevich., Flint, Vladimir Evgenʹevich.։ Moskva: "RUSSO"։ ISBN 5-200-00643-0։ OCLC 32830504
- ↑ Jobling, James A. (2010)։ The Helm dictionary of scientific bird names : from aalge to zusii։ London: Christopher Helm։ ISBN 978-1-4081-3326-2։ OCLC 659731768
- ↑ Linné Carl von (1758)։ Caroli Linnaei...Systema naturae per regna tria naturae :secundum classes, ordines, genera, species, cum characteribus, differentiis, synonymis, locis.։ Holmiae :: Impensis Direct. Laurentii Salvii,
- ↑ Willughby Francis, Faithorne William, Hernández Francisco, Hove Frederick Hendrick van, Ray John (1678)։ The ornithology of Francis Willughby of Middleton in the county of Warwick, esq. ... : in three books : wherein all the birds hitherto known, being reduced into a method sutable [i.e. suitable] to their natures, are accurately described : the descriptions illustrated by most elegant fig։ London :: Printed by A.C. for John Martyn ...,
- ↑ Swann H. Kirke (1913)։ A dictionary of English and folk-names of British birds; with their history, meaning, and first usage, and the folk-lore, weather-lore, legends, etc., relating to the more familiar species. By H. Kirke Swann.։ London,: Witherby & co.,
- ↑ Good Thomas P. (1998)։ Poole A., Gill F., eds.։ «Great Black-backed Gull (Larus marinus)»։ The Birds of North America Online (անգլերեն)։ ISSN 1061-5466։ doi:10.2173/bna.330
- ↑ Rosenthal Jean, Tookes Heather E., Elias Jaan (2018)։ Tronc: Valuing the Future of Newspapers։ 1 Oliver's Yard, 55 City Road, London EC1Y 1SP United Kingdom: Yale School of Management։ ISBN 978-1-5264-4448-6
- ↑ IUCN (2012-05-01)։ «Larus marinus: BirdLife International: The IUCN Red List of Threatened Species 2012: e.T22694324A38871920» (անգլերեն)։ doi:10.2305/iucn.uk.2012-1.rlts.t22694324a38871920.en.
- ↑ Olsen, Klaus Malling, 1955- (2004, ©2003)։ Gulls of North America, Europe, and Asia։ Larsson, Hans, 1976-։ Princeton: Princeton University Press։ ISBN 0-691-11997-X։ OCLC 57513901
- ↑ 10,0 10,1 Gulls : A Guide to Identification։ Poyser։ ISBN 978-1-4725-9713-7
- ↑ Harrison, Peter (c 1985)։ Seabirds : an identification guide (Rev. ed ed.)։ Boston: Houghton Mifflin։ ISBN 0-395-33253-2։ OCLC 833262761
- ↑ Hüppop O, Wurm S (2000)։ «Effects of winter fishery activities on resting numbers, food and body condition of large gulls Larus argentatus and L. marinus in the south-eastern North Sea»։ Marine Ecology Progress Series (անգլերեն) 194: 241–247։ ISSN 0171-8630։ doi:10.3354/meps194241
- ↑ Coues Elliott (1896)։ Key to North American birds. Containing a concise account of every species of living and fossil bird at present known from the continent north of the Mexican and United States boundary, inclusive of Greenland and Lower California։ Boston,: Estes and Lauriat,
- ↑ Handbook of the birds of the world։ Hoyo, Josep del., Elliott, Andrew., Sargatal, Jordi., Cabot, José.։ Barcelona: Lynx Edicions։ ©1992-©2013։ ISBN 84-87334-10-5։ OCLC 861071869
- ↑ Le Bourg Éric (2017)։ Healthy Ageing and Longevity։ Cham: Springer International Publishing։ էջեր 21–33։ ISBN 978-3-319-63000-7
- ↑ Grošelj Robert (2014-12-01)։ «Poročilo o zasedanju Komisije za slovnično zgradbo slovanskih jezikov pri Mednarodnem slavističnem komiteju (Ljubljana, 4.–6. september 2014)»։ Slovenščina 2.0: empirical, applied and interdisciplinary research 2 (1): 67–75։ ISSN 2335-2736։ doi:10.4312/slo2.0.2014.1.67-75
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռուսաստանի ողնաշարավոր կենդանիներ։ Ծովային որոր Archived 2018-03-22 at the Wayback Machine..
- How Nature Works: Gull Territoriality – from Cornell Lab of Ornithology ՅուԹյուբում
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ծովային որոր կատեգորիայում։ |
|