Թեոդոր Սոքլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թեոդոր Սոքլ
գերմ.՝ Theodor Sockl
Theodor Sockl portrait.jpg
Թեոդոր Սոքլի դիմանկարը նկարված նրա կնոջ` Կլարայի կողմից (1853թ.)
Ի ծնեԹեոդոր Բենեդիկտ Սոքլ
Ծնվել էապրիլի 15, 1815
ԾննդավայրՎիեննա, Ավստրիական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 25, 1861
Մահվան վայրՎիեննա, Ավստրիական կայսրություն
Ազգությունավստրիացի
ՔաղաքացիությունԱվստրիա Ավստրիա
ԿրթությունՎիեննայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ոճբիդերմայեր
ԱնդամակցությունՎիեննայի գեղարվեստի ակադեմիա
ԱմուսինԿլարա Ադելհայդ Սոթերիուս վոն Սաքսենհայմ
ԶավակներՎիկտոր Ֆրանց Թեոդոր,
Թեոդոր Ֆրիդրիխ Ադոլֆ,
Օթիլի Կլարա Սոֆի,
Կարլ Գրանց Ալբերտ
Theodor Sockl Վիքիպահեստում

Թեոդոր Բենեդիկտ Սոքլ գերմ.՝ Theodor Sockl, ապրիլի 15, 1815թ., Վիեննա, Ավստրիական կայսրություն - դեկտեմբերի 25, 1861թ., Վիեննա, Ավստրիական կայսրություն), ավստրիացի գեղանկարիչ և լուսանկարիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեոդոր Բենեդիկտ Սոքլը ծնվել է Վիեննայում, կահույքագործի ընտանիքում: 1834-1836 թվականներին Սոքլը սովորել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիայում: Սկզբնական շրջանում նա ուսումնասիրել է քանդակագործություն, իսկ հետագայում սկսել է հետաքրքրվել նաև նկարչությամբ: 1841 թվականին նա նկարել է իր կրտսեր եղբոր դիմանկարը, ով այդ ժամանակ 16 տարեկան էր: Ավաղ, այդ նկարն անհետացել է: Իսկ ահա, 1843 թվականին Վիեննայի Յոզեվշտադտ շրջանում գտնվող եկեղեցիներից մեկի զոհասեղանի որոշ հատվածներ է նկարել[1][2]:

Մոտավորապես 1846 թվականից սկսած Թեոդորը սկսում է ապրել Տրանսիլվանիայում, որտեղ էլ հանդիպում և մտերմանում է Թեոդոր Գալցի հետ: Վերջինս Սոքլին աջակցում է իր`դեպի գեղարվեստական աշխարհ տանող դժվար ճանապարհն անցնելիս: Այսպիսով, Սոքլը սկսում է դասավանդել Բրուկենտալ արվեստի ազգային թանգարանում (Սիբիու քաղաք), որտեղ էլ 1847 թվականին հանդիպում է իր ապագա կնոջը՝ Կլարա Ադելհայդին: Նույն տարում էլ Սոքլը նկարում է կնոջ հայտնի դիմանկարը, որը դառնում է այդ ժամանակաշրջանի ամենատարածված և արդիական գեղարվեստական ոճի՝ բիդերմայերի այցեքարտը: Նկարում նրբանկատորեն արտահատված է գյուղական տեսարանը, բնորդուհու անհատականությունը, զգեստի էլեգանտությունը և գույների ընտրությունը [3]: Օրիգինալ նկարը անհետացել է Անգլիայում: Սակայն, բարեբախտաբար, նկարի կրկնօրինակը գտնվում էր Թեոդորի զարմիկներից մեկի մոտ: Նկարն այժմ գտնվում է Ռումինիայում, Բռաշովի պատմության թանգարանում[4]:

Չնայած Կլարայի ընտանիքի դժգոհության՝ զույգը սկսում է միասին ապրել առանց ամուսնության: Ի վերջո, 1847 թվականի ապրիլի 12-ին Թեոդորն ու Կլարան ամուսնանում են Մեհադիա քաղաքում[5]:

Հետագայում նրանք հեռանում են Տրանսիլվանիայից և հաստատվում նախ Գրացում, որտեղ 1848 թվականին ծնվում է նրանց առաջնեկը՝ Վիկտոր Ֆրանց Թեոդորը: Ապա նրանք տեղափոխվում են Վիեննա: Այստեղ 1849 թվականին ծնվում է նրանց երկրորդ որդին՝ Թեոդոր Ֆրիդրիխ Ադոլֆը: Սակայն չորս տարի անց՝ 1850 թվականին, նա մահանում է[5]:

1850 թվականի ամռանը Թեոդորը կնոջ և որդու հետ վերադառնում է Հերմանշտադ (ներկայումս՝ Սիբիու), որտեղ էլ բնակություն են հաստատում Սոթերիուսների տանը: Այստեղ 1851 թվականին ծնվում է նրանց դուստր Օթիլի Կլարա Սոֆին: Այս ժամանակաշրջանում Թեոդորը նկարում է Սոթերիուսների ընտանիքի անդամների մեծ մասին:

1848-1849 թվականներին Ավստրիայում տեղի ունեցած հեղափոխության տարիներին Թեոդորի համար է′լ ավելի է դժվարանում ապրուստի միջոց հայթայթելը: Այսպիսով, նրանք ստիպված անդադար տեղափոխվում են մի քաղաքից մեկ այլ քաղաք: 1853 թվականին Բուխարեստում Սոքլը գնում է լուսանկարչական որոշ պարագաներ՝ գումար վաստակելու համար: Իսկ Կլարան միաժամանակ նկարչական դասընթացներ է կազմակերպում և դասավանդում: 1857 թվականին՝ հունգարական Օրավիցա քաղաքում ապրելու տարիներին, ծնվում է նրանց մյուս որդի Կարլ Գրանց Ալբերտը[5]:

Կլարա Ադելհեիդ Սոթերիուս ֆոն Սաքսենհեյմ

Այնուամենայնիվ, Սոքլն այդպես էլ չի կարողանում բավարար գումար վաստակել: Նա որոշում է կտրել անցնել Դանուբը և վերջնականապես տեղափոխվել Վիեննա: Նրանք տեղ են ժամանում 1857 թվականի հոկտեմբերի 28-ին: Հայտնի չէ, թե նախնական շրջանում ընտանիքը որտեղ է ապրել, սակայն 1859 թվականի հոկտեմբերին նրանք ձեռք են բերում բնակարան, որտեղ էլ հիմնում են իրենց լուսանկարչական ստուդիան:

Կլարան, ով տառապում էր թոքերի հիվանդությունից, մահանում է 1861 թվականի հուլիսի 25-ին: Չդիմանալաով կնոջ կորստին՝ Թեոդորը մահանում է Կլարայի մահվանից ամիսներ անց՝ դեկտեմբերի 25-ին: Կլարան 38 տարեկան էր, իսկ Թեոդորը՝ 46: Թաղման արարողության ծախսերը հոգալու համար Թեոդորի եղբայրը՝ Մորիցը, վաճառում է նրա թողած նկարները և հազարավոր հետազոտություններ և ուսումնասիրություններ[5]:

Սոքլի մի քանի նկարներ գտնվում են Բրուկենտալ արվեստի ազգային թանգարանում, ինչպես նաև Տրանսիլվանիա թանգարանում: Որոշ նկարներ էլ գնվել են անհատների կողմից և դարձել սեփական հավաքածուի մաս: Դժբախտաբար, նկարների մեծ մասն անհետացել է[6]:

Նրանց որդիներ Կարլն ու Վիկտորը արտագաղթում են Անգլիա մոտավորապես 1889 թվականին: Վիկտորը հիմնադրում և ղեկավարում է ընկերություն, որն արտադրում էր շնորհավորական բացիկներ: Ընկերության անվանումն էր «Սոքլ և Նատան»: Իսկ Կարլը աշխատում էր որպես հաշվապահ: Նրանց դուստրը՝ Օթիլին, ուսուցչուհի էր և ապրում էր Շվեյցարիայում: Ո′չ Վիկտորը, և ո′չ էլ Օթիլին չեն ամուսանցել և չունեին երեխաներ: Կարլն ամուսնանում է իր զարմուհի Էմմայի հետ: Նա Թեոդորի եղբայր Հերմանի դուստրն էր: Նրանք ունենում են վեց երեխա: Նրանցից հինգը ապրում և մահանում են Անգլիայում, իսկ մեկը դեռ վաղ տարիքում է մահանում: Երեխաներից երկուսն ամուսնանում են և ունենում իրենց իսկ ժառանգները:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. M. J. Tataru: Sockl Theodor Benedikt. In: Österreichisches Biographisches Lexikon 1815–1950 (ÖBL). Band 12, Verlag der Österreichischen Akademie der Wissenschaften, Wien 2001−2005, ISBN 3-7001-3580-7, S. 392 f. (Direktlinks auf S. 392, S. 393).(գերմ.)
  2. Sockl, Theodor Benedikt (1815-1861), Maler und Photograph.(գերմ.)
  3. Radu Popica (2011)։ «Arta germană din Transilvania în colecţia Muzeului de Artă Braşov»։ Brașov County Museum of History։ Վերցված է 15.11.2017 (գերմ.)
  4. «Portrait of Clara Soterius von Sachsenheim, 1847»։ Brașov County Museum of History։ Վերցված է 15.11.2017 (գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 «(Extract from) Julius Bielz, Ein Hermannstädter Malerkreis um 1850, in "Forschungen zur Volks- und Landeskunde", XIII, 1970, Nr. 1, pp./S. 37-66»։ Վերցված է 15.11.2017 (գերմ.)
  6. «List of known paintings by Theodor B. Sockl»։ Վերցված է 15.11.2017