Սվան Առլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սվան Առլո
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 30, 1981(1981-11-30) (42 տարեկան)
Ծննդավայր՝Ֆոնտենե Օ Ռոզ
Քաղաքացիություն՝ Ֆրանսիա
Մասնագիտություն՝դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան
Պարգևներ՝
IMDb։ID 0035128

Սվան Առլո (ֆր.՝ Swann Arlaud; նոյեմբերի 30, 1981(1981-11-30), Ֆոնտենե Օ Ռոզ), ֆրանսիացի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվան Արլոն ծնվել է 1981 թվականի նոյեմբերի 30-ին, Ֆրանսիայի Ֆոնտենե Օ Ռոզ քաղաքում (Օ դը Սեն դեպարտամենտ)։ Նրա մայրը` Տատյանա Վիալեն, քասթինգի տնօրենի և  ֆրանսիացի դերասան Մաքս Վիալի դուստրն է (1934 թվականից 2000 թվականներ), իսկ խորթ հայրը հայտնի կինոօպերատոր Բրունո Նյուիտենն է[2]։

Իր դերասանական կարիերան Սվանը սկսել է գովազդային հոլովակներում և ֆիլմերում ոչ մեծ դերերով, որոնց թվում են «Երեխաների խռովությունը», «Արջը բեմում» և «Գորշ հոգիները»։ Նկարահանումներին զուգահեռ դերասանը Ստրասբուրգում ուսումնասիրել է դեկորատիվ արվեստը[3]։

2000-ական թվականների սկզբից Սվան Արլոն մի շարք աննշան դերեր է խաղացել հեռուստատեսությունում, մասնավորապես՝ «Քրեական ոստիկանություն» սերիալներում (ֆր.՝ PJ) «Այդպես են վարվում իսկական կանայք», «Կենտրոնական գիշեր» և «Պրակտիկանտներ՝ առաջին քայլերը ոստիկանությունում»։ 2010 թվականին Սվանը ստացել է Ժան-Պիեռ Ամերիի «Անանուն ռոմանտիկներ» ֆիլմում գլխավոր դերը։ Ֆիլմում մասնակցել են նաև Բենուա Պուլվորդը, Իզաբել Կարեն և մեկ այլ երիտասարդ դերասան՝ Պիեռ Նինեն։ Նույն թվականին դերասանը նկարահանվել է Լյուկ Բեսոնի «Ադելի անօրինակ արկածները», Ռեբեկա Զլոտովսկու «Գեղեցիկ զբաղմունքը» և Ժիլ Մարշանի «Սև երկինքը» ֆիլմերում։

2012 թվականին Սվան Արլոն նկարահանվել է Ժերար Դեպարդիեյի, Էմմանուել Սենյեյի և Մարկ Անդրե Գրոնդենոնի հետ Վիկտոր Հյուգոյի «Մարդը, ով ծիծաղում է» վեպի Էկրանավորման մեջ, որը նկարահանվել է Ժան-Պիեռ Ամերիի կողմից։

2015 թվականին Արլոն խաղացել է Էլի Վաժեմանի «Անարխիստները» ֆիլմում գլխավոր դերերից մեկը Թահար Ռահիմի, Էկզարկոպուլոսի և Գիյոմ Գուիի հետ։ Այս ֆիլմում աշխատելու համար դերասանը 2016 թվականի «Սեզար» կինոմրցանակին է առաջադրվել «Ամենահեռանկարային դերասան» անվանակարգում[4]։ Նույն թվականին դերասանը խաղացել է ռեժիսոր-դեբյուտանտ Կլեման Կոժիտորի «Ոչ երկնքում, ոչ էլ երկրի վրա» ֆանտաստիկ թրիլերում, որտեղ նկարահանող հարթակի նրա գործընկերները եղել են Ժերեմի Ռենեն, Քևին Ազաիսը և Ֆինեգեն Օլդֆիլդը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://filmfrancophone.fr/fr/festival/palmares
  2. Guillemette Odicino. «"Les Anarchistes" : Swann Arlaud, acteur habité» (фр). {{cite web}}: Unknown parameter |веб-сайт= ignored (օգնություն); Unknown parameter |дата-доступа= ignored (օգնություն); Unknown parameter |размещение= ignored (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  3. Биография Сванна Арло на сайте Premiere.fr
  4. Vincent Formica, Laëtitia Forhan. «César 2016 : Marguerite, Trois souvenirs de ma jeunesse, Dheepan et Mustang en tête des nominations» (фр.). Վերցված է 28.01.2016-ին. {{cite web}}: Unknown parameter |размещение= ignored (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)>
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվան Առլո» հոդվածին։