Ընդմիշտ հրեշը (ֆիլմ)
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Ընդմիշտ հրեշը անգլ.՝ The Devil All the Time | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | թրիլեր, դրամա և սարսափ ֆիլմ |
Հիմք | Ընդմիշտ հրեշը |
Թվական | օգոստոսի 16, 2020 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Անտոնիո Կամպոս |
Պրոդյուսեր | Մաքս Բոռն |
Սցենարի հեղինակ | Անտոնիո Կամպոս |
Դերակատարներ | Թոմ Հոլանդ, Բիլլ Սկարսգարդ, Ռոբերտ Փեթինսոն, Սթեն Սեբաստիան, Ռայլի Քիո, Ջեյսոն Քլարք, Էլայզա Սքանլեն, Հեյլի Բեննեթ, Քրիստին Գրիֆիթ, Միա Վասիկովսկա և Հարի Մելինգ |
Օպերատոր | Լոլ Քրոուլի |
Տևողություն | 138 րոպե |
«Ընդմիշտ հրեշը» (անգլ.՝ The Devil All the Time), 2020 թվականի սպասվելիք ամերիկյան հոգեբանական թրիլեր ֆիլմ՝ հիմնված Դոնալդ Ռեյ Փոլոքի նույնանուն վեպի վրա։ Ֆիլմի ռեժիսորը և համահեղինակը Անտոնիո Քամփոսն է, պրոդյուսերները՝ Ջեյք Ջիլենհոլը, Ռենդալ Փոսթերը, Ռիվա Մարքերը, Գրեթչեն ՄաքԳոուենը և Մաքս Բորնը, իսկ դերասանական կազմն ընդգրկում է Թոմ Հոլանդին, Բիլլ Սկարսգարդին, Ռայլի Քիոյին, Ջեյսոն Քլարկին, Սեբաստիան Սթենին, Ռոբերտ Փեթինսոնին, Հեյլի Բենեթին, Միա Վասիկովսկային, Էլայզա Սքանլենին, Հարի Մելինգին և Փոքի ԼաՖարջին։
Նեթֆլիքսը նախատեսում է թողարկել ֆիլմը 2020 թվականի սեպտեմբերի 16-ին։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի գործողությունը տեղի է ունենում Օհայո նահանգում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի և Վիետնամի պատերազմի սկզբի միջև ընկած ժամանակահատվածում։ Այն ներկայացնում է տարբեր անհանգստացած մարդկանց սյուժետային գծերը, որոնք տառապում են հետպատերազմյան վնասի և հանցավորության հետևանքներից։
Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թոմ Հոլանդ՝ Արվին Ռասել
- Սեբաստիան Սթեն՝ Լի Բոդեքեր
- Ռոբերտ Փեթինսոն՝ Փրեսթոն Թիգարդին
- Բիլլ Սկարսգարդ՝ Ուիլարդ Ռասել
- Միա Վասիկովսկա՝ Հելեն Հաթոն
- Էլայզա Սքանլեն՝ Լենորա Լաֆերթի
- Ջեյսոն Քլարկ՝ Կառլ Հենդերսոն[1]
- Ռայլի Քիո՝ Սենդի Հենդերսոն[1]
- Հեյլի Բենեթ՝ Շառլոթ Ռասել[1]
- Հարի Մելինգ՝ Ռոյ Լաֆերթի
- Էբի Գլովեր՝ Փամելա Սյու Ռիսթեր[2]
- Փոքի ԼաՖարջ
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի մասին հայտարարվել է 2018 թվականի սեպտեմբերին։ Այդ ժամանակ Թոմ Հոլանդը, Ռոբերտ Փեթինսոնը, Քրիս Էվանսը և Միա Վասիկովսկան բանակցությունների մեջ էին գտնվում ֆիլմում նկարահանվելու համար։ Անտոնիո Քամփոսն ընտրվել է ֆիլմը նկարահանելու և գրելու, իսկ Ջեյք Ջիլենհոլ՝ պրոդյուսերավորելու համար[3]։ 2019 թվականի հունվարին Բիլլ Սկարսգարդը և Էլայզա Սքանլենը միացել են դերասանական կազմին, իսկ Նեթֆլիքսը ձեռք է բերել ֆիլմի տեղայնացման իրավունքը[4][5]։ Սեբաստիան Սթենը փոխարինել է Էվանսին, որը ստիպված է եղել լքել նախագիծը պլանավորման տարաձայնությունների պատճառով և անձամբ խորհուրդ է տվել իր դերում վերցնել Սթենին[6]։ Բացի այդ հայտարարվել է, որ Ջեյսոն Քլարկը, Ռայլի Քիոն և Հեյլի Բենեթը նույնպես միացել են դերասանական կազմին[7]։ 2019 թվականի մարտին Հարի Մելինգը միացել է նրանց[8]։ Դանի Բենսին և Սաունդեր Ջուրիանսը դառնալու են ֆիլմի երաժշտության հեղինակները[9]։
Նկարահանման շրջանը սկսել է 2019 թվականի փետրվարի 19-ին Ալաբամայում[10]։ 2019 թվականի ապրիլի 15-ին նկարահանումները դադարեցվել են[11][12]։
Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը նախատեսվում է թողարկել 2020 թվականի սեպտեմբերի 16-ին[13]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 De la Paz, Maggie (2019 թ․ փետրվարի 21). «Netflix's The Devil All the Time Adds Bennett, Clarke, & Keough». ComingSoon.net. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 6-ին.
- ↑ Robinson, Jacob (2020 թ․ փետրվարի 6). «Netflix Psychological-Thriller 'The Devil All the Time': Plot, Cast, and Release Date». Netflix. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ Hot Toronto Package: Tom Holland, Robert Pattinson, Chris Evans, Mia Wasikowsa In Antonio Campos’ ‘The Devil All The Time’
- ↑ Kroll, Justin (2019 թ․ հունվարի 16). «'It' Star Bill Skarsgard and 'Sharp Objects' Actress Eliza Scanlen Join Netflix's 'The Devil All The Time'». Variety. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Chris Evans, Tom Holland Lead A-List Cast for Netflix Film ‘The Devil All the Time’
- ↑ Sebastian Stan Replacing Chris Evans In Netflix Film ‘The Devil All The Time’
- ↑ Fleming Jr, Mike (2019 թ․ փետրվարի 19). «Haley Bennett, Jason Clarke, Riley Keough Join 'The Devil All The Time' At Netflix». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Wiseman, Andreas (2019 թ․ մարտի 4). «Netflix's Starry Pic 'The Devil All The Time' Adds 'Buster Scruggs' Star Harry Melling, Shoot Underway». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Danny Bensi & Saunder Jurriaans to Score Antonio Campos's 'The Devil All The Time'». FilmMusicReporter. 2019 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2020 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Make a Deal With ‘The Devil All the Time’
- ↑ Tom Holland’s ‘The Devil All The Time’ is Now Casting!
- ↑ «Filming for the multi-million $$ @netflix film, "The Devil All the Time" happening in Bham today (Highland Park). Crew member says they're shooting the whole movie in AL & will wrap up April 15. The story is based on a book by David Ray Pollock & takes place in Ohio and West VA». Twitter. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Collis, Clark (2020 թ․ հուլիսի 17). «Tom Holland-starring Southern Gothic saga The Devil All the Time to premiere on Netflix in September». Entertainment Weekly. Վերցված է 2020 թ․ հուլիսի 17-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ընդմիշտ հրեշը (ֆիլմ)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2020 ֆիլմեր
- 2020-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2020-ականների անգլերեն ֆիլմեր
- Netflix-ի արտադրության ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Ամերիկյան քրեական ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Արևմտյան Վիրջինիայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Օհայոյում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1950 թվականին
- Ֆիլմեր մահվան մասին
- Ալաբամայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1957 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1945 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1965 թվականին