Էռնստ Շտադլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էռնստ Շտադլեր
Ernst Maria Richard Stadler.jpg
Ծնվել է օգոստոսի 11, 1883(1883-08-11)[1]
Ծննդավայր Կոլմար[2]
Վախճանվել է հոկտեմբերի 30, 1914(1914-10-30)[1] (31 տարեկանում)
Վախճանի վայր Իպր, Իպրես, Արևմտյան Ֆլանդրիա, Բելգիա
Մասնագիտություն բանաստեղծ, թարգմանիչ, գրական քննադատ և գրող
Լեզու գերմաներեն[3]
Քաղաքացիություն Flag of the German Empire.svg Գերմանական կայսրություն
Աշխատավայր Օքսֆորդի համալսարան
Ernst Stadler Վիքիպահեստում

Էռնեստ Շտադլեր (գերմ.՝ Ernst Stadler, օգոստոսի 11, 1883(1883-08-11)[1], Կոլմար[2] - հոկտեմբերի 30, 1914(1914-10-30)[1], Իպր, Իպրես, Արևմտյան Ֆլանդրիա, Բելգիա), գերմանա-ֆրանսիացի բանաստեղծ, գրող, բանասեր և թարգմանիչ: Վաղ էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչներից մեկը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էռնստ Շտադլերը ծնվել է 1883 թվականի օգոստոսի 11-ին Էլզասում, որը այդ ժամանակ Գերմանիայի կայսրության մի մասն էր (այժմ այն Ֆրանսիայի շրջաններից է): Նրա հայրենի քաղաքը գտնվում է երկու երկրների սահմանի վրա՝ այն տարածքում, որը դարեր շարունակ Գերմանիայի և Ֆրանսիայի միջև վեճի առարկա է եղել: Սա մեծապես կանխորոշել է գրող Շտադլերի ապագա ճակատագիրը, նրա գեղարվեստական ու գիտական հետաքրքրությունների շրջանակը: Հատկանշական է, որ Ֆրանսիայում նրան կոչում են գերմանացի բանաստեղծ, իսկ Գերմանիայում` էլզասցի[4]:

Էռնստ Շտադլերը ծնվել է դատախազի ընտանիքում, հաճախել գիմազիա Ստրասբուրգում: Այնտեղ նա ծանոթացել է իր ապագա ընկերների՝ գրական գործիչներ Ռենե Շիկելի և Օտտո Ֆլակեի հետ: 1902 թվականին նրանք միասին հրատարակել են ամսագիր (գերմ.՝ «Der Stürmer», ավելի ուշ վերանվանվել է «Der Merker»): Ստրասբուրգում, ապա Մյունխենում Շտադլերը սովորել է գերմանագիտություն, ռոմանագիտություն և համեմատական լեզվաբանություն: Արդյունքում, «Պարցիֆիլ» հեթանոսական վեպի մասին իր գիտական աշխատանքի համար նրան շնորհվել է դոկտորի աստիճան: 1906-1908 թվականներին նա Օքսֆորդի համալսարանում աշխատել է որպես դոցենտ, ապա Ստրասբուրգում ստացել է դոցենտուրա Շեքսպիրից Վիլանդի կատարած թարգմանությունների ուսումնասիրության համար: 1910-1914 թվականներին Շտադլերը՝ որպես պրոֆեսոր, դասավանդել է գերմանական բանասիրություն Բրյուսելում: Նա ստիպված է եղել հրաժարվել Տորոտոյում դասախոսություններ կարդալուց, քանի որ սկսվել էր Առաջին համաշխարհային պատերազմը, և նա նշանակվել է հրետանի սպա:

Նույն տարում նա զոհվել է Զանդվոորդ գյուղի մոտ (Իպրոմի մոտ) նռնակի պայթյունից:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պոռթկում» (1914) բանաստեղծությունների ժողովածուի հրապարակումից հետո Շտադլերը դարձել է գրական վաղ էքսպրեսիոնիզմի ամենակարևոր գործիչներից մեկը: Ի տարբերություն իր ժամանակակից Գեորգ Հեյմի, նա չի վախեցրել ընթերցողներին ապագա դժբախտությունների կանխատեսումներով: Նա կոչ է արել անցում կատարել դեպի լավ աշխարհը, փորձել է հաղթահարել իրեն ժամանակակից արվեստի դեպրեսիվ միտումները: Նա և իր ընկեր Ռենե Շիկելեն՝ որպես Էլզասցիներ, իրենց աշխատանքներում ձգտում էին փոխհամաձայնություն ու ընկալում մտցնել գերմանական և ֆրանսիական մշակույթների միջև: Շտադլերը նույն նպատակն է հետապնդել իր թարգմանական և գիտական աշխատանքներում: Նա փորձել է գտնել երկու ժողովուրդների փոխադարձ ազդեցության և միասնության կետեր: Արդյունքում նա դարձել է ամենաազդեցիկ կերպարներից մեկը էքսպրեսիոնիստների շրջանում: Նրա տասը բանաստեղծություններ ընդգրկվել են «Մարդկության մթնշաղը» (1919, հրատարակիչ Քուրթ Փինտուս):

Հիմնական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Präludien (Gedichte, Straßburg 1904)
  • Der Aufbruch (Gedichte, Leipzig 1914)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]