Էռնեստ Փուլ
Էռնեստ Փուլ | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 23, 1880[1] |
| Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[2] |
| Վախճանվել է | հունվարի 10, 1950[1] (69 տարեկան) |
| Վախճանի վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
| Մասնագիտություն | լրագրող, վիպասան, գրող և դրամատուրգ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Փրինսթոնի համալսարան |
| Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
| Պարգևներ | |
| Ամուսին | Margaret A. Winterbotham? |
Էռնեստ Փուլ (անգլ.՝ Ernest Poole․ հունվարի 23, 1880[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[2] - հունվարի 10, 1950[1], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գրող, ժուռնալիստ և հրապարակագիր։ Պուլիցերյան մրցանակի դափնեկիր.
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1880 թվականի հունվարի 23-ին Չիկագոյում։ 1901 թվականին ավարտել է Փրինստոնի համալսարանը։ Որպես լրագրող՝ հանդես է եկել երեխաների աշխատանքի վերացման օգտին։ Օգնել է Ափթոն Սինքլերին նյութեր հավաքելու «Ջունգլիները» վեպի համար։ Աջակցել է սոցիալիստական շարժմանը։ 1905 թվականին մեկնել է Ռուսաստան, ականատես դարձել ռուսական առաջին հեղափոխությանը։ 1906 թվականին գրել է իր առաջին վեպը՝ «Փողոցի ձայնը» / (The Voice of the Street). խորագրով։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է ամերիկյան The Saturday Evening Post ամսագրի զինվորական թղթակիցը։ 1917 թվականի ամռանը երկրորդ անգամ է այցելել Ռուսաստան, որից հետո գրել է «Մութ մարդիկ» (The Dark People, 1918 թ.) և «Գյուղը » (The Village, 1918 թ.) գրքերը։
1918 թվականին գրել է «Նրա ընտանիքը» վեպը, որի համար արժանացել է Պուլիցերյան մրցանակի (ի դեպ, դա «Վեպ» անվանակարգում շնորհված Պուլիցերյան առաջին մրցանակն էր[4])։ Այդ երկը, ինչպեսև 2015 թվականին Փուլի հրատարակած «Նավահանգիստը» վեպը, դարձել են բեսթսելլեր[5]։ 2016 թվականին նա ընտրվել է արվեստների և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամ[6]։
Էռնեստ Փուլը մահացել է թոքախտից, իր 70-ամյակը լրանալուց տասներեք օր առաջ[7]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Voice of the Street / Փողոցի ձայնը (1906)
- The Harbor / Նավահանգիստը (1915)
- His Family / Նրա ընտանիքը (1917)
- The Village; Russian Impressions / Գյուղը; Ռուսաստանյան տպավորություններ (1918)
- His Second Wife / Նրա երկրորդ կինը (1918)
- The Dark People: Russia’s Crisis / Մութ մարդիկ. Ռուսաստանի ճգնաժամը (1919)
- Blind; a story of these times / Կույր․ այս ժամանակների պատմություն (1920)
- Beggar’s Gold / Մուրացկանի ոսկին (1921)
- Millions / Միլիոններ (1922)
- Danger / Վտանգ (1923)
- The Avalanche / Ձնահյուսը (1924)
- The Little dark man: and other Russian sketches / Փոքրիկ մութ մարդը և ռուսական այլ էսքիզներ (1925)
- The Hunter’s Moon / Որսորդի լուսինը (1925)
- With Eastern Eyes / Արևելյան աչքերով (1926)
- Silent Storms / Լուռ փոթորիկներ (1927)
- Car of Croesus / Կրեսոսի ավտոմեքենան (1930)
- Destroyer / Քանդողը (1931)
- Nurses on horseback / Ձիավոր բուժքույրեր (1932)
- Great winds / Մեծ քամիներ (1933)
- One of us / Մեզանից մեկը (1934)
- Bridge; my own story / Կամուրջ; իմ սեփական պատմությունը (1940)
- Giants gone; men who made Chicago / Հսկաները գնացին; տղամարդիկ, ովքեր ստեղծել են Չիկագոն (1943)
- Great White hills of New Hampshire / Նյու Հեմփշիրի Սպիտակ մեծ բլուրները (1946)[8]
- Nancy Flyer, a stagecoach epic / Նենսի Ֆլայեր, բեմի մարզիչի էպոս (1949)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 SNAC — 2010.
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #1028639236 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Novel - The Pulitzer Prizes
- ↑ His Family (Google Books)
- ↑ Webarchiv|url=http://www.finebooksmagazine.com/issue/200908/pulitzer-1.phtml Արխիվացված 2010-12-10 Wayback Machine |wayback=20101210004740 |text=Rosecrans Baldwin: Poole’s Prize: Why Did My Father’s Great-Great Uncle Win a Pulitzer for Fiction?, in: Fine Books Magazine |archiv-bot=2023-12-19 06:25:16 InternetArchiveBot
- ↑ «Members: Ernest Poole». American Academy of Arts and Letters. Վերցված է 2019-04-20-ին.
- ↑ "Deaths: Ernest Poole, 69, War Reporter," Brooklyn Daily Eagle, Jan. 11, 1950, pg. 15.
- ↑ {itace monografie | příjmení = Hart | jméno = James | titul = The Oxford Companion to American Literature | url = https://archive.org/details/oxfordcompanionthart | vydavatel = Oxford University Press | místo = Oxford, UK | rok = 2004 | isbn = 9780195065480 | jazyk = Angličtina | url-access = registration
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Works by Էռնեստ Փուլ in eBook form at Standard Ebooks
- Ernest Pooleի գործերը Գուտենբերգ նախագծում
- Works by Ernest Poole at Faded Page (Canada)
- Works by Էռնեստ Փուլ at LibriVox (public domain audiobooks)

- Photos of the first edition of His Family, www.pprize.com/
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռնեստ Փուլ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հունվարի 23 ծնունդներ
- 1880 ծնունդներ
- Չիկագո քաղաքում ծնվածներ
- Հունվարի 10 մահեր
- 1950 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Փրինսթոնի համալսարանի շրջանավարտներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ամերիկացի սոցիալիստներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի լրագրողներ
- Պուլիցերյան մրցանակակիրներ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- Լրագրողներ այբբենական կարգով