Թերի Ֆոքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թերի Ֆոքս
TerryFoxToronto19800712.JPG
Ծնվել էհուլիսի 28, 1958(1958-07-28)[1]
ԾննդավայրՎիննիպեգ, Կանադա[2]
Մահացել էհունիսի 28, 1981(1981-06-28)[1] (22 տարեկանում)
Մահվան վայրՆյու Վեսթմինստթեր, Մետրո- Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա
ՔաղաքացիությունFlag of Canada.svg Կանադա[3]
ԿրթությունՍայմոն Ֆրեյզերի անվան համալսարան
Ազդվել էԴիք Թրամ
Մասնագիտությունթեթևատլետ և ակտիվիստ
Ծնողներմայր՝ Բեթի Ֆոքս
Պարգևներ և
մրցանակներ
Կանադայի շքանշանի կոմպանիոն Կանադայի տարվա նյուզմեյքեր Order of the Dogwood? Կանադայի սպորտի փառքի սրահ Person of National Historic Significance?[4] Լու Մարշի անվան մրցանակ Կանադական բժշկական փառքի սրահ Կանադայի Փառքի ծառուղի և BC Sports Hall of Fame?
Terry Fox Վիքիպահեստում

Թերի Ֆոքս, լրիվ անունը՝ Թերենս Սթենլի Ֆոքս (անգլ.՝ Terrance Stanley «Terry» Fox, հուլիսի 28, 1958(1958-07-28)[1], Վիննիպեգ, Կանադա[2] - հունիսի 28, 1981(1981-06-28)[1], Նյու Վեսթմինստթեր, Մետրո- Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա), քաղցկեղով հիվանդներին սատարող կանադացի ակտիվիստ։ 19 տարեկան Թերի Ֆոքսի մոտ չարորակ ուռուցք է հայտնաբերվել և նրա ոտքը անդամահատել են։ Մի քանի տարի անց նա կանադայի արևելքից արևմուտք գերմարաֆոն վազելու փորձ է արել, որ քաղցկեղով հիվանդների հետազոտությունների համար գումար հավաքի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերի Ֆոքսի հուշարձանը Օտտավայում

Թերի Ֆոքսը ծնվել է Կանադայի Մանիտոբա նահանգի Վինիպեգ քաղաքում։ Մեծացել է արևմտյան Բրիտանական Կոլումբիա նահանգում, բասկետբոլ է խաղացել։ Դպրոցն ավարտլուց հետո ընդունվել է համալսարան՝ որոշելով դառնալ ֆիզիկական մշակույթի դաստիարակ[5]։ 1977 թվականին աջ ծնկում ցավեր են սկսել՝ ստուգումները հայտնաբերել են ոսկրի սարկոմա։

Բժիշկները ստիպված ծնկից վերև անդամահատել են աջ ոտքը։ Երեք տարի անց Թերին որոշել է երկրով մեկ վազել օվկիանոսից օվկիանոս։ Վազքի նպատակը ուռուցքաբանական հիվանդությունների հետազոտությունների համար գումար հավաքելն էր։ «Հույսի մարաթոն»-ի (անգլ.՝ Marathon of Hope) կազմակերպման ժամանակ Թերին երազել է յուրաքանչյուր կանադական քաղաքացուց մեկական դոլլար հավաքել[6]։ Մեկ տարուց ավելի նա մարզվել է, լավ գիտակցելով, որ անգամ առողջ մարդը առանց նախնական պատրաստության չի կարող հաղթահարել նման երկար տարածությունը։

Թերի Ֆոքսը «Հույսի մարաթոն»-ը սկսել է 1980 թվականի ապրիլի 12-ին։ Սկզբում ոտքը թրջել է Ատլանտյան օվկիանոսի ջրերում՝ Նյու Ֆաունդլենդ նահանգի Սենտ Ջոնս քաղաքի մոտ։ Մտադրվել էր հասնել Բրիտանական Կոլումբիա և երկրորդ անգամ ոտքը թրջել Խաղաղ օվկիանոսում[6]։ Նա վազել է օրեկան 42 կմ, ինչը առողջ մարդու համար նախտեսված մարաթոնյան երկարություն է։ Վազելու հետ մեկտեղ Թերիի հիվանդությունն աստիճանաբար սաստկացել է, մշտապես ցավեր է ունեցել։ Միայն մեծ կամքի ուժը և իր միլիոնավոր բախտակիցներին օգնելու ցանկությունն են նրան առաջ մղել։ Մարաթոնը մեծ արձագանք է ստացել։ Չնայած, որ սկզբից տեղեկատվական միջոցները քիչ են անդրադարձել վազքին, շատերն են փողոց դուրս եկել ոգևորելու երիտասարդին և նվիրատվություն կատարելու։

Թերի Ֆոքսը չի կարողացել ավարտել մարաթոնը։ Քաղցկեղը տարածվել է թոքերում և նա 143 օր անընդհատ վազելուց հետո՝ 1980 թվականի սեպտեմբերի 1-ին Տանդեր Բեյ քաղաքի մոտ ստիպված դադարեցրել է վազքը։ Նա վազել է 5373 կմ տարածություն, հատելով Նյուֆաունդլենդ և Լաբրադոր, Նոր Շոտլանդիա, Նյու Բրանսուիկ, Քվեբեկ, Օնտարիո նահանգներով և Արքայազն Էդուարդի կղզով։

10 ամիս անց՝ իր 23-ամյակից երեք օր առաջ, Թերի Ֆոքսը մահացել է։

Մարաթոնի արդյունք և հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականի փետրվարին հավաքվել է ավելի քան 24 մլն դոլլար[7]։ Կանադայի բնակչությունը այդ ժամանակ մոտ 24 մլն էր։ Ավելի կարևոր էր, որ լայն հասարակության ուշադրությունը սևեռվեց քաղցկեղի ուսումնասիրության հարցին։ Այժմ 50-ից ավելի երկրներում Թերի Ֆոքսի անվան (անգլ.՝ Terry Fox Run) բարեգործական մարաթոնյան վազքեր են կազմակերպվում, որոնցից հավաքված գումարները գնում են ուռուցքանաբանական ուսումնասիրությունների հիմնադրամ, որի դրամագլուխը այժմ աճել է մինչև 360 մլն դոլլար[6]։

1983 թվականին ջուրն իջեցված կանադական սառցահատը անվանվել է Թերի Ֆոքսի անունով (անգլ.՝ CCGS Terry Fox

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 http://www.britannica.com/EBchecked/topic/1315949/Terry-Fox
  3. http://www.nytimes.com/aponline/2009/12/11/sports/AP-OLY-Terry-Fox-Award.html
  4. http://www.pc.gc.ca/apps/dfhd/page_nhs_fra.aspx?id=12011
  5. Scrivener Leslie (September 1, 2000)։ Terry Fox: His Story։ Toronto: McClelland & Stewart։ ISBN 978-0-7710-8019-7 
  6. 6,0 6,1 6,2 «Terry Fox's legacy of hope»։ Canadian Broadcasting Corporation։ June 27, 2006։ Վերցված է February 25, 2010 
  7. «Terry Fox Foundation» (անգլերեն)։ terryfoxrun.org։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-06-ին։ Վերցված է 2009-05-21