Թարգմանիչները
Թարգմանիչները ֆր.՝ Les Traducteurs | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա |
Ժանր | միստիկ ֆիլմ |
Թվական | հունվարի 29, 2020 և հուլիսի 9, 2020[1] |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Ռեժիս Ռուանսար |
Դերակատարներ | Լամբեր Ուիլսոն և Օլգա Կուրիլենկո |
Պատմվածքի վայր | Գերմանիա |
Նկարահանման վայր | Ժիֆ սյուր Իվետ[2] |
Տևողություն | 105 րոպե |
Թարգմանիչները (ֆր.՝ Les traducteurs), Ֆրանսիայի և Բելգիայի կողմից համատեղ նկարահանված թրիլլեր, որի գլխավոր դերակատարներն են Լամբեր Վիլսոնը, Օլգա Կուրիլենկոն[3], Ալեքս Լոուտերը և Սիդսե Բաբեթ Կնուդսենը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրատարակիչ Էրիկ Անգստրեմը պատրաստում է համաշխարհային բեսթսելերի վերջին հատորի թողարկումը, որի հեղինակը խորհրդավոր գրող Օսկար Բրախն է։ Դրա համար նա վարձում է ինը թարգմանիչներ այն երկրներից, որտեղ նախորդ երկու հատորներն ամենամեծ շահույթն էին բերել։
Թարգմանիչներին բնակեցնում են Ֆրանսիայի մի շքեղ բունկերում, որը գտնվում է առանձնատան տակ։ Լիակատար մեկուսացման և գաղտնիության պայմաններում նրանք աշխատում են այս վեպի վերջին մասի տեքստը ֆրանսերենից իրենց լեզուներով (անգլերեն, գերմաներեն, ռուսերեն, պորտուգալերեն, դանիերեն, չինարեն, իսպաներեն, հունարեն և իտալերեն) թարգմանելու վրա։
Նրանց մեկուսացրել են, որպեսզի կանխվեն տպագրվելիք նորույթի արտահոսքը համացանց, եթե դա տեղի ունենա, հրատարակչությունը կփլուզվեր։ Չնայած թարգմանիչներին արգելված է արտաքին աշխարհի հետ ցանկացած շփում, վեպի առաջին տասը էջերը հրապարակվում են ինտերնետում խորհրդավոր հաքերի կողմից։ Մինչ բոլորը հարց են տալիս, թե որտեղից է արտահոսքը, իսկ հրատարակիչը դաժան հետաքննություն է սկսում, հաքերը հսկայական փրկագին է պահանջում վեպի մնացած մասը համացանցում չթողարկելու համար։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լամբեր Վիլսոն - Էրիկ Անգստրեմ (գրքի հրատարակիչ)
- Օլգա Կուրիլենկո - Կատերինա Անիսինովա (ռուսերենի թարգմանչուհի)
- Ալեքս Լոուտեր - Ալեքս Գուդման (անգլերենի թարգմանիչ)
- Ռիկարդո Սկամարչո - Դարիո Ֆարելլի (իտալերենի թարգմանիչ)
- Սիդսե Բաբեթ Կնուդսեն - Հելեն Տուկսեն (դանիերենի թարգմանչուհի)
- Էդուարդո Նորյեգա - Խավիեր Կասալ (իսպաներենի թարգմանիչ)
- Աննա Մարիա Շտուրմ - Ինգրիդ Կորբել (գերմաներենի թարգմանչուհի)
- Ֆրեդերիկ Չաու - Չեն Յաո (չինարենի թարգմանիչ)
- Մարիա Լեիտե - Տելմա Ալվես (պորտուգալերենի թարգմանչուհի)
- Մանոկիս Մավրոմարակիս - Կոնստանտինոս Կեդրինոս (հունարենի թարգմանիչ)
- Սառա Ժիրոդո - Պոուս-Մարի (Անգստրեմի օգնական)
- Պատրիկ Բոշո - Ժորժ Ֆոնտեն
- Միշել Բոմպուա - Ռոբերտ Մոնտեիլ
- Նիկոլյա Կորեցկի - Ֆիլիպ Արտուր
- Մարկ Առնո - Պոլ Սիերրա
- Միգլեն Միրտչև - Սերգեյ
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Թարգմանիչներ» թրիլերի համաշխարհային պրեմիերան կայացել է 2019 թվականի նոյեմբերի 23-ին։ Ռուսաստանում կինոնկարի վարձույթը սկսվել է 2020 թվականի փետրվարի 27-ին[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ https://www.destination-paris-saclay.com/fr/la-destination/des-experiences-a-vivre/10-lieux-de-tournages-paris-saclay-fait-son-cinema/
- ↑ «Интервью с Ольгой Куриленко, героиней фильма «Переводчики»». YummyMOVIE Magazine. Վերցված է 2020 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Дата выхода Фильма Переводчики
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ֆրանսիական ֆիլմեր
- 2019 ֆիլմեր
- Բելգիական թրիլեր ֆիլմեր
- Փարիզում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր Փարիզի մասին
- Ֆիլմեր գրողների մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ֆրանսիայում
- Ֆրանսերեն ֆիլմեր
- Ֆրանսիական թրիլեր ֆիլմեր
- 2010-ականների ֆրանսերեն ֆիլմեր
- Ֆիլմեր բունկերում