Ընդմիշտ հրեշը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ընդմիշտ հրեշը
անգլ.՝ The Devil All the Time
Երկիր ԱՄՆ
Ժանրթրիլեր, դրամա և սարսափ ֆիլմ
ՀիմքԸնդմիշտ հրեշը
Թվականօգոստոսի 16, 2020
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱնտոնիո Կամպոս
ՊրոդյուսերՄաքս Բոռն
Սցենարի հեղինակԱնտոնիո Կամպոս
ԴերակատարներԹոմ Հոլանդ, Բիլլ Սկարսգարդ, Ռոբերտ Փեթինսոն, Սթեն Սեբաստիան, Ռայլի Քիո, Ջեյսոն Քլարք, Էլայզա Սքանլեն, Հեյլի Բեննեթ, Քրիստին Գրիֆիթ, Միա Վասիկովսկա և Հարի Մելինգ
ՕպերատորԼոլ Քրոուլի
Տևողություն138 րոպե

«Ընդմիշտ հրեշը» (անգլ.՝ The Devil All the Time), 2020 թվականի սպասվելիք ամերիկյան հոգեբանական թրիլեր ֆիլմ՝ հիմնված Դոնալդ Ռեյ Փոլոքի նույնանուն վեպի վրա։ Ֆիլմի ռեժիսորը և համահեղինակը Անտոնիո Քամփոսն է, պրոդյուսերները՝ Ջեյք Ջիլենհոլը, Ռենդալ Փոսթերը, Ռիվա Մարքերը, Գրեթչեն ՄաքԳոուենը և Մաքս Բորնը, իսկ դերասանական կազմն ընդգրկում է Թոմ Հոլանդին, Բիլլ Սկարսգարդին, Ռայլի Քիոյին, Ջեյսոն Քլարկին, Սեբաստիան Սթենին, Ռոբերտ Փեթինսոնին, Հեյլի Բենեթին, Միա Վասիկովսկային, Էլայզա Սքանլենին, Հարի Մելինգին և Փոքի ԼաՖարջին։

Նեթֆլիքսը նախատեսում է թողարկել ֆիլմը 2020 թվականի սեպտեմբերի 16-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունը տեղի է ունենում Օհայո նահանգում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի և Վիետնամի պատերազմի սկզբի միջև ընկած ժամանակահատվածում։ Այն ներկայացնում է տարբեր անհանգստացած մարդկանց սյուժետային գծերը, որոնք տառապում են հետպատերազմյան վնասի և հանցավորության հետևանքներից։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի մասին հայտարարվել է 2018 թվականի սեպտեմբերին։ Այդ ժամանակ Թոմ Հոլանդը, Ռոբերտ Փեթինսոնը, Քրիս Էվանսը և Միա Վասիկովսկան բանակցությունների մեջ էին գտնվում ֆիլմում նկարահանվելու համար։ Անտոնիո Քամփոսն ընտրվել է ֆիլմը նկարահանելու և գրելու, իսկ Ջեյք Ջիլենհոլ՝ պրոդյուսերավորելու համար[3]։ 2019 թվականի հունվարին Բիլլ Սկարսգարդը և Էլայզա Սքանլենը միացել են դերասանական կազմին, իսկ Նեթֆլիքսը ձեռք է բերել ֆիլմի տեղայնացման իրավունքը[4][5]։ Սեբաստիան Սթենը փոխարինել է Էվանսին, որը ստիպված է եղել լքել նախագիծը պլանավորման տարաձայնությունների պատճառով և անձամբ խորհուրդ է տվել իր դերում վերցնել Սթենին[6]։ Բացի այդ հայտարարվել է, որ Ջեյսոն Քլարկը, Ռայլի Քիոն և Հեյլի Բենեթը նույնպես միացել են դերասանական կազմին[7]։ 2019 թվականի մարտին Հարի Մելինգը միացել է նրանց[8]։ Դանի Բենսին և Սաունդեր Ջուրիանսը դառնալու են ֆիլմի երաժշտության հեղինակները[9]։

Նկարահանման շրջանը սկսել է 2019 թվականի փետրվարի 19-ին Ալաբամայում[10]։ 2019 թվականի ապրիլի 15-ին նկարահանումները դադարեցվել են[11][12]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նախատեսվում է թողարկել 2020 թվականի սեպտեմբերի 16-ին[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 De la Paz, Maggie (2019 թ․ փետրվարի 21). «Netflix's The Devil All the Time Adds Bennett, Clarke, & Keough». ComingSoon.net. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 6-ին.
  2. Robinson, Jacob (2020 թ․ փետրվարի 6). «Netflix Psychological-Thriller 'The Devil All the Time': Plot, Cast, and Release Date». Netflix. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
  3. Hot Toronto Package: Tom Holland, Robert Pattinson, Chris Evans, Mia Wasikowsa In Antonio Campos’ ‘The Devil All The Time’
  4. Kroll, Justin (2019 թ․ հունվարի 16). «'It' Star Bill Skarsgard and 'Sharp Objects' Actress Eliza Scanlen Join Netflix's 'The Devil All The Time'». Variety. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
  5. Chris Evans, Tom Holland Lead A-List Cast for Netflix Film ‘The Devil All the Time’
  6. Sebastian Stan Replacing Chris Evans In Netflix Film ‘The Devil All The Time’
  7. Fleming Jr, Mike (2019 թ․ փետրվարի 19). «Haley Bennett, Jason Clarke, Riley Keough Join 'The Devil All The Time' At Netflix». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.
  8. Wiseman, Andreas (2019 թ․ մարտի 4). «Netflix's Starry Pic 'The Devil All The Time' Adds 'Buster Scruggs' Star Harry Melling, Shoot Underway». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  9. «Danny Bensi & Saunder Jurriaans to Score Antonio Campos's 'The Devil All The Time'». FilmMusicReporter. 2019 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2020 թ․ հուլիսի 17-ին.
  10. Make a Deal With ‘The Devil All the Time’
  11. Tom Holland’s ‘The Devil All The Time’ is Now Casting!
  12. «Filming for the multi-million $$ @netflix film, "The Devil All the Time" happening in Bham today (Highland Park). Crew member says they're shooting the whole movie in AL & will wrap up April 15. The story is based on a book by David Ray Pollock & takes place in Ohio and West VA». Twitter. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
  13. Collis, Clark (2020 թ․ հուլիսի 17). «Tom Holland-starring Southern Gothic saga The Devil All the Time to premiere on Netflix in September». Entertainment Weekly. Վերցված է 2020 թ․ հուլիսի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]