Սառա Ժիրոդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սառա Ժիրոդո
ֆր.՝ Sara Giraudeau
Sara Giraudeau Cabourg 2015 2.jpg
Ծնվել էօգոստոսի 1, 1985(1985-08-01)[1][2] (34 տարեկան)
ԾննդավայրԲուլոն Բիյանկուր
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Մասնագիտությունդերասանուհի
Ծնողներհայր՝ Բերնար Ժիրոդո, մայր՝ Աննի Դյուպրե
Պարգևներ և մրցանակներ«Սեզար» մրցանակ երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար և Արվեստների և գրականության շքանշանի ասպետ

Սառա Ժիրոդո (ֆր.՝ Sara Giraudeau, օգոստոսի 1, 1985(1985-08-01)[1][2], Բուլոն Բիյանկուր), կինոյի, թատրոնի և հեռուստատեսության ֆրանսիացի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառա Ժիրոդոն ծնվել է 1985 թվականի օգոստոսի 1-ին ֆրանսիայի Օ դը Սեն նահանգի Բուլոն Բիանկուր կոմունայում։ Նրա հայրը հայտնի դերասան, ռեժիսոր և գրող Բերնար Ժիրոդոն է, իսկ մայրը՝ հայտնի դերասան Աննի Դյուպրեն: Սառայի ծնողները ամուսնալուծվել են, երբ Սառա Ժիրոդոն փոքր է եղել, որից հետո նա հազվադեպ էր հանդիպում հոր հետ։ Ջերմ հարաբերությունները հոր հետ կրկին վերսկսվել 2000 թվականից, երբ Բերնարի մոտ հայտնաբերվեց քաղցկեղ։ Մանուկ հասակում Սառան երազում էր անասնաբույժ դառնալու մասին, սակայն հետո հասկացավ, որ դա անհնարին է, քանի որ դպրոցում վատ առաջադիմություն ուներ: Սակայն, արդյունքում, նա դպրոցն ավարտում է գերազանցությամբ։ 17 տարեկանում Սառան սկսեց այցելել Ժան Պերիմոնիի դերասանական կուրսերին՝ գերազանցությամբ հանձնելով ընդունելության քննությունները[3]:

1996 թվականին Սառա Ժիրոդոն առաջին անգամ հայտնվեց էկրանին՝ խաղալով Թիերի Ֆրեմոնի հետ «Գետի քմահաճույքները» արկածային ֆիլմում, որի ռեժիսորը Սառայի հայրն էր[4]: Այնուհետև խաղաց «Իմոջեն ՄակՔարթերի» (2010), «Գեղեցկուհին և հրեշը» (2014), «Ռոզալի բլում» (2015), «Արքան, Սկյուռը և Լորտուն» սերիալում և այլ ժապավեններում:

2007 թվականին Սառա Ժիրոդոն ստացել է «Մոլիեր» մրցանակը՝ «Թատերական հայտնություն» անվանակարգում և թատերական Ռեմյու մրցանակ՝ նույն անվանակարգում։

2015-2016 թվականներին Ժիրոդոն խաղաց Մարինա Լուիազոյի դերը ռեյտինգային «Բյուրո» լրտեսային հեռուստասերիալում, որտեղ՝ նկարահանման տաղավարում նրա գործընկերներից մեկը Մատիո Կասովիցն էր:

2017 թվականին էկրան բարձրացավ Յուբեր Շարուելի դեբյուտային լիամետրաժ կինոնկարը՝ «Մանր ֆերմերը», որտեղ Սառա Ժիրոդոն Սվան Առլոյի հետ գլխավոր դերերից մեկը խաղաց: 2018 թվականին այս ֆիլմը դերասանուհուն բերեց Ֆրանսիայի ազգային կինոմրցանակ՝ «Սեզար»՝ որպես «երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»[5][6]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Սառա Ժիրոդոն ամուսնացավ դերասան Սիմոն Գուբերտի հետ։ 2011 թվականի մայիսի 22-ին ծնվեց նրանց դուստը՝ Մոնան, իսկ 2016 թվականի հունիսի 28-ին՝ երկրորդ դուստրը[7]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1996 ֆ Գետի քմահաճույքները Les Caprices d'un fleuve փոքրիկ լեդի
2008 հֆ - Marie et Madeleine Ժոզի
2008 հֆ Մուրճ-ձկները Les poissons marteaux Էլլա
2009 հֆ - L'évasion Ջուլիա
2010 ս Թագավորը, Սկյուռն ու Լորտուն Le roi, l'écureuil et la couleuvre Մարի-Մադլեն
2010 ֆ Իմոջեն ՄակՔարթերի Imogène McCarthery Նենինս Նանկեթ
2010 հֆ Կոլոմբա Colombe Կոլոմբա
2010 կֆ Ցնորամիտ աղջկա հիշողությունները Mémoires d'une jeune fille dérangée Լոլա
2013 ֆ Բուլը և Բիլլը Boule & Bill Քարոլինա
2013 ֆ Դենի Denis Նատալի
2014 հֆ Գեղեցկուհին և հրեշը La belle et la bête Կլոտիլդա
2015 հֆ Կրակոցներ Les fusillés Մարգարիտա
2015 ս Բյուրո Le Bureau des Légendes Մարինա Լուազո
2015 ֆ Հիմարություններ Les bêtises Սոնյա
2015 ֆ Ռոզալի Բլյում Rosalie Blum Սեսիլ
2016 ֆ Վանդեուր Vendeur Քլոե
2016 ֆ Ամուսնալուծություն ֆրանսիական ձևով Papa ou maman 2 Բենեդիկա
2017 ֆ Մանր ֆերմեր Petit paysan Պասկալ Շավանժ
2018 ֆ Թարգմանիչներ Les Traducteurs
2018 ֆ Իմ թափանցիկ սիրտը Et mon coeur transparent Մարի-Մարի
2019 ֆ Ընկերների ընկերները Les amis des amis Քոլին

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառա Ժիրոդոյի մրցանակներն ու նոմինացիաները[8]
Տարեթիվ Բաժին Ֆիլմ Ցուցանիշ
Միջազգային կինոփառատոն Լյուշոնիում
2009 Լավագույն դերասան Մուրճ-ձկները Պարգևատրում
«Լյումեր» կինոմրցանակ
2016 Խոստումնալից դերասանուհի Հիմարություններ Առաջադրված
«Սեզար» կինոմրցանակ
2016 Ամենահեռանկարային դերասանուհի Անհեթեթություն Առաջադրված
2018 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Մանր ֆերմեր Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. Sara Giraudeau : La naissance de ma fille a atténué ma douleur (fr). le site Pure People.com. 30 mai 2012. Процитовано 15 mai 2016.Կաղապար:Cite web/fr
  4. Sara Giraudeau (biographie) (fr). Première.fr. Процитовано 9 mai 2016.Կաղապար:Cite web/fr.
  5. «13 César nominations for BPM (Beats Per Minute) and See You up There»։ Cineuropa։ 31 січня 2018։ Վերցված է 22.02.2018 
  6. «43e cérémonie des César : Le triomphe de « 120 battements par minute »»։ Le Point.fr (фр.)։ 2.03.2018։ Վերցված է 3.03.2018 
  7. Sara Giraudeau, maman pour la deuxième fois. Процитовано 2016-07-24.Կաղապար:Cite web/fr
  8. Сари Жиродо (անգլ.) Internet Movie Database կայքում(англ.) на сайте Internet Movie Database

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]