Էրիխ ֆոն Մանշթայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էրիխ ֆոն Մանշտեյնից)
Էրիխ ֆոն Մանշթայն
Erich von Manstein
Գեներալ-ֆելդմարշալ Էրիխ ֆոն Մանշթայնը
1887, նոյեմբերի 241973, հունիսի 10
ԾննդավայրԲեռլին, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն
Մահվան վայրԻքինգ, Բավարիա, ԳՖՀ
ԳերեզմանՍտորին Սաքսոնիա
ՔաղաքացիությունԳերմանիա Երրորդ Ռայխ
ԶորատեսակԳերմանական կայսրական բանակ
Ծառայության տարիներ1906-1944
ԿոչումԳեներալ-ֆելդմարշալ
Հրամանատարն էրQ4031814?, 11th Army?, Army Group Don? և Army Group South?
Մարտեր/
պատերազմներ
Առաջին աշխարհամարտ
Երկրորդ աշխարհամարտ
Բարբարոսա
Ստալինգրադի ճակատամարտ
Կուրսկի ճակատամարտ
Ֆրանսիայի գրավում
Լեհաստանի գրավում
Պարգևներ
ՍտորագրությունИзображение автографа

Էրիխ ֆոն Մանշթայն (գերմ.՝ Erich von Manstein, նոյեմբերի 24, 1887, Բեռլին, Պրուսիայի թագավորությունհունիսի 10, 1973, Իքինգ, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[Ն 1], գերմանացի գեներալ-ֆելդմարշալ, Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների մասնակից։

Գեներալ-ֆելդմարշալ Պաուլ ֆոն Հինդենբուրգի եղբորորդին է։ Առավել հայտնի է եղել որպես ստրատեգ և ոչ գերմանական գեներալական կազմի (գեներալիտետի) ֆորմալ առաջնորդ[2]։ Եղել է Գերդ ֆոն Ռունդշտեդտի հրամանատարության գտնվող «Հարավ» բանակային խմբի շտաբի պետը և 1939 թվականին մասնակցել է Լեհաստանի գրավմանը։

Նա առաջադրել է Ֆրանսիա ներխուժելու հիմնական պլանի մտահղացումը։ 1944 թվականին պաշտոնից ազատվել է Երրորդ Ռայխի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի հետ շարունակ տարաձայնությունների պատճառով։ Պատերազմի ավարտից հետո դատապարտվել է բրիտանական դատարանի կողմից՝ 18 տարի ազատազրկմամբ։ 1953 թվականին բանտից ազատվել է՝ առողջական խնդիրերի պատճառով։

Դրանից հետո Արևմտյան Գերմանիայում աշխատել է որպես ռազմական խորհրդական։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բեռլինում՝ գերմանացի գեներալ Ֆրից Էրիխ ֆոն Լևինսկիի ընտանիքում։ Ծնվելու պահից հետո միանգամից որդեգրվել է գեներալ Գեորգ ֆոն Մանշթայնի կողմից, ով եղել է Ալբրեխտ Գուստավի որդին։

Երբ ծնվել է Էրիխը, գեներալ Լևինսկին հեռագիր է ուղարկել Մանշթայնին և այնտեղ գրել.

Դուք ունեք տղա։ Մայրը և երեխան իրենց լավ են զգում։ Շնորհավորում եմ
- Գեներալ Լևինսկիի հեռագրից

Մանշթայնի 16 տոհմական հաջորդական նախնինները եղել են պրուսա-գերմանական կամ ռուսական բանակի գեներալներ։ 1900-1902 թվականներին Էրիխը սովորել է կադետական դպրոցում, 1902-ից 1906 թվականներին՝ ռազմական ուսումնարանում։

1906 թվականի մարտից ծառայել է 3-րդ պրուսիական հետևակային գվարդիական գնդում՝ ֆենրիխի կոչումով։ 1907 թվականին ստացել է գերմանական բանակի լեյտենանտի կոչում։ 1913-1914 թվականներին եղել է ազատ ունկնդիր ռազմական ակադեմիայում։

Առաջին համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1914 թվականի հուլիսի 28-ին բռնկված Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Էրիխը եղել է 2-րդ գվարդիական պահեստային գնդի գումարտակի համհարզը (ադայուտանտ)՝ լեյտենանտի կոչումով։

Կռվել է Բելգիայում, ապա նաև Էստոնիայում, Սերբիայում և Լեհաստանում, որտեղ էլ 1914 թվականի նոյեմբերին ծանր վնասվել է։

1915 թվականին ստանում է կապիտանի կոչում։ Ծառայել է համհարզ 12-րդ բանակի շտաբում, իսկ հետո՝ 2-րդ և 1-ին գենշտաբերում՝ որպես սպա։

Վերդենի ճակատամարտից հետո (1916, փետրվարի 21–դեկտեմբերի 18) եղել է 4-րդ հեծելազորային դիվիզիայի զորահրամանատարը։ 1918 թվականի մայիսին զբաղեցրել է նույն պաշտոնը 213-րդ հարվածային հետևակային դիվիզիայում։

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո (նոյեմբերի 11, 1918) պարգևատրվել է Երկաթե խաչով, 1-ին (հոկտեմբեր, 1914) և երկրորդ աստիճանի (նոյեմբերի, 1915), ինչպես նաև Պրուսիայի ասպետական խաչով (1918)։

Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան ճակատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհաստանի պատերազմի ընթացքում (1939 թվական, սեպտեմբեր-հոկտեմբեր) եղել է «Հարավ» բանակային խմբի շտաբի պետը՝ գեներալ-լեյտենանտի կոչումով։

Ստացել է 1-ին և 2-րդ աստիճանի երկաթե խաչի պարգև (Կրկնակի)։ 1940 թվականի փետրվարից եղել է 38-րդ բանակային կորպուսի զորահրամանատարը՝ հետևազորի գեներալի կոչումով (1940 թվականի հունիսի 1-ից)։

Հենց Մանշթայնը առաջարկեց այն միտքը, որ անհրաժեշտ է տանկային հարված հասցնել Արդենյան լեռների ուղղությամբ։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Իրական անուն և ազգանուն՝ Ֆրիդրիխ ֆոն Լևինսկի։ Ծնվել է Բեռլինում՝ գեներալի ընտանիքում։ Ծնված պահից որդեգրվել է հարուստ հողատեր Գեորգ ֆոն Մանշթայնի կողմից, քանի որ իրական և որդեգիր մայրերը եղել են հարազատ քույրեր, որոնցից վերջինս անպտուղ էր[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Էրիխ ֆոն Մանշթայն» կենսագրական տեղեկատու գերմանացի ֆաշիստի մասին
  2. Ս. Միտչեմ, Ջ. Մյուլլեր, Երրորդ Ռայխի զորահրամանատարներ — Սմոլենսկ. Ռուսիչ, 1995. — 480 էջ. — (Տիրենիա). — 10 000 օ., էջ 332 — ISBN 5-88590-287-9.