Ընդհատված մեղեդի
Ընդհատված մեղեդի անգլ.՝ Interrupted Melody | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | կենսագրական ֆիլմ, դրամա և երաժշտական ֆիլմ |
Թվական | 1955 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Curtis Bernhardt?[1] |
Պրոդյուսեր | Jack Cummings? |
Սցենարի հեղինակ | William Ludwig? և Sonya Levien? |
Դերակատարներ | Glenn Ford?, Eleanor Parker?, Ռոջեր Մուր, Cecil Kellaway?, Leopold Sachse?, Բես Ֆլաուերս, Դորիս Լլոյդ, Ստյուարտ Ուիթման, Յուջին Բորդեն, Ուոլտեր Բոլդուին, Peter Leeds?, Evelyn Ellis? և Էնն Քոուդի |
Օպերատոր | Ջոզեֆ Ռութենբերգ |
Երաժշտություն | Alexander Courage? |
Մոնտաժ | John Dunning? |
Կինոընկերություն | Մետրո Գոլդվին Մայեր |
Տևողություն | 106 րոպե |
«Ընդհատված մեղեդի» (անգլ.՝ Interrupted Melody), 1955 թվականի կենսագրական երաժշտական ֆիլմ, նկարահանվել է CinemaScope-ում և Eastman Color-ում, ռեժիսոր` Քերթիս Բերնհարդտ, գլխավոր դերերում` Գլեն Ֆորդ, Էլեանոր Պարկեր, Ռոջեր Մուր և Սեսիլ Քելավեյ։ Ֆիլմը թողարկվել է Մետրո-Գոլդուին-Մայերի համար` Ջեք Քեմինգսի կողմից (ավստրալիացի սոպրանո Մարջորի Լոուրենսի, Սոնյա Լևիենի և Վիլյամ Լյուդվիգի սցենարով)։ Այն պատմում է Լոուրենսի՝ որպես օպերային երգչուհի համբավ ձեռք բերելու և հետագայում ամուսնու օգնությամբ պոլիոմիելիտի նկատմամբ նրա հաղթանակի մասին։ Գործողությունները բեմադրել է Վլադիմիր Ռոզինգը, իսկ Էլին Ֆարելը ապահովել է Պարկերի երգելու ձայնը։
Համառոտ սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմությունը Մարջորիի (Էլինոր Պարկեր) դեպի վեր երկար և դժվարին ճանապարհի մասին է, նրա հաջողությունները երկու մայրցամաքներում և նրա փոթորկոտ ամուսնությունն ամերիկացի բժիշկ Թոմաս Քինգի (Գլեն Ֆորդ) հետ։ 1941 թվականին Հարավային Ամերիկայում շրջագայելիս Լոուրենսը տառապում է պոլիոմիելիտով, որը ոչ միայն կտրուկ դադարեցնում է նրա գործունեությունը, այլև կարճ ժամանակով խլում է նրան ապրելու կամքը։ Ամուսնու օգնությամբ նա հաղթական վերադառնում է օպերա և համերգային բեմ՝ սկսելով երգել արտերկրում հոսպիտալացված զինվորների և զորքերի համար։ Նա վերադառնում է Մետրոպոլիտեն օպերա՝ հանդես գալով Վագների «Տրիստան և Իզոլդա» օպերայի լիարժեք ներկայացման մեջ։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գլեն Ֆորդ` բժիշկ Թոմաս Քինգ
- Էլինոր Պարկեր` Մարջորի Լոուրենս
- Ռոջեր Մուր` Սիրիլ Լոուրենս
- Սեսիլ Քելավեյ` Բիլ Լոուրենս
- Պետեր Լիդս` բժիշկ Էդ Ռայսոն
- Էվելին Էլիս` Կլարա
- Վալտեր Բալդվին` Ջիմ Օվենս
- Էնն Քոդի` Սեսիլ Գիլլի
- Լեոպոլդ Սաչսի` ինքն իրեն
- Ստեֆեն Բեկասսի` Քոմթ Քլաուդ դես Վիգնո
Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]
1947 թվականին հաղորդվել է, որ Մարջորի Լոուրենսը գրել է «Ընդհատված մեղեդի» վերնագրով հուշեր, և որ նա ցանկանում է, որ Գրիր Գարսոնը խաղա իր ֆիլմում[2]։ Գիրքը լույս է տեսել 1950 թվականին։ Chicago Tribune-ն այն անվանել է «կլանող»[3]։
1951 թվականի հունիսին MGM-ն, որը նոր էր մեծ հաջողություն գրանցել «Մեծ Կարուզո»յով՝ օպերայի մեկ այլ աստղի կենսագրություն, հայտարարել է, որ գնել է գրքի էկրանավորման իրավունքները։ Ջեք Քամինգսը պատրաստվել է լինել պրոդյուսերը, իսկ Քեթրին Գրեյսոնը համարվել է հնարավոր աստղ[4]։ Այլ հավանական աստղեր են եղել նաև Գրիր Գարսոնը և Դեբորա Քերը, որոնք պետք է օգտագործեին Լոուրենսի ձայնը[5]։ Լոուրենսը հուլիսին մեկնել է Հոլիվուդ՝ քննարկումներ անցկացնելու Քեմինգսի և Սոնյա Լևիենի հետ, որը պետք է գրեր սցենարը[6]։ Դեկտեմբերին MGM-ն հայտարարել է, որ Լանա Թըրները խաղալու է գլխավոր դերը նկարահանման ընթացքում, որը կսկսվի փետրվարին[7]։ Այնուամենայնիվ, նկարահանումները չեն սկսվել։ 1952 թվականի հուլիսին MGM-ն հայտնել է, որ Գարսոնը խաղալու է գլխավոր դերը, իսկ Վիլյամ Լյուդվիգը աշխատելու է սցենարի վրա[8]։ 1953 թվականի փետրվարին ստուդիան կրկին հետաձգել է աշխատանքը[9]։ 1953 թվականի դեկտեմբերին ֆիլմը վերադարձվել է MGM-ի գրաֆիկին` Գարսոնի մասնակցությամբ[10]։
1954 թվականի ապրիլի 7-ին «Նյու Յորք Թայմսը» հայտարարել է, որ Էլինոր Պարկերը պետք է խաղա այդ դերը, քանի որ մնացած բոլոր թեկնածուները, բացառությամբ Լանա Թըրների, լքել են MGM-ն։ Հոդվածում հաղորդվել է, որ Լոուրենսը ձայնագրել է ֆիլմի երգերը[11]։ Նկարահանումները սկսվել են 1954 թվականի սեպտեմբերին։ Ըստ Պարկերի` կինոռեժիսորները չեն կարող օգտագործել Մարջորի Լոուրենսի ձայնը, քանի որ նա կորցրած է եղել իր վերին ձայնասահմանը։ Պարկերը կարող էր երաժշտություն կարդալ և ուներ կատարյալ բարձրության հաստատուն սոպրանո ձայն։ Նա պատրաստվել է իր դերի ամբողջ երգացանկին՝ շաբաթներ շարունակ ունկնդրելով թվերը։ Նկարահանումների ժամանակ նա երգել է ամբողջ ձայնով՝ շրթունքներով համադրման փոխարեն[12]։ Երգը կրկնօրինակել է Էլին Ֆարելը, որը էկրանին է հայտնվել ֆիլմի սկզբում, երբ ուսանողուհին պայքարում էր երգելու ուսուցչի՝ Գիլլիի (Անն Քոդի) հետ տեսարանում՝ բարձր նոտա ստանալու համար[13]։
Գլեն Ֆորդը ֆիլմում կարող էր հայտնվեր միայն այն դեպքում, եթե նա ստանար ամենաբարձր հոնորարը։ Պարկերն ասել է. «Ես ուզում էի անել այն, ինչ ճիշտ էր ֆիլմի համար, այնպես որ ես ասացի. Գլենը մի տեսակ դժվար մարդ էր, բայց ֆիլմի համար ճիշտ էր և շատ լավ դերասան»[13]։
Երկրորդական դերն ստացել է Ռոջեր Մուրը, որը հենց նոր էր նկարահանել «Վերջին անգամ ես տեսա Փարիզը» MGM-ի համար և պայմանագիր ուներ ստուդիայի հետ[14]։
Նկարահանումներն ավարտվել են 1954 թվականի նոյեմբերին[15]։ Ֆիլմի նախադիտումը տեղի է ունեցել 1955 թվականի հունվարին[16]։
1955 թվականի փետրվարին «Նյու Յորք Թայմսը» հրապարակել է մի լուսանկար, որը ցույց է տալիս տեսարաններ ֆիլմից[17]։
Ընդունում[խմբագրել | խմբագրել կոդը]
MGM-ի արձանագրությունների համաձայն` ԱՄՆ-ում և Կանադայում ֆիլմը վաստակել է 1.801.000 ԱՄՆ դոլար, իսկ արտերկրում` 2.227.000 ԱՄՆ դոլար, ինչը հանգեցրել է 101.000 դոլար շահույթի[18]։
«Նյու Յորք Թայմսի» քննադատ Բոսլի Քրոութերը գովաբանել է ֆիլմը[19]։
«Ընդհատված մեղեդին» ստացել է Օսկար լավագույն օրիգինալ սցենարի համար։ Պարկերն առաջադրվել է «Օսկար» մրցանակի` լավագույն դերասանուհի անվանակարգում (Էլինոր Պարկեր), իսկ Հելեն Ռոուզը՝ հագուստի լավագույն ձևավորում անվանակարգում։
Երաժշտական կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վալտեր Դուքլոն ղեկավարել է MGM Studio սիմֆոնիկ նվագախումբը։ MGM-ը հրապարակել է բնօրինակ ֆիլմի սաունդթրեքի ալբոմի թվով տասնմեկ կատարումները։
- "O don fatale", Վերդի (Դոն Կարլոս)
- "Act 1 finale", Վերդի (Տրուբադուր)
- "Un bel dì", Պուչինի (Մադամ Բատերֆլայ)
- "Հաբաներա", Բիզե (Կարմեն)
- "Սեգիդիլիա", Կարմեն
- "Mon cœur s'ouvre à ta voix", Քամիլ Սեն-Սանս (Սամսոն և Դալիլա)
- "Brünnhilde's Immolation Scene", Վագներ (Աստվածների մայրամուտը)
- Հատվածներ Վագների Տրիստան և Իզոլդա օպերայից
- "Annie Laurie", Ալիսիա Շոտ
- "Over the Rainbow", Հարոլդ Առլեն
- "Voi que sapete", Մոցարտ (Ֆիգարոյի ամուսնությունը)
- Խառնուրդ` Չարլզ Ա. Զիմերման «Խարիսխները հոյակապ են», «Ծովայինների հիմն» (Ժակ Օֆենբախի ստեղծագործությունների հիման վրա), Սեմ Հ. Ստեպտ «Մի՛ նստիր խնձորենու տակ»
- "Quando me'n vo'" (Մուզետտա Վալթզ) Պուչինի (Բոհեմ)
- "Waltzing Matilda", ավանդական
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.imdb.com/title/tt0048210/
- ↑ Cassidy, Claudia (Dec 17, 1947)։ «ON THE AISLE: Lawrence Calls Her Story 'Interrupted Melody' And Garson Wants To Do It On The Screen»։ Chicago Daily Tribune։ էջ 39
- ↑ Barry, Edward (Jan 29, 1950)։ «Diva's Story of Fight for Fame and Life»։ Chicago Daily Tribune։ էջ I11
- ↑ THOMAS F. BRADY (6 June 1951)։ «FILM GUILD MOVES AGAINST FOX CUTS: Screen Writers Are Urged Not to Comply With Proposal for Salary Reductions»։ New York Times։ էջ 37
- ↑ Schallert, Edwin (June 19, 1951)։ «Drama: Garson Likely to Act Lawrence Role; Bettger, Lockhart Villainous»։ Los Angeles Times։ էջ B7
- ↑ «Barrie Play at Paramount»։ New York Times։ 20 July 1951։ էջ 13
- ↑ THOMAS M. PRYOR (Dec 24, 1951)։ «LANA TURNER GETS OPERA SINGER ROLE: Star Will Portray Marjorie Lawrence, Victor Over Polio, in 'Interrupted Melody' Bob Hope Film to Start Of Local Origin»։ New York Times։ էջ 9
- ↑ Schallert, Edwin (July 11, 1952)։ «Drama: Garson in 'Interrupted Melody;' Bacon-Bergman and Bjork Deals on Fire»։ Los Angeles Times։ էջ B9
- ↑ THOMAS M. PRYOR (Feb 16, 1953)։ «KNOPF TO PRODUCE STORY BY ERSKINE: Unpublished 'Diane de Poitiers' Will Be Filmed Independently -- Garson Eyed for Lead»։ New York Times։ էջ 16
- ↑ Schallert, Edwin (Dec 26, 1953)։ «Drama: Ursula Thiess New Star of 'Americano;' Disney Sets Verne Launching»։ Los Angeles Times։ էջ A7
- ↑ «METRO FILLS LEAD IN FILM OF SINGER; Eleanor Parker Will Portray Marjorie Lawrence in 'Interrupted Melody'»։ timesmachine.nytimes.com (անգլերեն)։ Վերցված է 2020-05-27
- ↑ "Eleanor Parker: More Than Just the Sound of Music Baroness" by Richard Corliss, Time, December 20, 2013
- ↑ 13,0 13,1 «Eleanor Parker: Incognito, but Invincible»։ Noir City Sentinel։ Summer 2010։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-19-ին
- ↑ Schallert, Edwin (June 19, 1954)։ «La Jolla Film Festival Plans Expand; Brynner Cited as 'Matador' Star»։ Los Angeles Times։ էջ 13
- ↑ Hopper, Hedda (Nov 16, 1954)։ «Eleanor Parker Will Be Wed»։ Los Angeles Times։ էջ A2
- ↑ Scott, John L. (Feb 13, 1955)։ «Eleanor Parker Plays Convincing Diva Role: Lawrence Life Story Applauded»։ Los Angeles Times։ էջ D3
- ↑ «Interrupted Melody'»։ timesmachine.nytimes.com (անգլերեն)։ Վերցված է 2020-05-27
- ↑ The Eddie Mannix Ledger, Los Angeles: Margaret Herrick Library, Center for Motion Picture Study.
- ↑ Crowther Bosley (1955-05-06)։ «Screen: The Defeat of Polio as Personal Drama; ' Interrupted Melody' Tells Singer's Story»։ The New York Times (en-US)։ ISSN 0362-4331։ Վերցված է 2020-05-27
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ընդհատված մեղեդի»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Ընդհատված մեղեդի(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- Բնօրինակ թրեյլեր