Հարոլդ Առլեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հարոլդ Առլեն
Portrait of Harold Arlen (cropped).jpg
Ի ծնե անունանգլ.՝ Hyman Arluck
Նաև հայտնի է որպեսHarold Arlen և Harold Arluck
Ծնվել էփետրվարի 15, 1905(1905-02-15)[1][2][3][…]
Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Մահացել էապրիլի 23, 1986(1986-04-23)[1][2][3][…] (81 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանՖերնկլիֆ
Ժանրերջազ
Մասնագիտությունկոմպոզիտոր, երգերի հեղինակ, music arranger, կինոպրոդյուսեր, երգիչ, դաշնակահար և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ
Երգչաձայնտենոր[4]
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԼեյբլColumbia Records
ԿրթությունHutchinson Central Technical High School?
ԱմուսինAnya Taranda?
Պարգևներ
Կայքharoldarlen.com
Commons-logo.svg Harold Arlen Վիքիպահեստում

Հարոլդ Առլեն (անգլ.՝ Harold Arlen), իսկական անունը՝ Խաիմ Առլուք (անգլ.՝ Chaim Arlook), փետրվարի 15, 1905(1905-02-15)[1][2][3][…], Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ - ապրիլի 23, 1986(1986-04-23)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), փոփ երաժշտության ամերիկացի կոմպոզիտոր[5], ավելի քան 500 երգերի հեղինակ է, որոնցից շատերն արժանացել են համաշխարհային ճանաչման։ «Օզ քաղաքի հրաշագործը» ֆիլմի համար (1939 թվական) ստեղծած «Over the Rainbow» հիթի շնորհիվ Առլենը գրավել է առաջին հորիզոնականը Great American Songbook ցուցակում։ «Over the Rainbow» երգը նաև ճանաչվել է 20-րդ դարի No. 1 երգ Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի (RIAA) և NEA-ի կողմից[6][7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հրեա երգչի ընտանիքում, մանկության տարիներին սովորել է նվագել դաշնամուր, պատանեկության տարիներին ստեղծել է իր սեփական անսամբլը։ Հաջողության հասնելով որպես երգիչ և դաշնակահար՝ Առլենը քսանամյա հասակում մեկնել է Նյու Յորք, որտեղ սկզբնապես վոդևիլներում եղել է նվագակցող։ 1930-ական թվականներին Հարլեմում գրել է երաժշտություն «Cotton Club» գիշերային հայտնի ակումբի համար, ինչպես նաև առաջին անգամ սկսել է առաջարկել իր երաժշտական ​​գործերը Բրոդվեյի մյուզիքլների և հոլիվուդյան ֆիլմերի համար։ 1940-ական թվականներին համագործակցել է բանաստեղծ-երգիչ Ջոննի Մերսերի հետ։ Այդ համագործակցությամբ արդյունքում ստեղծվել են այնպիսի հիթեր, ինչպիսիք են` «Blues in the Night», «That Old Black Magic», «Ac-Cent-Tchu-Ate the Positive» և այլն։ 1970 թվականին կնոջ մահից հետո Առլենը կորցրել է կյանքի նկատմամբ հետաքրքրությունը, սկսել է խուսափել ընկերներից և ազգականներից՝ աստիճանաբար անցնելով ճգնավորական կենսակերպի։ 1971 թվականին ընդգրկվել է Կոմոզիտորների ազգային փառքի սրահում։

Հարոլդ Առլենը մահացել է 1986 թվականին Նյու Յորքում 81 հասակում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1940 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակին Լավագույն երգի համար («Over the Rainbow», «Օզ քաղաքի հրաշագործը» ֆիլմից)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. https://adp.library.ucsb.edu/index.php/talent/detail/42262/Arlen_Harold_vocalist_tenor_vocal
  5. Colin Larkin, ed. (1997)։ The Virgin Encyclopedia of Popular Music (Concise ed.)։ Virgin Books։ էջ 50։ ISBN 1-85227-745-9 
  6. «Honors & Awards»։ Haroldarlen.com։ Վերցված է June 7, 2012 
  7. «New song list puts 'Rainbow' way up high – CNN»։ Archives.cnn.com։ March 7, 2001։ Արխիվացված է օրիգինալից July 7, 2009-ին։ Վերցված է June 7, 2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]