Թեդ Ալլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեդ Ալլան
Ծնվել էհունվարի 26, 1916(1916-01-26)[1][2]
ԾննդավայրՄոնրեալ
Վախճանվել էհունիսի 29, 1995(1995-06-29)[1][2][3] (79 տարեկան)
Վախճանի վայրՏորոնտո, Կանադա[4]
Մասնագիտությունդերասան, վիպասան, սցենարիստ, գրող, կենսագիր, մանկագիր և դրամատուրգ
Քաղաքացիություն Կանադա[5]

Ալլան Հերման (ավելի հայտնի է Թեդ Ալլան անունով, հունվարի 26, 1916(1916-01-26)[1][2], Մոնրեալ - հունիսի 29, 1995(1995-06-29)[1][2][3], Տորոնտո, Կանադա[4]), կանադացի սցենարիստ, և գրող, նրա գրքերը վերածվել են շարժանկարների։ 1975 թվականին առաջադրվել և ստացել է լավագույն սցենարիստ անվանակարգում Օսկար մրցանակ, ինչպես նաև, որպես լավագույն արտասահմանյան ֆիլմ, նրա` «Ստերը, որոնք իմ հայրը ասում է ինձ» ֆիլմը հաղթել է Ոսկե գլոբուսը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեդ Ալլանը ծնվել է Մոնրեալում Ալլան Հերման անունով[6]։

1934 թվականին նա հանդիպել է Նորմա Բեթթյունին և նրանք ընկերներ են դարձել։ 1937 թվականի փետրվարին Ալլանը միացել է Ինտերնացիոնալ բրիգադների ինկո գումարտակին՝ Իսպանիայի քաղաքացիական պատերազմում ֆաշիզմի դեմ կռվելու համար։ Բրիգադի ղեկավարությամբ Թեդն աշխատել է որպես լրագրող, նա Մադրիդից Ամերիկա էր հեռարձակում և կրկին աշխատում էր Բեթյունի հետ։ 1939 թվականին նա հրատարակել է իր առաջին վեպը` այս անգամ «Լավագույն երկիրը»` հենվելով պատերազմի իր փորձի վրա[6]:

1952 թվականին Ալլանը և Սիդնեյ Գորդոնը հրապարակում են Բեթյունի կենսագրությունը` «Նշտարը, թուրը» վերնագրով։ Ալանը գրեթե 40 տարի պայքարել է կանադացի վիրաբույժի մասին ֆիլմ նկարահանելու համար, որը դարձել է չինական հեղափոխության հերոսը։  «Բեթյուն. հերոսի ստեղծումը» ֆիլմը, որի համար Ալլանը սցենար է գրել, դարձել է առաջին պաշտոնական չինական համատեղ արտադրությունը, որի նկարահանումները Չինաստանում, Մոնրեալում և Իսպանիայում թողարկվել են 1990 թվականին։ Դրանում նկարահանվել են Դոնալդ Սազերլենդը և Հելեն Միրենը։

Ալլանը Բեռլինի միջազգային կինոփառատոնում «Ոսկե արջ» մրցանակի արժանացած Ջոն Կասավետիսի «Սիրո հոսքեր» հայտնի ֆիլմի սցենարի համահեղինակն էր։ Ֆիլմը հիմնված է Ալլանի «Ես տեսել եմ, թե ինչպես ես կտրում կիտրոնները» բեմադրություններից մեկի վրա, որը բեմադրվել է ռեժիսոր Շոն Քոներիի կողմից Լոնդոնի «Ֆորտունա» թատրոնում 1969 թվականին։

Ալլանը Սթիվեն Լիկոկի մրցանակ է ստացել 1985 թվականին «Սերը մեծ ռիսկ է» վեպի համար։

Նա մահացել է շնչառական անբավարարությունից 1995 թվականի հունիսի 29-ին` 79 տարեկան հասակում[7]։ Նա 2002 թվականին ազգային կինոարվեստի կառավարման կողմից նկարահանված «Թեդ Ալլանը` 20-րդ դարի գուսանը» վավերագրական ֆիմի հերոսն է[6]:

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ուրվական գրողները» (Տորոնտո 1952 թվական) վերնագրում է «Դրամ ստեղծողները» (Լոնդոն 1955 թվական)
  • Կրկնակ պատկեր Ռոջեր Մակդուգալի հետ (Լոնդոն, 1955), վերամշակված, Գաբրիել Առութի հետ, որպես Գոգ և Մագոգ (Փարիզ 1959/62)
  • Կրկնակ պատկեր (1957 թվական)
  • Լեգենդ Պեպիտոյի մասին (Լոնդոն, 1955 թվական)
  • Աշխարհի գաղտնիքը (Լոնդոն, 1958 թվական)
  • Ես տեսել եմ, թե ինչպես ես կտրում կիտրոնները (Լոնդոն, 1969 թվական)
  • Իմ քույրիկի պահապանը (1974 թվական)
  • Սիրո հոսքեր (Լոս Անջելես 1981 թվական)
  • Երրորդ օրը գաիս է (Լոս Անջելես 1981 թվական)
  • Willie the Squowse (Տորոնտո 1987/8 թվական)
  • Chu Chem (Նյու Յորք 1988 թվական)

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստերը որոնք իմ հայրիկը պատմել է ինձ (1975 թվական)
  • Սիրո հոսքեր (1984 թվական)
  • Բեթյուն հերոսի ստեղծումը (1990 թվական)

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այս անգամ ավելի լավ երկիր (1939 թվական)
  • Դաշույնը, սուրը. Բժիշկ Նորման Բեթունի պատմությունը (1952 թվական) Սիդնեյ Գորդենի հետ
  • Willie the Squowse (1977 թվական)
  • Սերը մեծ ռիսկ է (1984 թվական)
  • Չգիտե՞ս ուրիշ մեկին (1885 թվական)
  • Dr. Ah Chu և Jonah's Egg (Ռոբերտ Դևիսի հրատարակչություն)

Նա նաև պատմվածքներ է տպագրել Harper's-ում, The New Yorker-ում և այլ ամսագրերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  5. The Encyclopedia of Science Fiction / P. Nicholls, J. Clute, D. Langford
  6. 6,0 6,1 6,2 Boyd, Colin (2015 թ․ մարտի 4). «Ted Allan». The Canadian Encyclopedia. Historica Canada. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
  7. «Ted Allan, Novelist And Film Writer, 79». The New York Times. 1995 թ․ հուլիսի 2.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս կաղապարը նախատեսված է «ՎիքիԹիմ 1+3» մրցույթի հոդվածների համար։