Թերեզա Ֆորսադես
Ի ծնե | կատ.՝ Teresa Forcades i Vila |
---|---|
Ծնվել է | մայիսի 10, 1966[1][2][3][…] (58 տարեկան) |
Ծննդավայր | Բարսելոնա, Իսպանիա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Կրթություն | Բարսելոնայի համալսարան, Քեմբրիջի համալսարան, Հարվարդի համալսարան և Հարվարդի աստվածաբանական դպրոց |
Մասնագիտություն | աստվածաբան, ներքին հիվանդությունների բժիշկ, հակապատվաստանյութերի ակտիվիստ, միանձնուհի, քաղաքական ակտիվիստ, կանանց իրավունքների պաշտպան և բժիշկ |
Կուսակցություն | Procés Constituent? |
Պարգևներ |
Մարիա Թերեզա Ֆորսադես ի Վիլա (Կաղապար:IPA-ca, մայիսի 10, 1966[1][2][3][…], Բարսելոնա, Իսպանիա), կատալոնացի բժիշկ և Բենեդիկտյան միաբանության միանձնուհի։ Հասարակական ակտիվիստ է[5] և իր թիրախում հանրային առողջապահությունն է։ Միջազգային ուշադրության է արժանացել դեղանյութերի արտադրությանն ուղված իր քննադատությունների շնորհիվ։ Նա նաև վիճահարույց գրող է կեղծ ուսմունքների (պսևդոգիտություն), քրիստոնեական ֆեմինիզմի և Կատալոնիայի անկախացման համար շարժման ոլորտներում։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1966 թվականին Բարսելոնայում և մեծացել է մի տանը, որտեղ նրա ծնողները մերժել են կրոնական գաղափարախոսությունները։ Այնուհանդերձ, նա ուղարկվել է Sacred Heart մասնավոր դպրոց, որտեղ նա կրոնական քույրերի օգնությամբ Աստվածաշնչի ուսումնասիրության ժամանակ հայտնաբերել է կրոնական հավատքը[6]։ Ապա Բարսելոնայի համալսարանում սկսել է ուսումնասիրել բժշկություն։ 1992 թվականին տեղափոխել է Միացյալ Նահանգներ, որտեղ 1995 թվականին ավարտել է Ֆուֆֆալոյի համալսարանի Բժշկագիտական դպրոցը՝ մասնագիտանալով ներքին հիվանդությունների ոլորտում։ Կրթաթոշակ ստանալուց հետո տեղափոխվել է Քեմբրիջ (Մասսաչուսեթս), որտեղ 1997 թվականին Հարվարդի Աստվածաբանության դպրոցից ստացել է Աստվածաբանության մագիստրոսի աստիճան։
Որոշակի քննությունների նախապատրաստվելու համար նա բնակություն է հաստատել Իսպանիայի Մոնտսերրատե քաղաքի Սուրբ Բենդիկտ վանքում[7] և կապեր է ստեղծել Մոնսերրատի աբբայության հետ, որի արդյունքում նա զգացել է վանականի կյանքով ապրելու իր իղձը[6]։ 1997 թվականի սեպտեմբերին նա վերադարձավ վանք, որտեղ հետևում էր Բենեդիկտյան միաբանության միանձնուհիների ապրելակերպին, թեև դեռ աշխատում է կրոնական ուսումնասիրությունների, աստվածաբանության և բժշկության ոլորտներում։ 2004 թվականին Բարսելոնայի համալսարանից ստացել է Հանրային առողջապահության ոլորտում իր դոկտորական աստիճանը։ 2005 թվականին ստացել է աստվածաբանության աստիճան։ 2009 թվականին Կատալոնիայի աստվածաբանության դպրոցից ստացել է դոկտորի կոչում։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թերեզա Ֆորսադեսը գրել է երեք գիրք․
- La Trinitat avui («Սուրբ Երրորդությունն այսօր») (Publicacions de l’Abadia de Montserrat, 2005)
- Els crims de les grans companies farmacèutiques («Խոշոր դեղագործական ընկերությունների հանցագործությունները») (Cristianisme i Justícia, 2006)
- La teologia feminista en la història («Ֆեմինիստ աստվածաբանությունը պատմության մեջ») (Fragmenta Editorial, 2007)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Autoritats UB
- ↑ 2,0 2,1 Korean Authority File (կոր.)
- ↑ 3,0 3,1 https://www.catalunyamagrada.cat/efemerides/10-de-maig-es-l-aniversari-de-teresa-forcades_1929741102.html
- ↑ https://www.bbc.com/news/world-24579511
- ↑ «Keeping up with Teresa Forcades, a nun on a mission». The Guardian. 2013 թ․ մայիսի 17. Վերցված է 2013 թ․ մայիսի 20-ին.
- ↑ 6,0 6,1 «Charlas con Teresa». Benedictinos de Catalunya (իսպաներեն).
- ↑ «Monastir». Monastir de Sant Benet.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sister Teresa Forcades: Europe's most radical nun, BBC News
- Desmontando a la monja-bulo. El País 1 January 2009
- Crimes and abuses of the Pharmaceutical Industry. Cristianisme i Justícia, December 2006, 84-9730-152-8
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թերեզա Ֆորսադես» հոդվածին։ |
|
- Մայիսի 10 ծնունդներ
- 1966 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բարսելոնա քաղաքում ծնվածներ
- Բարսելոնայի համալսարանի շրջանավարտներ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Իսպանացի քրիստոնեական սոցիալիստներ
- Կատալոնացի բժիշկներ
- Բենեդիկտյան միաբանության միանձնուհիներ
- BBC 100 կին
- Կատալոնիայի քաղաքական գործիչներ
- Իսպանացի գիտնականներ
- Կատալոնացի գրողներ