Թավակկոլ Կարման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թավակկոլ Կարման
արաբ․՝ توكل كرمان‎‎
Tawakkul Karman (Munich Security Conference 2012).jpg
Ծնվել էփետրվարի 7, 1979(1979-02-07)[1][2] (40 տարեկան)
ԾննդավայրԹաիզ, Եմեն[3]
ՔաղաքացիությունFlag of Yemen.svg Եմեն[4][5][6]
Ազգությունարաբ
Կրոնիսլամ
ԿրթությունSana'a University? և Ալբերտայի համալսարան
Մասնագիտությունհակապատերազմային ակտիվիստ, լրագրող, քաղաքական գործիչ և իրավապաշտպան
Պարգևներ և
մրցանակներ
Խաղաղության Նոբելյան մրցանակ[7][8]
ԱնդամությունՆոբելյան կանանց նախաձեռնություն[9]
Կայքtawakkolkarman.net
Tawakkul Karman Վիքիպահեստում

Թավակկոլ Աբդել-Սալամ Կարման (արաբ․՝ توكل عبد السلام خالد كرمان‎‎ Tawakkul 'Abd us-Salām Khalid Karmān, ինչպես նաև` Ռոմանիզեդ Թավակուլ[10], «Թավակել»[11][12][13]) (փետրվարի 7, 1979(1979-02-07)[1][2], Թաիզ, Եմեն[3][13]), եմենցի լրագրող, քաղաքական գործիչ և մարդու իրավունքների ակտիվիստ։ 2005 թվականին համահիմնադրել և ղեկավարում է «Կին լրագրողներն առանց շղթաների» խումբը[10]։ 2011 թվականին Արաբական գարնան մաս կազմող Եմենի ապստամբության ժամանակ դարձել է հանրային դեմք։ Եմենցիները նրան անվանել են «Երկաթե կին» և «Հեղափոխության մայր»[14][15]։ 2011 թվականին եղել է Խաղաղության Նոբելյան մրցանակի համադափնեկիր[16]՝ դառնալով առաջին եմենցին, առաջին արաբը[17], երկրորդ մուսուլմանը և ցայսօր երկրորդ ամենաերիտասարդ մարդը, որն արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակին[18]։

Կարմանն իր երկրում հանրաճանաչություն է ձեռք բերել 2005 թվականին՝ որպես եմենցի լրագրող, և որպես բջջային հեռախոսների լրատվական ծառայության լիցենզիայի մերժման փաստաբան, որից հետո գլխավորել է մամուլի ազատության ցույցերը։ 2007 թվականին նա շաբաթական բողոքի ցույցեր է կազմակերպել՝ բարեփոխումների խնդիրները ընդլայնելու համար[10][19]։ 2011 թվականին, երբ թունսիեցիները տապալել են Զին ալ Աբիդին բեն Ալիի կառավարությունը, նա վերաուղղորդել է Եմենի բողոքի ցույցերը «Ժասմինի հեղափոխության» աջակցելու համար։ Նա նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի ռեժիմը տապալելու համար մղվող ցույցերի կարկառուն ներկայացուցիչներից էր[20] (հունվարի 14-ին տեղի է ունեցել պատմությանը հայտնի «Ժասմինի հեղափոխությունը»։ Բեն Ալին ընտանիքով փախել էր երկրից և փախուստի հաջորդ օրը հեռացվել պաշտոնից: Հեղաշրջմանը մի ամիս նախորդել են ժողովրդական ընդվզումները: Հեղափոխությունը սկիզբ է դրել տարածաշրջանի ընդվզումներին: Փողոցային բողոքի ցույցերի ճնշման տակ փետրվարի 11-ին հրաժարական է տվել Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը

WikiLeaks-ի Սաուդյան արտահոսքը ցույց էր տվել, որ Սաուդյան Արաբիայի հանրային դատապարտման ժամանակ նա գաղտնի հանդիպումներ է ունեցել արաբների հետ՝ նրանցից աջակցություն ստանալու համար։ Կարմանը գնահատել է արաբների անցումային համաձայնագիրը, որը մի շարք հեղափոխականների համար դիտարկվում էր որպես հեղափոխական դավաճանություն։ Նա մեղադրում էր Աբդ Ռաբբուհ Մանսուր Հադիին Ալ-Քաիդային և Հութիներին աջակցելու համար[21]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոբելյան դափնեկիր Թավակկոլ Կարմանը ծնվել է 1979 թվականի փետրվարի 7-ին Քա' Դեր քաղաքում (Թաիզի նահանգ, Եմեն)[22]։ Նա ծնվել է Թաիզի մոտ, որը Եմենի երրորդ խոշորագույն քաղաքն է, և այն նկարագրվել է որպես պահպանողական երկրում կրթվելու վայր[23]։ Սովորել է Թաիզում։ Նա իրավաբան և քաղաքական գործիչ Աբդել Սալամ Կարմանի դուստրն է, որը նախկինում Իրավական գծով ծառայել և հետագայում հրաժարական էր տվել նախարար Ալի Աբդուլլահ Սալեհի կառավարությունում[19]։ Բանաստեղծ Թարիք Կարմանի աղջիկն էր[24]։ Մայրը՝ Սաֆա Կարմանը, Եմենի միակ քաղաքացին էր, որը կրթություն էր ստացել Հարվարդի իրավաբանական դպրոցում։ Սաֆան նույնպես լրագրող էր և աշխատում էր Ալ-Ջազիրայում[25]։ Ամուսնացած է Մոհամմեդ ալ-Նահմի հետ[15][26] և երեք երեխաների մայր է[27]։

Կարմանը Գիտության և տեխնոլոգիաների համալսարանում առևտրի ոլորտում ստացել է բակալավրի աստիճան, իսկ Սանա'այի համալսարանում հասել է քաղաքագիտության մագիստրոսի աստիճանի[23][25]։ 2012 թվականին Կանադայի Ալբերտայի համալսարանից ստացել է Պատվավոր դոկտորի աստիճան[28][29]։

2010 թվականի բողոքի ակցիայի ժամանակ մի կին փորձել է ջամբիով սպանել Կարմանին, սակայն նրա կողմնակիցները կարողացել են կանխել հարձակումը[26][30]։

Թարիք Կարմանի խոսքերով «Եմենի ավագ պաշտոնյան» 2011 թվականի հունվարի 26-ին սպառնացել է Թավակկոլին մահով, եթե վերջինս շարունակի հանրային բողոքի ցույցերը[31]։ Համաձայն The New Yorker-ի խմբագիր Դեքսթեր Ֆիլքինսի, այդ պաշտոնյան նախագահ Սալեհն էր[24]։

Գամալ Նկրումահի հետ հարցազրույցի ժամանակ Թավակկոլն ասել է, որ իր ընտանիքը սերում է Թուրքիայի Կարամանի նահանգից[32]։ Թուրքիայի կառավարությունը նրան առաջարկել է թուրքական քաղաքացիություն և 2012 թվականի հոկտեմբերի 11-ին արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուց ստացել է քաղաքացիություն[33][34][35]։

Կին լրագրողներ առանց շղթաների[խմբագրել | խմբագրել կոդը]

Թավակկոլ Կարմանը 2005 թվականին ևս յոթ կին լրագրողների հետ համահիմնադրել է Կին լրագրողներն առանց շղթաների (ԿԼԱՇ) մարդու իրավունքների խումբը, որի նպատակն էր երկրում խթանել մարդու իրավունքները, «մասնավորապես խոսքի և արտահայտվելու ազատության և ժողովրդավարական իրավունքը»[36]։ Խումբը սկզբնապես հիմնադրվել էր «Կին լրագրողներն առանց սահմանների» անվանումով, ապա անվանափոխվել էր՝ կառավարության լիցենզիան ստանալու համար[37]։ Կարմանն ասել է, որ նա բազմաթիվ անգամ առերեսվել է «սպառնալիքների և գայթակղությունների» և Եմենի կառավարության կողմից հեռախոսների և նամակների միջոցով ոտնձգությունների թիրախ է եղել, քանի որ Կարմանը մերժել էր ընդունել Տեղեկատվության նախարարության ԿԼԱՇ-ի՝ որպես առանձին օրինական թերթ և ռադիոկայան ստեղծելու գաղափարի մերժումը։ Խումբը պաշտպանում էր SMS-ի լրատվության ծառայությունների ազատությունը, որը խիստ վերահսկում էր կառավարության կողմից, չնայած նրան, որ 1990 թվականի Մամուլի իրավունքի օրենսդրությունը չէր կիրառվում։ Տեքստային ծառայություններից պետական վերանայումից հետո միակ ծառայությունը, որին լիցենզիա չի տրվել, Bilakoyood-ն էր, որը պատկանում էր ԿԼԱՇ-ին և մի տարի շահագործման մեջ էր[24][38]։ 2007 թվականին ԿԼԱՇ-ը հրապարակել է մի զեկույց, որը փաստում է Եմենում 2005 թվականի մամուլի ազատության խախտումները[38]։ 2009 թվականին քննադատել է Տեղեկատվության նախարարությանը՝ լրագրողների դեմ ուղղված դատական քննություններ ստեղծման համար[19]։ 2007-2010 թվականներին գլխավորել է Թահրիր հրապարակի նստացույցերը[10][39]։

Թավակկոլ Կարմանը ԿԼԱՇ-ը 2005 թվականի մարտին հիմնադրելու ժամանակ եղել է Al-Thawrah թերթի խմբագիր[36]։ Թավակկոլը նաև Եմենցի լրագրողների խմբավորման անդամ է[40]։

Քաղաքական դիրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թավակկոլ Կարմանը բողոքարկում էր ՄԱԿ-ի կառույցից դուրս, 18 հոկտեմբերի, 2011։

Թավակկոլ Կարմանը ընդդիմադիր կուսակցության անդամ է և Շուրայի խորհրդում պաշտոն է զբաղեցնում, որը ոչ թե տեղ է խորհրդարանում, այլ կուսակցական պաշտոն[23][41]։ Նա չէր հարմարվել խմբերից և ոչ մեկի հետ[42]։ Կարմանը, որը կուսակցական կանոնադրությունից անկախություն էր պահանջում, ասել է՝. «Ես չեմ ներկայացնում Ալ-Իսլահ կուսակցությունը և ոչ էլ հավակնում եմ դրա պաշտոնին։ Իմ դիրքորոշումը որոշվում է իմ համոզմունքներով, և ես ոչ մեկից թույլտվություն չեմ հարցնում»[25]։

Կարմանը, որպես իրավապաշտպան, իր երկրում մամուլի ազատության համար սկսել է բողոքի ակցիաներ։

Նա դադարել է հագնել ավանդական նիկաբը և սկսել է կրել ավելի գունագեղ հիջաբներ, որոնք ցուցադրում էին նրա դեմքը։ 2004 թվականին նա առաջին անգամ առանց նիկաբի մասնակցել է համաժողովի[19]։ Կարմանը հանրային հեռուստատեսությունում հանել է իր նիկաբը՝ աշխարհին ցույց տալու համար, որ դա կրելը մշակութային ենթատեքստ ունի և կապ չունի իսլամի հետ․[19]

Aquote1.png Կանայք պետք է վերջ դնեն խնդրի մաս լինելու կամ զգալու մտածողությունից և սկսեն լինել լուծման մաս։ Մեզ [կանանց] երկար ժամանակ դուրս են մղել, և հիմա ժամանակն է ոտքի կանգնելու և առանց թույլատվության և ընդունման կարիքի դառնանք գործունյա։ Սա միակ ճանապարհն է, որով կարող ենք վերադարձնել մեր հասարակությանը և թույլ կտա Եմենին հասնել իր մեծ ներուժին։ Aquote2.png


Նա պնդում է, որ շատ եմենցի աղջիկներ տառապում են թերսնուցումից, այն դեպքում, երբ տղաները կուշտ են։ Նա նաև մեծ ուշադրություն է դարձրել Եմենում անգրագիտության աճին․ եմեցի կանանց երկու երրորդը անկարող է կարդալ[43]։ Նա պայքարել է 17 տարին չբոլորած աղջիկների ամուսնության դեմ կիրառվող օրենքի հաստատման գործում։ Human Rights Watch-ի մարդու իրավունքների հետազոտության և քարոզչական խմբի հայտարարության մեջ նա հայտարարել է, որ Եմենի հեղափոխությունը «եղել է ոչ միայն քաղաքական խնդիրների լուծման համար, այլ նաև սոցիալական խնդիրների լուծման համար և որ ամենակարևորն է` մանկական ամուսնությունն արգելելու համար»[44]։ Չնայած իր կուսակցության մնացած անդամները մանկական ամուսնությանը ուրիշ աչքով էին նայում, նա ասում է, որ իր կուսակցությունը ամենամոտն է կանանց։ Սա փաստելով` նա ասում է[45]

Aquote1.png Մեր կուսակցությանն անհրաժեշտ է երիտասարդությունը, սակայն երիտասարդությունը նույնպես ունի մեր կուսակցության կարիքը` կազմակերպվելու համար։ Առանց մեկը մյուսի չի հաջողվի նմատատիպ իշխանությանը տապալելու գործընթացը։ Մենք չենք ուզում, որ միջազգային հանրությունը մեր հեղափոխությունը անվանի «իսլամական»։ Aquote2.png


Խաղաղության Նոբելյան մրցանակ (2011)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձախից աջ․ Թավակկոլ Կարմանը, Լեյմահ Գբովին և Էլլեն Ջոհնսոն Սիրլիֆը ստանում են իրենց մրցանակաները Նոբելյան խաղաղության մրցանակի արարողության ժամանակ, 2011 թվականի, դեկտեմբերի 10։

Կարմանը դարձել է առաջին արաբ կինը, ժամանակի ամենաերիտասարդ մարդը և երկրորդ մուսուլամը, ով արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակին[46]։ 32 տարեկանում Թավակկոլ Կարմանը Խաղաղության Նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ մրցանակակիրն էր։ Նա Մաիրեդ Մագուիրեից՝ 1979 թվականին Նոբելյան մրցանակ ստացած աղջկանից, ավելի երիտասարդ է (ծնվ․ փետրվարի 7, 1979)[47]։ 2014 թվականին Մալալա Յուսաֆզային 17 տարեկանում անցել է Կարմանին՝ դառնալով երբևէ ամենաերիտասարդ դափնեկիրը։ 2003 թվականին Շիրին Էբադին առաջին պարսկի կինն ու առաջին մուսուլմանն էր, ով ստացել է Նոբելյան խաղաղության մրցանակ։ Կարմանը երրորդ կին լրագրողն էր, ով արժանացել էր Բեթհա ֆոն Սութթերի անվան Նոբելյան մրցանակին (1905):

Կարմանը Էլլեն Ջոնսոն Սիրլիֆի և Լեյմահ Գբովիի հետ 2011 թվականանին դարձել են Նոբելյան խաղաղության մրցանակի համադափնեկիրներ՝ «կանանց անվտանգության և կանանց իրավունքների համար նրանց ոչ բռնի պայքարի և խաղաղապահության գործում լիովին մասնակցության համար»[48]։ Կարմանի մասին Մոբելյան համայնքը ասել է․ «Ե՛վ Արաբական գարունից առաջ, և՛ դրա ընթացքում Թավակկոլ Կարմանը իր կարևորագույն դերն է ունեցել առաջնորդական մասում, նա պայքարել է կանանց իրավունքների, ժողովրդավարության և Եմենում խաղաղություն հաստատելու համար»[48][49]։ Նոբելյան կոմիտեն մեջբերել է 2000 թվականին ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 1325 բանաձևը, որում նշվում է, որ կանայք և երեխաները շատ են տառապում պատերազմներից և քաղաքական անկայունությունից և, որ կանայք պետք է ավելի մեծ ազդեցություն ունենան խաղաղության հաստատման գործում[50]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.britannica.com/EBchecked/topic/1796326/Tawakkul-Karman
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #1019395583 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  4. http://www.bbc.co.uk/news/world-middle-east-15249067
  5. http://www.nytimes.com/2011/06/19/opinion/19karman.html?pagewanted=all
  6. http://www.nytimes.com/2011/10/12/us/12iht-letter12.html
  7. http://www.nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/2011/karman-docu.html
  8. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  9. https://nobelwomensinitiative.org/laureate/
  10. 10,0 10,1 10,2 10,3 Al-Sakkaf Nadia (17 June 2010)։ «Renowned activist and press freedom advocate Tawakul Karman to the Yemen Times: "A day will come when all human rights violators pay for what they did to Yemen"»։ Women Journalists Without Chains։ Արխիվացված է օրիգինալից 30 January 2011-ին։ Վերցված է 30 January 2011 
  11. Evening Times (Glasgow). Arrest Sparks Protest. 24 January 2011. Retrieved 8 October 2011 from the Lexis-Nexis Database.
  12. Emad Mekay. Arab Women Lead the Charge. Inter Press Service (Johannesburg), 11 February 2011. Retrieved 8 October 2011 from the Lexis-Nexis Database.
  13. 13,0 13,1 «Yemen laureate figure of hope and controversy»։ Oman Observer։ Արխիվացված է օրիգինալից 12 January 2013-ին։ Վերցված է 15 November 2011 
  14. Macdonald Alastair (7 October 2011)։ «Nobel honours African, Arab women for peace»։ Reuters։ Վերցված է 16 November 2011 
  15. 15,0 15,1 Al-Haj Ahmed, Sarah El-Deeb (7 October 2011)։ «Nobel peace winner Tawakkul Karman dubbed 'the mother of Yemen's revolution'»։ Sun Sentinel։ Associated Press։ Վերցված է 8 October 2011 
  16. «Nobel Peace Prize awarded jointly to three women»։ BBC Online։ 7 October 2011։ Վերցված է 16 November 2011 
  17. «Profile: Nobel peace laureate Tawakul Karman»։ BBC Online։ 7 October 2011։ Վերցված է 16 November 2011 
  18. «Yemeni Activist Tawakkul Karman, First Female Arab Nobel Peace Laureate: A Nod for Arab Spring»։ Democracynow.org։ Վերցված է 10 December 2011 
  19. 19,0 19,1 19,2 19,3 19,4 «Renowned activist and press freedom advocate Tawakul Karman to the Yemen Times:"A day will come when all human rights violators pay for what they did to Yemen."»։ Yemen Times։ 3 November 2011։ Արխիվացված է օրիգինալից 1 January 2012-ին։ Վերցված է 15 November 2011 
  20. «New protests erupt in Yemen»։ Al Jazeera English։ 29 January 2011։ Արխիվացված օրիգինալից 31 January 2011-ին։ Վերցված է 30 January 2011 
  21. yemenanon (27 June 2015)։ «Tawakul Karman turns to Saudi in 2011»։ Վերցված է 13 December 2016 
  22. «The official website of Tawakkol Karman - Noble Prize Laureate»։ Tawakkol Abdel-Salam Karman։ Վերցված է 2018-07-26 
  23. 23,0 23,1 23,2 «Tawakkol Karman, figure emblématique du soulèvement au Yémen – L'événement : LaDépêche.fr»։ Ladepeche.fr։ Վերցված է 16 November 2011 
  24. 24,0 24,1 24,2 Filkins Dexter (1 August 2011)։ «Yemen's Protests and the Hope for Reform»։ The New Yorker։ Վերցված է 16 November 2011 
  25. 25,0 25,1 25,2 www.memri.org։ «Nobel Peace Prize Laureate Tawakkul Karman – A Profile»։ Memri.org։ Վերցված է 16 November 2011 
  26. 26,0 26,1 Finn, T. (25 March 2011)։ «Tawakul Karman, Yemeni activist, and thorn in the side of Saleh»։ The Guardian։ Վերցված է 13 August 2013 
  27. Karman Tawakkol (18 June 2011)։ «Yemen's Unfinished Revolution»։ New York Times։ Վերցված է 15 November 2011 
  28. Shephard Michelle (2012-11-25)։ «Nobel Peace Prize winner Tawakkol Karman tours Canada»։ Toronto Star։ Վերցված է 2012-12-16 
  29. Townsend Sean (2012-10-19)։ «Honorary degrees recognize inspirational leaders» (public relations)։ University of Alberta։ Արխիվացված է օրիգինալից 23 October 2012-ին։ Վերցված է 2012-12-16 
  30. Blomfield Adrian (7 October 2011)։ «Nobel peace prize: profile of Tawakul Karman»։ London: Telegraph։ Վերցված է 16 November 2011 
  31. http://www.fidh.org/IMG/pdf/obs_2011_uk-mmo.pdf
  32. Nkrumah Gamal։ «Karman under the microscope»։ Al-Ahram Weekly։ Վերցված է 6 August 2018 
  33. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ aanews անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  34. «Turkey hopes to grant citizenship to Karman»։ Hurriyet Daily News։ 2012-03-19։ Վերցված է 2012-10-11 
  35. «Turkish ID more important than Nobel, Karman says»։ Hurriyet Daily News։ 2012-10-12։ Վերցված է 2012-10-16 
  36. 36,0 36,1 «Female Journalists without Borders»։ Yobserver.com։ Արխիվացված է օրիգինալից 10 February 2013-ին։ Վերցված է 16 November 2011 
  37. Jane (7 October 2011)։ «Yemeni Activist wins Nobel Prize»։ The Jawa Report։ Վերցված է 16 November 2011 
  38. 38,0 38,1 «Blacklist names worst violators of press freedom»։ Yobserver.com։ Արխիվացված է օրիգինալից 10 February 2013-ին։ Վերցված է 16 November 2011 
  39. «Three women share Nobel Peace Prize – Europe»։ Al Jazeera English։ 4 October 2011։ Վերցված է 8 October 2011 
  40. «IFJ Global – IFJ Welcomes Nobel Peace Prize Award to Yemeni Journalist»։ IFJ.org։ 7 October 2011։ Արխիվացված է օրիգինալից 4 November 2011-ին։ Վերցված է 16 November 2011 
  41. «Yemen Islamists ready to share power»։ Oman Tribune։ 14 December 2011։ Արխիվացված է օրիգինալից 13 May 2013-ին։ Վերցված է 14 December 2011 
  42. Solomon Erika (7 October 2011)։ «Yemen Nobel laureate a figure of hope, controversy»։ Reuters։ Վերցված է 16 November 2011 
  43. «Tawakul Karman gets 2011 Nobel Peace Prize, leads Yemeni women’s Arab spring»։ 7 October 2011։ Վերցված է 8 October 2011 
  44. «Yemen: End Child Marriage»։ Human Rights Watch։ 11 September 2013։ Վերցված է 24 September 2013 
  45. Tom Finn. "Peace prize: Women who fought and won unequal struggles. The Guardian, 8 October 2011. Retrieved 11 October 2011 from the Lexis-Nexis Database.
  46. «Yemeni Activist Tawakkul Karman, First Female Arab Nobel Peace Laureate: A Nod for Arab Spring»։ Democracynow.org։ Վերցված է 16 November 2011 
  47. «Nobel Laureates – FAQ»։ nobelprize.org։ Արխիվացված է օրիգինալից 19 June 2010-ին։ Վերցված է 7 October 2011 
  48. 48,0 48,1 «The Nobel Peace Prize 2011 – Press Release» (Press release)։ Nobelprize.org։ 7 October 2011։ Վերցված է 15 November 2011 
  49. «Profile: Nobel peace laureate Tawakul Karman»։ BBC Online։ 15 September 2011։ Վերցված է 8 October 2011 
  50. United Nations Security Council Resolution 1325, adopted 31 October 2000. Retrieved 10 October 2011

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]