Էննի Մոնտեգյու Ալեքսանդր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էննի Մոնտեգյու Ալեքսանդր
Ծնվել էդեկտեմբերի 29, 1867(1867-12-29)[1]
Հոնոլուլու, Հավայիի թագավորություն[2]
Մահացել էսեպտեմբերի 10, 1950(1950-09-10)[3][1] (82 տարեկան)
Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Բնակության վայր(եր)Օքլենդ[2], Auburndale?[2] և Փարիզ[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհնէաբան, բարերար, կենդանաբան, scientific collector և botanical collector
ԳործակիցUniversity of California Museum of Paleontology?
Գործունեության ոլորտհնէաբանություն
ԱնդամակցությունAmerican Society of Mammalogists?
Ալմա մատերԿալիֆոռնիայի համալսարան, Lasell University? և Փունահոու դպրոց
Տիրապետում է լեզուներինանգլերեն[4]
Ազդվել էJohn Campbell Merriam?
ՀայրՍեմյուել Թոմաս Ալեքսանդր[2]
ՄայրՄարթա Էլիզա Ալեքսանդր[5]
 Annie Montague Alexander Վիքիպահեստում

Էննի Մոնտեգյու Ալեքսանդր (անգլ.՝ Annie Montague Alexander` 1867 թվականի դեկտեմբերի 29, Հոնոլուլու- 1950 թվականի դեկտեմբերի 10, Օքլենդ (Կալիֆորնիա))՝ ամերիկացի հնէաբան, Բերկլիի Կալիֆորնիական համալսարանում Հնէաբանության թանգարանի հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էննի Մոնտեգյու Ալեքսանդրը ծնվել է 1867 թվականին Հոնոլուլուում։ Նա Սեմանուել Թոմասի և Մարթա Կուկ Ալեքսանդրի չորս երեխաներից երրորդն էր[6]։ Էնիի պապն ու տատը Անգլիայից Հավայի ժամանած առաջին միսիոներներից են, նրա հայրը Մաուիում զբաղվում էր շաքարեղեգի մշակմամբ և Alexander & Baldwin[7][8] ընկերության հիմնադիրներից մեկն էր։ Էննին երիտասարդ հասակում հնարավորություն ուներ շատ ճամփորդել Եվրոպայում և հարավ-արևելյան Ասիայում[7]։

1882 թվականին Էննիի ընտանիքը տեղափոխվեց Օքլենդ (Կալիֆորնիա)[6]։ 1887 թվականին Էննին ընդունվեց Մասսաչուսեթսի[7][9] կանանց համար նախատեսված դպրոց(Lasell Seminary for Young Women): 1888 թվականին Ալեքսանդրովների ընտանիքը Փարիզում էր, որտեղ Էննին ուսանեց երաժշտություն և նկարչություն։ 1901 թվականին, Բերկլիի համալսարանում Ջոն Մերրիամի դասախոսություններին այցելելուց հետո, նա սկսեց հետաքրքրվել հնէաբանությամբ[6]։ 1901 թվականից մինչև 1905 թվականը Էննի Ալեքսանդրը ֆինանսավորում էր Մերրիամի հնէաբանական գիտարշավը և անձամբ մասնակցում էր դրանց[6]։ Վերջին գիտարշավի ժամանակ հայտնաբերվեց մեծ քանակությամբ իխթիոզավրերի կմախքներ[7]։

Էննի Ալեքսանդրի պատվին կանգնեցված հուշակոթող` Կոլորադոյի համալսարանի տարածքում

1906 թվականից Էննի Ալեքսանդրը սկսեց յուրաքանչյուր ամիս ֆինանսավորել Բերկլիի համալսարանի կողմից անցկացվող հնէաբանական հետազոտությունները։ 1907 թվականին, Ալյասկայի էքսպեդիցիայից հետո, որում նա մասնակցություն ուներ, Էննին առաջարկեց Կալիֆորնիայի համալսարանում ստեղծել իրական պատմության թանգարան։ Բայց, քանի որ այդ նպատակի իրականացման համար պետության հատկացված գումարը չէր բավարարում, Էննին հատկացրեց պակասող գումարը։ Կալիֆորնիայի համալսարանում ողնաշարավորների կենդանաբանության թանգարանը (Museum of Vertebrate Zoology) բացվեց 1908 թվականին, և նա իր անձնական հավաքածուի մի մասը հանձնեց թանգարանին։ 1934 թվականին նրա նախաձեռնությամբ և ֆինանսական օժանդակությամբ հիմադրվեց ևս մեկ համալսարանական թանգարան` հնէաբանության թանգարանը։ Բացի դա, Էննի Ալեքսանդրը մեծ ներդրում ուներ նաև հավաքածուի համալրման գործում` իր ընկերուհու` Լուիզա Կելլոգգի (Louise Kellogg), հետ նա համալսարանական թանգարանների համար հավաքեց 20 000 բուսատեսակներ, կենդանիներ և քարացուկներ։ Էննին ստեղծեց նաև կրթաթոշակի ֆոնդ այն ուսանողների համար, ովքեր գիտահետազոտական գործունեություն էին ծավալում[6]։ Նա գիտական գործունեություն չէր ծավալել, սակայն շարունակում էր ակտիվ մասնակցություն ունենալ հնէաբանական էքսպեդիցիաներում մինչև խորը ծերություն[7]։

Էննի Մոնտեգյու Ալեքսադրը մահացել է 1950 թվականի սեպտեմբերի 10-ին։ Նրա պատվին է անվանակոչվել հազվադեպ հանդիպող հանածոների շարքը[7]։ Նրա անունն է կրում նաև Ալյասկայում Ալեքսանդրի լիճը[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ogilvie M. B. The Biographical Dictionary of Women in Science: Pioneering Lives From Ancient Times to the Mid-20th CenturyRoutledge, 2003. — Vol. 1. — P. 20—21. — 798 p. — ISBN 978-1-135-96342-2
  3. http://evols.library.manoa.hawaii.edu/bitstream/handle/10524/440/JL28119.pdf?sequence=1
  4. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  5. Geni(բազմ․) — 2006.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 University of California Museum of Paleontology
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Sam Welles
  8. Barbara R. Stein, 2001, էջ 8—9
  9. Barbara R. Stein, 2001, էջ 14
  10. «Lake Alexander». U.S. Board on Geographic Names (անգլերեն).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էննի Մոնտեգյու Ալեքսանդր» հոդվածին։