Ոսկրի քաղցկեղ
Ոսկրի քաղցկեղ | |
---|---|
Տեսակ | հիվանդություն |
Բժշկական մասնագիտություն | ուռուցքաբանություն |
Cancers of bone and articular cartilage Վիքիպահեստում |
Ոսկրի քաղցկեղ, ոսկրային հյուսվածքի նեոպլաստիկ բնույթի աճ։ Ոսկրային հյուսվածքի անկանոն աճը կարող է լինել բարորակ (ոչ քաղցկեղածին) կամ չարորակ (քաղցկեղածին) բնույթի։ ԱՄՆ-ում հինգ տարվա ապրելիության ցուցանիշը ոսկրի քաղցկեղի ախտորորշումից հետո կազմում է 67%[1]։
Ախտանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոսկրի քաղցկեղի ամենահաճախ հանդիպող ախտանշանը ցավն է, որն աստիճանաբար ժամանակի ընթացքում ուժեղանում է։ Կարող են անցնել շաբաթներ, ամիսներ և նույնիսկ տարիներ մինչև կարիք կլինի հիվանդության արտահայտման համար, ցավը ուժեղանում է քաղցկեղի աճին զուգընթաց։ Այլ ախտանիշներից են հյուծվածությունը, տենդը, քաշի կորուստը, սակավարյունությունը, սրտխառնոցը և ոսկրերի կոտրվածքները։ Շատ հիվանդների մոտ ախտանշաններ կարող են չդիտվել։ Ոսկրի ուռուցքը թուլացնում է ոսկրային հյուսվածքի կառուցվածքը, բերելով ախտաբանական կոտրվածքների առաջացմանը[2]։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոսկրային ուռուցքները դասակարգվում են առաջնային ուռուցքների, որի դեպքում այն ծագում է ոսկրից, ոսկրաբջջային հյուսվածքից և երկրորդային ուռուցքներ, այս դեպքում ուռուցքը ծագում է այլ հյուսվածքներից և տարածվում (մետաստազ) դեպի կմախք։ Ոսկրային մետաստազներ ավելի հաճախ տալիս են շագանակագեղձի, կրծքագեղձի, թոքերի, վահանագեղձի և երիկամների կարցիոմաները։ Երկրորդային ուռուցքները 50-100 անգամ ավելի հաճախ են հանդիպում, քան առաջնայինները։
Ոսկրի առաջնային ուռուցք
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր հերթին լինում են բարորակ և չարորակ։ Բարորակ գոյացությունները կարող են լինել նեոպլաստիկ բնույթի, տրավմատիկ, ինֆեկցիոն կամ բորբոքային գենեզի։ Նեոպլաստիկ բնույթի բարորակ ուռուցքներից են գամարտոմաները, օստեոխոնդրոմաները։ Բարորակ և չարորակ ուռուցքների ամենասիրելի տեղակայումը համարվում է ազդրի դիստալ և ոլոքի մոտակա ծայրը (ծնկան շուրջը)։
Բարորակ գոյացությունների օրինակներ են օստեոման, օստեոիդ օստեոման, օստեոխոնդրոման, օստեոբլաստոման, էնխոնդրոման, հսկա բջջային քաղցկեղը և անևրիզմատիկ ոսկրային կիստան։
Չարորակ գոյացությունների օրինակ են օստեոսարկոման, խոնդրոսարկոման, Էվինգի սարկոման, ֆիբրոսարկոման և այլ տեսակներ։ Չարորակ ֆիբրոզ հիստիոցիտոման այժմ կոչվում է պլեոմորֆիկ չդիֆերենցված սարկոմա։ Բազմակի Միելոման արյան համակարգի հետ կապված քաղցկեղ է, որն առաջանում է ոսկրածուծից, հաճախակի ներկայանալով մեկ կամ մի քանի ոսկրերի ախտահարմամբ։
Սաղմնաբջջային ուռուցքները, ներառյալ տերատոման հաճախ ծագում է սրբոսկրի միջին մասից, պոչուկից կամ երկուսից միասին։ Այս սրբոսկր-պոչուկային տերատոմաները համեմատաբար լավ են ենթարկվում բուժմանը։
Ոսկրի երկրորդային ուռուցք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի տարբերություն ոսկրի բարորակ գոյացություններին, որոնք մետաստազներ չեն տալիս, երկրորդային ուռուցքները մետաստատիկ բնույթի են, այսինք առաջանում են այլ գոյոցությունների տարածման հետևանքով, ամենահաճախը կրծքագեղձի, թոքերի և շագանակագեղձի կարցինոմանի մետաստազավորման դեպքում։
Վստահելի և ճշգրիտ վիճակագրություն առաջացող դեպքերի, տարածվածության և մահացության վերաբերյալ դժվար է հաշվարկել, հատկապես տարեցների մոտ (մոտ 75 տարեկան), քանի որ կարցինոմաները դեպի ոսկր մետաստազներ տալիս են այն փուլերում երբ արդեն բուժելի չէ և ուռուցքի ծագման բնույթի վերաբերյալ բիոպսիա ոսկրից հազվադեպ է կատարվում։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռենտգենը առաջնային մեթոդն է համարվում ախտորոշման համար[3], վերջնական ախտորոշման և գոյացության փուլայնության որոշման համար կատարվում է Համակարգչային Շերտագրում՝ ԿՏ, ՄՌՏ և/կամ հիստոլոգիական քննություն։
Փուլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Փուլ 1A ոսկրի քաղցկեղ
-
Փուլ 1B ոսկրի քաղցկեղ
-
Փուլ 2A ոսկրի քաղցկեղ
-
Փուլ 2B ոսկրի քաղցկեղ
-
Փուլ 3 ոսկրի քաղցկեղ
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուռուցքի բուժումը մեծ կախվածություն ունի գոյացության տեսակից։
Քիմիոթերապիա և ռադիոթերապիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քիմիոթերապիան և ռադիոթերապիան արդյունավետ են քաղցկեղի որոշ տեսակների բուժման համար, օրինակ Էվինգի սարկոմայի համար, սակայն քիչ արդյունավետ են այլ տեսակների համար, օրինակ խոնդրոսարկոմայի համար[4]։ Գոյություն ունեն տարբեր քիմիոթերապևտիկ ուղեցույցներ բուժման համար։ Ամենահաջողված ուղեցույցը մեծահասակների և փոքրերի համար ներզարկերակային ուղեցույցն է, որի ժամանակ օգտագործում են արտերիոգրամա։ Երբ ոսկրի պատասխանը հասնում է >90%, պլանավորվում է վիրահատական ինտերվենցիա[5][6]։
Դեղորայք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական խնդիրը հանդիսանում է ոսկրի ամրությունը և կառուցվածքի փոփոխությունը։ Ոչ հորմոնային բիֆոսֆոնատը մեծացնում է ոսկրի ամրությունը և օգտագործվում է շաբաթը մեկ անգամ։ Մետասթրոնը կամ այլ կերպ սթրոնթիում-89 քլորիդը ներերակային դեղամիջոց է, որը մեղմացնում է ցավը և տրվում է 3 ամիս ժամկետով։ Սթրոնթիում-89 քլորիդի ներերակային ջեներիկը՝ արտադրված Բիո-Նուկլեոնիքսի կողմից, համարվում է ջեներիկ տեսակը Մետասթրոնի[7]։
Վիրահատական Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժման մեթոդների մեջ է մտնում վիրահատական միջամտությունը, օրինակ վերջույթի ամպուտացիան կամ խնայողական վիրահատությունը, հաճախ քիմիոթերապիայի և ռադիոթերապիայի հետ համակցված։ Վերջույթի խնայողական վիրահատության կամ պահպանողական վիրահատության դեպքում վերջույթը պահպանվում է ամպուտացիայի ենթարկելուց։ Ամպուտացիայի փոխարեն, ախտահարված վերջույթը հեռացվում է և փոխարինվում պլաստիկայի 2 եղանակներից մեկով․ ոսկրի պատվաստում, որի դեպքում ոսկրը վերցվում է սեփական մարմնի այլ մասից կամ արհեստական պլաստիկա է կատարվում։
Վիրահատության այլ տեսակ է Վան Նես-ի ռոտացիան կամ պտույտային պլաստիկան, որը նույնպես ամպուտացիայի տեսակ է համարվում, այս դեպքում հիվանդի ոտքը շրջում են 180 աստիճանով և շրջված ոտքի ոտնաթաթը օգտագործվում է որպես ծունկ։
Ամպուտացիայի տեսակներն են․
- Ստորին վերջույթ
- Ծնկից ներքև
- Ծնկից վերև
- Սիմես
- Ստորին վերջույթի հեռացում
- Մի կեսի ստորին վերջույթի հեռացում, հեռացվում է ամբողջ վերջույթը համապատասխանաբար այդ մասի կոնքի հետ
Վերին վերջույթ
- Արմունկից ներքև
- Արմունկից վերև
- Վերին վերջույթի հեռացում
- Ամբողջ վերին վերջույթի ամպուտացիա, ուսի և անրակի հետ
Արմատական բուժումը հանդիսանում է մարմնի կեսի հեռացումը,որի ժամանակ հեռացնում են ոտքը, կոնքը, միզատար համակարգը, արտազատական համակարգը և սեռական օրգանները (առնանդամ/սերմնաբուշտ տղամարդկանց մոտ և հեշտոց/արտաքին սեռական օրգաններ կանանց մոտ)։Այս վիրահատությունը կատարվում է երկու փուլով։ Առաջին փուլում կատարում են կոլոստոմիա և խուղակի տեղադրում, երկրորդ փուլում կատարում են ամպուտացիա։ Այն բերում է հիվանդի հաշմանդամեցման և կատարվում է միայն վերջին փուլում, երբ կա կոնքի ախտահարում կամ կատարվում է կոնքի/վերարտադրողական համակարգի քաղցկեղի դեպքում։
Թերմալ աբլացիա տեխնիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջին երկու տասնամյակում, ԿՏ հսկողությամբ ռադիոհաճախական աբլացիան ավելի քիչ ինվազիվ ալտերնատիվ բուժման եղանակ է, քան վիրահատական հեռացումը բարորակ գոյացությունների դեպքում, հատկապես օստեոիդ օստեոմայի համար։ Այս միջամտությունը կատարվում է առանց անզգայացման, զոնդը մտցնում են դեպի ուռուցքային հանգույց և ԿՏ հսկողությամբ ասեղի միջոցով հեռացնում ուռուցքային բջիջները։ Այպիսի միջամտություն առաջին անգամ կատարվել է 1990-ական թվականներից ավելի վաղ օստեոիդ օստեոմայի կապակցությամբ[8], բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել նրա ավելի քիչ ինվազիվ և թանկարժեք լինելը, որի արդյունքում ավելի քիչ են լինում ոսկրային վնասումները, և ունի հավասար արդյունավետություն և անվտանգություն վիրահատական բուժման հետ համեմատած, 66-96 տոկոսը հիվանդների ազատվում են ախտանշաններից[9][10][11]։ Չնայած որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս վերականգնողական նույն արդյունքը վիրահատականի հետ համեմատած[12]։
Թերմալ աբլացիան կիրառվում է նաև որպես պալիատիվ բուժման մեթոդ, մետաստազների դեպքում ցավը մեղմացնելու համար։ Վերջերս արտաքին ճառագայթային մեթոդը համարվում է բուժման չափանիշ մետաստազների դեպքում տեղային ցավերի համար[13]։ Այն հիվանդները, որոնք չեն ընտրում կամ չեն պատասխանում ավանդական բուժման թերապիային ՝ ռադիոթերապիա, քիմիոթերապիա, պալիատիվ վիրահատություն, բիֆոսֆոնատներ կամ ցավազրկող դեղամիջոցներ, թերմալ աբլացիան համարվում է այլընտրանքային մեթոդ ցավի թուլացման համար[14][15]։ Այս թերապիան սահմանափակ է, քանի որ օգտակար է այն հիվանդների համար, որոնք ունեն մեկ կամ երկու մետաստազներ, բազմաթիվ տեղակայման մետաստազների դեպքում դժվար է ուղղորդել դեպի տեղայնացված ցավի կողմը։ Բավականին վերջերս կրիոաբլացիան բացահայտվել է որպես բուժման պոտենցիալ ալտերնատիվ օգտակար մեթոդ[16]։
Կանխատեսում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ելքը կախված է ուռուցքի տեսակից։ Ելքը սպասվում է լինել լավը ոչ քաղցկեղածին (բարորակ) գոյացությունների դեպքում, չնայած որոշ բարորակ գոյացության տեսակներ կարող են դառնալ չարորակ (կանցերոգեն)։ Չարորակ գոյացությունների այս տեսակները, որոնք մետաստազներ չեն տալիս, ենթարկվում են բուժման, բայց բուժման ելքը կախված է քաղցկեղի տեսակից, տեղակայումից, չափից և այլ գործոններից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «SEER Stat Fact Sheets: Bone and Joint Cancer». NCI. Վերցված է 2014 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Questions and Answers about Bone Cancer» (PDF). Centers for Disease Control and Prevention. Վերցված է 2012 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Costelloe, Colleen M.; Madewell, John E. (2013). «Radiography in the Initial Diagnosis of Primary Bone Tumors». American Journal of Roentgenology. 200 (1): 3–7. doi:10.2214/AJR.12.8488. ISSN 0361-803X.
- ↑ Bone tumor at Mount Sinai Hospital, New York
- ↑ 10 year survival in Pediatric Osteosarcoma(չաշխատող հղում)
- ↑ Survival in Adult Osteosarcoma and MFH of Bone(չաշխատող հղում)
- ↑ «FDA ANDA Generic Drug Approvals». Food and Drug Administration.
- ↑ Rosenthal, D I; Alexander, A; Rosenberg, A E; Springfield, D (1992 թ․ ապրիլի 1). «Ablation of osteoid osteomas with a percutaneously placed electrode: a new procedure». Radiology. 183 (1): 29–33. doi:10.1148/radiology.183.1.1549690. ISSN 0033-8419. PMID 1549690.(չաշխատող հղում)
- ↑ Rimondi, Eugenio; Mavrogenis, Andreas F.; Rossi, Giuseppe; Ciminari, Rosanna; Malaguti, Cristina; Tranfaglia, Cristina; Vanel, Daniel; Ruggieri, Pietro (2011 թ․ օգոստոսի 14). «Radiofrequency ablation for non-spinal osteoid osteomas in 557 patients». European Radiology (անգլերեն). 22 (1): 181–188. doi:10.1007/s00330-011-2240-1. ISSN 0938-7994. PMID 21842430.
- ↑ Rosenthal, Daniel I.; Hornicek, Francis J.; Torriani, Martin; Gebhardt, Mark C.; Mankin, Henry J. (2003 թ․ հոկտեմբերի 1). «Osteoid Osteoma: Percutaneous Treatment with Radiofrequency Energy». Radiology. 229 (1): 171–175. doi:10.1148/radiol.2291021053. ISSN 0033-8419. PMID 12944597.(չաշխատող հղում)
- ↑ Weber, Marc-André; Sprengel, Simon David; Omlor, Georg W.; Lehner, Burkhard; Wiedenhöfer, Bernd; Kauczor, Hans-Ulrich; Rehnitz, Christoph (2015 թ․ ապրիլի 25). «Clinical long-term outcome, technical success, and cost analysis of radiofrequency ablation for the treatment of osteoblastomas and spinal osteoid osteomas in comparison to open surgical resection». Skeletal Radiology (անգլերեն). 44 (7): 981–993. doi:10.1007/s00256-015-2139-z. ISSN 0364-2348. PMID 25910709.
- ↑ Rosenthal, Daniel I.; Hornicek, Francis J.; Wolfe, Michael W.; Jennings, L. Candace; Gebhardt, Mark C.; Mankin, Henry J. (1998 թ․ հունիսի 1). «Percutaneous Radiofrequency Coagulation of Osteoid Osteoma Compared with Operative Treatment*». J Bone Joint Surg Am (անգլերեն). 80 (6): 815–21. CiteSeerX 10.1.1.1018.5024. doi:10.2106/00004623-199806000-00005. ISSN 0021-9355. PMID 9655099. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Tong, Daphne; Gillick, Laurence; Hendrickson, Frank R. (1982 թ․ սեպտեմբերի 1). «The palliation of symptomatic osseous metastases final results of the study by the radiation therapy oncology group». doi:10.1002/1097-0142(19820901)50:5<893::aid-cncr2820500515>3.0.co;2-y.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Goetz, Matthew P.; Callstrom, Matthew R.; Charboneau, J. William; Farrell, Michael A.; Maus, Timothy P.; Welch, Timothy J.; Wong, Gilbert Y.; Sloan, Jeff A.; Novotny, Paul J. (2004 թ․ հունվարի 15). «Percutaneous Image-Guided Radiofrequency Ablation of Painful Metastases Involving Bone: A Multicenter Study». Journal of Clinical Oncology (անգլերեն). 22 (2): 300–306. doi:10.1200/JCO.2004.03.097. ISSN 0732-183X. PMID 14722039.
- ↑ Dupuy, Damian E.; Liu, Dawei; Hartfeil, Donna; Hanna, Lucy; Blume, Jeffrey D.; Ahrar, Kamran; Lopez, Robert; Safran, Howard; DiPetrillo, Thomas (2010 թ․ փետրվարի 15). «Percutaneous radiofrequency ablation of painful osseous metastases». Cancer (անգլերեն). 116 (4): 989–997. doi:10.1002/cncr.24837. ISSN 1097-0142. PMC 2819592. PMID 20041484.
- ↑ Callstrom, Matthew R.; Dupuy, Damian E.; Solomon, Stephen B.; Beres, Robert A.; Littrup, Peter J.; Davis, Kirkland W.; Paz-Fumagalli, Ricardo; Hoffman, Cheryl; Atwell, Thomas D. (2013 թ․ մարտի 1). «Percutaneous image-guided cryoablation of painful metastases involving bone». Cancer (անգլերեն). 119 (5): 1033–1041. doi:10.1002/cncr.27793. ISSN 1097-0142. PMC 5757505. PMID 23065947.