Իխթիոզավրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իխթիոզավրեր
Ichthyosaurios5.jpg
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Ինֆրատիպ Gnathostomata
Վերնադաս Չորքոտանիներ (Tetrapoda)
Դաս Սողուններ (Reptilia)
Վերնակարգ Ichthyopterygia
Կարգ Իխթիոզավրեր (Ichthyosauria)

Իխթիոզավրեր[1][2] (նաև՝ իխտիոզավրներ[3], լատ.՝ Ichthyosauria, «ձկնամողեսներ» < հուն․՝ ἰχθύς – ձուկ և σαῦρος – մողես), ձկնամողեսներ, մեզոզոյի մահացած ծովային խոշոր սողունների ենթադաս (երկարությունը՝ մինչև 24 մ, միջինը՝ 2-4 մ[4])։ Առաջին անգամ հայտնվել են շուրջ 250 մլն տարի առաջ, իսկ վերջին ներկայացուցիչները գոյություն են ունեցել մինչև շուրջ 90 մլն տարի առաջ[5][6]։ Ամենից ավելի տարածվել են յուրայի ժամանակաշրջանում։ Նրանց բազմաթիվ մնացորդներ հայտնաբերվել են Հյուսիսային կիսագնդի ծովային նստվածքներում (միջին տրիաս-վերին կավիճ)[1]։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Իխթիոզավրերը եղել են խոշոր գիշատիչներ, ցամաքային կենդանիների հետնորդներ, որոնք հարմարվել են ծովային պայմաններին և կրել կառուցվածքային փոփոխություններ (կոնվերգենտ՝ ձկներ և դելֆիններ)։ Իխթիոզավրերի նախնիները հավանաբար ծով են իջել նախապատմական շրջանի գետերից մեկի հունով, որտեղ նրանց մնացորդները գրեթե չեն պահպանվել. գիտությանը հայտնի բոլոր տեսակներն արդեն ապրել են ծովերում և ցամաք դուրս չեն եկել։ Եղել են կենդանածին[7][8][9]։

Իխթիոզավրերն ունեցել են գանգի էվրիապսիդ կառուցվածք և ծագել են դիապսիդ նախնիներից։ Կյանքի ընթացքում ատամները փոխվում էին մի քանի անգամ։ Վերջույթներն օգտագործվել են հավասարակշռության պահպանման և ուղղության կարգավորման համար։ Պոչն ունեցել է երկու թիակ, որոնցից ներքևինը հենվել է ողնուղեղային խողովակին։ Իխթիոզավրերի աչքերը եղել են շատ մեծ և պաշտպանված ոսկրային շրջանակով, ինչը վկայում է այն մասին, որ նրանք որս են արել գիշերները։ Այդ պատճառով որոշ տեսակներ ունեցել են խոշոր աչքեր (մոտ 20 սմ տրամագծով): Բացի այդ հավանաբար եղել են կողագծին նման ինչ-որ մաշկային ընկալիչներ, ինչի մասին վկայում են նյարդերի և անոթների հետքերը գանգի ոսկրերի վրա: Թեփուկներից զուրկ մաշկը հավանաբար պատված է եղել լորձով՝ ջրի մեջ ավելի սահուն շարժման համար: Շատ լավ հարմարված են եղել մեծ արագությամբ տեղաշարժվելուն, ինչպես ժամանակակից թյուննոս ձուկը: Ենթադրում են, որ որոշ իխթիոզավրեր են, որ եղել են լավ սուզորդներ[10][11], ինչպես ժամանակակից կետերը: Ամենահավանական գունավորումը հակաստվերն է (վերևից մուգ և ներքևից բաց) կապտավուն երանգով: Ըստ քարացածությունների նկարագրված ամենից խոշոր տեսակը ուշ տրիասի ժամանակաշրջանի շոնիզավրն[12] է, որը հայտնաբերվել է բևեռային Կանադայում (2003 թվականին նկարագրվել է մոտ 23 մետր երկարությամբ կմախք):

Ichthyosaur hharder.png

Որոշ վաղ իխթիոզավրեր ունեցել են ատամներ, որոնց օգնությամբ սնվել են փափկամարմիններով՝ ամոնիտներով, նաուտիլոիդներ ով և կաղամարներով[13]։ Իխթիոզավրերի ատամոքսի առավել հախախ պահպանված պարունակությունը եղել են գլխոտանիները[14][15]։ Ավելի քիչ սնվել են ձկներով[16] և այլ ողնաշարավորներով, այդ թվում նաև ավելի մանր իխթիոզավրերով[17][18]։

Գերմանիայի Հոլցմադենի հանքերում հայտնաբերված Stenopterygius տեսակի մնացորդների պահպանված նուրբ հյուսվածքների հատվածների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանց մաշկի ներքին շերտերը վերածվել էին ճարպային մեկուսացնող շերտի, ինչպես տաքարյուն կենդանիների մոտ[19]։

Խմբի տիպական տեսակը նկարագրվել է 1821 թվականին որպես Ichthyosaurus communis De la Beche & Conybeare իխթիոզավրերի նոր ընտանիքի՝Ichthyosauridae De la Beche & Conybeare, 1821 կազմում։

Իխթիոզավրերը գոյություն են ունեցել գրեթե ամբողջ մեզոզոյան դարաշրջանի ընթացքում՝ 250-94 մլն տարի առաջ և առավել մեծ տարածում են գտել յուրայի ժամանակաշրջանում, մինչև կավճի ժամանակաշրջանում նրանց փոխարինել են պլեզիոզավրերը։ Կավճի ժամանակաշրջանում իխթիոզավրերի թվաքանակը խիստ կրճատվել է, և միայն մեկ տեսակ՝ պլատիպտերիգիսոսն է գոյություն ունեցել մինչև ուշ կավճի ժամանակաշրջանի սկիզբը (կավճի ժամանակաշրջանի միակ նկարագրված տեսակը)։ Ենթադրվում է, որ կավճի ժամանակաշրջանի կեսերին տեղի ունեցած գլոբալ տաքացումը պատճառ է դարձել օվկիանոսի ջրերի թթվածնի նվազման, ինչը հանգեցրել է կլիմայի փոփոխություններին չհարմարված իխթիոզավրերի ոչնչացման[20]։

Քարացած սողունի կմախք

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իխթիոզավրերի մնացորդներ գտնվել են Գերմանիայում, Ռուսաստանում, Հնդկաստանում[21][22][23], Կանադայում, ԱՄՆ-ում, Նորվեգիայում, Չինաստանում և այլն։

Ռուսաստանի տարածքում հայտնաբերվել են Grendelius[24] և օֆթալմոզավր, ինչպես նաև պարաօֆթալմոզավր և Undorosaurus, որ գտնվել է Ուլյանովսկի մարզում՝ Ունդորի գյուղի մոտ։ Վերջին երկուսն սկզբում համարվել են օֆթալմոզավրերի հոմանիշ, բայց 2014 թվականին Մաքսիմ Արխանգելսկին և Նիկոլայ Զվերկովը սահմանել և փաստարկել են դրանց առանձին լինելը[25]։ Վաղ կավճի ժամանակաշրջանի նստվածքներում հայտնաերվել է Simbirskiasaurus[26]։

Հնդկաստանում իխթիwզավրերի մնացորդներ հայտնաբերվել են Գուջարաթ նահանգում։ Նախկինում այդ տարածքում գտնվել են միայն առանձին հատվածներ, այնուհետև գիտնականներն իրենց պեղումներում կարողացել են ներկայացնել ծովային սողունի ամբողջական կմախք, որի երկարությունը հասնում է 5,5 մետրի[27]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան, խմբագիր՝ Վիկտոր Համբարձումյան, Երևան, Հայ սովետական հանրագիտարան հրատարակչություն, 1978։
  2. Биологический энциклопедический словарь / Гл. ред. М. С. Гиляров; Редкол.: А. А. Баев, Г. Г. Винберг, Г. А. Заварзин и др. — М.: Сов. энциклопедия, 1986. — С. 236. — 831 с. — 100 000 экз.
  3. Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, Երևան, 1972։
  4. Ихтиозавр
  5. Southampton University of։ «Fossil Saved from Mule Track Revolutionizes Understanding of Ancient Dolphin-Like Marine Reptile»։ Science Daily։ Վերցված է 15 May 2013 
  6. Naish Darren։ «Malawania from Iraq and the Cretaceous Ichthyosaur Revolution (part II)»։ Scientific American – Blog։ Վերցված է 15 May 2013 
  7. Ихтиозавры были живородящими
  8. «Ancient reptile birth preserved in fossil: Ichthyosaur fossil may show oldest live reptilian birth»։ ScienceDaily 
  9. Motani R., Jiang D-y., Tintori A., Rieppel O., G-b Chen (2014)։ «Terrestrial Origin of Viviparity in Mesozoic Marine Reptiles Indicated by Early Triassic Embryonic Fossils»։ PLoS ONE 9 (2): e88640։ PMC 3922983։ PMID 24533127։ doi:10.1371/journal.pone.0088640 
  10. Motani R., Rothschild B.M., Wahl W. (1999)։ «Large eyes in deep diving ichthyosaurs»։ Nature 402 (6763): 747։ doi:10.1038/45435 
  11. Motani R., Rothschild B.M., Wahl W. (1999)։ «What to do with a 10-inch eyeball? – Evolution of vision in ichthyosaurs»։ Journal of Vertebrate Paleontology 19: 65A։ doi:10.1080/02724634.1999.10011202 
  12. Nicholls Elizabeth L., Manabe Makoto (2004)։ «Giant Ichthyosaurs of the Triassic — A New Species of Shonisaurus from the Pardonet Formation (Norian: Late Triassic) of British Columbia»։ Journal of Vertebrate Paleontology 24 (4): 838–849։ doi:10.1671/0272-4634(2004)024[0838:giottn]2.0.co;2 
  13. Юрский период
  14. Moore C. (1856)։ «On the skin and food of ichthyosauri and teleosauri.»։ Reports of the British Association for the Advancement of Science: 69–70 
  15. Pollard (1968)։ «The gastric contents of an ichthyosaur from the Lower Lias of Lyme Regis, Dorset.»։ Palaeontology 11: 376–388 
  16. Burgin (2000)։ «Euthynotus cf. incognitos (Actinopterygii, Pachycormidae) als Mageninhalt eines Fischsauriers aus dem Posidonieschiefer Suddeutschlands (unterer Jura, Lias Epsilon).»։ Eclogae Geologicae Helvetiae 93: 491–496 
  17. Bottcher (1989)։ «Uber die Nahrung eines Leptopterygius (Ichthyosauria, Reptilia) aus dem suddeutschen Posidonienschiefer (Unterer Jura) mit Bemerkungen uber den Magen der Icthyosaurier.»։ Stuttgarter Beitrage fur Naturkunde 155: 1–19 
  18. McGowan C (1974)։ A revision of the longipinnate ichthyosaurs of the Lower Jurassic of England, with descriptions of two new species (Reptilia, Ichthyosauria)։ Life Sciences Contributions, Royal Ontario Museum 97։ էջեր 1–37։ ISBN 978-0888541512։ doi:10.5962/bhl.title.52055 
  19. Soft-tissue evidence for homeothermy and crypsis in a Jurassic ichthyosaur
  20. Вымирание ихтиозавров объяснили медлительностью их эволюции, 11 марта 2016 года
  21. Seidel Jamie։ «Indian Ichthyosaur fossil proves this ancient sea monster roamed the world»։ News Corp Australia Network։ Վերցված է 30 October 2017 
  22. Prasad Guntupalli V. R., Pandey Dhirendra K., Alberti Matthias, Fürsich Franz T., Thakkar Mahesh G., Chauhan Gaurav D. (2017-10-25)։ Wong William Oki, ed.։ «Discovery of the first ichthyosaur from the Jurassic of India: Implications for Gondwanan palaeobiogeography»։ PLOS ONE (անգլերեն) 12 (10): e0185851։ ISSN 1932-6203։ PMC 5656312 ։ PMID 29069082։ doi:10.1371/journal.pone.0185851 
  23. Michael Greshko (25 October 2017)։ «Stunning Jurassic 'Sea Monster' Found in India»։ National Geographic։ Վերցված է 25 October 2017 
  24. N. G. Zverkov, M. S. Arkhangelsky and I. M. Stenshin (2015). "A review of Russian Upper Jurassic ichthyosaurs with an intermedium/humeral contact. Reassessing Grendelius McGowan, 1976". Proceedings of the Zoological Institute 318(4): 558-588.
  25. Arkhangelsky M. S. and Zverkov N. G. 2014. On a new ichthyosaur of the genus Undorosaurus(չաշխատող հղում). Proceedings of the Zoological Institute RAS 318(5): 187—196.
  26. Storrs G. W., Arkhangel'skii M. S., and Efimov V. M. 2000. Mesozoic marine reptiles of Russia and other former Soviet republics. In M. J. Benton, M. A. Shishkin, D. M. Unwin, E. N. Kurochkin (eds.), The age of dinosaurs in Russia and Mongolia 187—210.
  27. СМИ: палеонтологи нашли в Индии останки ихтиозавра Юрского периода

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Островский А. Чудовища мезозойских морей // «Вокруг света», май 2010, № 5 (2836), рубрика «Спираль времени».
  • Ellis, Richard, (2003) Sea Dragons – Predators of the Prehistoric Oceans. University Press of Kansas. 0-7006-1269-6.
  • Maisch M. W., Matzke A. T. (2000)։ «The ichthyosauria»։ Stuttgarter Beiträge zur Naturkunde։ Serie B (Geologie und Paläontologie) 298: 1–159 
  • McGowan, Christopher (1992). Dinosaurs, Spitfires and Sea Dragons. Harvard University Press. 0-674-20770-X.
  • McGowan, Christopher & Motani, Ryosuke (2003). "Ichthyopterygia, Handbook of Paleoherpetology, Part 8, Verlag Dr. Friedrich Pfeil.
  • Motani, R. (1997). "Temporal and spatial distribution of tooth implantation in ichthyosaurs", in JM Callaway & EL Nicholls (eds.), Ancient Marine Reptiles. Academic Press. pp. 81–103.
  • Motani R (2000)։ «Rulers of the Jurassic Seas»։ Scientific American 283 (6): 52–59։ doi:10.1038/scientificamerican1200-52 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 321 CC-BY-SA-icon-80x15.png