Էռնեստո Ռամիրես Ալոնսո
Էռնեստո Ռամիրես Ալոնսո (իսպ.՝ Ernesto Ramirez Alonso, mas conocido como El señor telenovelaփետրվարի 28, 1917[2], Ագուասկալիենտես (քաղաք), Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - օգոստոսի 7, 2007[1][2], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի դերասան, օպերատոր, պրոդյուսեր և ռեժիսոր։ Մեծ ներդրում է ունեցել մեքսիկական կինեմատոգրաֆիայի զարգացման գործում։ Ֆիլմերում և հեռուստասերիալներում կատարել է 121 աշխատանք, որոնցից 76-ը որպես պրոդյուսեր, 54-ը՝ դերասան, 15-ը՝ ռեժիսոր և 6-ը որպես օպերատոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալոնսոն ծնվել է 1917 թվականի փետրվարի 28-ին՝ Ագուասկալենտեսում։ Մանկուց երազել է դերասան դառնալ, այդ պատճառով էլ միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է թատերական-գեղարվեստական ֆակուլտետ։ 1937 թվականին մեքսիկական կինեմատոգրաֆիայում կատարել է իր առաջնելույթը, և այդ ժամանակվանից ի վեր մասնակցել է տարբեր ժանրային ուղղություններով ֆիլմերի և հեռուստասերիալների 122 աշխատանքների։ Հաջողությունն անսպասելիորեն ժպտացել է նրան. հյուրախաղերով Ագուասկալենտես են եկել թատերական դերասանուհիներ Իզաբել և Անիտա Բլանչ քույրերը և նրան տարել են Մեխիկո, որտեղ 1941 թվականին չորս տարվա ընդմիջումից հետո կրկին մուտք է գործել կինեմատոգրաֆիայի աշխարհ և զարգացրել այն մինչև մահ։
1950-ական թվականների վերջին նա անցել է կարճաժամկետ դասընթացներ, որոնք Մեքսիկայի վարչական կառավարման ինստիտուտը կազմակերպել է ֆիլմերի և հեռուստասերիալների պրոդյուսերների ֆակուլտետում (նույն ինստիտուտում, որտեղ սովորել է Վալենտին Պիմշտեյնը, սակայն Պիմշտեյնը շատ ավելի երկար է սովորել այնտեղ), և ստացել է վկայական, որից հետո ամբողջովին նվիրվել է իր մասնագիտությանը՝ որպես պրոդյուսեր բեմադրելով 76 հեռուստասերիալ, որից հետո ինչ-որ մեկը նրան անվանել է «Սինյոր տելենովելլա»։
1960-ական թվականներին նա պայմանագիր է կնքել լատինաամերիկացի գրող Քարիդադ Բրավո Ադամսի հետ, որից հետո նրա վեպերից շատերը էկրանավորվել են ոչ միայն Մեքսիկայում, այլև Լատինական Ամերիկայի որոշ երկրներում։ Դրանից հետո նա պայմանագրեր է ստորագրել Ֆերնանդա Վիլելի, Կարմեն Դանիելսի, Մարիա Սարատինիի և այլ լատինամերիկացի գրողների հետ, որոնց վեպերը նույնպես էկրանավորվել են։
Նա իր գործունեության ընթացքում օգնել է բազմաթիվ դերասանների և դերասանուհիների։ Երիտասարդ տարիներից մտերիմ է եղել նշանավոր դերասանուհի Մարիա Ֆելիքսի հետ։ Այդ բարեկամությունը տևել է մինչև Մարիայի մահը (2002 թվական)։ Նա մտերիմ է եղել նաև դերասանուհի Միրոսլավա Ստերնի հետ։ Էրնեստոն այսպես կոչված «Պատմական տելենովելլայի» միակ պրոդյուսերն է եղել, որի սյուժեներն ու փաստարկները համակողմանիորեն լուսաբանել են Մեքսիկայի պատմության տարբեր իրադարձությունները։
Մահացել է 2007 թվականի օգոստոսի 7-ին` Մեխիկոյում։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրնեստո Ալոնսոն մահացել է 90 տարեկան հասակում՝ Մեխիկոյի իր առանձնատանը[3]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես դերասան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստասերիալների ընտրանի
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2000-2001 - «Ինձ ավելի ամուր գրկիր»՝ Պադրե Բոսկո
- 2002 - «Սիրո և ատելության միջև»՝ Պադրե Աբադ
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1955 - «Հանցագործության փորձ»՝ Արչիբալդո դե լա Կրուս
Որպես պրոդյուսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստասերիալների ընտրանի
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1971 - «Իտալուհին պատրաստվում է ամուսնանալ»՝ ռեժիսոր, բեմադրող
- 1975 - «Պալոմա»
- 1980 - «Ապրում եմ կարմիր աշխարհում»
- 1981 -
- «Ինձ հավերժ սիրիր»
- «Ծնվելու իրավունք»
- 1983 - «Անեծք»՝ պրոդյուսեր և դերասան (Էնրիկե դե Մարտինո)
- 1985 - «Ոչ ոք բացի քեզնից»
- 1986 - «Մի շղթայով կապվածները»
- 1988 - «Նոր առավոտ»
- 1990 - «Ես գնում եմ այս կնոջը»
- 1994 - «Արծվի թռիչքը»
- 1996 - «Վառված ջահը»
- 1997 - «Բաժանվածները»
- 2004 - «Իմ մեղքը քո հանդեպ տածած սիրո մեջ է»
- 2005 - «Խոչընդոտը՝ սիրո ճանապարհին»
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]TVyNovelas (մեքսիկական մրցանակ) (23-ից 12-ը)
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես պրոդյուսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանակարգ | Հեռուստանովել | Մրցանակաբաշխության արդյունքներ |
---|---|---|---|
2004 | Լավագույն հեռուստանովել | Իմ մեղքը քո հանդեպ տածած սիրո մեջ է | պարտություն |
2003 | Լավագույն հեռուստանովել | Ուրիշը | հաղթանակ |
2000 | Լավագույն հեռուստանովել | Կրքի լաբիրինթոսները | հաղթանակ |
1997 | Լավագույն հեռուստանովել | Վառված ջահը | պարտություն |
1995 | Լավագույն հեռուստանովել | Արծվի թռիչքը | պարտություն |
1991 | Լավագույն հեռուստանովել | Ես գնում եմ այս կնոջը | պարտություն |
Լավագույն պրոդյուսեր | հաղթանակ | ||
1989 | Լավագույն հեռուստանովել | Մի շղթայով կապվածները | պարտություն |
1988 | Լավագույն հեռուստանովել | Փառքի ճանապարհ | պարտություն |
Լավագույն հեռուստանովել | Վիկտորիա | պարտություն | |
1987 | Լավագույն հեռուստանովել | Herencia maldita | պարտություն |
1986 | Լավագույն հեռուստանովել | De pura sangre | հաղթանակ |
Լավագույն հեռուստանովել | Անխելիկա | պարտություն | |
Լավագույն հեռուստանովել | Ոչ ոք բացի քեզնից | պարտություն | |
1985 | Լավագույն հեռուստանովել | Դավաճանություն | հաղթանակ |
1984 | Լավագույն հեռուստանովել | Ատելության հարսանիքները | հաղթանակ |
Լավագույն հեռուստանովել | Անեծք | պարտություն | |
1983 | Լավագույն հեռուստանովել | Ծնվելու իրավունք (TVyNovelas մրցանակի առաջին դափնեկիրը) | հաղթանակ |
Որպես դերասան
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանակարգ | Հեռուստանովել | Մրցանակաբաշխության արդյունքներ |
---|---|---|---|
1990 | Լավագույն դերասան | Սպիտակը և սևը | հաղթանակ |
1984 | Լավագույն դերասան | Անեծք | հաղթանակ |
Հատուկ մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2005 - Premio especial a la excelencia
- 1986 - Trayectoria como pionero artístico
- 1983 - Premio especial por trayectoria artística
INTE (ոչ մի մրցանակ)
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանակարգ | Հեռուստանովել | Մրցանակաբաշխության արդյունքեր |
---|---|---|---|
2003 | Տարվա լավագույն հեռուստանովել | Ուրիշը | պարտություն |
El Heraldo (1-ից 1-ը)
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանակարգ | Հեռուստանովել | Մրցանակաբաշխության արդյունքներ |
---|---|---|---|
1995 | Լավագույն հեռուստանովել | Արծվի թռիչքը | հաղթանակ |
Ariel (2-ից 1-ը)
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանակարգ | Ֆիլմ | Մրցանակաբաշխության արդյունքներ |
---|---|---|---|
2006 | Արիել ոսկե մրցանակ | Մեքսիկական կինեմատոգրաֆիայի մեջ բազմամյա անձնական ներդրման համար | հաղթանակ |
1956 | Լավագույն դերասան | Հանցագործության փորձ | պարտություն |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.nytimes.com/2007/08/11/obituaries/11alonso.html
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ «Ernesto Alonso, 90, Telenovela Director, Dies». The New York Times. The Associated Press. 2007 թ․ օգոստոսի 11. ISSN 0362-4331. Վերցված է 2016 թ․ հունիսի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Փետրվարի 28 ծնունդներ
- 1917 ծնունդներ
- Մեքսիկայում ծնվածներ
- Օգոստոսի 7 մահեր
- 2007 մահեր
- Մեխիկո քաղաքում մահացածներ
- Մեքսիկացի դերասաններ
- Մեքսիկացի կինոդերասաններ
- Մեքսիկացի ռեժիսորներ
- Ռեժիսորներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Հեռուստատեսային պրոդյուսերներ
- Մեքսիկացի կինոռեժիսորներ
- Մեքսիկացի կինոգործիչներ
- Թոքաբորբից մահացածներ