Թագավորական կարիճ
Գիտական դասակարգում | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Pandinus imperator
|
Թագավորական կարիճ (լատ՝ Pandinus imperator), կարիճի տեսակ, որը ապրում է Արևմտյան Աֆրիկայի անձրևային անտառներում և սավաննաներում։ Աշխարհի ամենամեծ կարիճներից մեկն է և ապրում է 6–8 տարի։ Նրա մարմինը սև է, բայց մյուս կարիճների նման, ուլտրամանուշակագույն լույսի տակ ստանում է կանաչ կամ կապույտ երանգ։ Այս տեսակը շատ տարածված է կենդանիների շուկայում և պաշտպանված է CITES-ի (Վայրի կենդանական և բուսական աշխարհի անհետացող տեսակների միջազգային առևտրի մասին կոնվենցիա) կողմից՝ կանխելու դրա՝ ոչ չափավոր որսը, որը կարող է խթանել տեսակի վերացմանը։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թագավորական կարիճը (Pandinus imperator) կարիճների ամենամեծ տեսակներից մեկն է աշխարհում, որի մեծ առանձնյակները միջինում ունեն մոտ 20 սանտիմետր երկարություն և 30 գ քաշ[1]։ Այնուամենայնիվ, անտառային կարիճների որոշ տեսակներ չափերով բավականին նման են թագավորական կարիճին, իսկ դրանցից մեկը՝ Heterometrus swammerdami-ը, որին պատկանում է աշխարհի ամենամեծ կարիճ ռեկորդը, ունի 23 սմ երկարություն[2]։ Խոշոր աքցանները կարմրասև են և ունեն խորդուբորդ մակերես։ Մարմնի առջևի մասը կամ պրոզոման (անմիջապես գլխին կպած մարմին) կազմված է չորս հատվածից, որոնցից յուրաքանչյուրի վրա մի զույգ ոտք կա։ Չորրորդ զույգ ոտքերի հետևում կան սանրման կառուցվածքներ (պեկտիններ), որոնք արու առանձնյակների մոտ ավելի երկար են, քան էգերի մոտ։ Պոչը (մետասոմա), երկար է և կարող է թեքվել մարմնի վրա։ Այն ավարտվում է թույնի գեղձեր պարունակող մեծ տարայանման հատվածով, որի ծայրից դուրս է ցցված սուր, կոր փուշը։ Կարիճների փշերը կարող են դասակարգվել մարդկանց համար թեթևից (մեղվի փշի նման) մինչև ծանր՝ կախված տեսակից։ Մարդկանց մեծամասնությունը ուժեղ չի տուժում թագավորական կարիճի խայթոցից, թեև կան մարդիկ, որոնց մոտ կարիճի խայթոցը կարող է ալերգիա առաջացնել[3]։ Աքցաններն ու պոչը ծածկված են զգայուն մազիկներով, որոնք թագավորական կարիճին թույլ են տալիս հայտնաբերել զոհին օդի և գետնի թրթռումների միջոցով[4]։
Հղիության ժամանակ էգի մարմինը լայնանում է՝ մերկացնելով մարմնի հատվածները միացնող սպիտակավուն թաղանթները։ Թագավորական կարիճը ուլտրամանուշակագույն լույսի տակ դառնում է կապտականաչավուն[5][6]։
Այս կարիճները հայտնի են իրենց հնազանդ պահվածքով և գրեթե անվնաս խայթոցով։ Հասուն տարիքում չեն խայթում պաշտպանվելու համար, այնուամենայնիվ, կարող են խայթել դեռահասության շրջանում։ Նրանք գերադասում են օգտագործել իրենց աքցանները զոհին ոչնչացնելու և մասնատելու համար։ Նրանց էկզոկմախքը շատ սկլերոտիկ է, ինչը հանգեցնում է նրանց մետաղական կանաչավուն-սև գույնի։
Թագավորական կարիճներին հաճախ շփոթում են նմանատիպ դասի կարիճների (Հետերոմետրուսի) հետ, բայց նրանք հանդիսանում են ամենահայտնի կարիճներից մեկը։
Թագավորական կարիճի թույնից մեկուսացվել են իոնային ալիքների տարբեր տոքսիններ, այդ թվում՝ Pi1[7], Pi2[8][9], Pi3[8], Pi4[10] և Pi7[11]:
Բնակավայր և տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թագավորական կարիճը աֆրիկյան անձրևային անտառներում ապրող տեսակ է[12], բայց կարող է հանդիպել նաև սավաննայում։ Այն հանդիպում է աֆրիկյան մի շարք երկրներում՝ Բենինում, Բուրկինա Ֆասոյում, Կոտ դ’Իվուարում, Գամբիայում, Գանայում, Գվինեայում, Գվինեա-Բիսաուում, Տոգոյում, Լիբերիայում, Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Սիերա Լեոնեում և Կամերունում[6]։
Այս տեսակը բնակվում է ինչպես արևադարձային անտառներում, այնպես էլ բաց սավաննաներում։ Թագավորական կարիճը թաաքնվում է հողի, ժայռերի ու քարերի տակ[4], ինչպես նաև հաճախ փորում է տերմիտների թմբերը[13]։
Սննդակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնության մեջ կարիճները հիմնականում սնվում են միջատներով և այլ ցամաքային անողնաշարավորներով, թեև նրանց սննդակարգի մեծ մասը կազմում են տերմիտները։ Երբեմն ուտում են ավելի մեծ ողնաշարավորներին, ինչպիսիք են կրծողները և մողեսները։ Թագավորական կարիճները անցնում են մինչև 2 մետր խորություն ունեցող տերմիտների թմբերի միջով, որպեսզի հասնեն իրենց զոհին։ Նրանց մեծ աքցանները օգնում են պատառոտել որսին, մինչդեռ պոչի խայթը միաժամանակ թույն է ներարկում՝ սնունդը հեղուկացնելու համար։ Փոքր կարիճները հույսը դնում են իրենց թունավոր խայթոցի և որսին կաթվածահար անելու վրա, մինչդեռ ավելի հասուն առանձնյակները օգտագործում են իրենց մեծ աքցանները՝ որսը պոկոտելու համար։
Մարդու ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աֆրիկյան թագավորական կարիճի թույնը պարունակում է իմպերատոքսին[14] և պանդինոտոքսին։
Իր հնազանդ բնույթի, մեծ չափերի և դիմացկունության շնորհիվ թագավորական կարիճը շատ պահանջված է կենդանիների շուկայում, ինչը հանգեցրել է վայրի բնության մեջ այս տեսակի մեծածավալ որսի, և այդ պատճառով այժմ այն դարձել է CITES-ի ցուցակում ընդգրկվող կենդանի[15]։ Նրանք հեշտությամբ սնվում են ծղրիդներով և որդերով, որոնք հասանելի են տերերին, և գերության մեջ կարող են ապրել մինչև 8 տարի։
Համեմատություն ասիական անտառային կարիճի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թագավորական կարիճներին հաճախ շփոթում են ասիական անտառային կարիճների հետ, քանի որ երկու տեսակներն իսկապես շատ նման են արտաքին տեսքով։ Երկուսն էլ շատ տարածված են որպես ընտանի կենդանիներ իրենց տպավորիչ չափերի, անվնաս թույնի և հնազանդ բնույթի շնորհիվ։ Այնուամենայնիվ, կան նաև տարբերություններ, ասիական անտառային կարիճները հակված են ավելի զգայուն և պաշտպանողական լինել, քան թագավորական կարիճները, և նկատելի տարբերություններ կան աքցանների ու պոչի միջև։ Թագավորականն ունեն կոպիտ աքցաններ, որոնք կարճ են, բայց ավելի հաստ, քան իրենց ասիացի բարեկամինը։ Ասիական անտառային կարիճների մոտ բացակայում է այն կարմիր երանգը, որը հաճախ կարելի է տեսնել թագավորական կարիճների աքցանների վրա, իսկ պոչն ու մարինը սև է։ Թագավորական կարիճները կարմիր երանգ են ստանում հասունացման ընթացքում, իսկ մինչ այդ դեղինակարմրավուն են։ Նույնիսկ նորածին առանձնյակներն ունեն հստակ տեսանելի տարբերություն, քանի որ թագավորական կարիճների աքցաններին բավականին տեսանելի կարմիր պիգմենտացիա կա, ինչը լիովին բացակայում է ասիական անտառային կարիճների մոտ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ARKive
- ↑ Manny Rubio (2000). «Commonly Available Scorpions». Scorpions: Everything About Purchase, Care, Feeding, and Housing. Barron's Educational Series. էջեր 26–27. ISBN 978-0-7641-1224-9. «The emperor scorpion can reach an overall length of more than 8 inches (20 cm). It is erroneously claimed to be the largest living scorpion in the world. However, some species of Forest Scorpions are its equal. [...] Emperor scorpions have the same venom as a bee.The Guinness Book of Records claims a Forest Scorpion native to rural India, Heterometrus swammerdami, to be the largest scorpion in the world (9 inches [23 cm]).»
- ↑ «Scorpion Emperor Care Sheet» (PDF). Petco. 2004. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 24-ին.
- ↑ 4,0 4,1 «Emperor Scorpion». The Animal Information Centre. March 2005. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ «Emperor Scorpion». The Big Zoo. March 2005. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ 6,0 6,1 Կաղապար:ARKive Accessed October 20, 2011.
- ↑ Olamendi-Portugal, T.; Gómez-Lagunas, F.; Gurrola, G. B.; Possani, L. D. (1996 թ․ մայիսի 1). «A novel structural class of K+-channel blocking toxin from the scorpion Pandinus imperator». The Biochemical Journal. 315 (3): 977–981. doi:10.1042/bj3150977. ISSN 0264-6021. PMC 1217303. PMID 8645186.
- ↑ 8,0 8,1 Gómez-Lagunas, F.; Olamendi-Portugal, T.; Zamudio, F. Z.; Possani, L. D. (1996 թ․ հուլիսի 1). «Two novel toxins from the venom of the scorpion Pandinus imperator show that the N-terminal amino acid sequence is important for their affinities towards Shaker B K+ channels». The Journal of Membrane Biology. 152 (1): 49–56. doi:10.1007/s002329900084. ISSN 0022-2631. PMID 8660410. S2CID 20551964.
- ↑ Klenk, K. C.; Tenenholz, T. C.; Matteson, D. R.; Rogowski, R. S.; Blaustein, M. P.; Weber, D. J. (2000 թ․ մարտի 1). «Structural and functional differences of two toxins from the scorpion Pandinus imperator». Proteins. 38 (4): 441–449. doi:10.1002/(sici)1097-0134(20000301)38:4<441::aid-prot9>3.0.co;2-l. ISSN 0887-3585. PMID 10707030.
- ↑ Olamendi-Portugal, T.; Gómez-Lagunas, F.; Gurrola, G. B.; Possani, L. D. (1998 թ․ մայիսի 1). «Two similar peptides from the venom of the scorpion Pandinus imperator, one highly effective blocker and the other inactive on K+ channels». Toxicon. 36 (5): 759–770. doi:10.1016/s0041-0101(97)00163-3. ISSN 0041-0101. PMID 9655636.
- ↑ Delepierre, M.; Prochnicka-Chalufour, A.; Boisbouvier, J.; Possani, L. D. (1999 թ․ դեկտեմբերի 21). «Pi7, an orphan peptide from the scorpion Pandinus imperator: a 1H-NMR analysis using a nano-NMR Probe». Biochemistry. 38 (51): 16756–16765. doi:10.1021/bi991685m. ISSN 0006-2960. PMID 10606507.
- ↑ Rod Preston-Mafham; Ken Preston-Mafham (1993). The Encyclopedia of Land Invertebrate Behaviour. Cambridge, Massachusetts: MIT Press. ISBN 978-0-262-16137-4.
- ↑ «Scorpion Systematics Research Group». American Museum of Natural History. November 2008. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ Fernando Z. Zamudio; Renaud Conde; Carolina Arévalo; Baltazar Becerril; Brian M. Martin; Hector H. Valdivia; Lourival D. Possani (1997). «The mechanism of inhibition of ryanodine receptor channels by imperatoxin I, a heterodimeric protein from the scorpion Pandinus imperator». Journal of Biological Chemistry. 272 (18): 11886–11894. doi:10.1074/jbc.272.18.11886. PMID 9115249.
- ↑ UNEP-WCMC. «Pandinus imperator (Koch, 1841)». UNEP-WCMC Species Database: CITES-Listed Species. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 11-ին.
|