Էֆեդրա սովորական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էֆեդրա սովորական
Ephedra distachya russia 1.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Գնետայիններ
Բաժին Մերկասերմեր
Դաս Գնետայիններ
Կարգ էֆեդրայինններ
Ընտանիք Էֆեդրազգիներ, Լեռնաչամիչազգիներ
Ցեղ Էֆեդրա
Տեսակ Էֆեդրա սովորական
Լատիներեն անվանում
Ephedra distachya
L., 1753
Հոմանիշներ
Հատուկ պահպանություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում





Էֆեդրա սովորական, երկհասկավոր էֆեդրա[3], լեռնաչամիչ երկհուրանավոր, սարի չամիչ սովորական, սարի չամիչ երկհասկիկանի (լատ.՝ Ephedra distachya), էֆեդրազգիների կամ լեռնաչամիչազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկտուն բույսի միկրոստրոբիլները խմբված են հասկիկներում: Մեգաստրոբիլները զույգերով աճում են անութային և գագաթնային հանգույցներում: Սերմերի հասունացման շրջանում ձևափոխված, թեփուկանման ծածկող և մանր տերևներն առաջացնում են կարմիր կամ նարնջագույն կոնանման մսալի հատապտուղներ, որոնք թափվում են սեպտեմբերին[4]: Էֆեդրան ունի 20-50 սմ երկարություն և անփայլ դեղնականաչավուն ճյուղեր։ Միջհանգուցային տարածությունների երկարությունը հասնում է մինչև 3 սմ-ի։ Բնի կեղևը մոխրավուն է։ Առեջքային (արական) հասկիկները միայնակ են կամ հավաքված գնդաձև փնջերում։ Սերմաբողբոջային (իգական) և երկգույն հասկիկները հավաքված են 3-4-ական խմբերով։ Հասուն և կլորավուն կոներն ունեն 6-7 մմ երկարություն։

Ծաղկում է ապրիլից-հունիս ամիսներին։ Առաջին տեևները թեփուկանման են, մանր, նշտարաձվաձև, բաց կանաչավուն, հետագայում՝ գորշավուն։

Չորադիմացկուն և լուսասեր բույս է։ Ջերմասեր է, բայց կարող է դիմանալ ցածր ջերմաստիճանում։ Վնասատուներից և հիվանդություններից գրեթե չի տուժում։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտու չոր քարքարոտ, ավազային կամ կավային լանջերին[4]: Տարածված է Կովկասում, հարավային Սիբիրում, Միջին Ասիայում, Միջերկրական ծովի ափերին։ ՀՀ-ում հանդիպում է Մեղրու շրջանում։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսի կանաչ ճյուղերը պարունակում են դաբաղանյութեր, ֆլոբաֆեն, C վիտամին, կարբոնաթթուներ, կատեխին և «ցնդող» տերպեններ (ցինեոլ, տերպինեոլ և այլն), որոնցով պայմանավորված է ասեղնատերևների յուրահատուկ հոտը: Էֆեդրան ունի ադրենալինանման ազդեցություն, գրգռում է կենտրոնական նյարդային համակարգը, լայնացնում բրոնխները և թուլացնում աղիքների հարթ մկանները: Կանաչ ճյուղերից ստանում են քլորջրածնային էֆեդրին, որն օգտագործում են արյան ճնշումն արագ կարգավորելու նպատակով: Բույսի հատապտուղներն ուտելի են ու պարունակում են շաքարներ, դաբաղանյութեր, օրգանական թթուներ և այլն: Պտուղներից պատրաստում են մուրաբա, կոմպոտ, ջեմ, կիսել, ինչպես նաև օղի և լիկյոր[4]:

Բժշկության մեջ օգտագործում են թոքերի հիվանդության բուժման համար։ Կանաչապատման մեջ կարելի է օգտագործել հանրապետության ցածրադիր վայրերում՝ քարապարտեզների ձևավորման մեջ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ephedra distachya L.»։ The Plant List. Version 1. Published on the Internet; http://www.theplantlist.org/ (TPL)։ Missouri Botanical Gardens and the Royal Botanic Gardens, Kew։ 2010-01-01։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-01-ին։ Վերցված է 19 декабря 2011 
  2. «Taxon: Ephedra distachya L.»։ National Germplasm Resources Laboratory, Beltsville, Maryland: USDA, ARS, National Genetic Resources Program. Germplasm Resources Information Network (GRIN)։ 2010-12-11։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-17-ին։ Վերցված է 12 декабря 2010 
  3. Губанов, И. А. и др. 47. Ephedra distachya L. — Эфедра двухколосковая, или Хвойник двухколосковый, Кузьмичёва трава // Иллюстрированный определитель растений Средней России. В 3 т. — М.: Т-во науч. изд. КМК, Ин-т технолог. иссл., 2002. — Т. 1. Папоротники, хвощи, плауны, голосеменные, покрытосеменные (однодольные). — С. 122. — ISBN 8-87317-091-6. Проверено 12 декабря 2010.
  4. 4,0 4,1 4,2 Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղագիտություն։

Գիտական հայտնի գրականություն

  • Сагалаев В. А. «Степная малина» Поволжья // Биология в школе. — М.: Школьная пресса, 2009. — № 7. — С. 15—17.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]